
ՌԱ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ՄԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
- Որքան հասկանում եմ, մինչեւ փետրվարի 19-ը մեզ ձանձրույթ չի սպառնում։ Ամեն օրը մի որեւէ չնախատեսված ուրախություն է պարգեւում։ Հայրենի քաղաքական դաշտն այս նախընտրական փուլում շողշողաց նոր գույներով։ Դե, չէինք ասի թե լրիվ նոր. ընդհանուր առմամբ նույն մառազմն է, պարզապես գրավիչ մանրամասներ բացահայտվեցին։

«Օրինաց երկրի» օրերս տեղի ունեցած համագումարում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ի՞նչ արեցինք մենք, երբ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս էինք։ Պայքարեցինք իրական բարեփոխումների համար իշխանության ներսում, սակայն համակարգը չհանդուրժեց մեր այլակարծությունը եւ ազատությունը։ Այլ ծավալեց վհուկների որս»։
Ուզում եք մորթեք, բայց չեմ կարողանում հիշել իրական բարեփոխումների համար օեկական նախարարների կատաղի պայքարի գոնե մի դեպք։ Էլեկտրիկին ատրճանակի կոթով հարվածելը մշակույթի նախարարի կողմից՝ հիշում եմ, քաղաքաշինության նախարարի որդու քրեական ռազբիրատները՝ նույնպես, համակարգի համատարած օեկանացումը ԿԳ նախարարի կողմից, պոպուլիստական ճառերը խորհրդարանում, ժամկետանց օժանելիք բաժանելը մարզերում եւ հարյուրավոր համանման օրինակներ. այդ ամենի մասին կարող եմ պատմել, եթե անգամ քնից հանեն գիշերվա կեսին։ Իսկ այ, պայքարի օրինակներ՝ ներող կլինեք։
Վհուկների որսի մասին էլ խոսելն ակնհայտ չափազանցություն է։ Սեփական հավակնությունների առատությունից գլուխը լրիվ կորցրած ՕԵԿ առաջնորդին իշխանությունից դուրս հրավիրելու առումով ամեն ինչ արվեց, ինչպես ասում են՝ պատվով-նամուսով։ Ինչպես Ստալինի պարագայում։
1961 թվականի հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ 22-րդ համագումարի որոշմամբ Իոսիֆ Վիսարիոնովիչի աճյունը դուրս բերվեց Դամբարանից եւ թաղվեց Կրեմլի պատի տակ։ Անձի պաշտամունքը դատապարտվել էր դեռ 1956 թվականին կուսակցության 20-րդ համագումարում, բայց առաջնորդին թողել էին Դամբարանում, պահպանել նրա պատվին անվանակոչված քաղաքներն ու կոլտնտեսությունները։ Կրկնակի անգամ պսակազերծելով Ստալինին՝ Նիկիտա Խրուշչովն ամրապնդում էր այդ ժամանակ արդեն սասանված իր ժողովրդականությունը։
22-րդ համագումարում ամբիոն բարձրացավ հին բոլշեւիկուհի Դորա Լազուրկինան եւ պատմեց, որ երազում իրեն այցելում է ընկեր Լենինն ու դժգոհում, թե որքան տհաճ է պառկել Ստալինի կողքին։ Հոկտեմբերի 30-ին մարմինը Դամբարանից հանելու որոշումն ընդունվեց միաձայն, իսկ հաջորդ օրը՝ ժամը 22։50-ին, տեղատարափ անձրեւի տակ, Ստալինի մարմինն ամփոփող դագաղը հողին հանձնեցին։
«Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը, այն բանից հետո, երբ նրան տեղեկանք չտվեցին վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին, խոստացավ այս անգամ անպայման ավարտին հասցնել հեղափոխությունը։
Արարք, որը, համաձայնեք, արժանի է ոչ միայն զարմանքի, այլեւ հիացմունքի։ Իսկը ճապոնական սամուրայ՝ բնական չափերով։ Բոլորի աչքի առաջ խարակիրի արեց իրեն։ Որովայնը, կարելի է ասել, պատռեց վերից վար։ Փորոտիքը, կներեք, դուրս է թափվել, իսկ նա միայն ժպտում է։ Առնական ու արժանապատվորեն։
