
ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
- Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 կողմ, 2 ձեռնպահ) որոշմամբ, դեկտեմբերի 19-ին հրավիրված կուսակցության համագումարում այդ հարցը օրակարգային է լինելու. «Մեկ հարց է դրվելու քվեարկության։ Այն է՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն իսկ առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին որոշման ընդունումը։ Կուսակցության կառույցներից ընտրված 1006 պատվիրակ մասնակցելու է համագումարին։ Եւ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստերի դահլիճում, ուր տեղի կունենա համագումարը, պատվիրակներին քվեարկության համար այդ հարցն է առաջարկվելու»։
Անձամբ Տ.Ուրիխանյանը իր ընտրությունը կատարել է դեռեւս երկու տարի առաջ. «Ես դեռեւս 2005-ին բազմիցս հայտնել եմ իմ տեսակետը, թե ում եմ նախընտրում եւ ուզում տեսնել որպես ապագա նախագահի թեկնածու եւ կանխատեսումներ արել, թե ով է այն լինելու։ Հիմա կարող եմ պաշտոնապես խոսել»։
Բանախոսը չբացառեց վրացական եւ ուկրաինական սցենարները կրկնելու փորձերը նաեւ Հայաստանում. «Նպատակն է ունենալ բացարձակ լեգիտիմ նախագահ։ Երկրորդ փուլ լինել չի կարող։ Որովհետեւ, կարծում եմ, մեզ սպասվում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք շատ ու շատ երկրներում տեղի ունեցան»։
Նրա պնդմամբ, այդպիսի փորձեր արդեն եղել են. «Ես միշտ նշել եմ, որ գունավոր հեղափոխությունների մտավախությունը կա։ Դեռեւս 2004-ին փորձեցին այն կիրառել, բայց կարծես միառժամանակ Արեւմուտքը դադար տվեց։ Պաուզայի պես մի բան վերցրեց դրա համար, որ մենք ընտրությունների արդյունքում պիտի չունենանք խոցելի տեղ, դա ինձ համար միանշանակ է։ Որովհետեւ դրա հետեւանքները հիմիկվանից երեւում են։ Մարդիկ այսօր արդեն հայտարարում են, որ, անկախ ամեն ինչից, գնալու են մինչեւ վերջ։ Ասում են՝ ինչ էլ լինի, միեւնույն է, լինելու են կեղծիքներ»։
Իշխանության թեկնածուին Տ.Ուրիխանյանն այլընտրանք չի տեսնում։ Առավել եւս համոզված է, որ այն չի կարող լինել Լ.Տեր-Պետրոսյանը։ Հիշեցրեց, թե ներկա իշխանությանն ամեն ինչում մեղադրող նախկին նախագահի օրոք ինչպես բարբարոսաբար ոչնչացվեցին արտադրական ենթակառուցվածքները, որը ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել ո՛չ պատերազմով, ո՛չ էլ մթով ու ցրտով. «Այն ժամանակ, ասենք, 1000 դոլար արժեցող հաստոցը 10 դրամին համարժեք ջարդոնի տակ գնաց մեր երկրից։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Եթե մութ ու ցուրտ էր, բոլորիս համար էր, ուրեմն այն ժամանակ ոչ մեկն իրավունք չուներ ո՛չ շքեղ ավտոմեքենա քշել, ո՛չ առանձնատներ կառուցել, ո՛չ էլ հոսանք ունենալ։ Դրա մասին ոչ ոք չի խոսում։ Ուրեմն պետք է մտածել՝ ո՞րն է մեր այսօրվա այլընտրանքը»։
Տ.Ուրիխանյանն անդրադարձավ նաեւ ներկուսակցական խնդիրներին, որոնք անհարկի մեկնաբանությամբ են ներկայացվել մամուլում, մինչդեռ իրականությունն այլ է. «Կուսակցության վերնախավի մեջ կային մարդիկ, նաեւ շարքային որոշ անդամներ, որոնք ինձ մեղադրում էին հետեւյալում՝ կուսակցությունը պասիվ է, նրա աշխատանքները չեն լուսաբանվում, չեն աշխատում մարզային կառույցները, չի ընդլայնվում կուսակցությունը։ Ես այդ բոլորը լուռ ընդունեցի, ցույց չտվեցի մակագրածս դիմումները, որոնցով մարդիկ ընդունվել էին կուսակցություն։ Իհարկե հեռացողներ էլ են եղել, ինչպես բոլոր առողջ կուսակցություններում։ Չթվարկեցի նաեւ մեր կազմակերպած ակցիաներն ու նախաձեռնությունները, որոնք, սակայն, լրատվամիջոցների ուշադրությանը չեն արժանացել, եւ հեռացա»։
24 օր հետո վարչությունը նրան խնդրել է վերադառնալ։ Այդ կարճ ժամանակահատվածում կուսակցության մեջ հասկացել են, որ մեղադրանքները ճիշտ չեն հասցեագրել, իսկ Տ.Ուրիխանյանն ըմբռնումով է մոտեցել իրավիճակին։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ» ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դժվար թե այսօր որեւէ մեկը, պետական կամ հասարակական որեւէ մարմին կարողանա ասել, թե քանի թմրամոլ կա մեր երկրում։ Հայտնի է միայն մի բան՝ պաշտոնական վիճակագրությունն իրականության սոսկ մի մասն է արտահայտում։ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 12 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի քննչական բաժինը կազմավորվել է 2007թ. մայիսին կառավարության ընդունած որոշման հիման վրա՝ ՄՊԿ նախագահի հրամանով: Քննչական բաժինը վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից ...ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ ...ԱՎՏՈԱՐՇԱՎՈՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Շատ թենիսիստներ հիմնական զբաղմունքից բացի, ունեն նաեւ մարզական այլ հետաքրքրություններ։ Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը ոչ միայն նախընտրում է ավտոարշավը, այլեւ, ի զարմանաս շատերի, մասնակցում է որոշ մրցումների։ ...ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս մարզաձեւի պատմության մեջ լավագույն մարզիկներ է ճանաչել օլիմպիական բազմակի չեմպիոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Կարելինին եւ Բուվայսար Սայտիեւին։ Հիշեցնենք, որ Կարելինը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գործնականում վստահության հանրաքվե էին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ արձանագրված արդյունքները ...ՎՐԱՍՏԱՆ. ՄՇՏԱՊԵՍ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՂ ԳՈՏԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ըստ էության, ներկայումս Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բխում են այն ներքին խորքային պրոբլեմներից, որն է էթնիկ միատարրության բացակայությունը եւ ազգային պետության կառուցման խնդիրը։
Այսօր ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՄայրաքաղաքում ամանորյա նախատոնական առեւտուրը եւ հանրային սննդի սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպեսեւ քաղաքակիրթ առեւտուրն ու սպասարկումը խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայտարարում ...ԿԱ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, պատգամավորական հայտարարությունների ժամին դուք հանդես եկաք բոլորին ուղղված ողջախոհության կոչով։ Ո՞րն էր պատճառը։
-Դեռ ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ինչպես 60 հազար դոլարով տիրանալ տասնյակ միլիոնների
Երբ ապրիլյան հանկարծակի ցրտերի ժամանակ այգեպանը գիշերով հին ավտոդողեր է այրում, որպեսզի ծաղկած ծառերը չցրտահարվեն, նրա նպատակը ոչ թե կլիմայի գլոբալ ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
ԱԺԿ-ն ընտրությունների նախաշեմին չմիացավ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, որովհետեւ դեմ է անձնիշխանական համակարգին: «Բնական է, որ չենք պաշտպանելու այն անձին, որը երկրում անձնիշխանական համակարգ է ներդրել: Չի կարելի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, երեկ մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության ...ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին
«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին մի քանի ամիսներին Երեւանի բնակարանային շուկայի զարգացումները փոփոխական բնույթ ունեն։ Թեեւ ընդհանուր առմամբ նկատվում է գործարքների պասիվացում, այնուհանդերձ երբեմն-երբեմն շուկան աշխուժանում է։ ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՕրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից ...ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։ Ընդդիմության միասնական թեկնածուի ...ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներ Գերալդ Միտչելին եւ Նիկոլա Շմիդտին, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ում կաջակցեմ, բայց եթե անհրաժեշտություն կա, մինչեւ փետրվարի 19-ը կրկին կարտահայտեմ դիրքորոշումս»,- ասաց երեկ նախագահ ...ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՐԱՔՎԵ
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեկնածուները առաջադրվել ...ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆԸ
Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց շարունակել պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար, որի խաղարկությունն ընթանում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Իսկ ահա գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն իր հավակնությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Սեփ.լրտվ.«Քաղաքականությունը լավ է, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը՝ աշխատանքը։ Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին։ Կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն վերամշակման ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

