
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
- Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով

Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից բխող հարակից օրենսդրական փոփոխություններով հանդերձ
Ըստ այդմ, Երեւանը համայնք է՝ իրավաբանական անձ, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ, «ավտոնոմ» բյուջե եւ սեփական խորհրդանիշերը՝ զինանշան, դրոշ եւ օրհներգ։ Երեւանի կառավարման բարձրագույն մարմինը 65 հոգուց կազմված ավագանին է, որն էլ ձայների մեծամասնությամբ ընտրում է քաղաքապետին։ Ավագանին ընտրվում է երեւանցիների ուղղակի քվեարկությամբ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ընդ որում՝ եթե որեւէ քաղաքական ուժ (դաշինք կամ միավորում) մեծամասնություն, այսինքն՝ 50 տոկոսից ավելի «մանդատ» է ապահովում մայրաքաղաքի «խորհրդարանում», ապա տվյալ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող գործիչն ինքնաբերաբար դառնում է քաղաքապետ։
Ավելին՝ առաջարկվում է յուրատեսակ «բոնուս» տրամադրել ավագանու կազմում հարաբերական մեծամասնություն (40 եւ ավելի տոկոս) ստացած կուսակցությանը։ Այսինքն՝ լրացուցիչ 6 տեղ հատկացնել, այդպիսով հնարավորություն տալ անցնելու 50+1 տոկոսի շեմը եւ «անցկացնելու» իր թեկնածուին։
Իսկ ինչո՞ւ երեւանցիներին թույլ չի տրվում ոչ թե միջնորդավորված՝ ավագանու միջոցով, այլ ուղղակի ընտրել «սեփական» քաղաքապետին։ Ինչո՞վ է թելադրված ձայների կեսից ավելին ստացած քաղաքական ուժի թեկնածուին ինքնաբերաբար քաղաքապետ դարձնելու անհրաժեշտությունը, ո՞րն է «բոնուսային» արտոնությունների ամրագրման շարժառիթը։ Ստորեւ՝ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, այս հարցով հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանի եւ նախագծի հիմնական ընդդիմախոս «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի նկատառումները նախագծի այս եւ այլ թերուդեմերի վերաբերյալ։
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.-Ըստ էության, խոսքը վերաբերում է կառավարման մոդելի ընտրությանը։ Եթե փորձենք զուգահեռ անցկացնել Ազգային ժողովի կամ հանրապետության հետ, ապա խնդիրը հետեւյալն է՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման համակարգն է ավելի նպատակահարմար Երեւանի արդյունավետ կառավարման տեսանկյունից։
Այս նախագծով նախապատվությունը տրված է երկրորդին, որովհետեւ խորհրդարանական համակարգը, ինչպես հայտնի է, ժողովրդավարության առումով շատ ավելի առաջադեմ է։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ այս մոդելը հնարավորություն է ընձեռում խուսափել ճգնաժամային իրավիճակներից։ Միաժամանակ՝ այն չի նախատեսում ֆիքսված ժամկետով ընտրված քաղաքապետ, քանզի ավագանին կարող է անվստահություն հայտնել քաղաքապետին։
Սկզբունքորեն՝ դրական կողմերը շատ են։ Մասնավորապես, ինչպեսեւ ցանկացած «խորհրդարանական» համակարգ, այս տարբերակն ապահովում է փոքրամասնության լուրջ դերակատարությունը ավագանու կազմում։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովների ձեւավորմանը, ըստ իրենց ստացած ձայների, 35 տոկոսի նախաձեռնությամբ քաղաքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը՝ սրանք փոքրամասնության իրավունքների պաշտպանության ինստիտուտներ են, որոնք մեզանում առաջին անգամ են կիրառվում, բայց ապագայում, կարծում եմ, մեր քաղաքական մշակույթի կարեւոր մասը կլինեն։
-Ի՞նչ իմաստ ունի ամրագրել 50 տոկոսից ավելի ձայն ստացած համամասնական ցուցակի առաջին «դեմքին» ինքնաբերաբար քաղաքապետ հռչակելու դրույթը, եթե մեծամասնությունն առանց այն էլ կարող է «անցկացնել» իր թեկնածուին։
-Սա շատ կարեւոր դրույթ է։ Եթե ժողովուրդն ընտրում է, բնականաբար, առաջին հերթին ուշադրություն է դարձնում ցուցակի առաջին դեմքին։ Եթե մարդիկ լուրջ վստահության քվե են տվել այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակին, բնական է, որ հենց այդ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձն էլ պետք է ընտրվի քաղաքապետ։ Փաստորեն քաղաքացիներն ընտրում են քաղաքապետին՝ իր թիմով։ Այսինքն` ըստ էության, սա քաղաքապետի «քվազիուղղակի» ընտրություն է։
-Ավագանու կազմում 40 տոկոս եւ ավելի ներկայություն ունեցող քաղաքական ուժին լրացուցիչ «բոնուսային» արտոնություններ ընձեռելու վերաբերյալ մտահոգությունների հետ կապված՝ ի՞նչ կասեք։
