
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
Օրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից անվանել ԱՊՀ-ի համար՝ ընդհանրապես եւ Հայաստանի համար՝ մասնավորապես։ Խոսքը երկու հեղափոխությունների տարեդարձի մասին է. վարդերի՝ Վրաստանում եւ նարնջագույնի՝ Ուկրաինայում։
Հիշարժան օրերը հաջորդեցին մեկմեկու. ուկրաինական Ազատության օրն ընկավ նոյեմբերի 22-ին, իսկ վրացականը՝ 23-ին։ Թեեւ տարիքով վրացական հեղափոխությունը գերազանցում է ուկրաինականին։ Միխայիլ Սահակաշվիլին ամբոխի ձեռքերի վրա խորհրդարան մտավ 2003 թվականի նոյեմբերին, իսկ Վիկտոր Յուշչենկոն Մայդանի հերոս դարձավ ուղիղ մեկ տարի անց։
Երկու իրադարձություններն էլ աշխարհում ընդունվեցին որպես հետխորհրդային երկրների ժողովրդավարական նորացման սկիզբ, իսկ Սահակաշվիլին եւ Յուշչենկոն, որոնց վարկանիշերը հեղափոխական ալիքի վրա հասան աներեւակայելի բարձունքների, բնակչությունից ստացան ժամանակային առումով անսահմանափակ, ինչպես այն ժամանակ էր թվում, քարտ-բլանշ։
Սակայն այսօր արդեն ակնհայտ է. 2003-2004 թվականների նմուշի հեղափոխությունների հերոսներին հատկացված լիմիտները սպառված են։ Ըստ որում՝ ոչ միայն ժամանակային լիմիտները։
Նարնջագույն հեղափոխության երրորդ եւ վարդերի հեղափոխության չորրորդ տարեդարձերն ակներեւաբար ցույց տվեցին. նոր իշխանությունը չկատարեց տված խոստումները։ Հետհեղափոխական շրջանը Վրաստանի եւ Ուկրաինայի համար չդարձավ հույսերի իրականացման ժամանակահատված, հիմնախնդիրներից ոչ մեկը փաստորեն չլուծվեց։
Ավելին. ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա երկու երկրներն էլ հայտնվել են հեղափոխական մեկնարկի մակարդակին, եւ որեւէ կայունության մասին խոսք լինել չի կարող։
Այսպես. Վիկտոր Յուշչենկոն, ինչպեսեւ երեք տարի առաջ, պայքարում է խորհրդարանի դեմ՝ նախագահական լիազորություններն այն նույն ծավալով պահպանելու համար, ինչպիսին դրանք նախագահ Կուչմայի օրոք էին։ Եւ ոչ մի կերպ չի կարողանում նարնջագույն կոալիցիա հավաքել նոր Գերագույն ռադայում. նախկին զինակիցները ցրվել են տարբեր խմբակցություններով եւ այժմ միանգամայն այլ նպատակներ են հետապնդում։ Դրա համար էլ, ի տարբերություն նախորդ տարիների, այս նոյեմբերին հեղափոխության տարեդարձը Ուկրաինայում գրեթե չնշեցին։ Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, մարդիկ այնտեղ արդեն չեն հավատում քաղաքական գործիչներին, անկախ նրանց դրոշների գույնից։
Իսկ Թբիլիսին վարդերի հեղափոխության չորրորդ տարեդարձի նախօրեին ընդհանրապես հայտնվեց նոր հեղափոխության շեմին։ Կրակոտ հեղափոխական Սահակաշվիլին ցուցարարների դեմ հանեց հատուկ նշանակության ջոկատներն ու արցունքաբեր գազ կիրառեց, երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ, փակեց անցանկալի լրատվամիջոցներն ու ձերբակալեց քաղաքական հակառակորդներին։
Արդարադատության նախարար եղած ժամանակ, Սահակաշվիլին կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնյաներին պատկանող դղյակների լուսանկարներն ու հայտարարեց իր հրաժարականի մասին։ Այն ճոխությունը վաղուց խամրել է ներկայիս պերճանքի առջեւ։ Բավական է նայել էկոնոմիկայի նախարար Արվելաձեի դղյակին, որը ԱՄՆ դեսպանատունը վարձակալում է ընդունելություններ կազմակերպելու համար։
Վրաստանի ցանկացած քաղաքացուց ցանկացած պահի կարող են խլել մեքենան, բիզնեսը, տունը, փողը։ Ահա կանգնած էր 14 հարկանի շենքը, բոլոր բնակարաններում մարդիկ էին ապրում։ Կառավարությունը որոշեց, որ տունը կառուցվել է ապօրինի, եւ մարդկանց նետեցին փողոց։ Դուք լավ բնակարա՞ն ունեք Թբիլիսիի կենտրոնում։ Այն կարող է մեկնումեկին դուր գալ։ Տեղնուտեղը կպարզվի, որ ստացել եք Շեւարդնաձեի կոռումպացված ռեժիմի օրոք, հետեւաբար՝ անօրինաբար։ Հավաքե՛ք փասա-փուսան։
Իշխանությունը Վրաստանում կառուցեց հաշվարկը մինչեւ 30 տարեկան երիտասարդության եւ երկրի լիակատար ռազմականացման վրա։ Զինվորականները, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները. ահա թե ովքեր իրապես շահեցին նման քաղաքականությունից։ Մնացյալ բոլորը տուժեցին։ Այսօր Վրաստանում շատերի կարծիքով՝ Սահակաշվիլին պատմության մեջ կմտնի որպես կարուսելներ ու շատրվաններ կառուցող։ Դրանք նա բացել է անհավանական քանակությամբ, երկրով մեկ։ Եւ շենքերն էլ ներկել տարբեր գեղեցիկ գույների. վարդագույն, երկնագույն, մանուշակագույն, կանաչ։ Առավել հաճախ ներկում էին հենց հին, ճաքճքած սվաղի վրայից։
Ինչեւէ, Վրաստանը եւ Ուկրաինան շարունակում են մնալ ճգնաժամային վիճակում։ Ժողովրդի երբեմնի սիրելիների վարկանիշերը գործնականում հավասարվել են զրոյի։ Խոստանալով բնակչությանը համընդհանուր երջանկություն՝ սեփական հսկողության ներքո եւ կարճ ժամկետում, սնանկացած քաղաքական գործիչները ներկայումս ի վիճակի չեն քաղաքացիներին առաջարկել նույնիսկ նվազագույնը։
