
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
- Միջազգային ժուռնալիստների դաշնության գլխավոր քարտուղար ԱՇՈՏ ՋԱԶՈՅԱՆԻ նախաձեռնությամբ եւ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ հովանավորությամբ կազմակերպվել է օտարազգի լրագրողների այցը Հայաստան

Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից եւ նույնիսկ Չինաստանից ժամանած մեր գործընկերները, որոնք ներկայացնում են իրենց երկրների առաջատար թերթերն ու հեռուստառադիոընկերությունները, արդեն երկրորդ օրն է, որ ծանոթանում են Հայաստանին եւ այստեղ կմնան մինչեւ նոյեմբերի 30-ը։
40 հոգիանոց լրագրողական պատվիրակությունը արդեն հասցրել է այցելել Գառնի-Գեղարդ։ Օտարազգի լրագրողները եղել են նաեւ Ս.Փարաջանովի տուն-թանգարանում, շփվել հայ մտավորականության ներկայացուցիչների հետ, դիտել Ռուբեն Գեւորգյանցի վերջին՝ Տոնինո Գուերային նվիրված ֆիլմը, ինչից չափազանց տպավորված են։ Հյուրերը այցելել են նաեւ գեղագիտական կենտրոն։ Այսօր լինելու են Մայր Աթոռում, ուր նրանց ընդունելու է Վեհափառը։ Նախատեսվում է նաեւ լրագրողների հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
«Մենք այս այցը կամ ծրագիրը կոչեցինք «Համագործակցություն հանուն ապագայի»։ Այցի նպատակներից մեկն է զարգացնել Հայաստանի եւ նշված երկրների միջեւ տնտեսական, մշակութային կապերը։ Երկրորդ՝ կարեւորում ենք հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը, որն այսօր բարձր մակարդակի վրա է։ Եւ այս առումով շատ կարեւոր ու հետաքրքիր է ռուս լրագրողների հայացքը, որոնք այցի շրջանակներում այցելելու են նաեւ ռուսական ուղեկալ։
Երրորդ՝ այցը այս օրերին կազմակերպելու նպատակը այն էր, որ լրանում է Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման 40-ամյակը։ Եւ լրագրողները այցելելու են Ծիծեռնակաբերդ, լինելու են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ուր տեղի է ունենալու նրանց եւ հայ պատմաբանների հանդիպումը։ Սա շատ կարեւոր է, մանավանդ երբ ամերիկյան Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում ընդունվեց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը»,- այցի նպատակները մանրամասնելով՝ նշեց Աշոտ Ջազոյանը։
Երեկ հյուրերը այցելեցին «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակ, շրջեցին ընկերության մասնաշենքերում եւ ծանոթացան աշխատանքային պայմաններին։ «Շրջայցին» հաջորդեց լրագրողների հանդիպումը «Արմավիայի» ղեկավարության հետ՝ ի դեմս «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի, ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի եւ անվտանգության ծառայության պետ Ռաֆայել Ավետիքյանի։
Հանդիպման սկզբում խոսելով հայկական ավիացիայի, մասնավորապես «Արմավիայի» նշանակության մասին՝ Միխայիլ Բաղդասարովը նկատեց, որ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հիմնական ծանրությունն ընկնում է «Արմավիայի» վրա, քանզի Հայաստանին սահմանակից 4 պետություններից երկուսը շարունակում են փակ պահել սահմանները։
«ԱՊՀ տարածքում գտնվող երկրներում արձանագրված անցումային շրջանը, որը ցավագին ընթացք ունեցավ, կարող ենք ասել, որ Հայաստանում ավիացիայի բնագավառում գործնականում ավարտվել է։ «Արմավիան» շարունակում է պահպանել զարգացման բարձր տեմպեր։ Մեր ընկերությունը սերտիֆիկատ ունի եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- նշեց ընկերության նախագահը։ Մ.Բաղդասարովը հյուրերին տեղեկացրեց նաեւ, որ 38 ուղղություններով չվերթեր իրականացնող (ընդ որում՝ օրական 10-15 չվերթ է ապահովում) «Արմավիայի» տեխնիկական պարկում այսօր գործում են երկու «Էյրբաս-320», մեկական «Էյրբաս-319», «Բոինգ-737», «Յակ-42» ինքնաթիռներ։ Իսկ հաջորդ տարի պարկը կհամալրվի եւս մեկ «A-320»-ով, ինչը ստանալու են անմիջապես Թուլուզի գործարանից։
Ընկերությունը նաեւ փոքր՝ 50 տեղանոց ինքնաթիռներ ձեռք բերելու ուղղությամբ բանակցում է կանադական կողմի հետ։ Ինչ վերաբերում է նոր չվերթեր բացելուն, ապա արդեն գարնանը «Արմավիան» կսկսի փոխադրումներ իրականացնել Երեւան-Լոս Անջելես-Երեւան երթուղով։ Ընկերության ինքնաթիռները կթռչեն նաեւ Չինաստան ու Հնդկաստան։
11 տարի գործող «Արմավիան» օրերս տեղափոխեց իր 500 հազարերորդ ուղեւորին։ Արձանագրված ուղեւորահոսքի ցուցանիշը, որն այս տարի ավելացել է 26 տոկոսով, նույնպես գոհացնում է ընկերության նախագահին։ Նա գոհունակությամբ է արձանագրում, որ ներքին շուկայում «Արմավիան» ունի այնպիսի արժանի մրցակիցներ, ինչպիսիք են «Բրիտիշ Էյրբայսը», «Այր Ֆրանսը», «Աերոֆլոտը», Չեխական, Ավստիրական ավիաուղիները, «Լյուֆտգանզան» եւ այլն։ Ընկերությունը ուղեւորափոխադրումներ իրականացնելուց զատ, մտադիր է զբաղվել նաեւ ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ եւ առաջիկայում նախատեսում է ստեղծել «Արմավիա-Տեխնիկ» համատեղ ձեռնարկություն։