-Գաղափարը հետեւյալն է. հնարավորության սահմանում ապահովել քաղաքական կայունություն, այսինքն՝ ստեղծել պայմաններ, որպեսզի քաղաքապետն ունենա ամուր հենարան` ի դեմս ավագանու քաղաքական մեծամասնության։ Եթե որեւէ կուսակցություն ձայների բաշխման արդյունքում ավագանու կազմում 40 տոկոսից ավելի անդամ ունի, սա արդեն ծանրակշիռ արդյունք է։ Այսինքն՝ այդ քաղաքական ուժը վստահության լուրջ քվե է ստացել ժողովրդի կողմից, եւ մենք գտնում ենք, որ նրան կարելի է տալ 6 լրացուցիչ տեղ՝ ավագանիում փաստացի մեծամասնություն ստանալու եւ ապահովելու քաղաքապետի համագործակցված աշխատանքը ավագանու հետ։ Այս մոդելը նոր չէ։ Այն գործում է շատ երկրներում, եւ բավականին արդյունավետ։
ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ- Քաղաքապետի միջնորդավորված ընտրության մեխանիզմն ամրագրելով՝ մի տեսակ անազնիվ ենք վարվում մեր ընտրողի հետ։ Տալիս ենք ցուցակներ, ասում ենք՝ ընտրեք, բայց չենք ասում՝ այդ ցուցակում ով է քաղաքապետի թեկնածուն, եւ թույլ ենք տալիս, որ ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրի։ Ընդամենը մի դեպքում ենք դա հստակեցնում՝ ասելով, որ 50 տոկոսից ավելի տեղեր ունեցող խմբակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող թեկնածուն մեխանիկորեն դառնում է քաղաքապետ։
Խնդիրներ եմ տեսնում նաեւ հետեւյալ առումով. 43-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետն ընտրվում է ավագանու լիազորությունների ողջ ժամկետով։ Միաժամանակ տարբեր ընթացակարգեր ենք սահմանում՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու եւ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ կապված։ Մյուս կողմից՝ Երեւանի իրավական կարգավիճակը սահմանող հոդվածով ամրագրվում է, որ քաղաքապետն ավագանու անդամ է։
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ վաղաժամկետ դադարեցրել են ավագանու լիազորությունները։ Այդ դեպքում քաղաքապետի հե՞տ ինչպես վարվել։
Ինձ համար մնում է անընդունելի, որ 40 տոկոս եւ ավելի տեղ ստացած քաղաքական ուժին, նախ, առաջին «բոնուսով» թույլ ենք տալիս ստանալ մեծամասնություն, ապա ունենալ սեփական քաղաքապետ։ Ըստ էության, ստացվում է ոչ թե բոնուս, այլ բոնուսների ծաղկեփունջ։
Որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ այսօրվա իրողությունների պայմաններում վարչական ռեսուրսների գործադրմամբ կարելի է 30 տոկոս ձայն հավաքել ընտրություններում, մի 10 տոկոս էլ ընտրակաշառք, եւ վերջ` 40 տոկոսը ապահովված է։ Գումարած բոնուսը, եւ խնդրեմ՝ քաղաքապետը ձեզ նվեր։ Վերջին հաշվով, տեսականորեն գործադիր իշխանություն ունեցող որեւէ քաղաքական ուժ, կարող է, պարզապես հեղինակություն չունենալով, ունենալ քաղաքապետ, այն էլ Երեւանի նման քաղաքում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ» ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դժվար թե այսօր որեւէ մեկը, պետական կամ հասարակական որեւէ մարմին կարողանա ասել, թե քանի թմրամոլ կա մեր երկրում։ Հայտնի է միայն մի բան՝ պաշտոնական վիճակագրությունն իրականության սոսկ մի մասն է արտահայտում։ ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 12 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի քննչական բաժինը կազմավորվել է 2007թ. մայիսին կառավարության ընդունած որոշման հիման վրա՝ ՄՊԿ նախագահի հրամանով: Քննչական բաժինը վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԸՆՏՐՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բայց միջնորդավորված՝ «քվազիուղղակի» սկզբունքով
Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը՝ մայրաքաղաքի նոր կարգավիճակից ...ՀԱԿ-Ը ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀԱԿ-ի վարչության կազմի գրեթե միաձայն (19 ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԲԱԶԱՅԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ ...ԱՎՏՈԱՐՇԱՎՈՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Շատ թենիսիստներ հիմնական զբաղմունքից բացի, ունեն նաեւ մարզական այլ հետաքրքրություններ։ Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը ոչ միայն նախընտրում է ավտոարշավը, այլեւ, ի զարմանաս շատերի, մասնակցում է որոշ մրցումների։ ...ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս մարզաձեւի պատմության մեջ լավագույն մարզիկներ է ճանաչել օլիմպիական բազմակի չեմպիոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Կարելինին եւ Բուվայսար Սայտիեւին։ Հիշեցնենք, որ Կարելինը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գործնականում վստահության հանրաքվե էին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ արձանագրված արդյունքները ...ՎՐԱՍՏԱՆ. ՄՇՏԱՊԵՍ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՂ ԳՈՏԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ըստ էության, ներկայումս Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բխում են այն ներքին խորքային պրոբլեմներից, որն է էթնիկ միատարրության բացակայությունը եւ ազգային պետության կառուցման խնդիրը։
