
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
- 2005թ. ի վեր կառավարության բյուջետային հատկացումներում առանձին գումար է նախատեսվում ճակատագրի բերումով տնանկ դարձած եւ փախստականի կարգավիճակում հայտնված մեր այն հայրենակիցների համար, որոնք մինչեւ 80-ականների վերջը հարեւան հանրապետությունում էին բնակվում։ Ծրագրում ներառված էին նաեւ երկրաշարժի հետեւանքով տուն ու տանիքից զրկված եւ մինչեւ 2005թ. բնակարանով չապահովված անձինք։

Այսինքն՝ ծրագիրը, ըստ որի բնակարանների գնման վկայագրեր են տրվում փախստականներին եւ երկրաշարժից տուժածներին, սկիզբ է առնում 2005-ից, իսկ մինչ այդ, 2002-ին փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրն իրականացվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցների հաշվին։ Նրանց կատարած եռամյա ծրագրի ամփոփումից հետո կառավարությունը մշակեց իր մոտեցումները, սկզբունքները եւ որոշում կայացրեց պետական միջոցների հաշվին վերոհիշյալ խավին աջակցելու վերաբերյալ։
Քաղաքաշինության փոխնախարար ԿԱՌԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ներկայացմամբ, նոր բնակարաններ կառուցելու փոխարեն ԲԳՎ-ին նախապատվություն տալը պայմանավորված էր նրանով, որ Երեւանում եւ այլուր շուկայից պատրաստի բնակարան ձեռք բերելը ավելի ձեռնտու է, քան նորը կառուցելը. «Եղած միջոցները ավելի արդյունավետ օգտագործելու համար նպատակահարմար էր անօթեւան ընտանիքներին գումար տրամադրել բնակարան ձեռք բերելու համար»։
Նկատենք, որ «գումար տրամադրել» ասվածը չպետք է բառացի հասկանալ, քանի որ մարդկանց ոչ թե կանխիկ գումար էր տրվում, այլ սերտիֆիկատ-վկայագիր, որով կարող էին համապատասխան արժեքի բնակարան ձեռք բերել։ Իսկ գումարը փոխանցվում էր վաճառողի հաշվին։
Ըստ Կ.Գեւորգյանի, 2005թ. մինչ օրս բավականաչափ ընտանիքների խնդիր է լուծվել. ինչ խոսք, մինչ այդ լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել, որպեսզի հասցեականության հարցում սխալ թույլ չտրվեր. «Գյումրի քաղաքի ցուցակը ստուգվեց եւ հաստատվեց 2802 թիվը, եւ 2005-07թթ. առաջնորդվում էին միայն այդ թվով։ Իսկ 2007թ., երբ ծրագիրը սկսեցինք, կարիքավորների ցանկը մոտ 1000 ընտանիքով նվազել էր։ Նրանցից 700-ը մեր տված գումարներով տուն էին ձեռք բերել, մնացածը կարողացել էին բարելավել իրենց պայմանները։ Այս տարի ծրագրի համար նախատեսված է շուրջ 815 մլն դրամ, որից 100 միլիոնը Սպիտակ քաղաքի համար, մնացածը՝ Գյումրիի»։
Գյումրիում այս տարի 193 ընտանիքի արդեն տրամադրվել է վկայագիր։ Ընդ որում, մոտ 822 մլն դրամի, այսինքն` ավելի շատ գումար է տրվել, քան նախատեսված էր։ Իսկ Սպիտակում 97 մլն դրամ գումարային արժեքով ԲԳՎ տրվել է 35 ընտանիքի։ Համաձայն փոխնախարարի. «Ծրագիրն ընթացքի մեջ է։ Ի տարբերություն 2005-06թթ. այս տարի ե՛ւ դիմումների քանակն է շատ, ե՛ւ ձեռքբերման ընթացքն է ակտիվ»։
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այստեղ միայն փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների է տրամադրվում ԲԳՎ։ Այսօրինակ ընտանիքներ Մոլդովական փողոցի հանրակացարանում են բնակվում։ Ընդհանուր առմամբ, նրանց թիվը նախապես 87 էր, բայց արդեն զգալի մասը՝ 60 ընտանիք, կարողացել է տուն ձեռք բերել։ 2005-ին 20 հոգու ԲԳՎ տրամադրեցինք, 2006-ին՝ եւս նույնքան մարդու, այս տարի՝ դարձյալ 20 ընտանիքի։
Ընդհանրապես Երեւանի բնակարանների գները բարձր են. 20 ընտանիքին տրամադրված գումարները շուրջ 190 մլն դրամի է հասնում։ Կ.Գեւորգյանի վկայությամբ, Երեւանում բնակարանի ձեռքբերման գործընթացը շատ ակտիվ է ընթանում, ընդ որում, փախստականները ե՛ւ մայրաքաղաքում են գնում բնակարաններ, ե՛ւ Աբովյան քաղաքում։
Նկատենք, որ դեռեւս 2005թ., բացի Երեւանից եւ Կոտայքի մարզից, մնացած բոլոր մարզերի փախստականները բնակարանով ապահովվել են։ Ծրագիրը շարունակական է, եւ բոլոր նախադրյալները կան, որ 2008թ. կսկսվի վերջինիս երեւանյան փուլը։ Ասում ենք՝ «երեւանյան», քանզի նախորդ տարիներին մայրաքաղաքին հատվածաբար է անդրադարձ եղել։ Մինչդեռ Երեւանը փախստականներով ամենախիտ բնակեցված հատվածն է. այստեղ բնակվողները առավել կարիքավորներն են։ Շուրջ 1000 ընտանիք դեռեւս սպասում է բնակարանի եւ նրանց ապահովելը ավելի դժվար ու դանդաղ է լինելու, քանզի Երեւանում տների շուկայական արժեքը բազմակի բարձր է, քան մարզերում։ Ինչեւէ, հուսանք, որ հաջող մեկնարկ եւ ընթացք ունեցած ծրագիրը հաջողությամբ էլ ավարտին կհասցվի։
