
ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ
- Հայկոմկուսը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի առաջադրելու իր թեկնածուին, չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, ընդհանրապես, ազատական ուժերի որեւէ ներկայացուցչի։ Երեկ կուսակցության 37-րդ համագումարում այս դիրքորոշումն արտահայտեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։

Երկար թվարկելով, թե քանի կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, զույգ կոշկեղեն, կենցաղային ժամացույց, տրիկոտաժեղեն է արտադրել Խորհրդային Հայաստանը մեկ օրում, Ռ.Թովմասյանը եկավ միանգամայն տրամաբանական եզրակացության, որ ժողովրդավարության միակ ձեւը սովետներն են։ Ըստ առաջին քարտուղարի՝ մեր երբեմնի բարգավաճ, սոցիալիստական հայրենիքը վերածվել է կիսագաղութի, իսկ իշխանությունները ստրկամտորեն կատարում են Արեւմուտքի քաղաքական պատվերները եւ երկիրը տանում, այսպես կոչված, գլոբալացման, ինչն իմպերիալիզմի բացահայտ ոտնձգությունն է մարդկության նկատմամբ.
-Փորձում են համոզմունք առաջացնել, որ իբր աշխարհը դատապարտված է ոսկե միլիարդի եւ մարդկության մնացած մասի բաժանման, ըստ որի, մարդկության հինգ վեցերորդ մասը պետք է սպասարկի մեկ վեցերորդ մասին։ Արեւմուտքի կողմից իրեն պարտադրված ճակատագրով Հայաստանը հայտնվել է սպասարկող երկրների շարքում, եթե, իհարկե, մնան նաեւ սպասարկման հնարավորությունները։ Մենք՝ կոմունիստներս, պետք է հանրությանը բացատրենք գլոբալացման թալանչիական, հակաժողովրդական էությունը եւ միշտ լինենք այն ուժերի հետ, որոնք այսօր զորավիգ են ազգի ինքնորոշման, ինքնիշխանության, պետականության հաստատման իրավունքին եւ պայքարում են մոլորակը զերծ պահելու գլոբալացումից։
Առաջին քարտուղարը թվարկեց նաեւ, թե ինչ են առաջարկում Հայաստանի կոմունիստները։ Օրինակ՝ տնտեսության գերշահութաբեր ճյուղերի եւ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ պետական մենաշնորհի սահմանում, որպեսզի շահույթները մտնեն պետական գանձարան, այլ ոչ թե առանձին մարդկանց գրպանը եւ արտահանվեն արտասահման։ Երկրորդ. վճռական միջոցների ձեռնարկում՝ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ մտցնելու համար, եւ այլն։
Անդրադարձ եղավ նաեւ ԱԺ-ի վերջին ընտրություններին։ Ի թիվս ինքնաքննադատության այլ դրսեւորումների, առաջին քարտուղարն ասաց.
-Անհրաժեշտ ձեւով չընտրվեցին վստահված անձինք, որոնք մինչեւ վերջ չկարողացան ցուցաբերել վճռականություն՝ օրենքով իրենց տրված իրավունքներն օգտագործելու հարցում։ Նույնիսկ եղան ընտրական տեղամասերը ժամանակից շուտ լքելու դեպքեր։
Այնուամենայնիվ, ըստ Ռ.Թովմասյանի հայտարարության, 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն իրենք չեն ընդունում։
Ավելորդ է ասել, որ գլխավոր կոմունիստը առանձնակի պաթոսով քննադատեց ահաբեկչության դեմ պայքարի դիմակի տակ համաշխարհային ժանդարմի դեր ստանձնած ԱՄՆ-ի զավթողական քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Իրանի, Սիրիայի, Բելառուսի եւ այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների հոխորտանքը։
Ըստ Ռ.Թովմասյանի, հայ դիվանագիտությունը որքան էլ վարի կոմպլեմենտար քաղաքականություն, միշտ պետք է մտածի, որ մեր ամբողջ անվտանգության հարցերը կապված են Ռուսաստանի, Հավաքական անվտանգության ուժերի հետ.