Այսօր ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՄայրաքաղաքում ամանորյա նախատոնական առեւտուրը եւ հանրային սննդի սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպեսեւ քաղաքակիրթ առեւտուրն ու սպասարկումը խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայտարարում ...ԿԱ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑՆԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, պատգամավորական հայտարարությունների ժամին դուք հանդես եկաք բոլորին ուղղված ողջախոհության կոչով։ Ո՞րն էր պատճառը։
-Դեռ ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ինչպես 60 հազար դոլարով տիրանալ տասնյակ միլիոնների
Երբ ապրիլյան հանկարծակի ցրտերի ժամանակ այգեպանը գիշերով հին ավտոդողեր է այրում, որպեսզի ծաղկած ծառերը չցրտահարվեն, նրա նպատակը ոչ թե կլիմայի գլոբալ ...ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
ԱԺԿ-ն ընտրությունների նախաշեմին չմիացավ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, որովհետեւ դեմ է անձնիշխանական համակարգին: «Բնական է, որ չենք պաշտպանելու այն անձին, որը երկրում անձնիշխանական համակարգ է ներդրել: Չի կարելի ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, երեկ մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ոստիկանության ...ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գրանդի ու Մաշա-Քենդիի հարսանյաց հանդեսը դեկտեմբերի 16-ին
«Գրանդ հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ աչքալուսանք տալու բոլորիս։ Դեկտեմբերի 1-ին Մոսկվայից Երեւան է ժամանել Մաշա ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՎերջին մի քանի ամիսներին Երեւանի բնակարանային շուկայի զարգացումները փոփոխական բնույթ ունեն։ Թեեւ ընդհանուր առմամբ նկատվում է գործարքների պասիվացում, այնուհանդերձ երբեմն-երբեմն շուկան աշխուժանում է։ ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՕրերս հետխորհրդային տարածքում նշում էին երկու իրադարձություն, որոնք, սակայն, մեզանում ուշադրության չարժանացան։ Եւ շատ իզուր, քանզի իրադարձություններն այդ, չնայած ազգային բնույթին, կարելի է նշանակալից ...ԲԱԼԼԱԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1Ինչպեսեւ սպասվում էր, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինքնաբերաբար մարեցին խոսակցություններն ընդդիմության միասնական թեկնածուի մասին։ Այժմ նրան չի հիշում ոչ ոք։ Ընդդիմության միասնական թեկնածուի ...ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներ Գերալդ Միտչելին եւ Նիկոլա Շմիդտին, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ում կաջակցեմ, բայց եթե անհրաժեշտություն կա, մինչեւ փետրվարի 19-ը կրկին կարտահայտեմ դիրքորոշումս»,- ասաց երեկ նախագահ ...ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՐԱՔՎԵ
Ըստ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երեկ ԿԸՀ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեկնածուները առաջադրվել ...ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆԸ
Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց շարունակել պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար, որի խաղարկությունն ընթանում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Իսկ ահա գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն իր հավակնությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Սեփ.լրտվ.«Քաղաքականությունը լավ է, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը՝ աշխատանքը։ Ես դարձյալ մնում եմ իմ տեսակետին։ Կունենա՞նք տեղական արտադրություն, տեղական գյուղատնտեսություն վերամշակման ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