Մ.Բաղդասարովը համոզված է, որ իր գլխավորած ընկերությունը նպաստում է մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը. «Կարծում եմ՝ գնալով ուղեւորահոսքը կավելանա։ Մենք ունենք հայկական մեծ համայնք ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում։ Նոր չվերթերի բացելու դեպքում մեր հայրենակիցները կձգտեն ավելի հաճախ այցելել իրենց հայրենիք։ Օտարներին նույնպես գրավում են Հայաստանի նման հնագույն երկրի պատմամշակութային հուշարձանները»,- նկատեց նա։
Օտարազգի լրագրողներին հետաքրքրող հարցերը բազմազան էին՝ սկսած ինքնաթիռի տոմսերի գներից մինչեւ օդաչուների պատրաստվածության աստիճանը։ Մ.Բաղդասարովը նշեց, որ տոմսերի գները թելադրում է շուկան. ամբողջ աշխարհում նկատելի է էներգակիրների, ավիոկերոսինի գների բարձրացումը, ինչը չի կարող չազդել տոմսերի արժեքի վրա։ Սակայն ընկերությունը փորձում է գոնե տոնական օրերի համար կիրառել զեղչերի ճկուն համակարգ։
Ինչ վերաբերում է օդաչուներին, ապա «Արմավիան» համալրված է բարձր կարգի պրոֆեսիոնալներով. հայ օդաչուները այսօր էլ վերապատրաստում են անցնում Ֆրանսիայում եւ Հոլանդիայում։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Մ.Բաղդասարովը հույս հայտնեց, որ աստիճանաբար կկարգավորվի Թուրքիայի տարածքով իրականացվող չվերթերի թույլտվության հարցը, ինչի վերաբերյալ թուրքական կողմը վերջերս պայման էր առաջադրել. «Կարծում եմ՝ հարցը կկարգավորվի եւ լուրջ մտավախություն չկա, թե չենք կարողանալու թռչել։ Պարզապես դա որոշակի զգացմունքայնության հետեւանք է»։
- Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակող Հայաստանի երկու պատվիրակներն էլ համերաշխորեն հաղթահարեցին 1/32-րդ եզրափակիչի արգելքը։ Այս փուլի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը, սեւերով խաղաղ ...ՀՈՒՅՍ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրը, նվիրված էր հիմնականում ձեւականությունների հարթմանը։ Որոշ արդյունքներ երկարաձգում են հաջորդ փուլ անցնելու հույսը, մյուսները՝ վերջնականապես հրաժեշտ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 30-ին կանցկացվի դոքենդո ոճի ֆուլ-կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի միջազգային գավաթի խաղարկություն, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի , Կանադայի, Բելառուսի ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺՄ-ն, կառավարության նիստերի դահլիճում իր 17-րդ արտահերթ-նախընտրական համագումարն էր հրավիրել եւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ միաձայն առաջադրելով նախագահի թեկնածու, պարտավորեցրեց կարճ ժամանակում հասնել եւ անցնել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Առաջին անակնկալ առաջադրումը
Երեկ «Ուրբաթ» ակումբում ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին։ ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման իր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հհշական մամուլը մեղադրում է Հանրապետականին նրանում, որ կուսակցության խորհրդի ճնշող մեծամասնությունը Արցախյան պատերազմի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բյուջեի կատարման վրա
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի քննարկումները։ Երեկ խորհրդարանը 87 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով ընդունեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այդպիսով պետական բյուջեի ...ՄԵԿՆՈՂՆԵՐԸ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007թթ.» հետազոտության տվյալներով, նախորդ եւ այս տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնել տարեկան միջինը 60-80 ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մկրտչյան, այն, որ գոյություն ունի կրթության որակի անկման խնդիր, տարիներ ...ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախատոնական ժամանակահատվածում առեւտրի աշխուժացման եւ, դրանով պայմանավորված, ներմուծումների ծավալների ավելացման հետ կապված` Մաքսային պետական կոմիտեն ուժեղացված հսկողություն է սահմանել ինչպես սահմանային ...ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Իրականությանը չեն համապատասխանում վերջին ժամանակահատվածում շրջանառվող այն լուրերը, թե շուտով բարձրացվելու են հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ինչպես երեկ ...ՆՈՐԻՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 27-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել եւ անհայտ ուղղությամբ է տարվել Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովի առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Ֆազիլ Ալիեւի նախընտրական շտաբի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որպես տակտիկական խաղի տարրեր
