
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
- Սկիզբը՝ նախորդիվ

Հակահայ քաղաքականությունը շարունակվում է
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիում գործող 8 հայկական դպրոցներից այսօր ընդամենը մեկն է մնացել զուտ հայկական։ Դպրոցների հայ տնօրեններն էլ վերածվել են պաշտոնակատարների, այսինքն՝ թե շուտով նրանք կփոխարինվեն վրացիներով։
Ցավոք, թիֆլիսահայ համայնքը այսօր համեմատության եզր չունի նույնիսկ հայության համար ամենավտանգավոր եւ վատ վիճակում գտնվող ստամբուլահայ համայնքի հետ։ Եթե այստեղ վիճակը վատ է, ապա Թբիլիսիում հայերի վիճակը վատթար է։ Այստեղ հայը ազգային ինքնագիտակցություն չունի։ 100 հազարանոց թիֆլիսահայությունը իբրեւ համայնք թույլ է, տկար եւ ապազգային։
Իսկ ի՞նչ են անում ադրբեջանցիները եւ թուրքերը Թբիլիսիում։ Բավական է ընդամենը ասել, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, օրական շուրջ 1000 թուրք՝ Թուրքիայի քաղաքացի, գրանցվում է Թբիլիսիում։ Ցանկացած իրավիճակ թուրքերն ու ադրբեջանցիները անմիջապես կարողանում են օգտագործել ի նպաստ իրենց։ Նրանք շարունակ կարողանում են գործոն դառնալ այն դեպքում, երբ հայերը մշտապես բացակա են։
Վարդերի հեղափոխության հանդեպ Թբիլիսիի թուրքերն ու ադրբեջանցիները հենց սկզբից բացասաբար էին տրամադրված՝ այն համարելով հայերի հեղափոխություն։ Բոլոր խարսխային գործիչների մեջ հայկական արյուն կար, ինչն այդ իշխանությունը նրանց համար անցանկալի էր դարձնում։
Օրերս Վրաստանի նախագահի ընտրություններում առաջադրված ազգությամբ ադրբեջանցի ներկայացուցիչը ինքնաբացարկ հայտնեց։ Ընդ որում, ինքնաբացարկը ուղեկցվեց աշխարհով մեկ արվող հայտարարություններով, տեղի ընտրական մեխանիզմների քննադատությամբ։ Իսկ մինչ այդ, նրա առաջադրումը, թերեւս, նպատակ ուներ այնպես անել, որ տեղի մահմեդականների ձայները չգնան ոչ ներկա իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը։
Ըստ էության, հրապարակային հրաժարականով անգամ ադրբեջանցի «նախագահացուն» կարողացավ իր «մեսիջը» հասցնել նրանց, որոնց կցանկանար հասցնել։
Հակառակ դրան, թիֆլիսահայության շրջանակներում այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչություն է տարվում, ինչը բնական է դիտվում ե՛ւ Վրաստանի թրքասիրության, ե՛ւ թիֆլիսահայության՝ Հայաստանի եւ հայության հանդեպ ունեցած վերաբերմունքի պարագայում։
Այն, որ թուրքերն իրենց պանթուրքական քաղաքականությունը Վրաստանն օգտագործելով են ցանկանում իրականացնել, այսօր արդեն վերլուծաբանները ահազանգում են։ Վկա՝ Կարս-Ախալքալաք երկաթգծի շրջանակում բացված հուշարձանը, որի սլաքներն ուղղվում են Վրաստանից եւ Թբիլիսիից դեպի Անկարա եւ Բաքու։ Այսինքն՝ պանթուրքիզմը Վրաստանի վրայով է իրականացվում նաեւ։ Իսկ սա նշանակում է, որ երկաթուղու շուրջ ենթակառուցվածքներ են ստեղծվելու. այդ ողջ տարածքը, ի դեպ, երկայնությամբ բնակեցվելու է թուրք-մեսխեթցիներով, ի հավելումն, երկաթգծի շուրջը ստեղծվող անվտանգության գոտին, որն ըստ պայմանագրի, ներառում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակի ուժերը՝ այդպիսով բացարձակապես օղակելով Հայաստանը։
Հավելենք, որ Վրաստանի զինուժի հրամանատարական կազմի մեջ զգալի տոկոս են կազմում թուրքերը։ Համակարգը պայմանագրային է եւ բարձր վճար է ենթադրում։
ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՈՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Հայաստան անունն անգամ չի հիշատակվում Վրաստանում։ Մինչդեռ Հայաստանը, թեկուզ ուշացած, պետք է Վրաստանում գործոն դառնալու բարդ խնդիրը լուծի։ Պիտի կարողանա աշխատել վրաց իշխանությունների հետ։
Հայության, հայկականության ոչնչացման քաղաքականությունը Վրաստանում իրականացվում է ամենուր՝ պետական մակարդակներում, դպրոցներում, եկեղեցու եւ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ, որոնք ամեն քայլափոխի սփռված են Վրաստանով մեկ։ Հայի հետքը ջնջել. այսօր սա վրաց պետության առաջնային խնդիրներից մեկն է, որն իրականացնում են վրաց իշխանությունները, իրականացրել են եւ կշարունակեն իրականացնել ապագայում եւս անկախ, թե ովքեր կլինեն իշխանության ղեկին։
Տարբերություններ կլինեն միայն իրականացման ձեւի մեջ, բայց ոչ երբեք՝ բովանդակության։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
ABG գրել է:
Hogu cav u sarsap. Sarsap u cav ka ajs hodvacum. Gtnum em, vor iravi&akn iroq &isht e bacatrum Anahity. Sakajn inch karox enq anel? Mite elq ka?
