
Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՌԵԿՏՈՐԸ
- Իշխանությունների նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի, դժգոհությունների, իսկ այդ հիմքի վրա ձեւավորված հասարակական կարծիքի հիմնական պատճառը կառավարման տարբեր մակարդակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող առանձին անհատների ոչ պետականանպաստ գործունեությունն է

Պատրա՞ստ է կառավարությունը իրականացնելու այնպիսի կադրային քաղաքականություն, որը բացառի անարժան, իշխանատենչ ու ցուցամոլ անհատների մուտքը կառավարման համակարգ։ ՉԷ՞ որ հենց նմանների գործունեության հետեւանքով կառավարության շատ խոստումներ եւ ծրագրեր կարող են մնալ անկատար` հեղինակազրկելով իշխանություններին։
Փորձեմ ավելի կոնկրետ եւ առարկայական դարձնել ասածս։ Տարբեր բնագավառներում աշխատող բազմաթիվ մարդկանց հետ զրուցելիս շատ հաճախ են դժգոհություններ արտահայտվել հենց նման ղեկավարների գործունեության առնչությամբ։ Ասել է թե, այն հիմնարկության ղեկավարը, որի մասին պիտի խոսվի ստորեւ, իր բազմաթիվ նմանակներն ունի երկրում։ Ուստի ինձ իրավունք չվերապահելով առանց փաստերի խոսել այլ բնագավառներում աշխատող ղեկավարների բացասական գործունեության մասին, ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում պետական մի հիմնարկի ղեկավարի գործունեության վրա, որի հակապետական, կամայականության, իշխանատենչության, ցուցամոլության եւ անհանդուրժողականության ականատեսն եմ եղել ոչ միայն ես, այլեւ համալսարանի շատ դասախոսներ ու աշխատակիցներ` դառնալով նրա կամայականության զոհը, կորցնելով աշխատանքը եւ ապրելու հնարավորությունը։
Օրինակ. ես ու դուստրս, լինելով ընտանիքի միակ կերակրողներ, ազատվել ենք աշխատանքից, լրացնելով գործազուրկների եւ չքավորների շարքերը։ Ուրեմն ո՞ւր մնաց պետության հռչակած գործազրկության ու աղքատության վերացմանն ուղղված քաղաքականությունը։ Ասածս վերաբերում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հ.Թոքմաջյանին։
Ընտրվելով համալսարանի ռեկտոր` Հ.Թոքմաջյանը համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ կազմակերպված հենց առաջին հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց մի հայտարարությամբ, ինչը ե՛ւ անսպասելի, ե՛ւ մտահոգիչ էր շատ աշխատակիցների համար։ «Սա տեխնիկական բուհ է, այստեղ հասարակագիտական առարկաները երկրորդական են, եթե ուսանողը մաթեմատիկայից դրական է ստանում, ապա հասարակական գիտությունների դասախոսները իրավունք չունեն բացասական գնահատելու։ Ուստի,- շարունակեց նա,- իմ առաջին հրամանով վերացնում եմ հասարակական գիտությունների ամբիոնը, դրանք կցելով տարբեր մասնագիտական ամբիոնների. փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, հոգեբանությունը եւ տնտեսագիտությունը միանում են շինարարական էկոնոմիայի ամբիոնին, իսկ հայ քաղաքական պատմությունը՝ ճարտարապետության ամբիոնին»։
«Ձեր առաջարկները,- դիմելով հասարակական գիտությունների դասախոսներին,- ինձ համար զրոյական նշանակություն ունեն»,- հպարտորեն ասում էր Հ.Թոքմաջյանը,- մատներով ցույց տալով կլոր օղակ։ Եւ նրա այդպիսի արհամարհական վերաբերմունքը, գուցեեւ ատելությունը հասարակական գիտությունների նկատմամբ շատ արագ դարձավ ամբիոնի վարիչների եւ դեկանների գործունեության ուղեցույցը, ինչը հենց նրանց ջանքերով փոխանցվեց ուսանողությանը, դառնալով նրա մեծ մասի, ինչպես ուսումնառության, այնպես էլ հաճախումների առումով, վարքի դրսեւորման հիմնական կողմնորոշիչ։
Երբ ուսանողին հորդորում ես չբացակայել, սովորել, որ բարդություններ չծագեն, դուրս չմնան համալսարանից, նրանք հանգիստ, երբեմն էլ հեգնական ժպիտով պատասխանում են՝ ռեկտորը մեզ ասել է, որ ոչ մի ուսանող հասարակագիտության առարկաների պատճառով դուրս չի մնա համալսարանից։ Եւ սկիզբ դրվեց այն դասախոսների նկատմամբ հալածանքին, ովքեր փորձում էին օբյեկտիվ լինել, պարտադրել ուսանողին սովորելու (ի դեպ, ոչ միայն հասարակագիտության մասնագետների) եւ կատարելու իրենց ուսանողական պարտականությունը։ Երեսուն տարուց ավելի է աշխատում եմ այս բուհում, եւ այդ ամբողջ տարիների ընթացքում ուսանողության կողմից այնպիսի զանգվածային անտաբերություն, ինչպես սովորելու, այնպես էլ հաճախումների առումով, երբեք չի եղել, ինչպես եղավ 2006-2007 ուստարվա ընթացքում։ Հավանաբար, դա Հ.Թոքմաջյանի եւ ամբիոնի նրա համախոհ վարիչների ու դեկանների մեծագույն հաղթանակն էր։