Որքան ակնհայտ է դառնում այն փաստը, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում քաղաքական պայքարը ծավալվելու է երկու հստակ բեւեռների միջեւ, այնքան մեծանում է նախագահի ...ՍԱ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թեեւ ՀՌԱԿ-ին միավորվելու որոշում կայացրած «Դաշինք» կուսակցության առաջնորդ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ խոստացավ նախագահի հավակնորդներից իրենց նախընտրելի թեկնածուի մասին հայտնել, իսկ մյուսների մասին էլ իր վերաբերմունքը ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԱՎ
Խորհրդարանը երեկ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Ծառայությունն իրականացնում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար ...ԹԱՐՄԱՑՐԻՆ
Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) անձի կուսակցություն չէ, եւ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի հրաժարականը կապված է միայն կուսակցության ներսում անհրաժեշտ սերնդափոխության հետ: Ինչպես ասաց ՀԵԿ ...83-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ
2007-2008 թվականներին մարդու զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի տարեկան զեկույցում Հայաստանը մարդկային ներուժի զարգացման մակարդակով 83-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 177 երկրների շարքում: Այդ ցուցանիշով Ադրբեջանը ...ԱՌՆԵՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը: Նախագահության անդամները, ինչպես նաեւ ԱՄԿ տարածքային առանձին կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Սեփ. լրտվ.Երեկ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը տհաճ անակնկալ է մատուցել Արամ Կարապետյանին՝ հրաժարվելով տրամադրել վերջին 10 տարիներին ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու վերաբերյալ տեղեկանքը։ ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Միջազգային ժուռնալիստների դաշնության գլխավոր քարտուղար ԱՇՈՏ ՋԱԶՈՅԱՆԻ նախաձեռնությամբ եւ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ հովանավորությամբ կազմակերպվել է օտարազգի ...ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Նախօրեին Պարույր Հայրիկյանի արած հայտարարությունը շատերին ցնցեց։ Հիշեցնենք, որ ըստ ԱԻՄ առաջնորդի, «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեռած թեկնածու է։ Մեռած քաղաքական գործիչը թեկնածու լինել չի կարող։ 10 տարի մեռած ...ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ
«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու դիմումը: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար ...ՄԵՐՈՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ
Աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը շարունակում են պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունում։ 1/32-րդ եզրափակիչում ...ԻՍԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿԳՏՆՎԻ
«Ես չեմ ասում՝ համախմբվեք իմ անձի շուրջ։ Ես ասում եմ՝ համախմբվեք գաղափարների շուրջ, իսկ առաջնորդը կգտնվի»,- հայտարարեց երեկ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ միայն «համատարած ժողովրդական շարժումը» ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Սիլիկյան թաղամասում, «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ում երեկ, ժամը 16-ի սահմաններում, հնչել են մեզանում արդեն սովորական դարձած կրակոցները։ Արդյունքում՝ հայր եւ որդի Կառլո եւ Հրանտ Մարտիրոսյանները ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս Կերչի նեղուցում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով վնասված նավերից «Վերա Վոլոշինում» փոխադրվում էին Հայաստանում «New holand» եւ «iveco» ընկերությունների պաշտոնական դիլեր «Իվտրանս» ընկերության պատվիրած ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

