
ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
- «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կուսակցության վարչությունն ընդունել էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Առաջադրումը օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար էլ երեկ ՕԵԿ-ը հրավիրել էր իր 8-րդ արտահերթ համագումարը։ Օրակարգում ընդգրկված միակ հարցը հենց այդպես էլ ձեւակերպված էր. «Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին»։

Բոլոր 650 պատգամավորները Ա.Բաղդասարյանին դիմավորեցին հոտնկայս, երկարատեւ բուռն ծափահարություններով ու «Արթուր-հաղթանակ» որոտալից վանկարկումներով։ Այս տեսարանը մոտ մեկուկես ժամ տեւած համագումարի ժամանակ կրկնվեց ինը անգամ։ Արդեն նախագահի թեկնածուի կարգավիճակում Արթուր Բաղդասարյանն ընթերցեց իր ծրագրային ելույթը։
ՕԵԿ առաջնորդը նախ անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ստացած քվեներին. «Դրանք ազատ քվեներ են, արդար ու անկաշառ ձայներ, որոնց թիկունքում չկան վարչական ճնշումներ ու ընտրակաշառքներ»։
Ապա բանախոսն անցավ իշխանությանը քննադատելու անհրաժեշտ հատվածին. «Վերջին տասնհինգ տարիներին անազատ ու անարդար իշխանության բովանդակությունը այդպես էլ չփոխվեց։ Ունենք երկիր, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց բանտարկվում է ազատ խոսքը, ուր կա դատական իշխանություն, բայց արդարադատությունը վերահսկվում է, ուր սահմանվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում են կլանների միջեւ։ Իշխանական լծակները կիրառվում են սեփական կլանային մենաշնորհներ հաստատելու, սեփականաշնորհման արդյունքները նեղ, խմբային շահերին հարմարեցնելու համար»։
Նախագահի պաշտոնի հավակնորդը, նաեւ սեփական փորձը հաշվի առնելով պնդեց, թե չկա իշխանության եւ ժողովրդի միջեւ կնքված դաշինք. «Հայաստանում իշխանության եւ ժողովրդի միջեւ խոր անջրպետ է։ Եթե քաղաքակիրթ աշխարհում իշխանությունը հարկատուների գրպանից վճարվող վարձատրություն է աշխատանքի դիմաց, ապա Հայաստանում իշխանությունը արտոնություն է։ Երբ իշխանությունը վախենում է իր ժողովրդից՝ սկսում է հսկել նրան, գաղտնալսել ու բռնաճնշել։ Բայց այդ ժամանակներն անդարձ անցել են, քանի որ այլեւս անհնար է ուղեղների զանգվածային լվացումը»։
Ա.Բաղդասարյանը բացատրեց նաեւ, թե ինչու որոշեց առաջադրվել ու չպաշտպանել ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանության թեկնածուին. «Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք ծայրահեղականության դեմ, քանի որ ամեն ինչ ու բոլորին վարկաբեկելու գործելաձեւը խորանում է։ Ազատ ու արդար ընտրությունները ոմանց սին պատրանք են թվում։ Նոր արժեքային համակարգը ազատ ընտրություններ է ենթադրում, մինչդեռ ոմանց համար ազատ ընտրությունը քաղաքական բլեֆ է։
Պետք է գիտակցել, որ իրենց սպառած գաղափարներով հաջողության հասնել չի կարելի։ Հայաստանը շատ փոքր երկիր է որոշ աքլորացած սնապարծների անպարագիծ հավակնությունների համար։ Մենք ընտրություններին օլիմպիական սկզբունքով չենք մասնակցում։ Մենք չմիացանք Լեւոն Տեր-Պետրոսյանին ոչ միայն այն պատճառով, որ երկիրը ավազակապետություն չենք համարում, այլեւ դեմ ենք պետական համակարգը կազմաքանդելու մոտեցմանը։ Մենք չենք կարող պաշտպանել նաեւ իշխանությունը ամեն գնով վերարտադրել ձգտողներին։
Մենք չենք ընտրելու նախկինը, ներկան, այլ քվեարկելու ենք ապագայի օգտին, որը գալու է շատ շուտով։ Լավ Հայաստանը լավ խոսելով չեն կառուցում»։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԴԱՓՆԵԿԻՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
Արեւմտյան պարբերականների ամենահաս լրագրողները չէին սխալվել. «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի «Ոսկե գնդակ» ավանդական մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, հանձնվեց ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
2008թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը հստակ ուրվագծեր ստացավ կիրակի օրը՝ Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությամբ։
Ինչպես հարիր է նման միջոցառումներին, արարողությունից ...ԱՆԱՀԻՏԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանցի մարզուհի Անահիտ Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ Վարշավայում ավարտված ձյուդոյի Եվրոպայի բացարձակ առաջնությունում՝ հակառակորդին զիջելով միայն եզրափակիչում: Այս մրցաշարում քաշային կարգերով մարզիկների ...ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ
ՈՒԵՖԱ-ի նախագահ, ֆրանսիացի Միշել Պլատինին, մեկնաբանելով 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի ընդգրկումը նույն ենթախմբում, նշել է, թե երկու երկրների ...Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՌԵԿՏՈՐԸ
ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Իշխանությունների նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի, դժգոհությունների, իսկ այդ հիմքի վրա ձեւավորված հասարակական կարծիքի հիմնական պատճառը կառավարման տարբեր մակարդակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ...ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ աշխարհում նշվեց Հաշմանդամների միջազգային օրը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տեղեկատվության՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