Ըստ երեւույթին նա կամ չի հասկանում բուհում հասարակագիտական առարկաների անհրաժեշտությունն ու նշանակությունը, կամ գիտակցաբար խոչընդոտում է բարձրագույն կրթություն ստացող երիտասարդ սերնդի քաղաքական գիտակցության ձեւավորմանը, կողմնորոշելով «որքան տգետ է հասարակությունը, այնքան հեշտ է կառավարել» սկզբունքով։
Այստեղից էլ հարց է առաջանում. իրավունք ունի՞ բուհի ղեկավար աշխատել մեկը, որ չգիտի, թե ինչի՞ համար են բուհում դասավանդվում հասարակական գիտություններ, կամ գիտի, եւ գիտակցաբար մերժում է նրա նշանակությունը։
Բոլոր այն դասախոսները, ովքեր փորձում են անպայման ուսանողին գիտելիք տալ եւ պահանջում են, որ սովորի եւ հակված են օբյեկտիվ գնահատել ուսանողին, ենթարկվում են հալածանքի։ Շատերը աշխատանքը չկորցնելու վախից համակերպվում են, իսկ ով չի ենթարկվում ռեկտորի պահանջներին, կարող է կորցնել աշխատանքը։ Ասածը չի վերաբերում միայն հասարակագիտական առարկաներին։ Դա հավասարապես վերաբերում է նաեւ մյուս մասնագիտությունների գծով դասախոսներին։ Թոքմաջյանի գերնպատակը ցույց տալն է, որ ինքը լավ ռեկտոր է, որ իր ղեկավարած բուհի առաջադիմությունը բարձր է։ Ձեւականորեն որոշումներ է կայացնում առ այն, որ 70 տոկոս ներկայություն ունեցող ուսանողները պետք է ատեստավորվեն, իրականում նույնիսկ դասընթացներին միայն 30 տոկոս ներկայություն ունեցող ուսանողներին չատեստավորելը կարող է հալածանքի պատճառ դառնալ։ Իսկ սովորելու մասին էլ չեմ խոսում։ Միակ բանը, որ նրան հետաքրքրում է, բարձր առաջադիմությունն է, թեկուզեւ դատարկ թվերի տեսքով։
Ի՞նչ եք կարծում, նման ցուցամոլական գործունեություն իրականացնող ղեկավարներով հնարավո՞ր է իրականացնել պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներ, տվյալ դեպքում` կրթության որակի բարձրացում, բազմակողմանի զարգացած երիտասարդ կադրեր, որակյալ կադրային բանկի ստեղծում եւ այլն։
Երբ 1990 թվականից մեր բուհերում մտցվեց քաղաքագիտություն առարկան, հրապարակում չկար ոչ մի գրականություն, որով ուսանողը կարողանար սովորել առարկան։ Ես որպես փիլիսոփա, հասարակագետ ինձ պարտավորված զգացի այդ բացի, այսինքն՝ համապատասխան գրականութան ստեղծման, խնդրի լուծմանը ակտիվ մասնակցություն ունենալ։ Տարիներ շարունակ աշխատել եմ «Քաղաքագիտություն» ուսումնական ձեռնարկի ստեղծման վրա, ավարտեցի աշխատանքը 1998 թվականին, սակայն տարբեր բուհերում եւ ԿԳ նախարարության կողմից կազմակերպված քննարկումների, իսկ ավելի շատ տպագրության դժվարությունների պատճառով այն լույս տեսավ 2002 թվականին։ 2004 թվականին լույս տեսավ ԿԳ նախարարության կողմից հաստատված իմ հեղինակությամբ գրած «Քաղաքագիտություն» դասագիրքը։
2007 թվականի հուլիսի սկզբներին ամբիոնի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հ.Թոքմաջյանը հայտարարեց. «Քաղաքագիտություն» առարկան հանում ենք ուսումնական ծրագրից։ -Ապա նայելով ինձ` հեգնական ժպիտով ավելացրեց,- առարկան չկա, ուրեմն մեզ նրա մասնագետը պետք չէ»։ Գուցե անհամեստություն լինի ասածս, բայց այդ պահին ինձ թվաց, որ առարկայի բուհական ծրագրից հանելու միակ բացատրությունը ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու հիմնավորման համար էր։ Իսկ երբ 29.08.07թ. ինձ հայտնեցին, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, իմ այն հարցին՝ չէ՞ որ ես միակ պաշտպանած, կոչումով մասնագետն եմ, ինչո՞վ եք հիմնավորում դա, ամբիոնի վարիչը հեգնական ժպտալով պատասխանեց. «Դա մենք ենք որոշում»։
Դստերս հաստիքների կրճատման պատճառաբանությամբ ազատում են աշխատանքից, սակայն նրա փոխարեն աշխատանքի են ընդունում իրենց ծանոթներին։ Այսպիսի կամայականությունների շարքը կարելի է երկար թվարկել։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը պետական բուհերից միակն է, որտեղ չկա ո՛չ հասարակական գիտությունների ամբիոն, ո՛չ քաղաքագիտություն առարկա, ինչը, հավանաբար, Հ.Թոքմաջյանի կողմից կարող է մեկնաբանվել որպես կրթական բարեփոխումների իրականացում։
