
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՎԱԾԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՊԻՏԻ ՏՐՎԻ
- Համոզված է երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ

-Այսօր Հայաստանում մթնոլորտը նորից քաղաքականացված է։ Հասարակությունը բաժանվել է տարբեր բեւեռների։ Որքանո՞վ է այս վիճակը ազդում ձեր գործունեության վրա։ Ընդհանրապես, հետաքրքրվո՞ւմ եք քաղաքական զարգացումներով։
-Իհարկե, հետաքրքրվում եմ, չէ՞ որ իմ երկիրն է։ Թեպետ չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց միշտ աշխատում եմ իրազեկ լինել գործընթացներին։ Այսինքն՝ մոլորված չեմ այդ դաշտում, ունեմ ստույգ պատկերացումներ եւ համոզմունքներ։
-Արդեն իսկ նախագահի թեկնածության հայտ ներկայացրած մարդկանց թիվը մեկ տասնյակից անցնում է։ Ինչո՞վ եք բացատրում նախագահացուների մշտապես ավելացող թվաքանակը։
-Դա բնական է։ Այսօրվա քաղաքական կյանքը, որն ինքնաբացառման տարրեր ունի, վերջիվերջո, հասնում է բարձրակետին։ Ինքնաբացառման տարրերը արդեն սկսել են գործոն դառնալ։ Ճիշտն ասած, շատ ուրախ եմ։ Երբ ֆիզիկայի հայտնի օրենքներից մեկը՝ Նյուտոնի օրենքը չի պահպանվում, այն է՝ յուրաքանչյուր հարվածին հակահարված պիտի տրվի, իրադարձություններին համարժեք դրսեւորումները չեն ուշանում։
Դա չի նշանակում, որ այդ դրսեւորումները դրական են կամ ես դրանց կողմնակիցն եմ։ Բնավ։ Բայց տեսնում եմ, որ քաղաքական գործընթացներում, քաղաքական դեմքերին եւ ուժերին տրվող գնահատականների մեջ հավասարակշռության միտումներ են ի հայտ գալիս, իսկ դա շատ ցավոտ կլինի ազգի համար։ Ի վերջո, ամեն ինչի համար այս խեղճուկրակ ժողովուրդն է վճարում։ Բայց, համենայն դեպս, ինձ թվում է, համատարած աճուրդային այս մթնոլորտի վերջը մի օր կգա։ Այս խայտառակ բթությունն ու տգիտությունը մի օր վերջիվերջո դադար կունենան։
-Եթե բնական եք համարում նախագահի թեկնածուների բազմաբղետ խճանկարը, ինչո՞ւ, օրինակ, դուք եւս ձեր թեկնածությունը չեք առաջադրում։
-Ես իմ գործն ունեմ եւ շատ եմ զբաղված։ Փոքր պետությունների, հատկապես լատինամերիկյան կամ աֆրիկյան, պատմությունը կարդալով տեսնում ես, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, 40-60 տարի առաջ այդ երկրներում էր կատարվում։ Խորհրդարանում գնդակահարություններից սկսած, ավարտած մեր ներկա իրավիճակով՝ հայտնի գործընթացներ են։
-Ո՞ւր մնաց հապա մեր 3000-ամյա քաղաքակրթությունը։
-Դա ոչ մի կապ չունի ներկայի հետ։ Ինչպեսեւ մեր պատմությունը եւ մշակույթը կապ չունեն։ Չգիտեմ` դա ողբերգությո՞ւն է, թե՞ երջանկություն։ Որովհետեւ մշակույթի ոլորտում մեր նվաճումները ոչ մի կապ չունեն հանրային ու քաղաքական շարժումների հետ։ Դրանք պայմանավորված են անհատների ազնվությամբ եւ նույնիսկ ազնվականությամբ։
Գիտեք, ազնվական լինելու երկու ճանապարհ կա. մեկը՝ ժառանգականությամբ, մյուսը՝ հոգեւոր գիակցականությամբ պայմանավորված։ Սա Նիցշեի խոսքն է, բայց բարձր արվեստի ոլորտում լինելու այլ ձեւ չկա։ Ինչպեսեւ չկա արդար ու ազնիվ համակարգ ստեղծելու այլ եղանակ։ Այդ ամենը արվում է մաքուր ձեռքերով։
-Այսօր քաղաքական ուժերի մեջ կան այնպիսիք, որոնք առաջ են քաշում «քանի կա Ղարաբաղի հարցը, քանի դեռ լուծված չէ այն, Հայաստանը զարգացում չի ունենա» մտայնությունը։
-Իսկ զարգացում ասելով ի՞նչ են հասկանում հայտնի ուժերը՝ Թուրքիայի հետ սահմանը բացե՞լը։ Գիտեք, իմ կարծիքով, Հայաստանի անկախության միակ երաշխիքը իր հարեւանների (Թուրքիա, Ադրբեջան, նաեւ Վրաստան) հետ փակ սահմաններ ունենալն է։ Եթե սահմանները բացվեցին, ուրեմն համարենք, որ կորցնում ենք մեր ազգը։
Որովհետեւ ազգը այսօր բարոյապես պատրաստ է ընդունելու այն արժեքները, համենայն դեպս, մշակույթի ոլորտում եղածը, որոնք նույնիսկ այդ երկրներում արժեք չեն։ Երաժշտության ոլորտում ասվածը ակնհայտ դրսեւորումներ ունի եւ արդեն պարզորոշ կարելի է ոչ միայն պատկերացնել, այլեւ նկարագրել միտումները։ Քաղաքականության մեջ՝ առավելապես։ Այնպես որ, ես կողմնակից չեմ Թուրքիայի հետ «հարեւանություն» անելուն։ Ես դրա հակառակորդն եմ։
Ըստ իս, այն պայմանները, որ այսօր կա մեր ազգի համար, լավագույնն է։ Մինչեւ կկարողանանք լուծել մեր ժողովրդագրական պրոբլեմները։ Ի վերջո, երբ դու բացում ես սահմանը մի երկրի հետ, որի բնակչությունը տասնյակ միլիոններ է, իսկ քոնը 3 միլիոնի էլ չի հասնում, նշանակում է պարզ վտանգի տակ ես դնում երկիրդ եւ ազգդ։
Քաղաքականության մեջ, մանավանդ փոքր ազգերի, պետք է լինեն շրջափուլեր, երբ պարզապես պիտի ավելի խելոք լինել։
Շարունակելի
