
ՏՐԻԲՈՒՆԱՆԵՐՆ ԸՆԿՂՄՎԵՑԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- Մեկ ամսից պատմություն կդառնա 2008 թվականը, դրա հետ մեկտեղ նաեւ համարժեք մրցաշրջանը։ Հայկական ֆուտբոլի համար տարին, ընդհանուր առմամբ, հագեցած է իրադարձություններով, որոնց գերակշիռ մասը, համենայն դեպս, տեսանելի հատվածը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։ Պատկերը փորձենք ամբողջացնել՝ միավորելով մի քանի հատվածներ, որոնց հիման վրա է ավանդաբար պատկերացում կազմվում երկրում ֆուտբոլի զարգացման մակարդակի մասին:

Հասկանալու համար, թե մրցաշրջանն ի՞նչ տվեց հայրենի ֆուտբոլին, ի՞նչ տեղաշարժեր եւ միտումներ գրանցվեցին, փորձենք հակիրճ անդրադառնալ ազգային մրցումներին, եվրագավաթներում մեր ակումբների ելույթներին եւ, իհարկե, հավաքականների արդյունքներին։
ՉՀԱՍՈՒՆԱՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼ
Մրցաշրջանից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի Հայաստանի 16-րդ առաջնությունը պայքարի թեժությամբ եւ, ինչու չէ, անզիջում բնույթով առանձնանա նախորդներից։ Օդում կարծես թեւածում էր այն հարցը, թե կկարողանա՞ն արդյոք տարիներ շարունակ չեմպիոնական հավակնություններ դրսեւորող մեր առաջատար ակումբները վերջապես խոչընդոտել «Փյունիկի» գերիշխանությանը։ Ընդ որում՝ «հեղաշրջման» նախաձեռնողներ էին դիտվում հիմնականում «Միկան» եւ «Բանանցը», որոնք վերջին տարիներին ամբողջացնում են մրցանակային եռյակը։ Իսկ «Արարատը» ավելի շուտ ստվերային ֆավորիտ էր։ Բայց ստացվեց այնպես, որ հենց արարատցիները կարող էին փոխել ուժերի հարաբերակցությունը հայրենի ֆուտբոլում։ Թիմը, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, հասավ մինչեւ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում պատվավոր մրցանակը զիջեց «Բանանցին»։ Վերջինս 1992թ. ի վեր, իր պատմության մեջ երկրորդ անգամ, դարձավ Հայաստանի գավաթակիր։
Գավաթային եզրափակիչն ինքնատիպ ջրբաժան դարձավ «Արարատի» համար։ Թիմը չբռնեց նաեւ տարվա երկրորդ կարեւոր քննությունը՝ դարձյալ անբացատրելի ձախողության մատնվելով արդեն եվրոպական ասպարեզում։ «Ինտերտոտոյի» գավաթի խաղարկության առաջին իսկ փուլում հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը առաջխաղացման իրավունքը զիջեց Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյոր» ակումբին, որից ակնհայտորեն ուժեղ էր։
Միգուցե չափազանցված հնչի, բայց «Արարատի» այդ անհաջողությունը բեկումնային եղավ ընդհանրապես Հայաստանի առաջնության ընթացքի համար։ Ակումբի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ գլխավոր մարզիչի փոփոխությանն այն պարագայում, երբ վերոնշյալ անհաջողությունների խորապատկերում «Արարատը» շարունակում էր վստահորեն հանդես գալ երկրի առաջնությունում եւ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հենց կադրային այդ փոփոխության արդյունքում էլ թիմը մի քանի անընդմեջ խոշոր պարտություններ կրեց, որից հետո, դեռեւս իներցիայով, որոշ ժամանակ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, աստիճանաբար զիջեց դիրքերը։ Այսպիսով, կարելի է փաստել, որ «Արարատի» ղեկավարության ոչ համարժեք որոշումը հասունացման չհասցրեց առաջնության գլխավոր ինտրիգը։
Իսկ մրցակիցները բնականաբար չէին նիրհում՝ դարանակալելով մուլտֆիլմի հերոսի՝ Ակելայի սայթաքումը։ «Փյունիկը» շարունակում էր առանձնանալ անկայուն խաղով, թեպետ պարզ էր, որ վճռական պահին պայքարի ելքն իր օգտին վճռելու անհրաժեշտ ներուժ ունի։ Առաջնության երկրորդ հատվածի սկզբում փյունիկցիները թեպետ շարունակում էին մնալ ենթաառաջատարի դիրքում, սակայն իրականում պոտենցիալ առաջատար էին կորցրած միավորների քանակով։ Աչքի առաջ ունենալով ոսկե մեդալների փայլը՝ չեմպիոնը եզրագծում արագացում կատարեց եւ առաջնության ավարտից մեկ օր առաջ վերստին նվաճեց չեմպիոնի կոչումը։
Մեզանում ավանդույթ է դարձել, որ մինչեւ վերջին պահը անորոշ է մնում արծաթե եւ բրոնզե մրցանակակիրների հարցը։ Այս անգամ էլ այն հետաձգվեց մինչեւ վերջին տուրի վերջին վայրկյանները։ «Արարատը», զիջելով ամուր ընկույզի համբավ ձեռք բերած «Ուլլիսին», ձեռքից բաց թողեց նաեւ բրոնզե մեդալները։ Հրաշալի զուգադիպությամբ դրանց մյուս հավակնորդ «Միկան», նույնպես վերջին րոպեներին բրոնզափայլ գոլ խփելով, կարողացավ ցատկել հեռացող գնացքի ոտնակին։
