
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
- Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության դեմ գործողություններ սկսած թուրքական իշխանությունները նոր քարոզչական պատերազմ են նախաձեռնել նաեւ Հայաստանի դեմ։

Համաձայն թուրքական «աղբյուրների», ժամանակին Սիրիայից դուրս մղված, իսկ այժմ էլ Հյուսիսային Իրաքում ծանր վիճակում հայտնված ՔԲԿ-ի ղեկավարությունը իբր՝ որոշում է կայացրել եվրոպական երկրների վրայով իր մարտիկներին տեղափոխել Հայաստան եւ այնտեղից էլ Լեռնային Ղարաբաղին հարող «օկուպացված տարածքներ»։
Որպես թուրքական զորքերի դեմ կռվող ՔԲԿ-ին «նահանջի ճանապարհ» ցույց տալու եւ միաժամանակ Հայաստանին ու ԼՂՀ-ին ահաբեկչության ու ահաբեկիչների հետ կապերի մեջ մեղադրելու խորամանկ հնարք թուրքական քարոզչության ձեռնարկած քայլը միանգամայն հասկանալի է ու խիստ թափանցիկ։ Հակառակ պարագայում ի՞նչ կարիք կար տեղեկատվություն հրապարակել ՔԲԿ-ի մտադրությունների ու ծրագրերի մասին՝ դժվարացնելով ահաբեկչության մեջ մեղադրվող նրա մարտիկներին որսալու գործը։
Պարզ է, որ ՔԲԿ-ին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ «կապելու» համար է նախատեսված նաեւ «Հուրիեթում» հայտնված տեղեկատվությունն այն մասին, համաձայն որի իբր Հարավային Կովկասում ՔԲԿ-ն երկար ժամանակ ունի իր հենակետը, որտեղից նրան ֆինանսապես օգնելու գործը կազմակերպում է այդ կազմակերպության անդամ հայ ահաբեկիչներից մեկը։ Սա նույնպես խիստ ծանոթ քարոզչական հնարք է, քանի որ թուրքական լրագրողները ժամանակին անգամ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կամ ինչպես իրենք էին բնորոշում՝ «էրմանի Ափոյի» մոտ էին փնտրում հայկական արմատներ։
Կարելի էր ուշադրություն չդարձնել թուրքական ԶԼՄ-ների կազմակերպած այս անհաջող սադրանքին, եթե նրանց հաղորդած «տեղեկությունների» հանդեպ անմիջապես իր վերաբերմունքը չարտահայտեր պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, հիմնվելով թուրքական մամուլում հայտնված այս «տեղեկատվական արտահոսքի» վրա, դեկտեմբերի 5-ին արդեն հայտարարել է, որ «Ադրբեջանը պահանջում է միջազգային կազմակերպություններից հետաքննել Քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպության մարտական ջոկատների Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայման մասին տեղեկատվությունը»։
Բայց սրանով զավեշտը չի ավարտվում. պնդելով, թե իբր Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բնակեցնում է Սիրիայից ու Իրաքից ժամանած հայերին ու քրդերին, եւ այժմ էլ գործը հասել է ՔԲԿ-ականներին, Նովրուզ Մամեդովը խոստովանել է, որ «տեռորիստական կազմակերպությունների ակտիվացումը Իրաքի հյուսիսում եւ Թուրքիայում, անհանգստացնում է Ադրբեջանին, եւ Թուրքիայի նախագահի ու վարչապետի Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ կողմերը հաստատել են տեռորիզմի դեմ պայքարում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը»։
Դեռ վերջերս Ադրբեջանը հսկայական աղմուկ էր բարձրացրել, որ Թուրքիայի տարածքից հազարավոր քրդեր են տեղափոխվում Ադրբեջանի արեւմտյան շրջանները ու գնելով ադրբեջանցիների տները՝ հաստատվում են այնտեղ։ Անգամ բերվում էին կոնկրետ տվյալներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հյուսիս ու հյուսիս-արեւմուտք ընկած այդ շրջաններում կուտակված մեծաթիվ քրդական բնակչության մասին։ Ի՞նչ եղան այդ քրդերը եւ արդյոք նրանք կապված չե՞ն ՔԲԿ-ի հետ։
Ինչո՞ւ են լռում «Հուրիեթը» կամ Նովրուզ Մամեդովը, երբ հազարավոր քրդերի ներթափանցելու մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվել է այդ երկրի ԶԼՄ-ներով։ Ինչպե՞ս կարող են հայերը համաձայնել ՔԲԿ-ի ուժերի տեղակայմանը ԼՀՂ-ին հարող ազատագրված տարածքներում, եթե ռազմաճակատի գծի հակառակ կողմը արդեն իսկ բնակեցված է մեծաթիվ քուրդ բնակչությամբ։
Որպես տվյալ փաստի ապացույց, կարելի է մեջբերել նույն «Հուրիեթ» թերթի պրովոկացիոն հրապարակմանը Ադրբեջանի հայտնի ընդդիմադիր գործիչ, «Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի տված գնահատականը։ Ադրբեջանցի իրավապաշտպանը այս առիթով հայտարարել է, որ Ադրբեջանն ինքն է դառնում տրանզիտային երկիր տարբեր ահաբեկիչների համար, թուրք-ադրբեջանական սահմանի թափանցիկության պատճառով։ Նա անգամ հայտնել է «Զերկալո» թերթի թղթակցին, որ իրենց կազմակերպած հետազոտություններով հաստատվել է հետեւյալը. Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Գերանբոյի շրջանի գյուղերում, որոնցում նախկինում բնակվում էին հայերը, այժմ ապրում են անծանոթ անձինք եւ լուրջ կասկածներ կան, որ դրանք քրդեր են, քանի որ «նրանք չեն շփվում տեղացի բնակչության հետ եւ գտնվում են ոստիկանության պահպանության տակ»։