tes te ovqer en mer xekavarnery ev ovqer en cankanum hertapoxel sranc. Ov enq? Inch karox enq anel? Elq chem tesnum. Mimiajn es el hogu dary cav em zgum...
AZGASER գրել է:- ABG
Hogu cav u sarsap. Sarsap u cav ka ajs hodvacum. Gtnum em, vor iravi&akn iroq &isht e bacatrum Anahity. Sakajn inch karox enq anel? Mite elq ka? tes te ovqer en mer xekavarnery ev ovqer en cankanum hertapoxel sranc. Ov enq? Inch karox enq anel? Elq chem tesnum. Mimiajn es el hogu dary cav em zgum...
ABG ջան իրոք սա մտահոգող հարց-պրոբլեմ է: Եթե ասենք դե վրացին իր իսկ մարմնի տաքությունով տաքացնում է օձին, բայց սա վատ է նաև մեզ համար` հայերիս:- ABG
Կարեն գրել է:
Մնաց Իրանը.. Հայոց Աշխարհը կարող է մի քանի հատ ել հակաիրանական հոդված տպագրել ու հետո կտեսնենք թե ով է ում ու ինչ կերպ է կործանման տանում: Սերմանենք թշնամանք բոլոր հարևանների նկատմամբ, բոլոր ազգերի նկատմամբ, հայերը թող լքեն հայաստանը ու գնան սև ջհանդամներում աշխատեն ու հայրենասիրություն գոռան: Ում է պետք հիմիկվա Հայաստանը?? "Հայոց Աշխարհը" իր անիմաստ ու անբովանդակ հոդվածներով միայն ատելություն է սերմանում բոլորի ու ամեն ինչի նկատմամբ: Միայն իր սիրելի գռեհիկները մնան իշխանության:
Ու ինչ հիմար թվեր... Թիֆլիսահայության քանակը երկու անգամ պակասեցվել է հոդվածում: Իսկ ինչ է նշանակում օրական 1000 թուրքիայի քաղաքացի է գրանցվում Թիֆլիսում: Իսկ երբվանից ??? Օրական 1000 գրանցվող նշանակում է տարեկան 365000, ինչ հիմարություն: Ուրեմն հինգ տարի հետո թիֆլիսում մոտ 2 միլլիոն թուրք կլինի - երկու անգամ շատ քան քաղաքի այսօրվա բնաչությունն է: Ու ինչ են անում թուրքերը թիֆլիսում ?? Նպաստ են ստանում գործազրկության, թե գերմանիայի պես փախստականի ճամբար, հագուստ ուտելիք....
Լավ ենթադրենք մեր պետությունը մինչ հիմա նորմալ չի կարողացել հայության շահերը պաշտպանել Վրաստանում: Իսկ ով է մեղավոր ?? Էլի ԼՏՊ-ն?? Բա ուր են ձեր ետքան գովերգած ներկա նախագահն ու վարչպետը?? Ազգասեր, ազգապաշտպան, ազանվեր ղեկավարությունը??
Կարեն գրել է:
Իսկ ինչի գոնե մի հարևան պրո-հայկական քաղաքականություն չի իրականացնում ???