Ա.Կարապետյանի կողմից հեղափոխական գործունեության նմանակեղծումն անչափ հիշեցնում է Բուշի լեզգինկա պարելը Թբիլիսի կատարած իր հանրահայտ այցի ժամանակ։ ԱՄՆ նախագահի պարը հեռուստացույցով տեսած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ այն փոքր-ինչ տարբերվում էր «Կառնավալային գիշեր» հին ֆիլմում «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա» թեմայով դասախոսություն կարդացողի կատարմամբ լեզգինկայից։ Ֆիլմում ազգագրական ճշգրտությունը պահպանված էր, դասախոսը հորիզոնական ձգում էր ձեռքերը՝ լեզգինկայի շարժումներին համապատասխան, մինչդեռ ժողովրդավարության տարածման թեմայով ամերիկյան դասախոսը ցուցադրեց ավելի շուտ ոչ թե վրացական, այլ բավարական պար, որտեղ պարողը ցիտրայի հնչյունների ներքո ափերով եռանդագին հարվածում է սեփական ազդրերին։
Իսկ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ԱԱԾ նախկին փոխղեկավար Գուրգեն Եղիազարյանի հետ նախօրեին ազդարարեցին «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման սկիզբը։ Այդ երջանիկ առիթով հրավիրված ասուլիսում խոսվեց, բնականաբար, իշխանությունը բռնազավթած հանցավոր վարչախմբի լեգիտիմ չլինելու, քրեական հեղաշրջման եւ այլ՝ ոչ պակաս սարսափելի բաների մասին։
Այնուամենայնիվ զարմանահրաշ երկրում է մեզ վիճակված ապրել, պարոնա՛յք։ Ամեն Աստծո օր տասնյակ գործիչներ սեփական հայտարարություններով անում են ամեն ինչ, որպեսզի իշխանությունն իրենց նկատմամբ կիրառի օրենքի տառը։ Իսկ զարհուրելի հանցավոր վարչախումբն ինչ-որ աներեւակայելի համառությամբ չի ցանկանում սրանց պատժել։ Վերջիններս բառացիորեն քաշում են իշխանության փեշերից. պատժի՛ր, պատժի՛ր... Բայց մի՞թե Ռա աստծո վրա կարող են տարածվել մեր եգիպտական օրենքները։ Ավելին՝ վարչախումբն ինքն է փախչում նրանցից, ում պարտավոր է պատժել։
Անցած դարասկզբին Ռուսաստանում ձերբակալվեց ոմն Կարպովիչ՝ լուսավորության նախարար Բոգոլեպովին սպանողը։ Բայց որպեսզի չմատնեն ժանդարմերիայի գործակալ Ազեֆին, որի մոտ թաքնվում էր ահաբեկիչը, որոշեցին կազմակերպել վերջինիս փախուստը. տարան առաքաբանտ՝ Շաշուրին ազգանունով միակ ոստիկանի ուղեկցությամբ։ Ճանապարհին ոստիկանը, բնականաբար, անում էր ամեն ինչ, որպեսզի Կարպովիչը կարողանար բարեհաջող կերպով ծլկել. շարունակ դուրս էր գալիս կառքից՝ մերթ թութուն գնելու, մերթ գարեջուր խմելու կամ պարզապես մաքուր օդ շնչելու։ Բայց մարդասպանը հանգիստ նստած էր իր տեղում։
Այդժամ հուսահատված ոստիկանը հրավիրեց նրան ճաշելու։ Կերան, խմեցին մեկական գավաթ եւ Շաշուրինը նորից «ակնարկեց» կալանավորին. իբր՝ գնում եմ զուգարան։ Կես ժամ անց վերադարձավ սեղանի մոտ ու նորից ապշեց. ահաբեկիչը անխռով ննջում էր աթոռին նստած։ Եւ այդժամ լրիվ ապշահար ոստիկանն ինքը փախավ։
Բայց դա դեռ ամենը չէ. արթնացած Կարպովիչը, տեսնելով հսկիչի բացակայությունը, անհանգստացավ ու սկսեց հարցուփորձ անել անցորդներին, թե ինչպես գտնի առաքաբանտը։ Բայց խեղճ ահաբեկչին ոչ ոք չկարողացավ տալ հասցեն...
