
ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ
- Այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-25-ին Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվեցին կտրուկ տատանումներ, որի հետեւանքով դրամի փոխարժեքը հասավ ընդհուպ 280-290 դրամի, նախկին վարչապետ Հ.Բագրատյանը դրանում շտապեց մեղադրել առաջին հերթին Կենտրոնական բանկին, որն իր ոչ համարժեք գործողություններով խթանել է ամերիկյան արժույթի թուլացմանը։

Նրա համոզմամբ, դրամի կտրուկ տատանումը Կենտրոնական դրամատան խորհրդի նոյեմբերի 21-ի որոշման հետեւանք է, ըստ որի առեւտրային բանկերի համար բարձրացվել է արտարժույթով ԿԲ-ում տեղաբաշխվող պահուստների նվազագույն չափը. նախկին 8-ի փոխարեն սահմանվել է 12 տոկոս։ Այս որոշումը, ըստ նախկին վարչապետի, նպաստել է, որպեսզի առեւտրային բանկերն արագորեն ազատվեն դոլարից, ինչը սկսվել է նոյեմբերի 22-ից՝ հանգեցնելով ազգային դրամի կտրուկ արժեւորման։
Այն ժամանակ ԿԲ-ն իր անհամաձայնությունն արտահայտեց այս պնդմանը։ Սակայն դրա համար, ըստ էության, բավարար հիմնավորումներ չներկայացվեցին։ Ուստի խնդիրն այդպես էլ բաց մնաց։ Մյուս կողմից՝ տեղեկություններ տարածվեցին, թե արժութային դաշտի զարգացումները պայմանավորված են եղել նրանով, որ այդ օրերին դրսից մեծ քանակության դոլար է ներմուծվել շուկա։ Ընդ որում, դրա մի մասը եղել է կեղծ 20 դոլարանոցներ։ Թե որքանով են իրականությանը համապատասխանում այս պնդումները, անշուշտ, դժվար է միանշանակ ասել։ Դա իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, որոնք առայժմ ձեռնպահ են մնում հաստատել կամ հերքել այս տեղեկությունները։
Ամեն դեպքում, այսօր կարծես կան հիմքեր պնդելու, որ շուկայում ի հայտ եկած վերջին կտրուկ տատանումներն ամենեւին պայմանավորված չեն եղել առեւտրային բանկերի գործողություններով, որոնք փորձել են արագորեն ազատվել արժեզրկված դոլարից, ինչը հանգեցրել է ամերիկյան արժույթի առաջարկի կտրուկ մեծացման։
Կենտրոնական բանկից ստացված տվյալների համաձայն, այդ օրերին առեւտրային բանկերում ֆինանսական միջոցների էական տեղաշարժեր չեն գրանցվել։ Ավելին՝ արտարժույթի արտահոսք ոչ միայն չի եղել, այլեւ հակառակը՝ դրանք նույնիսկ ավելացել են։ Այսպես ասած, «սեւ» շաբաթվա սկզբին առեւտրային բանկերի արտարժութային ակտիվները 38,6-ից, շաբաթվա վերջին հասել են 38,7 տոկոսի (թվային արտահայտությամբ նոյեմբերի 18-ին՝ ընդհանուր առմամբ 871,2 միլիոն, իսկ նոյեմբերի 25-ին՝ 889,8 մլն դոլար)։ Այսինքն՝ բանկերի արտարժութային ակտիվներն այդ շաբաթավերջին ավելացել են շուրջ 18 մլն դոլարով։ Սա բնականաբար նշանակում է, որ բանկերը բոլորովին էլ չեն շտապել ազատվել արժեզրկվող դոլարից։
ԿԲ-ի տվյալներով, այդ շաբաթվա ընթացքում աճել են նաեւ բանկերի արտարժութային պարտավորությունները, որոնք 885 միլիոնից հասել են 887 մլն դոլարի։ Դրամային պարտավորությունների առումով եւս նույն պատկերն է. դրանք ավելացել են 2,5 մլրդ դրամով` շաբաթվա սկզբի 284,1 միլիարդից հասնելով 286,6 մլրդ դրամի։
Այս տվյալները վկայում են, որ այդ օրերին առեւտրային բանկերից արտարժույթի արտահոսք չի եղել։
Ֆինանսական շուկայի կտրուկ տատանումները, ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը պայմանավորեց աժիոտաժային երեւույթներով։ Որպես հիմնավորում նշվում է նաեւ արտարժույթի շուկայի շրջանառությունը, որն անցած շաբաթ նույնիսկ 17 մլն դոլարով ավելի է եղել։ Ըստ ԿԲ-ի, եթե նոյեմբերի 18-25-ին այն եղել է 230 միլիոն, ապա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ին՝ 247 մլն դոլար։ Չնայած նախորդ շաբաթ արտարժույթի շրջանառության ավելացմանը, ինչպես հայտնի է, դոլարը ոչ միայն չարժեզրկվեց, այլեւ հակառակը՝ նույնիսկ արժեւորվեց։ Եթե նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված կտրուկ տատանումները բնական դրսեւորումների հետեւանք լինեին, ապա տրամաբանական կլիներ, որ դոլարը պետք է շարունակեր արժեզրկվել։