2005թ. ի վեր կառավարության բյուջետային հատկացումներում առանձին գումար է նախատեսվում ճակատագրի բերումով տնանկ դարձած եւ փախստականի կարգավիճակում հայտնված մեր այն հայրենակիցների համար, որոնք մինչեւ 80-ականների ...ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ
Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-25-ին Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվեցին կտրուկ տատանումներ, որի հետեւանքով դրամի փոխարժեքը հասավ ընդհուպ 280-290 դրամի, նախկին վարչապետ Հ.Բագրատյանը դրանում ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը քաղ. հայց է ներկայացրել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նկատմամբ։ Պատճառը՝ նշված վարչությունը հրաժարվել է Ա.Կարապետյանին տալ վերջին ...ՕԳՈՍՏՈՍԻ ՊՐԻՆՑԻՊԱՏ` ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ այս նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ, նախընտրական պայքարը՝ իր բոլոր տհաճ դրսեւորումներով, վերջնականապես կհիասթափեցնեն մեր հասարակությանը ժողովրդավարությունից։ ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԸՆԿԱԼՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց: Վարչապետը ծանոթացավ դպրոցի ե՛ւ ուսումնական, ե՛ւ կենցաղային պայմաններին: ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 100 վագոն հայկական բեռ: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, առաջիկա օրերին 63 վագոնը լաստանավով կտեղափոխվի ...ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, փողոցային ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՁյան տեղումների պատճառով դարձյալ դժվարանցանելի են դարձել Սյունիքի ճանապարհները, մասնավորապես Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը եւ Կապան-Գորիս հատվածները: Կապան-Մեղրի այլընտրանքային ...ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 71Դեկտեմբերի 6-ին ավարտվող առաջադրումների փուլում մինչ օրս արձանագրված թերեւս ամենաուշագրավ փաստը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հարազատ կուսակցության՝ ՀՀՇ-ի ծառայություններն անտեսելու եւ ինքնաառաջադրման ...ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կուսակցության վարչությունն ընդունել էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Առաջադրումը օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար էլ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
ՀՌԱԿ-ի հետ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորման գործընթացում, ըստ Հ.Առաքելյանի, մեծ դեր է ունեցել իրենց ...80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 7
Իշխանության կողմից «վերահսկվող» եթերում
Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը հերթական (չորրորդ) մոնիտորինգն է անցկացրել հեռարձակող ընկերությունների շրջանում՝ փորձելով պարզել, որքանո՞վ իրականությանը ...ԲԵՎԵՌՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Իսկ երջանկություն այդպես էլ չկա
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո պատասխանատու ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ էր։
Վերջին շրջանում ծավալված խոսակցություններն ու բոլոր վերլուծությունները ...ԻՆՉ ՊԻՏԻ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՎՐԱ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Սվիֆթը մանրամասնորեն, օրըստօրե նկարագրում էր իր կյանքը «Նամակներ չափազանց դեռատի լեդիին» վերնագրով ստեղծագործության մեջ եւ բնութագրում իր խելագարությունը բնավ ոչ երկիմաստ հետեւյալ արտահայտություններով. ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Օրերս Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 մակնիշի ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ռուսաստանում կիրակի օրը անցկացված Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...ԷԴ ԱՆՏԵՐ ՄԻՏՔՆ ԷԼ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ
Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ, նախընտրական այս փուլն արդեն ցույց է տալիս, որ մեր քաղաքական մշակույթը շատ հարցեր դեռ փորձում է սեւ ու սպիտակ գույներով պատկերել. «Կարելի է կարծել քաղաքական միտքը ...«ԱՄԵՆԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ միջազգային միջնորդների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղարկված առաջարկությունները հանդիսանում են «օպտիմալ բանաձեւ»՝ Լեռնային Ղարաբաղի ...ԷՍ ԻՆՉ ԱՆՏԵՐ ԵՐԿԻՐ Է
Սեփ.լրտվ.
Քոռանամ ես
Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, 10 տարվա բացակայությունից հետո չի կարելի մտնել քաղաքական դաշտ եւ խոսել, թե «էս ինչ անտեր երկիր է, քոռանամ ես, էս ինչ եք արել իմ գյոզալ երկիրը»։ Այս տրամաբանությունը ...ԼԱՑԱՑՐԻՐ
«Ի՞նչ արեցինք մենք, երբ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս էինք։ Պայքարեցինք իրական բարեփոխումների համար իշխանության ներսում, սակայն համակարգը չհանդուրժեց մեր այլակարծությունը եւ ազատությունը։ Այլ ծավալեց ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱՎ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին պարտիան։ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