Իսկ առաջնության գլխավոր հայտնությունը թերեւս կարելի է համարել Կապանի «Գանձասար» թիմին, որը մեկնարկում մի քանի տուր նույնիսկ գլխավորում էր աղյուսակը, իսկ մրցաշարի ընթացքում էլ հասցրեց քայքայել բոլոր առաջատարների նյարդերը։
16-րդ առաջնությունը նախորդներից առանձնացավ եւս մի առումով. մրցաշարի ընթացքում բարձրագույն խմբի ակումբների մեծ մասում գլխավոր մարզիչների փոփոխություն տեղի ունեցավ։ Թե որքանով այդ քայլն արդարացրեց այդ ակումբների ղեկավարության սպասելիքները, կարող են ներկայացնել միայն այդ թիմերի ղեկին կանգնած անձինք։
ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐ
Աշխարհամասի գլխավոր ակումբային մրցումներին՝ Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման մրցումներին հայկական ակումբները անհամեմատ լավ մասնակցեցին։ Առաջին իսկ փուլից ասպարեզը թողեց միայն «Բանանցը», որին բավական ուժեղ մրցակից էր բաժին հասել՝ ի դեմս շվեյցարական «Յանգ Բոյզի»։ Հասկանալի է, որ ֆինանսական հնարավորություններով այս երկու ակումբները տարբեր քաշային կարգերում են։ Չնայած դրան, երեւանցիները սեփական հարկի տակ կարողացան չպարտվել։ Իսկ ահա արտագնա խաղում ալպիական երկրի ներկայացուցիչների առավելությունը կասկածի տեղիք չտվեց։
Փոխարենը «Փյունիկը» եւ «Միկան» հաղթահարեցին համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլը։ Իսկ երկրորդում փյունիկցիները զիջեցին այսօր արդեն խմբային մրցաշարում ուժեղ տպավորություն թողնող Դոնեցկի «Շախտյորին»։ Ընդ որում՝ մրցակցի դաշտում «Փյունիկը» միանգամայն արժանի խաղ ցուցադրեց եւ կարող էր նաեւ սենսացիա առաջացնել։ «Միկան» ընդհանրապես մոտ էր` դառնալու եվրագավաթների երկրորդ ընտրական արգելքն հաղթահարած մեր երկրի առաջին ակումբը։ Երեւանում հաղթելով Սլովակիայի «Արտմեդիային», որն անցյալ տարի մասնակցել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլին՝ «Միկան» հյուրընկալվելիս չկարողացավ պահպանել առավելությունը։ Այնուհանդերձ, եվրագավաթներում մերոնց ելույթները, ընդհանուր առմամբ, բարենպաստ տպավորություն թողեցին։
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
Հայ ֆուտբոլասերները թերեւս իրարամերժ զգացումներով կհիշեն «Մրցաշրջան-2007»-ը։ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի ամառային հատվածում մեր ազգային հավաքականը չորս խաղից բաղկացած արդյունավետ շարք անցկացրեց՝ հընթացս հաղթելով Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականներին եւ ոչ-ոքի խաղալով պորտուգալացիների եւ սերբերի հետ։ Նշված հաջողությունները գլխավորապես կապված էին շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի անվան հետ, որի երկրային կյանքը, ցավոք, ավարտվեց Պորտուգալիայի հետ հանդիպումից մի քանի օր անց։
Իսկ եվրոպական ընտրարշավի եզրագծում մեր երկրի գլխավոր թիմը աչքի առաջ կերպարանափոխվեց եւ երեք անընդմեջ պարտություն կրեց Բելգիայի, Պորտուգալիայի եւ, ամենաանհավանականը, Ղազախստանի հավաքականից։ Այդպիսով ամեն ինչ վերադարձավ շրջանս յուր, եւ ամառային ոգեւորությունը հօդս ցնդեց։ Դա, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին չխանգարեց հայտարարել, որ Հայաստանի հավաքականը պետք է պայքարի 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար։
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ամենի խորապատկերում շատ կարեւոր է նշել նաեւ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների ակնհայտ առաջխաղացումը, ինչը չի կարող ուրախություն չպատճառել։ Մրցաշրջանի հայտնությունը, մեր կարծիքով, կարելի է համարել Գեւորգ Ղազարյանին, որը, համարձակ ներխուժելով ֆուտբոլային երկնակամար, վառ տպավորություն թողեց։ Անշուշտ, անկախ մի քանի ակնհայտ սխալներից, լավագույն մրցաշրջանն անցկացրեց նաեւ Ռոբերտ Արզումանյանը։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Նոյեմբերի 3-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում՝ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակած տեղեկատվությունը Ղարաբաղյան պատերազմի դրվագներից մեկի ...ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վճռել է առաջադրվել նախագահի թեկնածու, ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն չունի օրենքով ...«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ 31