Վրաստանի եւ Ուկրաինայի դառը փորձը պետք է լավ դաս դառնա բոլոր նրանց համար, ովքեր դեռեւս հավատում են հեղափոխական ճարտասանությանը։ Պետք չէ մոռանալ, թե ինչով ավարտվեց ոսկե ձկնիկի մասին հեքիաթը. կոտրած տաշտակով։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ» ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դժվար թե այսօր որեւէ մեկը, պետական կամ հասարակական որեւէ մարմին կարողանա ասել, թե քանի թմրամոլ կա մեր երկրում։ Հայտնի է միայն մի բան՝ պաշտոնական վիճակագրությունն իրականության սոսկ մի մասն է արտահայտում։ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 12 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի քննչական բաժինը կազմավորվել է 2007թ. մայիսին կառավարության ընդունած որոշման հիման վրա՝ ՄՊԿ նախագահի հրամանով: Քննչական բաժինը վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից ...ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ ...ԱՎՏՈԱՐՇԱՎՈՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Շատ թենիսիստներ հիմնական զբաղմունքից բացի, ունեն նաեւ մարզական այլ հետաքրքրություններ։ Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը ոչ միայն նախընտրում է ավտոարշավը, այլեւ, ի զարմանաս շատերի, մասնակցում է որոշ մրցումների։ ...ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս մարզաձեւի պատմության մեջ լավագույն մարզիկներ է ճանաչել օլիմպիական բազմակի չեմպիոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Կարելինին եւ Բուվայսար Սայտիեւին։ Հիշեցնենք, որ Կարելինը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գործնականում վստահության հանրաքվե էին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ արձանագրված արդյունքները ...ՎՐԱՍՏԱՆ. ՄՇՏԱՊԵՍ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՂ ԳՈՏԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ըստ էության, ներկայումս Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բխում են այն ներքին խորքային պրոբլեմներից, որն է էթնիկ միատարրության բացակայությունը եւ ազգային պետության կառուցման խնդիրը։
Այսօր ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՄայրաքաղաքում ամանորյա նախատոնական առեւտուրը եւ հանրային սննդի սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպեսեւ քաղաքակիրթ առեւտուրն ու սպասարկումը խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայտարարում ...ԿԱ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, պատգամավորական հայտարարությունների ժամին դուք հանդես եկաք բոլորին ուղղված ողջախոհության կոչով։ Ո՞րն էր պատճառը։
-Դեռ ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ինչպես 60 հազար դոլարով տիրանալ տասնյակ միլիոնների
Երբ ապրիլյան հանկարծակի ցրտերի ժամանակ այգեպանը գիշերով հին ավտոդողեր է այրում, որպեսզի ծաղկած ծառերը չցրտահարվեն, նրա նպատակը ոչ թե կլիմայի գլոբալ ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
ԱԺԿ-ն ընտրությունների նախաշեմին չմիացավ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, որովհետեւ դեմ է անձնիշխանական համակարգին: «Բնական է, որ չենք պաշտպանելու այն անձին, որը երկրում անձնիշխանական համակարգ է ներդրել: Չի կարելի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, երեկ մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության ...ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին
«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին մի քանի ամիսներին Երեւանի բնակարանային շուկայի զարգացումները փոփոխական բնույթ ունեն։ Թեեւ ընդհանուր առմամբ նկատվում է գործարքների պասիվացում, այնուհանդերձ երբեմն-երբեմն շուկան աշխուժանում է։ ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՕրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից ...ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։ Ընդդիմության միասնական թեկնածուի ...ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներ Գերալդ Միտչելին եւ Նիկոլա Շմիդտին, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ում կաջակցեմ, բայց եթե անհրաժեշտություն կա, մինչեւ փետրվարի 19-ը կրկին կարտահայտեմ դիրքորոշումս»,- ասաց երեկ նախագահ ...ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՐԱՔՎԵ
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեկնածուները առաջադրվել ...ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆԸ
Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց շարունակել պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար, որի խաղարկությունն ընթանում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Իսկ ահա գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն իր հավակնությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Սեփ.լրտվ.«Քաղաքականությունը լավ է, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը՝ աշխատանքը։ Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին։ Կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն վերամշակման ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