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Նոյեմբերի 3-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում՝ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակած տեղեկատվությունը Ղարաբաղյան պատերազմի դրվագներից մեկի ...ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վճռել է առաջադրվել նախագահի թեկնածու, ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն չունի օրենքով ...«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ 31
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության ավիատոմսերի իրացման նոր գրասենյակի բացման արարողությունը, որին, ի շարս միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների, մասնակցում էին Ժուռնալիստների միջազգային ...ՄԱԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄԸ
Որքանո՞վ պատեհ է այն գերարմատական բառապաշարը, որով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա լռությունից հետո հանդես եկավ՝ գործող իշխանություններին պիտակավորելով որպես «մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված ...ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Նախկին նախագահի կողմից ասպարեզ նետված եւ հհշական մամուլում գրեթե ամեն օր օգտագործվող «ավազակապետություն» բառի փոխարեն, ժամանակին՝ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, գործածական էին «ռազմաոստիկանական ...ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԴՐՎՈՒՄ
Լ.Պ. 1
Ինչպես հայտնի է, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով՝ ի դեմս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի։ ԱԺՄ-ից ճյուղավորված այս քաղաքական ուժերը մտադիր չե՞ն ...ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ «ԴՐՕՇԱԿԸ»
Երեք տարի ընդմիջումից հետո հունիս ամսից սկսել է վերահրատարկվել ՀՅ Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթը: «Դրօշակը» առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, իսկ անկախացումից հետո այն հրատարակվել է նաեւ ...ՄԻԱՅՆ ՍԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎիրուսային հեպատիտի բռնկման հետ կապված, ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության, առողջապահության, կրթության ու գիտության, քաղաքաշինության նախարարները ԼՂՀ վարչապետի հանձնարարականով երեկ առավոտից ստուգումներ ...ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայկոմկուսը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի առաջադրելու իր թեկնածուին, չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, ընդհանրապես, ազատական ուժերի որեւէ ...ԿԲ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՈԼԱՐ ԳՆԵԼ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած շաբաթվա վերջին արժութային շուկայում տեղի ունեցած կտրուկ տատանումները եւ, այսպես ասած, աժիոտաժը չնայած գրեթե վերացել է, այնուհանդերձ Կենտրոնական բանկը շարունակում է դոլար գնել ամերիկյան արժույթի ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՎԱԾԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՊԻՏԻ ՏՐՎԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Համոզված է երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ
-Այսօր Հայաստանում մթնոլորտը նորից քաղաքականացված է։ Հասարակությունը բաժանվել է տարբեր բեւեռների։ Որքանո՞վ է այս վիճակը ազդում ձեր գործունեության վրա։ Ընդհանրապես, ...ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանն իր սպառազինությունը չի տեղակայում Լեռնային Ղարաբաղի տարածքում»: «Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսաստանյան ռազմակայանում ...ՊԱՏԱՀԱՐ
Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ավտոբուսային կանգառում նոյեմբերի 28-ին բախվել են ԳԱԶ-24 եւ «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեքենաներում հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել են ԳԱԶ-24 ...Ո՛Չ ԽԵԼՔ, Ո՛Չ ՄԵՂՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նորից դեպի փողոց, նորից հեղափոխություն
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ չի կարողանում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՈՒՄ
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարզպետարանի վարչական շենքում մի քաղաքացի ցանկանում է բենզինով ինքն իրեն հրկիզել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Սյունիքի մարզում նոյեմբերի 28-ին, ժամը 00։30-06։00-ին, գրանցված ուժեղ քամուց (18-21 մ/վրկ արագությամբ) հոսանքազրկվել են Հալիձոր, Շուռնուխ եւ Հարժիս գյուղերը:ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԼՂՀ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ) կողմից նոյեմբերի 14-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի կապակցությամբ:
ԼՂՀ ԱԳՆ-ն ցավով ...ՀԻՇԱՏԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ճակատագիրն այնպես կամեցավ, որ վերջին շրջանում մեզանից հեռացան միանգամից մի քանի անվանի մտավորականներ։ Մարդիկ, որոնցով ազգն իրավամբ հպարտանում էր։ Եւ պարզվեց, որ մեր ծայրաստիճան բեւեռացված հասարակությունը ...ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քաղաքականության մեջ եւ ընդհանրապես
Մի շարք կուսակցություններում այսօր ստեղծված իրավիճակն ակամայից ստիպում է հիշել աշխարհի պես հավերժական «հայրերի եւ որդիների» խնդիրը։
ՀՀՇ-ն ջանադրաբար փորձում է հայրական ...ՏՐԻԲՈՒՆԱՆԵՐՆ ԸՆԿՂՄՎԵՑԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեկ ամսից պատմություն կդառնա 2008 թվականը, դրա հետ մեկտեղ նաեւ համարժեք մրցաշրջանը։ Հայկական ֆուտբոլի համար տարին, ընդհանուր առմամբ, հագեցած է իրադարձություններով, որոնց գերակշիռ մասը, համենայն դեպս, ...«ՉԵԼՍԻՆ» ԵՎ «ՄԻԼԱՆԸ» ԹԵՎԱԿՈԽԵՑԻՆ ԳԱՐՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի վերջին օրը միայն երկու թիմ ապահովեց մասնակցությունը 1/8-րդ եզրափակիչում։ Այդ իրավունքը նվաճեցին Լոնդոնի «Չելսին» եւ իտալական «Միլանը»։
B ԽՄԲՈՒՄ ընդգրկված ...ՄԵՐՈՆՔ ԿՄՐՑԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կվերսկսվի պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար։ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը լավ հնարավորություն ունեն հաղթահարելու նաեւ 1/16-րդ ...ՕՎԵՉԿԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռուսաստանցի Ալեքսանդր Օվեչկինը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող հոկեյիստը, քանի որ հյուսիսամերիկյան պրոֆեսիոնալ լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթլս» ակումբի սեփականատեր Թեդ Լեոնսիսը նրան առաջարկել է տարեկան ...ՆԱԽԱԳԱՀԻՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել նոր դատական համակարգի ձեւավորման կապակցությամբ նոր նշանակված դատավորների եւ գործող դատարանների նախագահների հետ:
Նախագահն ասել է, որ դատաիրավական բարեփոխումների ...ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների փաստաթղթում չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ կողմերին ներկայացրած նոր տարբերակը հատկանշական է նրանով, որ դրանում առկա ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դրանք ներկայացվել են գրավոր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին եւ Հայաստանին գրավոր առաջարկներ են հանձնել Ղարաբաղյան ...ԵՐԿՐՈՐԴ ԾԻԾԵՌՆԱԿԸ
1Նախկին նախագահ, ՀՀՇ ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման փաստաթղթերը: Լ.Տեր-Պետրոսյանը ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Վերաքննիչ դատարանը երեկ «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ գույքի 1/2-ի չափով բռնագրավումով: Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայի հարավարեւմտյան շրջանում սպանվել է մորթիներից կարվող հագուստի արհեստանոցի տնօրեն Օլեգ Խաչատուրովը: Գործարարը չորեքշաբթի երեկոյան «Լեքսուս» ավտոմեքենայով մոտեցել է Վինոկուրովի փողոցում գտնվող ...ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԿԱՐԻՔ ԿԱՌԱՋԱՆԱ
Սեփ.լրտվ.«Ես ժողովրդին չեմ հրամայելու ու չեմ թողնելու, որ չինովնիկները հրամայեն։ Ես լսելու եմ ժողովրդին ու հրամայելու եմ չինովնիկներին։ Ես մարտի դաշտում ժողովրդին չեմ թողնի ու փախչի։ Ոչ էլ կարող եմ գործիք դառնալ՝ ...ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ
Սեփ.լրտվ. 1
«Նախկին նախագահի, այսպես ասած, քաղաքական վերակենդանացումը դժվար թե որեւէ բան տա, հաջողություն ունենա։
Շատ եմ լինում մարզերում եւ գիտեմ, թե ժողովուրդն ինչ է մտածում նրա մասին։ Ուղղակի անհայտ է, թե ինքն ...ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ. «Միայն անունների ընդհանրությունը ցույց է տալիս, որ ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն ազգային ժողովրդավարական արժեքների գերակայությունն ընդունող կուսակցություններ են։ Բնական է, որ երեքն էլ, այսպես ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