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության ավիատոմսերի իրացման նոր գրասենյակի բացման արարողությունը, որին, ի շարս միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների, մասնակցում էին Ժուռնալիստների միջազգային ...ՄԱԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄԸ
Որքանո՞վ պատեհ է այն գերարմատական բառապաշարը, որով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա լռությունից հետո հանդես եկավ՝ գործող իշխանություններին պիտակավորելով որպես «մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված ...ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Նախկին նախագահի կողմից ասպարեզ նետված եւ հհշական մամուլում գրեթե ամեն օր օգտագործվող «ավազակապետություն» բառի փոխարեն, ժամանակին՝ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, գործածական էին «ռազմաոստիկանական ...ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԴՐՎՈՒՄ
Լ.Պ. 1
Ինչպես հայտնի է, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով՝ ի դեմս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի։ ԱԺՄ-ից ճյուղավորված այս քաղաքական ուժերը մտադիր չե՞ն ...ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ «ԴՐՕՇԱԿԸ»
Երեք տարի ընդմիջումից հետո հունիս ամսից սկսել է վերահրատարկվել ՀՅ Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթը: «Դրօշակը» առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, իսկ անկախացումից հետո այն հրատարակվել է նաեւ ...ՄԻԱՅՆ ՍԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎիրուսային հեպատիտի բռնկման հետ կապված, ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության, առողջապահության, կրթության ու գիտության, քաղաքաշինության նախարարները ԼՂՀ վարչապետի հանձնարարականով երեկ առավոտից ստուգումներ ...ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայկոմկուսը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի առաջադրելու իր թեկնածուին, չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, ընդհանրապես, ազատական ուժերի որեւէ ...ԿԲ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՈԼԱՐ ԳՆԵԼ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած շաբաթվա վերջին արժութային շուկայում տեղի ունեցած կտրուկ տատանումները եւ, այսպես ասած, աժիոտաժը չնայած գրեթե վերացել է, այնուհանդերձ Կենտրոնական բանկը շարունակում է դոլար գնել ամերիկյան արժույթի ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՎԱԾԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՊԻՏԻ ՏՐՎԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Համոզված է երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ
-Այսօր Հայաստանում մթնոլորտը նորից քաղաքականացված է։ Հասարակությունը բաժանվել է տարբեր բեւեռների։ Որքանո՞վ է այս վիճակը ազդում ձեր գործունեության վրա։ Ընդհանրապես, ...ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանն իր սպառազինությունը չի տեղակայում Լեռնային Ղարաբաղի տարածքում»: «Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսաստանյան ռազմակայանում ...ՊԱՏԱՀԱՐ
Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ավտոբուսային կանգառում նոյեմբերի 28-ին բախվել են ԳԱԶ-24 եւ «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեքենաներում հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել են ԳԱԶ-24 ...Ո՛Չ ԽԵԼՔ, Ո՛Չ ՄԵՂՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նորից դեպի փողոց, նորից հեղափոխություն
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ չի կարողանում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՈՒՄ
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարզպետարանի վարչական շենքում մի քաղաքացի ցանկանում է բենզինով ինքն իրեն հրկիզել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Սյունիքի մարզում նոյեմբերի 28-ին, ժամը 00։30-06։00-ին, գրանցված ուժեղ քամուց (18-21 մ/վրկ արագությամբ) հոսանքազրկվել են Հալիձոր, Շուռնուխ եւ Հարժիս գյուղերը:ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԼՂՀ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ) կողմից նոյեմբերի 14-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի կապակցությամբ:
ԼՂՀ ԱԳՆ-ն ցավով ...ՀԻՇԱՏԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ճակատագիրն այնպես կամեցավ, որ վերջին շրջանում մեզանից հեռացան միանգամից մի քանի անվանի մտավորականներ։ Մարդիկ, որոնցով ազգն իրավամբ հպարտանում էր։ Եւ պարզվեց, որ մեր ծայրաստիճան բեւեռացված հասարակությունը ...ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քաղաքականության մեջ եւ ընդհանրապես
Մի շարք կուսակցություններում այսօր ստեղծված իրավիճակն ակամայից ստիպում է հիշել աշխարհի պես հավերժական «հայրերի եւ որդիների» խնդիրը։
ՀՀՇ-ն ջանադրաբար փորձում է հայրական ...ՏՐԻԲՈՒՆԱՆԵՐՆ ԸՆԿՂՄՎԵՑԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեկ ամսից պատմություն կդառնա 2008 թվականը, դրա հետ մեկտեղ նաեւ համարժեք մրցաշրջանը։ Հայկական ֆուտբոլի համար տարին, ընդհանուր առմամբ, հագեցած է իրադարձություններով, որոնց գերակշիռ մասը, համենայն դեպս, ...«ՉԵԼՍԻՆ» ԵՎ «ՄԻԼԱՆԸ» ԹԵՎԱԿՈԽԵՑԻՆ ԳԱՐՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի վերջին օրը միայն երկու թիմ ապահովեց մասնակցությունը 1/8-րդ եզրափակիչում։ Այդ իրավունքը նվաճեցին Լոնդոնի «Չելսին» եւ իտալական «Միլանը»։
B ԽՄԲՈՒՄ ընդգրկված ...ՄԵՐՈՆՔ ԿՄՐՑԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կվերսկսվի պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար։ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը լավ հնարավորություն ունեն հաղթահարելու նաեւ 1/16-րդ ...ՕՎԵՉԿԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռուսաստանցի Ալեքսանդր Օվեչկինը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող հոկեյիստը, քանի որ հյուսիսամերիկյան պրոֆեսիոնալ լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթլս» ակումբի սեփականատեր Թեդ Լեոնսիսը նրան առաջարկել է տարեկան ...ՆԱԽԱԳԱՀԻՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել նոր դատական համակարգի ձեւավորման կապակցությամբ նոր նշանակված դատավորների եւ գործող դատարանների նախագահների հետ:
Նախագահն ասել է, որ դատաիրավական բարեփոխումների ...ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների փաստաթղթում չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ կողմերին ներկայացրած նոր տարբերակը հատկանշական է նրանով, որ դրանում առկա ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դրանք ներկայացվել են գրավոր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին եւ Հայաստանին գրավոր առաջարկներ են հանձնել Ղարաբաղյան ...ԵՐԿՐՈՐԴ ԾԻԾԵՌՆԱԿԸ
1Նախկին նախագահ, ՀՀՇ ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման փաստաթղթերը: Լ.Տեր-Պետրոսյանը ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Վերաքննիչ դատարանը երեկ «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ գույքի 1/2-ի չափով բռնագրավումով: Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայի հարավարեւմտյան շրջանում սպանվել է մորթիներից կարվող հագուստի արհեստանոցի տնօրեն Օլեգ Խաչատուրովը: Գործարարը չորեքշաբթի երեկոյան «Լեքսուս» ավտոմեքենայով մոտեցել է Վինոկուրովի փողոցում գտնվող ...ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԿԱՐԻՔ ԿԱՌԱՋԱՆԱ
Սեփ.լրտվ.«Ես ժողովրդին չեմ հրամայելու ու չեմ թողնելու, որ չինովնիկները հրամայեն։ Ես լսելու եմ ժողովրդին ու հրամայելու եմ չինովնիկներին։ Ես մարտի դաշտում ժողովրդին չեմ թողնի ու փախչի։ Ոչ էլ կարող եմ գործիք դառնալ՝ ...ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ
Սեփ.լրտվ. 1
«Նախկին նախագահի, այսպես ասած, քաղաքական վերակենդանացումը դժվար թե որեւէ բան տա, հաջողություն ունենա։
Շատ եմ լինում մարզերում եւ գիտեմ, թե ժողովուրդն ինչ է մտածում նրա մասին։ Ուղղակի անհայտ է, թե ինքն ...ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ. «Միայն անունների ընդհանրությունը ցույց է տալիս, որ ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն ազգային ժողովրդավարական արժեքների գերակայությունն ընդունող կուսակցություններ են։ Բնական է, որ երեքն էլ, այսպես ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