Ու վաբշե, վրացիներն էլ պտի հետ տան մեր հողերը:
AZGASER գրել է:- Կարեն
Իսկ ինչի գոնե մի հարևան պրո-հայկական քաղաքականություն չի իրականացնում ???Ու վաբշե, վրացիներն էլ պտի հետ տան մեր հողերը:
LOL:)
Ուզում էս որ Հայաստանի վերջը գա: Դա պառզա:
Կատակտ ոգեվորեց մի մոմենտ; :)- Կարեն
Yago գրել է:
"Հայոց Աշխարհ" թերթը նման է մի մարդու, որ պատրաստ է իրեն ամենախայտառակ վիճակի մեջ դնել որպեսզի վարկաբեկի դիմացինին (իմա զրուցակցին, ընթերցողին կամ ընդիմադիրին): Համոզված եմ որ մեզնից յուրաքանչյուրը նման մեկին թեկուզ հեռակա կարգով ճանաչում է:
Ella գրել է:
Չարժե այս թերթը ընդհանրապես կարդալ: Թշնամանք ու ատելություն է միայն քարոզում բոլորի հանդեպ: Պրոբլեմներ կան Վրաստանի հայ համայնքի մեջ, ոչ ոք չի հերքում դա, բայց այս աստճան ուռչացվաց, չափազանցվաց ու խտացվա՞ց...
Սա արդեն անցնում է բոլոր նորմերն ու սահմանները:
Zidan գրել է:- Ella
Չարժե այս թերթը ընդհանրապես կարդալ: Թշնամանք ու ատելություն է միայն քարոզում բոլորի հանդեպ: Պրոբլեմներ կան Վրաստանի հայ համայնքի մեջ, ոչ ոք չի հերքում դա, բայց այս աստճան ուռչացվաց, չափազանցվաց ու խտացվա՞ց... Սա արդեն անցնում է բոլոր նորմերն ու սահմանները:
Համաձայն եմ...միայն վերնագիրն ինչ ասես արժե- Ella
Armen գրել է:
Այ ՔՅԱԼԱՄԲԱՇԻՆԵՐ, երբ դուզ լուր եք լսում, ասում եք սեն-ընենց, չեք լսում, ասում եք իշխանությունները լուռ համաձայնությամբ ընդառաջում են; Տո ձեր հերն եմ անիծել, դուք մարդ եք, ծախու չոբանի շան թուլեք; Էն, էն Կարեն կոչեցյալ Չոբանի Շան հաչոցը ամեն էջում կա; Թոշակարու խառնակիչ-գործ տվող...
moso գրել է:- Yago
"Հայոց Աշխարհ" թերթը նման է մի մարդու, որ պատրաստ է իրեն ամենախայտառակ վիճակի մեջ դնել որպեսզի վարկաբեկի դիմացինին (իմա զրուցակցին, ընթերցողին կամ ընդիմադիրին): Համոզված եմ որ մեզնից յուրաքանչյուրը նման մեկին թեկուզ հեռակա կարգով ճանաչում է:
Դու էլ ես ստեղ Օթելլօի կնգա վարտիքի ռեզին: Անունդ Յագո, ազգանունդ Գյոթակյան: Հիշում ես Փարիզը՞:- Yago
Կարեն գրել է:- Armen
Այ ՔՅԱԼԱՄԲԱՇԻՆԵՐ, երբ դուզ լուր եք լսում, ասում եք սեն-ընենց, չեք լսում, ասում եք իշխանությունները լուռ համաձայնությամբ ընդառաջում են; Տո ձեր հերն եմ անիծել, դուք մարդ եք, ծախու չոբանի շան թուլեք; Էն, էն Կարեն կոչեցյալ Չոբանի Շան հաչոցը ամեն էջում կա; Թոշակարու խառնակիչ-գործ տվող...
