
ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
- Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին

«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա փիղը՝ Գրանդ փղիկի երկար սպասած ընկերուհին։
Գրանտիկի հարսնացուին Երեւանի կենդանաբանական այգի է հասցրել Դուրովի կրկեսի գլխավոր անասնաբույժ, ՌԴ վաստակավոր անասնաբույժ ՎԼԱԴԻՄԻՐ ԽՐՈՄՈՎԸ, որը երեկ նաեւ «խնամու կարգավիճակով» էր ներկա ասուլիսին։ Բնականաբար ասուլիսին մասնակցում էր նաեւ «զույգ ծաղիկների» պահապանը՝ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն ՍԱՀԱԿ ԱԲՈՎՅԱՆԸ։
Մինչ նորահարս դարձող Մաշա փղիկին անդրադառնալը, որը շուտով կվերանվանվի Քենդի, արժե հիշեցնել, թե մեր փեսացուն՝ Գրանդ փղիկը, երբ եւ ինչպես հայտնվեց Հայաստանում։ Գրանդ փղիկը Հայաստան բերվեց 1999թ. նոյեմբերի 11-ին։ Կենդանին, որը 1998 թվականին Ռուսաստանի ֆինանսական դեֆոլտից հետո կորցրել էր իր հովանավորին՝ ռուս հայտնի օլիգարխ Սմոլենսկուն, կարող էր եւ սովամահ լինել ու սատկել Մոսկվայի կենդանաբանական այգում։
Այդ ժամանակ Հրանտ Վարդանյանը որոշեց վճարել 20 հազար ԱՄՆ դոլար՝ կենդանուն Հայաստան տեղափոխելու համար։ Փղիկը, որի անունը Էլբրուս էր, այստեղ վերանվանվեց Գրանդ եւ դարձավ նոր հիմնադրված «Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշն ու հայ մանուկների սիրելին։ Ամեն ամիս «Գրանդ Քենդի» ընկերությունը 200 հազար դրամ է տրամադրում Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությանը Գրանդիկի ծախսերը հոգալու համար։
«Ավելի ուշ, երբ Գրանդ փղիկը հասել էր սեռական հասունացման տարիքին, հարսնացուի փնտրտուքը դարձավ արդիական։ Արդեն երեք տարի է, որ «Գրանդ հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը էգ փղիկի որոնումների մեջ են։ Սկզբում փնտրում էինք Հնդկաստանում։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հնդկաստանի վարչապետին փոխանցեց հայ մանուկների նամակների փաթեթը, որոնցում նրանք խնդրում էին աջակցել փղիկի ձեռք բերման հարցում»,- Գրանդիկի հարսնացուի տեւական փնտրտուքի գործընթացը վերհիշելով՝ պատմեց Հրանտ Վարդանյանը։ Եւ չնայած Հնդկաստանի կառավարությունը համաձայնում է մեր երկրին էգ փիղ հատկացնել, սակայն տեղի կենդանաբանական այգու ղեկավարության ներգերատեսչական պայքարի արդյունքում ընտրված էգը սատկում է («հայի բախտ է», չէ՞)։
Բայց որոնումները շարունակվում են։ Հաջորդը Շրի Լանկան էր։ Եւ չնայած այս երկրի կառավարությունը նույնպես որոշում է փիղ տրամադրել Հայաստանին, սակայն այս անգամ էլ բրիտանական բնապահպանական կազմակերպություններն են ընդվզում՝ փորձելով խոչընդոտել գործընթացը, դատական հայց են ներկայացնում ընդդեմ Շրի Լանկայի կառավարության, ինչի պատճառով էլ հետաձգվում է փղիկի տրամադրումը։ Մինչդեռ «Գրանդ հոլդինգը» 70 հազար դոլար էր ծախսել այդ հարսնացուի ձեռքբերման նպատակով։
Երեկ «Գրանդ հոլդինգի» նախագահը հույս հայտնեց, որ մարտ ամսին ավարտվող դատական գործընթացից հետո թերեւս ամեն բան կհարթվի, եւ կենդանին Հայաստան կտեղափոխվի։ Ավելին՝ գուցե երկրորդ էգին էլ հաջողեն ձեռք բերել, քանի որ փղերը սովոր են հոտերով ապրել։
Ինչեւէ, զուգահեռաբար որոնումները շարունակվում էին նաեւ Ռուսաստանում։ Եւ հենց այստեղ էլ գտնվեց Մաշան, որը հայտնի վարժեցնող Նատալյա Դուրովայի սիրելի փղերից մեկն էր։ Այնպես որ Գրանդիկի հարսնացուն Դուրովի կրկեսի վաստակաշատ «արտիստուհի» է եղել, բայց արդեն երեք տարի է չի մասնակցում կրկեսային ներկայացումներին։ Բեմական գործունեության տարիքային արգելքը գործել է նաեւ Մաշայի դեպքում, քանզի նա արդեն հատել է 20 տարեկանի սահմանը։ 22-ամյա Մաշայի համար «Գրանդ հոլդինգը» ընդհանուր առմամբ Երեւանի կենդանաբանական այգուն փոխանցել է 150 հազար ԱՄՆ դոլար, որից 62 հազարը կենդանու գինն է, 70 հազարը վճարվել է ինքնաթիռի վարձակալման եւ մոտ 15 հազարը՝ կազմակերպչական ծախսերի համար։
Վլադիմիր Խրոմովը նշեց, որ մեր կենդանաբանական այգում գործող փղարանում պայմանները բավարար են երկու փղի խնամքի համար։ Ինչ վերաբերում է բնակլիմայական պայմաններին, ապա «Մաշան շատ հեշտությամբ կհարմարվի»։ Այնպես որ կրկեսից քշված ու տանիք փնտրող Մաշան, որ երկար ժամանակ զրկված էր եղել անգամ տարրական պայմաններից, հիմա կարող ենք ասել, որ «մոր փորն է ընկել»։ Մանավանդ որ ինչպես տեղեկացրեց Սահակ Աբովյանը, 2008-ին կենդանաբանական այգում նոր փղարան է կառուցվելու, ուր ազատորեն կզբոսնեն 3-4 փիղ։