Լեյլա Յունուսի հաղորդած տվյալները կրկին վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես քրդական արմատներ ունեցող Ալիեւների իշխող կլանը այսօր էլ շարունակում է պահպանել խորհրդային շրջանից՝ Հեյդար Ալիեւի ժամանակներից լավ հայտնի կապերն ու հարաբերությունները Քրդական բանվորական կուսակցության գծով իր ցեղակիցների հետ։
Քրդական բանվորական կուսակցության հենակետերը Լեռնային Ղարաբաղին հարող ազատագրված տարածքներ տեղափոխելու՝ Հայաստանի «մտադրությունների» մասին թուրք-ադրբեջանական վերջին վայնասունը գալիս է հաստատելու այն իրողությունը, որ պետական մակարդակով սադրանքներ կազմակերպելու գործում մեր զույգ հարեւանները անցել են բանականության բոլոր սահմանները։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ ԿԱ, ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Հ.Բագրատյանը եւ նրանց թիմակիցները չեն դադարում կրկնել, որ այսօր տնտեսության մեջ արձանագրվող դրական երեւույթների հիմքերն իրենք են դրել՝ նախաձեռնելով ժամանակին սեփականաշնորհման ...ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Սկիզբը՝ նախորդիվ
Հակահայ քաղաքականությունը շարունակվում է
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիում գործող 8 հայկական դպրոցներից այսօր ընդամենը մեկն է մնացել զուտ հայկական։ Դպրոցների հայ տնօրեններն ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՎԱՏԱԼ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ամերիկյան «Գելափի» վերջերս անցկացրած հարցումը մեզանում հերթական անգամ անվստահության ալիք բարձրացրեց սոցիոլոգների նկատմամբ։ Ինչը, թեպետ, միանգամայն սպասելի էր։ Այդօրինակ ալիքներ անխուսափելիորեն բարձրանում ...ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության դեմ գործողություններ սկսած թուրքական իշխանությունները նոր քարոզչական պատերազմ են նախաձեռնել նաեւ Հայաստանի դեմ։
Համաձայն թուրքական «աղբյուրների», ...ԹԵԼԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է.
«Ինտերնետից, մասնավորապես, էլեկտրոնային փոստից օգտվող ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներն ու կազմակերպությունները (այդ թվում՝ պետական), վերջերս ...ԲԵՄԵՐԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Արժե՞ արդյոք էս տեսակ թատրոններին օգնել
Օրերս ուղիղ հեռարձակմամբ Հ2-ով ցուցադրվեց թատերական գործիչների հանգանակության «բեմականացումը», որը նույնիսկ չգիտենք էլ, թե ինչպես կոչենք՝ տրագիկոմեդիա՞, թե՞ ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐԻՑ ՉԵՆ ԶՐԿՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հաշված օրերից սպասվող կենսաթոշակների բարձրացման, դրա պատճառով նպաստներից չզրկվելու, կառավարության ջանքերն ի չիք դարձնող գնաճ թույլ չտալու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը Սոցիալական ապահովության ...ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջերս «Գրանդ Հոլդինգի» կողմից Հայաստանում հիմնվեց բացառիկ կարեւորություն ունեցող թղթի արտադրությունը։ Այս նախաձեռնության շուրջ է մեր հարցազրույցը ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս ...«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ» ԷԼ ՄԻԱՎՈՐՎԵՑ ՀՌԱԿ-ԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հրավիրել էր իր երկրորդ համագումարը։ Օրակարգում դրված միակ հարցը վերաբերում էր վերակազմավորման ճանապարհով ՀՌԱԿ-ին միանալուն։
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ իր ելույթում չթաքցրեց, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նշելով, որ իրենց այցը տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հանդիպումը: Աշխատանքային ճաշի ժամանակ քննարկվել են Հայաստանում առաջիկա նախագահական ...ՎԵՐՋՆԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Ինչո՞ւ միավորվելու պատրաստ Ալբերտ Բազեյանը չմիացավ Տեր-Պետրոսյանին, որն ավելի վաղ էր բոլոր քաղաքական ուժերին միավորման կոչ արել։ Պատասխանելով այս հարցին` Ա.Բազեյանը երեկ նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆՀաշվի առնելով հասարակական հնչեղությունը, ի պատասխան լրատվամիջոցների բազում հարցումների՝ դատախազությունը տեղեկացնում է, որ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական ...ՀԱՋՈՂ ՎԵՐՋԱԿԵՏ