Շատ մի նեղվի ապեր, եթե մռմռմում ա սառը թեշտ նստի: Ու մի հատ բոլորով համաձյնեցրեք ձեր որակումը, կամ չոբան ասեք կամ չոբանի շուն: Թե չէ խառնվում եմ արդեն: Իմ համար մեկ ա - չոբան լինեմ որ ոչխարներին անվնաս սար հանեմ, ու հենց չաղանան քշեմ սպանդանոց, կամ էլ չոբանի շուն լինեմ, որ նույն ոչխարներին պահեմ գել ու գազանից, հետո էլի չոբանի հետ անվնաս սար հանեմ ու հենց չաղանան քշեմ սպանդանոց: Մորթվելու բնազդդ մեջիցդ դուրս չի գալիս, վարքդ էլ ոչխարից չի տարբերվում...եթե հայրենիքում նորմալ գին տվող չկա կարելի ա սեփական կաթը, միսն ու բուրդը առաջարկել յանկիներին:- Armen
Կարեն գրել է:
արա դու ՓՈՐՁԱՆՔ ԵՔ ձեր գլխին...ՓՈՐՁԱՆՔ.......ստեղ մի հատ հայկական ասացվածք ա պետք "Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում"
The Nutcracker գրել է:- Կարեն
արա դու ՓՈՐՁԱՆՔ ԵՔ ձեր գլխին...ՓՈՐՁԱՆՔ.......ստեղ մի հատ հայկական ասացվածք ա պետք "Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում"
Կարեն, ափսոս սա է մեր դեմքը...ինչպիսին հոդվածն է այնպիսին էլ քննարկումը. առաջարկում եմ "Հայոց Աշխարհ" թերթը չքննարկել, միևնույնն է "խնձորը կաշին չի փոխի": Այս թերթը ABG-ի, AZGASER-ի, Armen-ի(ARmen նույնն է)և էլի այստեղ շատ շատերի համար է- Կարեն
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ ԿԱ, ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԷԼ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Հ.Բագրատյանը եւ նրանց թիմակիցները չեն դադարում կրկնել, որ այսօր տնտեսության մեջ արձանագրվող դրական երեւույթների հիմքերն իրենք են դրել՝ նախաձեռնելով ժամանակին սեփականաշնորհման ...ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Սկիզբը՝ նախորդիվ
Հակահայ քաղաքականությունը շարունակվում է
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիում գործող 8 հայկական դպրոցներից այսօր ընդամենը մեկն է մնացել զուտ հայկական։ Դպրոցների հայ տնօրեններն ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՎԱՏԱԼ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ամերիկյան «Գելափի» վերջերս անցկացրած հարցումը մեզանում հերթական անգամ անվստահության ալիք բարձրացրեց սոցիոլոգների նկատմամբ։ Ինչը, թեպետ, միանգամայն սպասելի էր։ Այդօրինակ ալիքներ անխուսափելիորեն բարձրանում ...ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության դեմ գործողություններ սկսած թուրքական իշխանությունները նոր քարոզչական պատերազմ են նախաձեռնել նաեւ Հայաստանի դեմ։
Համաձայն թուրքական «աղբյուրների», ...ԹԵԼԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է.
«Ինտերնետից, մասնավորապես, էլեկտրոնային փոստից օգտվող ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներն ու կազմակերպությունները (այդ թվում՝ պետական), վերջերս ...ԲԵՄԵՐԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Արժե՞ արդյոք էս տեսակ թատրոններին օգնել
Օրերս ուղիղ հեռարձակմամբ Հ2-ով ցուցադրվեց թատերական գործիչների հանգանակության «բեմականացումը», որը նույնիսկ չգիտենք էլ, թե ինչպես կոչենք՝ տրագիկոմեդիա՞, թե՞ ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐԻՑ ՉԵՆ ԶՐԿՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հաշված օրերից սպասվող կենսաթոշակների բարձրացման, դրա պատճառով նպաստներից չզրկվելու, կառավարության ջանքերն ի չիք դարձնող գնաճ թույլ չտալու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը Սոցիալական ապահովության ...ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջերս «Գրանդ Հոլդինգի» կողմից Հայաստանում հիմնվեց բացառիկ կարեւորություն ունեցող թղթի արտադրությունը։ Այս նախաձեռնության շուրջ է մեր հարցազրույցը ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս ...«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ» ԷԼ ՄԻԱՎՈՐՎԵՑ ՀՌԱԿ-ԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հրավիրել էր իր երկրորդ համագումարը։ Օրակարգում դրված միակ հարցը վերաբերում էր վերակազմավորման ճանապարհով ՀՌԱԿ-ին միանալուն։
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ իր ելույթում չթաքցրեց, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նշելով, որ իրենց այցը տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հանդիպումը: Աշխատանքային ճաշի ժամանակ քննարկվել են Հայաստանում առաջիկա նախագահական ...ՎԵՐՋՆԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Ինչո՞ւ միավորվելու պատրաստ Ալբերտ Բազեյանը չմիացավ Տեր-Պետրոսյանին, որն ավելի վաղ էր բոլոր քաղաքական ուժերին միավորման կոչ արել։ Պատասխանելով այս հարցին` Ա.Բազեյանը երեկ նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆՀաշվի առնելով հասարակական հնչեղությունը, ի պատասխան լրատվամիջոցների բազում հարցումների՝ դատախազությունը տեղեկացնում է, որ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական ...ՀԱՋՈՂ ՎԵՐՋԱԿԵՏ