-Հայաստանի կոմկուսը միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու է ռուսական զորքերի տեղաբաշխումը Հայաստանում, եւ այն անձինք, ովքեր ՆԱՏՕ-ի ջատագովներ են եւ կոչ են անում դուրս բերել ռուսական զորքերը Հայաստանից, ազգի դավաճաններ են բառիս իսկական իմաստով։
Այնպիսի մի խնդիր, ինչպիսին նախագահական առաջիկա ընտրություններն են, բնականաբար չէր կարող դուրս մնալ Հայկոմկուսի համագումարի ուշադրությունից։ Ըստ առաջին քարտուղարի, վերջին 17 տարում երկրում չեն եղել արդար, թափանցիկ եւ ազատ ընտրություններ։ Այդ իսկ պատճառով ՀԿԿ կենտկոմի բյուրոն գտնում է, որ այս համակարգում, այսպիսի պայմաններում «առաջադրել կոմկուսի թեկնածու՝ նպատակահարմար չէ, որովհետեւ ելքը պարզ է»։ Համագումարյան իր ելույթում Ռ.Թովմասյանը նշեց, որ եթե դիտարկենք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի իշխանության տարիները, ապա այսօր նրանց նկատմամբ ոմանց վերաբերմունքը նույնիսկ արժանի չէ ՀՀՇ-ի մոգոնած «կարոտախտ» շինծու տերմինին։ Այդ վերաբերմունքն իսկական ախտ է։
-Փաստորեն,- շարունակեց նա,- ընտրողների ինչ-որ մի հատված եւ նրանց սատարող առանձին կուսակցություններ ապրում են ախտի կարոտով։
Առաջին քարտուղարը հհշական իշխանության նկատմամբ իր քննադատական ելույթում, ի թիվս այլ փաստերի, անդրադարձավ նաեւ բիրտ սեփականաշնորհմանը, «որի իսկական անունն ալան-թալան է», երբ յուրայիններին Հայաստանի բազմաթիվ գործարաններ նվիրաբերեցին կոպեկներով, թուղթ-վաուչերների միջոցով, անդրադարձավ դրամափոխանակությանը, որով կողոպտվեցին ժողովրդի խնայողությունները՝ շատերին ընչազուրկ դարձնելով, եւ այլն։
ՀԿԿ 37-րդ համագումարը Ռ.Թովմասյանին միաձայն վերընտրեց Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Նոյեմբերի 3-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում՝ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակած տեղեկատվությունը Ղարաբաղյան պատերազմի դրվագներից մեկի ...ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վճռել է առաջադրվել նախագահի թեկնածու, ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն չունի օրենքով ...«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ 31
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության ավիատոմսերի իրացման նոր գրասենյակի բացման արարողությունը, որին, ի շարս միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների, մասնակցում էին Ժուռնալիստների միջազգային ...ՄԱԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄԸ
Որքանո՞վ պատեհ է այն գերարմատական բառապաշարը, որով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա լռությունից հետո հանդես եկավ՝ գործող իշխանություններին պիտակավորելով որպես «մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված ...ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Նախկին նախագահի կողմից ասպարեզ նետված եւ հհշական մամուլում գրեթե ամեն օր օգտագործվող «ավազակապետություն» բառի փոխարեն, ժամանակին՝ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, գործածական էին «ռազմաոստիկանական ...ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԴՐՎՈՒՄ
Լ.Պ. 1
Ինչպես հայտնի է, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով՝ ի դեմս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի։ ԱԺՄ-ից ճյուղավորված այս քաղաքական ուժերը մտադիր չե՞ն ...ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ «ԴՐՕՇԱԿԸ»
Երեք տարի ընդմիջումից հետո հունիս ամսից սկսել է վերահրատարկվել ՀՅ Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթը: «Դրօշակը» առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, իսկ անկախացումից հետո այն հրատարակվել է նաեւ ...ՄԻԱՅՆ ՍԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎիրուսային հեպատիտի բռնկման հետ կապված, ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության, առողջապահության, կրթության ու գիտության, քաղաքաշինության նախարարները ԼՂՀ վարչապետի հանձնարարականով երեկ առավոտից ստուգումներ ...ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայկոմկուսը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի առաջադրելու իր թեկնածուին, չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, ընդհանրապես, ազատական ուժերի որեւէ ...ԿԲ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՈԼԱՐ ԳՆԵԼ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած շաբաթվա վերջին արժութային շուկայում տեղի ունեցած կտրուկ տատանումները եւ, այսպես ասած, աժիոտաժը չնայած գրեթե վերացել է, այնուհանդերձ Կենտրոնական բանկը շարունակում է դոլար գնել ամերիկյան արժույթի ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՎԱԾԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՊԻՏԻ ՏՐՎԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Համոզված է երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ
-Այսօր Հայաստանում մթնոլորտը նորից քաղաքականացված է։ Հասարակությունը բաժանվել է տարբեր բեւեռների։ Որքանո՞վ է այս վիճակը ազդում ձեր գործունեության վրա։ Ընդհանրապես, ...ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանն իր սպառազինությունը չի տեղակայում Լեռնային Ղարաբաղի տարածքում»: «Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսաստանյան ռազմակայանում ...ՊԱՏԱՀԱՐ
Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ավտոբուսային կանգառում նոյեմբերի 28-ին բախվել են ԳԱԶ-24 եւ «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեքենաներում հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել են ԳԱԶ-24 ...Ո՛Չ ԽԵԼՔ, Ո՛Չ ՄԵՂՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նորից դեպի փողոց, նորից հեղափոխություն
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ չի կարողանում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՈՒՄ
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարզպետարանի վարչական շենքում մի քաղաքացի ցանկանում է բենզինով ինքն իրեն հրկիզել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Սյունիքի մարզում նոյեմբերի 28-ին, ժամը 00։30-06։00-ին, գրանցված ուժեղ քամուց (18-21 մ/վրկ արագությամբ) հոսանքազրկվել են Հալիձոր, Շուռնուխ եւ Հարժիս գյուղերը:ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԼՂՀ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ) կողմից նոյեմբերի 14-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի կապակցությամբ:
ԼՂՀ ԱԳՆ-ն ցավով ...ՀԻՇԱՏԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ճակատագիրն այնպես կամեցավ, որ վերջին շրջանում մեզանից հեռացան միանգամից մի քանի անվանի մտավորականներ։ Մարդիկ, որոնցով ազգն իրավամբ հպարտանում էր։ Եւ պարզվեց, որ մեր ծայրաստիճան բեւեռացված հասարակությունը ...ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քաղաքականության մեջ եւ ընդհանրապես
Մի շարք կուսակցություններում այսօր ստեղծված իրավիճակն ակամայից ստիպում է հիշել աշխարհի պես հավերժական «հայրերի եւ որդիների» խնդիրը։
ՀՀՇ-ն ջանադրաբար փորձում է հայրական ...ՏՐԻԲՈՒՆԱՆԵՐՆ ԸՆԿՂՄՎԵՑԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեկ ամսից պատմություն կդառնա 2008 թվականը, դրա հետ մեկտեղ նաեւ համարժեք մրցաշրջանը։ Հայկական ֆուտբոլի համար տարին, ընդհանուր առմամբ, հագեցած է իրադարձություններով, որոնց գերակշիռ մասը, համենայն դեպս, ...«ՉԵԼՍԻՆ» ԵՎ «ՄԻԼԱՆԸ» ԹԵՎԱԿՈԽԵՑԻՆ ԳԱՐՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի վերջին օրը միայն երկու թիմ ապահովեց մասնակցությունը 1/8-րդ եզրափակիչում։ Այդ իրավունքը նվաճեցին Լոնդոնի «Չելսին» եւ իտալական «Միլանը»։
B ԽՄԲՈՒՄ ընդգրկված ...ՄԵՐՈՆՔ ԿՄՐՑԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կվերսկսվի պայքարը շախմատի աշխարհի գավաթի համար։ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը լավ հնարավորություն ունեն հաղթահարելու նաեւ 1/16-րդ ...ՕՎԵՉԿԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռուսաստանցի Ալեքսանդր Օվեչկինը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող հոկեյիստը, քանի որ հյուսիսամերիկյան պրոֆեսիոնալ լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթլս» ակումբի սեփականատեր Թեդ Լեոնսիսը նրան առաջարկել է տարեկան ...ՆԱԽԱԳԱՀԻՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել նոր դատական համակարգի ձեւավորման կապակցությամբ նոր նշանակված դատավորների եւ գործող դատարանների նախագահների հետ:
Նախագահն ասել է, որ դատաիրավական բարեփոխումների ...ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների փաստաթղթում չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ կողմերին ներկայացրած նոր տարբերակը հատկանշական է նրանով, որ դրանում առկա ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դրանք ներկայացվել են գրավոր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին եւ Հայաստանին գրավոր առաջարկներ են հանձնել Ղարաբաղյան ...ԵՐԿՐՈՐԴ ԾԻԾԵՌՆԱԿԸ
1Նախկին նախագահ, ՀՀՇ ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման փաստաթղթերը: Լ.Տեր-Պետրոսյանը ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Վերաքննիչ դատարանը երեկ «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ գույքի 1/2-ի չափով բռնագրավումով: Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայի հարավարեւմտյան շրջանում սպանվել է մորթիներից կարվող հագուստի արհեստանոցի տնօրեն Օլեգ Խաչատուրովը: Գործարարը չորեքշաբթի երեկոյան «Լեքսուս» ավտոմեքենայով մոտեցել է Վինոկուրովի փողոցում գտնվող ...ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԿԱՐԻՔ ԿԱՌԱՋԱՆԱ
Սեփ.լրտվ.«Ես ժողովրդին չեմ հրամայելու ու չեմ թողնելու, որ չինովնիկները հրամայեն։ Ես լսելու եմ ժողովրդին ու հրամայելու եմ չինովնիկներին։ Ես մարտի դաշտում ժողովրդին չեմ թողնի ու փախչի։ Ոչ էլ կարող եմ գործիք դառնալ՝ ...ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ
Սեփ.լրտվ. 1
«Նախկին նախագահի, այսպես ասած, քաղաքական վերակենդանացումը դժվար թե որեւէ բան տա, հաջողություն ունենա։
Շատ եմ լինում մարզերում եւ գիտեմ, թե ժողովուրդն ինչ է մտածում նրա մասին։ Ուղղակի անհայտ է, թե ինքն ...ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ. «Միայն անունների ընդհանրությունը ցույց է տալիս, որ ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն ազգային ժողովրդավարական արժեքների գերակայությունն ընդունող կուսակցություններ են։ Բնական է, որ երեքն էլ, այսպես ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