Ասելիքս այն է, որ կյանքը հիշեցնում է փոփոխական խառնվածքով մարդու. մերթ մռայլվում է, երբեմն՝ խենթանում ու հանկարծ, ոչ դես ոչ դեն, ժպտում։ Ափսոս, որ ոչ հաճախ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ ԿԱ, ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Հ.Բագրատյանը եւ նրանց թիմակիցները չեն դադարում կրկնել, որ այսօր տնտեսության մեջ արձանագրվող դրական երեւույթների հիմքերն իրենք են դրել՝ նախաձեռնելով ժամանակին սեփականաշնորհման ...ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Սկիզբը՝ նախորդիվ
Հակահայ քաղաքականությունը շարունակվում է
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիում գործող 8 հայկական դպրոցներից այսօր ընդամենը մեկն է մնացել զուտ հայկական։ Դպրոցների հայ տնօրեններն ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՎԱՏԱԼ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ամերիկյան «Գելափի» վերջերս անցկացրած հարցումը մեզանում հերթական անգամ անվստահության ալիք բարձրացրեց սոցիոլոգների նկատմամբ։ Ինչը, թեպետ, միանգամայն սպասելի էր։ Այդօրինակ ալիքներ անխուսափելիորեն բարձրանում ...ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության դեմ գործողություններ սկսած թուրքական իշխանությունները նոր քարոզչական պատերազմ են նախաձեռնել նաեւ Հայաստանի դեմ։
Համաձայն թուրքական «աղբյուրների», ...ԹԵԼԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է.
«Ինտերնետից, մասնավորապես, էլեկտրոնային փոստից օգտվող ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներն ու կազմակերպությունները (այդ թվում՝ պետական), վերջերս ...ԲԵՄԵՐԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Արժե՞ արդյոք էս տեսակ թատրոններին օգնել
Օրերս ուղիղ հեռարձակմամբ Հ2-ով ցուցադրվեց թատերական գործիչների հանգանակության «բեմականացումը», որը նույնիսկ չգիտենք էլ, թե ինչպես կոչենք՝ տրագիկոմեդիա՞, թե՞ ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐԻՑ ՉԵՆ ԶՐԿՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հաշված օրերից սպասվող կենսաթոշակների բարձրացման, դրա պատճառով նպաստներից չզրկվելու, կառավարության ջանքերն ի չիք դարձնող գնաճ թույլ չտալու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը Սոցիալական ապահովության ...ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջերս «Գրանդ Հոլդինգի» կողմից Հայաստանում հիմնվեց բացառիկ կարեւորություն ունեցող թղթի արտադրությունը։ Այս նախաձեռնության շուրջ է մեր հարցազրույցը ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս ...«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ» ԷԼ ՄԻԱՎՈՐՎԵՑ ՀՌԱԿ-ԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հրավիրել էր իր երկրորդ համագումարը։ Օրակարգում դրված միակ հարցը վերաբերում էր վերակազմավորման ճանապարհով ՀՌԱԿ-ին միանալուն։
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ իր ելույթում չթաքցրեց, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նշելով, որ իրենց այցը տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հանդիպումը: Աշխատանքային ճաշի ժամանակ քննարկվել են Հայաստանում առաջիկա նախագահական ...ՎԵՐՋՆԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Ինչո՞ւ միավորվելու պատրաստ Ալբերտ Բազեյանը չմիացավ Տեր-Պետրոսյանին, որն ավելի վաղ էր բոլոր քաղաքական ուժերին միավորման կոչ արել։ Պատասխանելով այս հարցին` Ա.Բազեյանը երեկ նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆՀաշվի առնելով հասարակական հնչեղությունը, ի պատասխան լրատվամիջոցների բազում հարցումների՝ դատախազությունը տեղեկացնում է, որ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական ...ՀԱՋՈՂ ՎԵՐՋԱԿԵՏ
Հայ բազկամարտիկները արժանի վերջակետ են դրել մրցաշրջան 2007-ին՝ հաջող մասնակցելով օրերս Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը։ Վերստին իրեն հաջող դրսեւորեց երեւանցի Վլադիմիր Մնացականյանը, ...ԱՌԱՆՑ ՄԵՐՈՆՑ