Ասենք, որ Մաշան իր փեսացուից միայն թանկարժեքությամբ չի առանձնանում. հյուսիսից եկած հարսնացուն մեր Գրանդից մեծ է 11 տարով։ Բայց բոլորը վստահեցրին, որ Մաշան սերունդապահովման առումով գերազանց վիճակում է եւ ապագայում նրանց միությունից կծնվեն էլի մի քանի գրանդներ ու քենդիներ։ Մինչ այդ դեռ պետք է մտերմանան, ինչի համար մի քանի ամիս կպահանջվի, եւ եթե ամեն բան բարեհաջող ընթանա, 22 ամիս էլ տեւելու է Մաշայի հղիության շրջանը։ Այնպես որ նորածնի աչքալուսանքի մասին կլսենք միայն 3 տարի անց։
Ի դեպ, հարսնացուի տարիքին չնայեք՝ Մաշան թեեւ մեզնից շատ հեռու է ապրել, բայց մնացել է հայկական նամուսի գերի։ Մեր Գրանդի հարսնացուն կույս է, ինչն ապացույցի կարիք չի զգում, քանզի կրկեսում փղերին չի թույլատրվում «ամուսնանալ»։ Ավելին՝ Մաշան նույնիսկ իր նախկին աշխատավայրում արու չի տեսել։ Եւ երեկ Հրանտ Վարդանյանը խոստացավ «առաջին գիշերվանից» հետո բոլորին կարմիր խնձոր բաժանել։ Մնում է մաղթել, որ մի բարձի ծերանան։ Այս կենացն էլ խմելու ենք դեկտեմբերի 16-ին նշանակված Գրանդի եւ Մաշայի հարսանյաց հանդեսի ժամանակ։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է
Երեկվա ասուլիսում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը անդրադարձավ նաեւ տնտեսական խնդիրներին։ Նա նշեց, որ չնայած երկիրը թեեւակոխել է նախընտրական փուլ, եւ ներքաղաքական կյանքում փոքր-ինչ լարվածություն է նկատվում, սակայն ընկերության ձեռնարկությունները շարունակում են բնականոն աշխատանքը։ «Գրանդ հոլդինգը», շարունակելով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, արդեն հիմնադրել է թղթի արտադրամաս, ինչի համար ներդրել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար։
Ըստ Հ.Վարդանյանի, թեեւ ուշացումով, սակայն արդեն իրականություն է դառնում հաջորդ նախագիծը։ Շուտով կգործի ընկերության տպարանը, ինչն ապահովված է լինելու արդիական «Ռայդերբերգեր» ֆիրմայի սարքավորումներով։ Մինչեւ 2008-ի հունվար ամիսը նախատեսվում է բացել սուրճի արտադրամաս, ուր արտադրվելու է 10 տեսակի սուրճ՝ բոլորի քիմքին ու գրպանին հարմար։ Այսինքն՝ կարտադրվի միջինից ամենաբարձր որակի տարբեր գնային նիշերով։
Ընկերությունը մտադրություն ունի եւս մի քանի արտադրություններ հիմնել, սակայն, առայժմ պահպանելով կոմերցիոն գաղտնիքը, չեն ցանկանում բացահայտել, թե արտադրանքի ինչ նոր տեսականի է սպասվում մեզ։
Իրականացվող հարկային քաղաքականությունը դրական գնահատելով՝ Հրանտ Վարդանյանը նշեց. «Ես դրական եմ վերաբերվում հարկային քաղաքականությանը։ Կարծում եմ՝ անկախություն ստանալուց հետո հայ չինովնիկը, հայ գործարարը, հայ մարդը պետք է գիտակցի, որ Հայաստանն իր տունն է։ Պետք է այս կարգախոսով առաջնորդվի։ Եթե հայ մարդը այդպիսի վերաբերմունք չունենա սեփական երկրի նկատմամբ, ապա ոչինչ չի ստացվի։ Պետք է մտածի, որ Հայաստանն իր տունն է։ Եթե Հայաստանը իմ տունն է, ուրեմն երկրի բյուջեն իմ տան բյուջեն է։ Կարծում եմ, որ որեւէ մեկս իր տնից փող չի գողանում։ Իսկ ինչո՞ւ պետք է երկրից գողանանք»։
- Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
«ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ» ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դժվար թե այսօր որեւէ մեկը, պետական կամ հասարակական որեւէ մարմին կարողանա ասել, թե քանի թմրամոլ կա մեր երկրում։ Հայտնի է միայն մի բան՝ պաշտոնական վիճակագրությունն իրականության սոսկ մի մասն է արտահայտում։ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 12 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի քննչական բաժինը կազմավորվել է 2007թ. մայիսին կառավարության ընդունած որոշման հիման վրա՝ ՄՊԿ նախագահի հրամանով: Քննչական բաժինը վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից ...ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ ...ԱՎՏՈԱՐՇԱՎՈՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Շատ թենիսիստներ հիմնական զբաղմունքից բացի, ունեն նաեւ մարզական այլ հետաքրքրություններ։ Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը ոչ միայն նախընտրում է ավտոարշավը, այլեւ, ի զարմանաս շատերի, մասնակցում է որոշ մրցումների։ ...ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս մարզաձեւի պատմության մեջ լավագույն մարզիկներ է ճանաչել օլիմպիական բազմակի չեմպիոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Կարելինին եւ Բուվայսար Սայտիեւին։ Հիշեցնենք, որ Կարելինը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գործնականում վստահության հանրաքվե էին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ արձանագրված արդյունքները ...ՎՐԱՍՏԱՆ. ՄՇՏԱՊԵՍ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՂ ԳՈՏԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ըստ էության, ներկայումս Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բխում են այն ներքին խորքային պրոբլեմներից, որն է էթնիկ միատարրության բացակայությունը եւ ազգային պետության կառուցման խնդիրը։
Այսօր ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՄայրաքաղաքում ամանորյա նախատոնական առեւտուրը եւ հանրային սննդի սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպեսեւ քաղաքակիրթ առեւտուրն ու սպասարկումը խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայտարարում ...ԿԱ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, պատգամավորական հայտարարությունների ժամին դուք հանդես եկաք բոլորին ուղղված ողջախոհության կոչով։ Ո՞րն էր պատճառը։
-Դեռ ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ինչպես 60 հազար դոլարով տիրանալ տասնյակ միլիոնների
Երբ ապրիլյան հանկարծակի ցրտերի ժամանակ այգեպանը գիշերով հին ավտոդողեր է այրում, որպեսզի ծաղկած ծառերը չցրտահարվեն, նրա նպատակը ոչ թե կլիմայի գլոբալ ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
ԱԺԿ-ն ընտրությունների նախաշեմին չմիացավ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, որովհետեւ դեմ է անձնիշխանական համակարգին: «Բնական է, որ չենք պաշտպանելու այն անձին, որը երկրում անձնիշխանական համակարգ է ներդրել: Չի կարելի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, երեկ մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության ...ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին
«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին մի քանի ամիսներին Երեւանի բնակարանային շուկայի զարգացումները փոփոխական բնույթ ունեն։ Թեեւ ընդհանուր առմամբ նկատվում է գործարքների պասիվացում, այնուհանդերձ երբեմն-երբեմն շուկան աշխուժանում է։ ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՕրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից ...ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։ Ընդդիմության միասնական թեկնածուի ...ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներ Գերալդ Միտչելին եւ Նիկոլա Շմիդտին, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ում կաջակցեմ, բայց եթե անհրաժեշտություն կա, մինչեւ փետրվարի 19-ը կրկին կարտահայտեմ դիրքորոշումս»,- ասաց երեկ նախագահ ...ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՐԱՔՎԵ
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեկնածուները առաջադրվել ...ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆԸ
Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց շարունակել պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար, որի խաղարկությունն ընթանում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Իսկ ահա գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն իր հավակնությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Սեփ.լրտվ.«Քաղաքականությունը լավ է, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը՝ աշխատանքը։ Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին։ Կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն վերամշակման ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