Քաղաքագիտության առարկան բուհի ուսումնական ծրագրից հանելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Լ.Թոքմաջյանը եւ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այդ տեսակետը։ Ինչո՞ւ են ցանկանում, որ բուհն ավարտած մասնագետը քաղաքականապես տգետ, պասիվ, քաղաքական կյանքի նկատմամբ անտարբեր լինի։ Հավանաբար հարկ կա նորից նշելու, որ այդպիսի ղեկավարների շրջանում գերիշխում է «որքան տգետ է հասարակությունը, այնքան հեշտ է կառավարել» մտածելակերպը։ Ընդունեք, որ նման մտածելակերպով եւ սկզբունքով իրականացվող գործունեությունը կարող է ժողովրդավարության հաստատման ամենավտանգավոր խոչընդոտը լինել։
Ամփոփելով վերը շարադրվածը, համարձակվում եմ նշել, որ, ցավոք սրտի, վերը նշված սուբյեկտի նմանակներ դեռ բավական շատ են կառավարման համակարգի տարբեր մակարդակներում եւ օղակներում, որոնց պատճառով պետական-հասարակական շատ ծրագրեր ու խնդիրներ մնում են չլուծված, թերի, կիսատ-պռատ, կամ լուծվում են ոչ այն արագությամբ, որ բավարարի հասարակության սոցիալական պահանջմունքը, դառնալով իշխանությունների նկատմամբ հասարակության դժգոհության հիմնական պատճառ։
- ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
Այ տնաշեն՜ ջուրն եկէ ջաղաց տարէ, հնգել չախչախը ման գուկաս:
ԴԱՓՆԵԿԻՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
Արեւմտյան պարբերականների ամենահաս լրագրողները չէին սխալվել. «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի «Ոսկե գնդակ» ավանդական մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, հանձնվեց ...ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
2008թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը հստակ ուրվագծեր ստացավ կիրակի օրը՝ Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությամբ։
Ինչպես հարիր է նման միջոցառումներին, արարողությունից ...ԱՆԱՀԻՏԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանցի մարզուհի Անահիտ Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ Վարշավայում ավարտված ձյուդոյի Եվրոպայի բացարձակ առաջնությունում՝ հակառակորդին զիջելով միայն եզրափակիչում: Այս մրցաշարում քաշային կարգերով մարզիկների ...ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ
ՈՒԵՖԱ-ի նախագահ, ֆրանսիացի Միշել Պլատինին, մեկնաբանելով 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի ընդգրկումը նույն ենթախմբում, նշել է, թե երկու երկրների ...Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՌԵԿՏՈՐԸ
ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Իշխանությունների նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի, դժգոհությունների, իսկ այդ հիմքի վրա ձեւավորված հասարակական կարծիքի հիմնական պատճառը կառավարման տարբեր մակարդակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ...ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ աշխարհում նշվեց Հաշմանդամների միջազգային օրը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տեղեկատվության՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
2005թ. ի վեր կառավարության բյուջետային հատկացումներում առանձին գումար է նախատեսվում ճակատագրի բերումով տնանկ դարձած եւ փախստականի կարգավիճակում հայտնված մեր այն հայրենակիցների համար, որոնք մինչեւ 80-ականների ...ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ
Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-25-ին Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվեցին կտրուկ տատանումներ, որի հետեւանքով դրամի փոխարժեքը հասավ ընդհուպ 280-290 դրամի, նախկին վարչապետ Հ.Բագրատյանը դրանում ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը քաղ. հայց է ներկայացրել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նկատմամբ։ Պատճառը՝ նշված վարչությունը հրաժարվել է Ա.Կարապետյանին տալ վերջին ...