Շախմատային աշխարհը նոր գավաթակիր կունենա: Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակիչի մրցամարտում առաջին գավաթակիր Լեւոն Արոնյանը ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյից պարտություն ...ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված կարատեի Եվրոպայի գավաթի մրցաշարում Հայաստանի 7 կարատեիստներ նվաճեցին 7 մեդալ: Հայաստանի 4 մարզիկներ՝ Հայկ Թունյանը (15-17-տարեկանների մեջ), 68 կգ քաշային Դավիթ ...ԽԱՂԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների համագործակցության չեմպիոնների գավաթի 16-րդ խաղարկության խաղացանկը։ Նշենք, որ ավանդական դարձած միջազգային այս մրցաշարը ...«ՍԵՎԻԼԻԱՆ» ՄՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է մոլորակի 350 լավագույն ակումբների հերթական սանդղակը։ Դեկտեմբերի 3-ի դրությամբ առաջին հորիզոնականը պահպանում է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր ...ԻՆՁԱԳԻԻ ՌԵԿՈՐԴԸ
«Միլանի» հարձակվող Ֆիլիպո Ինձագին դարձավ եվրագավաթների պատմության մեջ լավագույն ռմբարկու` դառնալով Չեմպիոնների լիգայի D ԽՄԲԻ եզրափակիչ խաղում շոտլանդական «Սելթիկի» դարպասում հայտնված միակ գոլի հեղինակը։ ...ՃԻՇՏ ՔԱՅԼ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ
«Խորապես համոզված եմ, որ ճիշտ քայլ ենք կատարում Իրաք խաղաղարար առաքելություն գործուղելով»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում:
Վարչապետի փաստարկմամբ՝ Հայաստանը փոքր երկիր ...ՆՈՐԻՑ ԿՌԱՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Կլեր Դելեսարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հրապարակման ընթացքում հայտարարել է, որ մինչ այժմ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարողացել համաձայնության հասնել ...ՌԱ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ՄԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Որքան հասկանում եմ, մինչեւ փետրվարի 19-ը մեզ ձանձրույթ չի սպառնում։ Ամեն օրը մի որեւէ չնախատեսված ուրախություն է պարգեւում։ Հայրենի քաղաքական դաշտն այս նախընտրական փուլում շողշողաց նոր գույներով։ Դե, ...ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՍՏԵՂԾԵԼ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կառավարությանը հարցեր ուղղելու եւ անմիջապես պատասխան ստանալու այս տարվա վերջին հնարավորությունը երեկ պատգամավորներն օգտագործեցին լիարժեքորեն։ Օրենսդիրներից մի քանիսի հարցադրումներին պատասխանեց վարչապետ ...ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեփ.լրտվ.
«Ես հպարտ եմ, որ եզդիները ինձ են համարում նախագահի իրենց թեկնածուն։ Շատ ուրախ կլինեի, եթե նման հայտարարությամբ հանդես գային ոչ միայն եզդիներն ու հրեաները, այլ նաեւ Հայաստանում ապրող ռուսները, ուկրաինացիները, ...ՉԽՈՍԵՆՔ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Ազգային վերածնունդի» շարքերից պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռացմանը վերաբերող լրագրողների հարցերի տարափը կանխելու համար ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ երեկ նկատեց. «Այսքան ժամանակ դուք երբեւէ ...ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ բնորոշմամբ. «Հայաստանում գներն ունեն մի հետաքրքիր հատկություն։ Որպես կանոն, երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, հայաստանյան ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ճանաչվել է 2007 թվականի մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ։
Համաձայն ավանդական հարցման արդյունքների՝ լրագրողների եւ մասնագետների ...ՀԱՅԵՐԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում 3 հազար 532 դատապարտյալ եւ կալանավորված անձ կա: Մայիսին նրանց թիվը 3333-ն էր: Դատապարտյալներից 125-ը ...ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱԿՏԻՎ ՉԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից: ԿԸՀ-ում ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