Որքան էլ վերջին երկու շաբաթների ցուցանիշները փաստում են, որ առեւտրային բանկերում արտարժութային ակտիվներն ու պարտավորությունները նույնիսկ մի փոքր ավելացել են, այնուհանդերձ ԿԲ-ի տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, տարեսկզբի համեմատ դրանք զգալիորեն պակասել են։ Եթե տարեսկզբին արտարժութային ակտիվները եղել են ընդհանուրի 43 տոկոսը, ապա նոյեմբերի վերջին՝ 38,7։ 6,8 տոկոսով նվազել են նաեւ պարտավորությունները։ Սա վկայում է տնտեսության մեջ կատարվող դրամայնացման մասին։
Այնուհանդերձ, ԿԲ-ի տվյալներով, ակնհայտ է, որ տարադրամի շուկայում այս տարի ճնշումը զգալիորեն աճել է, որը պայմանավորվել է հիմնականում դրսից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերով։ Նշենք, որ անցած ամբողջ տարվա ընթացքում մասնավոր փոխանցումները կազմել են ընդհանուր առմամբ 1,2 մլրդ դոլար, որից ընդամենը 960 միլիոնն է ունեցել ոչ առեւտրային նշանակություն։
Դրան զուգահեռ, աճել է նաեւ բանկերի կողմից տնտեսական տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով արտերկրից ներգրավվող տարադրամային միջոցների ծավալը։ Այս տարի դրանք արդեն կազմել են 64 մլրդ դրամ կամ մոտ 200 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարի բանկերը դրսից ներգրավել են ընդամենը 12 մլրդ դրամ։
- Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԴԱՓՆԵԿԻՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
Արեւմտյան պարբերականների ամենահաս լրագրողները չէին սխալվել. «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի «Ոսկե գնդակ» ավանդական մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, հանձնվեց ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
2008թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը հստակ ուրվագծեր ստացավ կիրակի օրը՝ Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությամբ։
Ինչպես հարիր է նման միջոցառումներին, արարողությունից ...ԱՆԱՀԻՏԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանցի մարզուհի Անահիտ Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ Վարշավայում ավարտված ձյուդոյի Եվրոպայի բացարձակ առաջնությունում՝ հակառակորդին զիջելով միայն եզրափակիչում: Այս մրցաշարում քաշային կարգերով մարզիկների ...ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ
ՈՒԵՖԱ-ի նախագահ, ֆրանսիացի Միշել Պլատինին, մեկնաբանելով 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի ընդգրկումը նույն ենթախմբում, նշել է, թե երկու երկրների ...Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՌԵԿՏՈՐԸ
ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Իշխանությունների նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի, դժգոհությունների, իսկ այդ հիմքի վրա ձեւավորված հասարակական կարծիքի հիմնական պատճառը կառավարման տարբեր մակարդակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ...ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ աշխարհում նշվեց Հաշմանդամների միջազգային օրը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տեղեկատվության՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
2005թ. ի վեր կառավարության բյուջետային հատկացումներում առանձին գումար է նախատեսվում ճակատագրի բերումով տնանկ դարձած եւ փախստականի կարգավիճակում հայտնված մեր այն հայրենակիցների համար, որոնք մինչեւ 80-ականների ...ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ
Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-25-ին Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվեցին կտրուկ տատանումներ, որի հետեւանքով դրամի փոխարժեքը հասավ ընդհուպ 280-290 դրամի, նախկին վարչապետ Հ.Բագրատյանը դրանում ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը քաղ. հայց է ներկայացրել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նկատմամբ։ Պատճառը՝ նշված վարչությունը հրաժարվել է Ա.Կարապետյանին տալ վերջին ...