ՕԳՈՍՏՈՍԻ ՊՐԻՆՑԻՊԱՏ` ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ այս նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ, նախընտրական պայքարը՝ իր բոլոր տհաճ դրսեւորումներով, վերջնականապես կհիասթափեցնեն մեր հասարակությանը ժողովրդավարությունից։ ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԸՆԿԱԼՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց: Վարչապետը ծանոթացավ դպրոցի ե՛ւ ուսումնական, ե՛ւ կենցաղային պայմաններին: ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 100 վագոն հայկական բեռ: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, առաջիկա օրերին 63 վագոնը լաստանավով կտեղափոխվի ...ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, փողոցային ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՁյան տեղումների պատճառով դարձյալ դժվարանցանելի են դարձել Սյունիքի ճանապարհները, մասնավորապես Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը եւ Կապան-Գորիս հատվածները: Կապան-Մեղրի այլընտրանքային ...ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 71Դեկտեմբերի 6-ին ավարտվող առաջադրումների փուլում մինչ օրս արձանագրված թերեւս ամենաուշագրավ փաստը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հարազատ կուսակցության՝ ՀՀՇ-ի ծառայություններն անտեսելու եւ ինքնաառաջադրման ...ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կուսակցության վարչությունն ընդունել էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Առաջադրումը օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար էլ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
ՀՌԱԿ-ի հետ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորման գործընթացում, ըստ Հ.Առաքելյանի, մեծ դեր է ունեցել իրենց ...80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 7
Իշխանության կողմից «վերահսկվող» եթերում
Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը հերթական (չորրորդ) մոնիտորինգն է անցկացրել հեռարձակող ընկերությունների շրջանում՝ փորձելով պարզել, որքանո՞վ իրականությանը ...ԲԵՎԵՌՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Իսկ երջանկություն այդպես էլ չկա
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամլո պատասխանատու ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ էր։
Վերջին շրջանում ծավալված խոսակցություններն ու բոլոր վերլուծությունները ...ԻՆՉ ՊԻՏԻ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՎՐԱ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Սվիֆթը մանրամասնորեն, օրըստօրե նկարագրում էր իր կյանքը «Նամակներ չափազանց դեռատի լեդիին» վերնագրով ստեղծագործության մեջ եւ բնութագրում իր խելագարությունը բնավ ոչ երկիմաստ հետեւյալ արտահայտություններով. ...ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Օրերս Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 մակնիշի ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ռուսաստանում կիրակի օրը անցկացված Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...ԷԴ ԱՆՏԵՐ ՄԻՏՔՆ ԷԼ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ
Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ, նախընտրական այս փուլն արդեն ցույց է տալիս, որ մեր քաղաքական մշակույթը շատ հարցեր դեռ փորձում է սեւ ու սպիտակ գույներով պատկերել. «Կարելի է կարծել քաղաքական միտքը ...«ԱՄԵՆԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ միջազգային միջնորդների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղարկված առաջարկությունները հանդիսանում են «օպտիմալ բանաձեւ»՝ Լեռնային Ղարաբաղի ...ԷՍ ԻՆՉ ԱՆՏԵՐ ԵՐԿԻՐ Է
Սեփ.լրտվ.
Քոռանամ ես
Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, 10 տարվա բացակայությունից հետո չի կարելի մտնել քաղաքական դաշտ եւ խոսել, թե «էս ինչ անտեր երկիր է, քոռանամ ես, էս ինչ եք արել իմ գյոզալ երկիրը»։ Այս տրամաբանությունը ...ԼԱՑԱՑՐԻՐ
«Ի՞նչ արեցինք մենք, երբ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս էինք։ Պայքարեցինք իրական բարեփոխումների համար իշխանության ներսում, սակայն համակարգը չհանդուրժեց մեր այլակարծությունը եւ ազատությունը։ Այլ ծավալեց ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱՎ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին պարտիան։ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, ...
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