Հայ բազկամարտիկները արժանի վերջակետ են դրել մրցաշրջան 2007-ին՝ հաջող մասնակցելով օրերս Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը։ Վերստին իրեն հաջող դրսեւորեց երեւանցի Վլադիմիր Մնացականյանը, ...ԱՌԱՆՑ ՄԵՐՈՆՑ
Շախմատային աշխարհը նոր գավաթակիր կունենա: Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակիչի մրցամարտում առաջին գավաթակիր Լեւոն Արոնյանը ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյից պարտություն ...ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված կարատեի Եվրոպայի գավաթի մրցաշարում Հայաստանի 7 կարատեիստներ նվաճեցին 7 մեդալ: Հայաստանի 4 մարզիկներ՝ Հայկ Թունյանը (15-17-տարեկանների մեջ), 68 կգ քաշային Դավիթ ...ԽԱՂԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների համագործակցության չեմպիոնների գավաթի 16-րդ խաղարկության խաղացանկը։ Նշենք, որ ավանդական դարձած միջազգային այս մրցաշարը ...«ՍԵՎԻԼԻԱՆ» ՄՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է մոլորակի 350 լավագույն ակումբների հերթական սանդղակը։ Դեկտեմբերի 3-ի դրությամբ առաջին հորիզոնականը պահպանում է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր ...ԻՆՁԱԳԻԻ ՌԵԿՈՐԴԸ
«Միլանի» հարձակվող Ֆիլիպո Ինձագին դարձավ եվրագավաթների պատմության մեջ լավագույն ռմբարկու` դառնալով Չեմպիոնների լիգայի D ԽՄԲԻ եզրափակիչ խաղում շոտլանդական «Սելթիկի» դարպասում հայտնված միակ գոլի հեղինակը։ ...ՃԻՇՏ ՔԱՅԼ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ
«Խորապես համոզված եմ, որ ճիշտ քայլ ենք կատարում Իրաք խաղաղարար առաքելություն գործուղելով»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում:
Վարչապետի փաստարկմամբ՝ Հայաստանը փոքր երկիր ...ՆՈՐԻՑ ԿՌԱՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Կլեր Դելեսարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հրապարակման ընթացքում հայտարարել է, որ մինչ այժմ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարողացել համաձայնության հասնել ...ՌԱ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ՄԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Որքան հասկանում եմ, մինչեւ փետրվարի 19-ը մեզ ձանձրույթ չի սպառնում։ Ամեն օրը մի որեւէ չնախատեսված ուրախություն է պարգեւում։ Հայրենի քաղաքական դաշտն այս նախընտրական փուլում շողշողաց նոր գույներով։ Դե, ...ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՍՏԵՂԾԵԼ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կառավարությանը հարցեր ուղղելու եւ անմիջապես պատասխան ստանալու այս տարվա վերջին հնարավորությունը երեկ պատգամավորներն օգտագործեցին լիարժեքորեն։ Օրենսդիրներից մի քանիսի հարցադրումներին պատասխանեց վարչապետ ...ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեփ.լրտվ.
«Ես հպարտ եմ, որ եզդիները ինձ են համարում նախագահի իրենց թեկնածուն։ Շատ ուրախ կլինեի, եթե նման հայտարարությամբ հանդես գային ոչ միայն եզդիներն ու հրեաները, այլ նաեւ Հայաստանում ապրող ռուսները, ուկրաինացիները, ...ՉԽՈՍԵՆՔ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Ազգային վերածնունդի» շարքերից պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռացմանը վերաբերող լրագրողների հարցերի տարափը կանխելու համար ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ երեկ նկատեց. «Այսքան ժամանակ դուք երբեւէ ...ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ բնորոշմամբ. «Հայաստանում գներն ունեն մի հետաքրքիր հատկություն։ Որպես կանոն, երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, հայաստանյան ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ճանաչվել է 2007 թվականի մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ։
Համաձայն ավանդական հարցման արդյունքների՝ լրագրողների եւ մասնագետների ...ՀԱՅԵՐԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում 3 հազար 532 դատապարտյալ եւ կալանավորված անձ կա: Մայիսին նրանց թիվը 3333-ն էր: Դատապարտյալներից 125-ը ...ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱԿՏԻՎ ՉԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից: ԿԸՀ-ում ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