ՕԳՈՍՏՈՍԻ ՊՐԻՆՑԻՊԱՏ` ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ այս նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ, նախընտրական պայքարը՝ իր բոլոր տհաճ դրսեւորումներով, վերջնականապես կհիասթափեցնեն մեր հասարակությանը ժողովրդավարությունից։ ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԸՆԿԱԼՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց: Վարչապետը ծանոթացավ դպրոցի ե՛ւ ուսումնական, ե՛ւ կենցաղային պայմաններին: ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 100 վագոն հայկական բեռ: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, առաջիկա օրերին 63 վագոնը լաստանավով կտեղափոխվի ...ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, փողոցային ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՁյան տեղումների պատճառով դարձյալ դժվարանցանելի են դարձել Սյունիքի ճանապարհները, մասնավորապես Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը եւ Կապան-Գորիս հատվածները: Կապան-Մեղրի այլընտրանքային ...ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 71Դեկտեմբերի 6-ին ավարտվող առաջադրումների փուլում մինչ օրս արձանագրված թերեւս ամենաուշագրավ փաստը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հարազատ կուսակցության՝ ՀՀՇ-ի ծառայություններն անտեսելու եւ ինքնաառաջադրման ...ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կուսակցության վարչությունն ընդունել էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Առաջադրումը օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար էլ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
ՀՌԱԿ-ի հետ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորման գործընթացում, ըստ Հ.Առաքելյանի, մեծ դեր է ունեցել իրենց ...80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 7
Իշխանության կողմից «վերահսկվող» եթերում
Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը հերթական (չորրորդ) մոնիտորինգն է անցկացրել հեռարձակող ընկերությունների շրջանում՝ փորձելով պարզել, որքանո՞վ իրականությանը ...ԲԵՎԵՌՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Իսկ երջանկություն այդպես էլ չկա
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո պատասխանատու ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ էր։
Վերջին շրջանում ծավալված խոսակցություններն ու բոլոր վերլուծությունները ...ԻՆՉ ՊԻՏԻ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՎՐԱ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Սվիֆթը մանրամասնորեն, օրըստօրե նկարագրում էր իր կյանքը «Նամակներ չափազանց դեռատի լեդիին» վերնագրով ստեղծագործության մեջ եւ բնութագրում իր խելագարությունը բնավ ոչ երկիմաստ հետեւյալ արտահայտություններով. ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Օրերս Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 մակնիշի ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ռուսաստանում կիրակի օրը անցկացված Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...ԷԴ ԱՆՏԵՐ ՄԻՏՔՆ ԷԼ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ
Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ, նախընտրական այս փուլն արդեն ցույց է տալիս, որ մեր քաղաքական մշակույթը շատ հարցեր դեռ փորձում է սեւ ու սպիտակ գույներով պատկերել. «Կարելի է կարծել քաղաքական միտքը ...«ԱՄԵՆԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ միջազգային միջնորդների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղարկված առաջարկությունները հանդիսանում են «օպտիմալ բանաձեւ»՝ Լեռնային Ղարաբաղի ...ԷՍ ԻՆՉ ԱՆՏԵՐ ԵՐԿԻՐ Է
Սեփ.լրտվ.
Քոռանամ ես
Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, 10 տարվա բացակայությունից հետո չի կարելի մտնել քաղաքական դաշտ եւ խոսել, թե «էս ինչ անտեր երկիր է, քոռանամ ես, էս ինչ եք արել իմ գյոզալ երկիրը»։ Այս տրամաբանությունը ...ԼԱՑԱՑՐԻՐ
«Ի՞նչ արեցինք մենք, երբ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս էինք։ Պայքարեցինք իրական բարեփոխումների համար իշխանության ներսում, սակայն համակարգը չհանդուրժեց մեր այլակարծությունը եւ ազատությունը։ Այլ ծավալեց ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱՎ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին պարտիան։ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

