
ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։
Ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը պատկանում է այն երազանքների թվին, որոնց դիպչելն անթույլատրելի է թերահավատներին։ Եւ միասնական ընդդիմադիր թեկնածուի մասին դրամատիզմով լեցուն սյուժեում կա մի նրբերանգ, որի շուրջ բարձրաձայն մտորել ընդունված չէ։ Բանն այն է, որ միասնական թեկնածուի հետ կապված բուն ինտրիգը ինչպես պետական մոդելի, այնպես էլ հենց ընդդիմության վերջնական ախտորոշումն է։
Միասնական թեկնածուի որոնումների պատմությունը հետխորհրդային տարածքում սահմանափակվում է բավական նեղ աշխարհագրությամբ։ Ղազախական ժողովրդավարության մեծ հաղթանակ դարձավ որպես ընդդիմության միասնական թեկնածու նախկին գլխավոր դատախազի առաջադրումը, որի մասին բոլոր ընդդիմադիրները բարյացակամորեն նշում էին, որ նա իրենց բոլորից ամենատաղտկալին է։
Երկու անգամ միասնական թեկնածու են փնտրել Բելառուսում։ Առաջին անգամ հայտնաբերվածն ընդհանրապես արհմիության ղեկավար էր։ Երկրորդ անգամ քիչ ավելի լավ ստացվեց. Ալեքսանդր Միլինկեւիչը համենայն դեպս պարկեշտ ու ինտելիգենտ մարդ դուրս եկավ։ Այսինքն՝ այն աստիճան զուրկ զանգվածներին ոգեւորելու ունակությունից, որ տապալվեց ոչ այնքան ընտրությունների ժամանակ՝ Լուկաշենկոյի, որքան դրանից հետո՝ իր իսկ եղբայրակից ընդդիմադիրների կողմից։
Վրաստանում օրերս գտան միասնական թեկնածու՝ հանձին գործարար-գինեգործի, որը ամենակատակերգական կերպարներից մեկը դուրս եկավ ընդդիմադիր ճամբարում, էլ չենք խոսում արդեն այն մասին, որ այդօրինակ միասնականներ այնտեղ դեռ մի երկու տասնյակ էլ կան։
Իհարկե, կարող է թվալ, թե ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ այսօրվա դեգերումներն ինչ-որ բանով հիշեցնում են 1980-ականների վերջի 1990-ականների սկզբի «ազգային ճակատները», «համազգային շարժումները», որոնք հենց այդ սկզբունքով էլ ստեղծվում էին. սկզբում վերցնենք իշխանությունը, հետո նոր գլուխ կհանենք ու կբաժանենք այն։ Բայց նախ՝ հետխորհրդային հանրապետությունների այն ժամանակվա ընդդիմությունն ուներ առնվազն մեկ գաղափար, որի հետեւից կարող էին գնալ բոլորը. հակախորհրդային։ Եւ երկրորդ՝ բուն պայքարն ու ինքնին ժամանակն առաջադրում էին առաջնորդ, որը կարող էր լինել ինչպիսին ասես, բայց նա միակն էր, անվիճելին եւ դատապարտված էր հաղթանակի։
Իսկ երբ հաղթանակի հնարավորություններ չկան, մնում է միայն մարդկանց ինքնադրսեւորումը, որոնք, վերջին հաշվով, ուրիշ ոչ մի տեղ չունեն ինքնադրսեւորման համար։ Խանդավառների եւ ռոմանտիկների ժամանակները գրեթե անցել են, դրանցից վերջիններն ընդդիմության շարքերում գլխավոր դերերի չեն հավակնում։ Ուրեմն ինչո՞ւ վատնել սեփական կյանքը, որն ստիպված ես ապրել այստեղ ու հիմա, այնպիսի անհուսալի գործի վրա, ինչպիսին իշխանության դեմ պայքարն է։
Փա՜ռք Աստծո, իշխանությունը մեզանում անտեր է թողնում ձայների մեկ-երկու տասնյակ տոկոսը։ Եւ առաջանում է պատրանք, թե դրանց համար կարելի է պայքարել, եւ եթե հայտնաբերվի մի մարդ, որն ի վիճակի է հավաքել ոչ թե քսան, այլ իշխանության թեկնածուից ընդամենը չորս անգամ ավելի քիչ ձայն, այսինքն՝ հանդես գալ, ինչպես թվում է, գրեթե որպես հավասարազոր ուժ, նշանակում է՝ կյանքը շարունակվում է, եւ ամեն ինչ զուր չէ։ Համենայն դեպս այդ մարդու համար։
Եւ միասնական թեկնածուն դառնում է պետական ուղղաձիգի շենքը ներդաշնակորեն պսակող վերջին աղյուսիկը։ Ընդդիմությունը, որի յուրաքանչյուր քայլը տանում է ոչ թե փակուղի, այլ լաբիրինթոսի հերթական ոլորան, անհուսալի է ժանրային հակասության մեջ. նրա դերը թվում է տրագիկոմիկական, մինչդեռ ծիծաղելի ոչինչ արդեն գրեթե չի մնացել։
Միասնական թեկնածուն հուսալքության նշան է։ Առավել եւս անհուսալի, քանզի ուրիշ ոչինչ իսկապես չի էլ մնում։
Հ.Գ.- Ընդդիմության միասնական թեկնածուի կոչման վերջին տարիների բազմաթիվ հավակնորդներին ոգեւորում է 1996 թվականի նմուշի Վազգեն Մանուկյանը։ Դա Լա Մանշը հաղթահարելու պես մի բան է։ Մինչեւ 1875 թվականը բոլորը կարծում էին, թե անհնար է 40 կիլոմետր լողալ Դուվրից մինչեւ Կալե, հետո՝ հիանում Մեթյու Ուեբով, որը, մարմնին փոկի ճարպ քսելով, 21 ժամում կատարեց այդ սխրանքը։
Դրանից հետո անցած ավելի քան հարյուր տարվա ընթացքում այդ լողատարածքի հաղթահարումը կրկնեցին հազարավոր քաջեր. այնպիսի արագությամբ, ինչպիսին Ուեբը երազում անգամ չէր տեսել։ Բայց հասարակության գիտակցության մեջ դրանք դարձան ընդամենը տարբերակներ, որոնք հաստատում են հանրահայտ փաստը. նեղուցը միանգամայն հաղթահարելի է։
Ահավասիկ մերոնք էլ ամեն անգամ ընտրություններից առաջ ուզում են կրկնել լողատարածքի հաղթահարումը, քանզի նրանց գիտակցության մեջ ամուր նստած է այն համոզմունքը, թե նեղուցը հաղթահարելի է։ Կարծում ենք, այդ տղաներին՝ իրենց ողջ զբաղվածությամբ հանդերձ, ավելի օգտակար է ոչ թե նետվել ջուրը, այլ կարդալ Կոզմա Պրուտկով. «Ջրի մեջ քարեր նետելով, նայիր դրանցից տարածվող օղակներին։ Այլապես զբաղմունքն այդ կլինի դատարկ զվարճանք»։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
fred գրել է:
Մեր միասնական թեկնածուն հայտնի է; Մի քիչ ծուռ, մի քիչ քյոռ, բայց հայտնի է: Իզուր դես-դեն չընկնեք:
«ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ» ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դժվար թե այսօր որեւէ մեկը, պետական կամ հասարակական որեւէ մարմին կարողանա ասել, թե քանի թմրամոլ կա մեր երկրում։ Հայտնի է միայն մի բան՝ պաշտոնական վիճակագրությունն իրականության սոսկ մի մասն է արտահայտում։ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 12 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի քննչական բաժինը կազմավորվել է 2007թ. մայիսին կառավարության ընդունած որոշման հիման վրա՝ ՄՊԿ նախագահի հրամանով: Քննչական բաժինը վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից ...ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ ...ԱՎՏՈԱՐՇԱՎՈՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Շատ թենիսիստներ հիմնական զբաղմունքից բացի, ունեն նաեւ մարզական այլ հետաքրքրություններ։ Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը ոչ միայն նախընտրում է ավտոարշավը, այլեւ, ի զարմանաս շատերի, մասնակցում է որոշ մրցումների։ ...ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս մարզաձեւի պատմության մեջ լավագույն մարզիկներ է ճանաչել օլիմպիական բազմակի չեմպիոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Կարելինին եւ Բուվայսար Սայտիեւին։ Հիշեցնենք, որ Կարելինը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գործնականում վստահության հանրաքվե էին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ արձանագրված արդյունքները ...ՎՐԱՍՏԱՆ. ՄՇՏԱՊԵՍ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՂ ԳՈՏԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ըստ էության, ներկայումս Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բխում են այն ներքին խորքային պրոբլեմներից, որն է էթնիկ միատարրության բացակայությունը եւ ազգային պետության կառուցման խնդիրը։
Այսօր ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՄայրաքաղաքում ամանորյա նախատոնական առեւտուրը եւ հանրային սննդի սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպեսեւ քաղաքակիրթ առեւտուրն ու սպասարկումը խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայտարարում ...ԿԱ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, պատգամավորական հայտարարությունների ժամին դուք հանդես եկաք բոլորին ուղղված ողջախոհության կոչով։ Ո՞րն էր պատճառը։
-Դեռ ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ինչպես 60 հազար դոլարով տիրանալ տասնյակ միլիոնների
Երբ ապրիլյան հանկարծակի ցրտերի ժամանակ այգեպանը գիշերով հին ավտոդողեր է այրում, որպեսզի ծաղկած ծառերը չցրտահարվեն, նրա նպատակը ոչ թե կլիմայի գլոբալ ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
ԱԺԿ-ն ընտրությունների նախաշեմին չմիացավ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, որովհետեւ դեմ է անձնիշխանական համակարգին: «Բնական է, որ չենք պաշտպանելու այն անձին, որը երկրում անձնիշխանական համակարգ է ներդրել: Չի կարելի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, երեկ մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության ...ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին
«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին մի քանի ամիսներին Երեւանի բնակարանային շուկայի զարգացումները փոփոխական բնույթ ունեն։ Թեեւ ընդհանուր առմամբ նկատվում է գործարքների պասիվացում, այնուհանդերձ երբեմն-երբեմն շուկան աշխուժանում է։ ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՕրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից ...ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։ Ընդդիմության միասնական թեկնածուի ...ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներ Գերալդ Միտչելին եւ Նիկոլա Շմիդտին, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ում կաջակցեմ, բայց եթե անհրաժեշտություն կա, մինչեւ փետրվարի 19-ը կրկին կարտահայտեմ դիրքորոշումս»,- ասաց երեկ նախագահ ...ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՐԱՔՎԵ
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեկնածուները առաջադրվել ...ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆԸ
Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց շարունակել պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար, որի խաղարկությունն ընթանում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Իսկ ահա գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն իր հավակնությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Սեփ.լրտվ.«Քաղաքականությունը լավ է, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը՝ աշխատանքը։ Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին։ Կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն վերամշակման ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