Այսպիսով, ըստ էության, հայրենի կառավարությունը կլուծի կարեւորագույն մի խնդիր՝ հասարակության մեջ փախստականների ինտեգրման խնդիրը։ Չէ՞ որ եթե մարդը գլխին տանիք չունի, որքան էլ հայրենիքում լինի եւ ֆիզիկական վտանգներից զերծ, այնուհանդերձ, հոգեպես եւ բարոյապես ընկճված վիճակում է, օտարված եւ անտեսված։
Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ կառավարությունը իր իսկ ստանձնած համարձակ պարտավորությունը համարձակորեն էլ կատարում է։ Ու քանի որ կամքը կա, շարունակությունն էլ ապահովված կլինի։
- Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԱՓՆԵԿԻՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
Արեւմտյան պարբերականների ամենահաս լրագրողները չէին սխալվել. «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի «Ոսկե գնդակ» ավանդական մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, հանձնվեց ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
2008թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը հստակ ուրվագծեր ստացավ կիրակի օրը՝ Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությամբ։
Ինչպես հարիր է նման միջոցառումներին, արարողությունից ...ԱՆԱՀԻՏԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանցի մարզուհի Անահիտ Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ Վարշավայում ավարտված ձյուդոյի Եվրոպայի բացարձակ առաջնությունում՝ հակառակորդին զիջելով միայն եզրափակիչում: Այս մրցաշարում քաշային կարգերով մարզիկների ...ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ
ՈՒԵՖԱ-ի նախագահ, ֆրանսիացի Միշել Պլատինին, մեկնաբանելով 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի ընդգրկումը նույն ենթախմբում, նշել է, թե երկու երկրների ...Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՌԵԿՏՈՐԸ
ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Իշխանությունների նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի, դժգոհությունների, իսկ այդ հիմքի վրա ձեւավորված հասարակական կարծիքի հիմնական պատճառը կառավարման տարբեր մակարդակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ...ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ աշխարհում նշվեց Հաշմանդամների միջազգային օրը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տեղեկատվության՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
2005թ. ի վեր կառավարության բյուջետային հատկացումներում առանձին գումար է նախատեսվում ճակատագրի բերումով տնանկ դարձած եւ փախստականի կարգավիճակում հայտնված մեր այն հայրենակիցների համար, որոնք մինչեւ 80-ականների ...ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ
Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-25-ին Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվեցին կտրուկ տատանումներ, որի հետեւանքով դրամի փոխարժեքը հասավ ընդհուպ 280-290 դրամի, նախկին վարչապետ Հ.Բագրատյանը դրանում ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը քաղ. հայց է ներկայացրել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նկատմամբ։ Պատճառը՝ նշված վարչությունը հրաժարվել է Ա.Կարապետյանին տալ վերջին ...ՕԳՈՍՏՈՍԻ ՊՐԻՆՑԻՊԱՏ` ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ այս նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ, նախընտրական պայքարը՝ իր բոլոր տհաճ դրսեւորումներով, վերջնականապես կհիասթափեցնեն մեր հասարակությանը ժողովրդավարությունից։ ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԸՆԿԱԼՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց: Վարչապետը ծանոթացավ դպրոցի ե՛ւ ուսումնական, ե՛ւ կենցաղային պայմաններին: ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 100 վագոն հայկական բեռ: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, առաջիկա օրերին 63 վագոնը լաստանավով կտեղափոխվի ...ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, փողոցային ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՁյան տեղումների պատճառով դարձյալ դժվարանցանելի են դարձել Սյունիքի ճանապարհները, մասնավորապես Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը եւ Կապան-Գորիս հատվածները: Կապան-Մեղրի այլընտրանքային ...ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 71Դեկտեմբերի 6-ին ավարտվող առաջադրումների փուլում մինչ օրս արձանագրված թերեւս ամենաուշագրավ փաստը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հարազատ կուսակցության՝ ՀՀՇ-ի ծառայություններն անտեսելու եւ ինքնաառաջադրման ...ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կուսակցության վարչությունն ընդունել էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Առաջադրումը օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար էլ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
ՀՌԱԿ-ի հետ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորման գործընթացում, ըստ Հ.Առաքելյանի, մեծ դեր է ունեցել իրենց ...80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 7
Իշխանության կողմից «վերահսկվող» եթերում
Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը հերթական (չորրորդ) մոնիտորինգն է անցկացրել հեռարձակող ընկերությունների շրջանում՝ փորձելով պարզել, որքանո՞վ իրականությանը ...ԲԵՎԵՌՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Իսկ երջանկություն այդպես էլ չկա
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո պատասխանատու ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ էր։
Վերջին շրջանում ծավալված խոսակցություններն ու բոլոր վերլուծությունները ...ԻՆՉ ՊԻՏԻ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՎՐԱ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Սվիֆթը մանրամասնորեն, օրըստօրե նկարագրում էր իր կյանքը «Նամակներ չափազանց դեռատի լեդիին» վերնագրով ստեղծագործության մեջ եւ բնութագրում իր խելագարությունը բնավ ոչ երկիմաստ հետեւյալ արտահայտություններով. ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Օրերս Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 մակնիշի ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ռուսաստանում կիրակի օրը անցկացված Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...ԷԴ ԱՆՏԵՐ ՄԻՏՔՆ ԷԼ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ
Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ, նախընտրական այս փուլն արդեն ցույց է տալիս, որ մեր քաղաքական մշակույթը շատ հարցեր դեռ փորձում է սեւ ու սպիտակ գույներով պատկերել. «Կարելի է կարծել քաղաքական միտքը ...«ԱՄԵՆԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ միջազգային միջնորդների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղարկված առաջարկությունները հանդիսանում են «օպտիմալ բանաձեւ»՝ Լեռնային Ղարաբաղի ...ԷՍ ԻՆՉ ԱՆՏԵՐ ԵՐԿԻՐ Է
Սեփ.լրտվ.
Քոռանամ ես
Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, 10 տարվա բացակայությունից հետո չի կարելի մտնել քաղաքական դաշտ եւ խոսել, թե «էս ինչ անտեր երկիր է, քոռանամ ես, էս ինչ եք արել իմ գյոզալ երկիրը»։ Այս տրամաբանությունը ...ԼԱՑԱՑՐԻՐ
«Ի՞նչ արեցինք մենք, երբ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս էինք։ Պայքարեցինք իրական բարեփոխումների համար իշխանության ներսում, սակայն համակարգը չհանդուրժեց մեր այլակարծությունը եւ ազատությունը։ Այլ ծավալեց ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱՎ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին պարտիան։ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