Հայ բազկամարտիկները արժանի վերջակետ են դրել մրցաշրջան 2007-ին՝ հաջող մասնակցելով օրերս Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը։ Վերստին իրեն հաջող դրսեւորեց երեւանցի Վլադիմիր Մնացականյանը, ...ԱՌԱՆՑ ՄԵՐՈՆՑ
Շախմատային աշխարհը նոր գավաթակիր կունենա: Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակիչի մրցամարտում առաջին գավաթակիր Լեւոն Արոնյանը ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյից պարտություն ...ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված կարատեի Եվրոպայի գավաթի մրցաշարում Հայաստանի 7 կարատեիստներ նվաճեցին 7 մեդալ: Հայաստանի 4 մարզիկներ՝ Հայկ Թունյանը (15-17-տարեկանների մեջ), 68 կգ քաշային Դավիթ ...ԽԱՂԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների համագործակցության չեմպիոնների գավաթի 16-րդ խաղարկության խաղացանկը։ Նշենք, որ ավանդական դարձած միջազգային այս մրցաշարը ...«ՍԵՎԻԼԻԱՆ» ՄՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է մոլորակի 350 լավագույն ակումբների հերթական սանդղակը։ Դեկտեմբերի 3-ի դրությամբ առաջին հորիզոնականը պահպանում է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր ...ԻՆՁԱԳԻԻ ՌԵԿՈՐԴԸ
«Միլանի» հարձակվող Ֆիլիպո Ինձագին դարձավ եվրագավաթների պատմության մեջ լավագույն ռմբարկու` դառնալով Չեմպիոնների լիգայի D ԽՄԲԻ եզրափակիչ խաղում շոտլանդական «Սելթիկի» դարպասում հայտնված միակ գոլի հեղինակը։ ...ՃԻՇՏ ՔԱՅԼ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ
«Խորապես համոզված եմ, որ ճիշտ քայլ ենք կատարում Իրաք խաղաղարար առաքելություն գործուղելով»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում:
Վարչապետի փաստարկմամբ՝ Հայաստանը փոքր երկիր ...ՆՈՐԻՑ ԿՌԱՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Կլեր Դելեսարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հրապարակման ընթացքում հայտարարել է, որ մինչ այժմ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարողացել համաձայնության հասնել ...ՌԱ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ՄԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Որքան հասկանում եմ, մինչեւ փետրվարի 19-ը մեզ ձանձրույթ չի սպառնում։ Ամեն օրը մի որեւէ չնախատեսված ուրախություն է պարգեւում։ Հայրենի քաղաքական դաշտն այս նախընտրական փուլում շողշողաց նոր գույներով։ Դե, ...ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՍՏԵՂԾԵԼ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կառավարությանը հարցեր ուղղելու եւ անմիջապես պատասխան ստանալու այս տարվա վերջին հնարավորությունը երեկ պատգամավորներն օգտագործեցին լիարժեքորեն։ Օրենսդիրներից մի քանիսի հարցադրումներին պատասխանեց վարչապետ ...ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեփ.լրտվ.
«Ես հպարտ եմ, որ եզդիները ինձ են համարում նախագահի իրենց թեկնածուն։ Շատ ուրախ կլինեի, եթե նման հայտարարությամբ հանդես գային ոչ միայն եզդիներն ու հրեաները, այլ նաեւ Հայաստանում ապրող ռուսները, ուկրաինացիները, ...ՉԽՈՍԵՆՔ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
Սեփ.լրտվ.
«Ազգային վերածնունդի» շարքերից պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռացմանը վերաբերող լրագրողների հարցերի տարափը կանխելու համար ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ երեկ նկատեց. «Այսքան ժամանակ դուք երբեւէ ...ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ բնորոշմամբ. «Հայաստանում գներն ունեն մի հետաքրքիր հատկություն։ Որպես կանոն, երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, հայաստանյան ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ճանաչվել է 2007 թվականի մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ։
Համաձայն ավանդական հարցման արդյունքների՝ լրագրողների եւ մասնագետների ...ՀԱՅԵՐԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում 3 հազար 532 դատապարտյալ եւ կալանավորված անձ կա: Մայիսին նրանց թիվը 3333-ն էր: Դատապարտյալներից 125-ը ...ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱԿՏԻՎ ՉԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից: ԿԸՀ-ում ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

