
ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
- Որպես տակտիկական խաղի տարրեր

Որքան ակնհայտ է դառնում այն փաստը, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում քաղաքական պայքարը ծավալվելու է երկու հստակ բեւեռների միջեւ, այնքան մեծանում է նախագահի այն պոտենցիալ հավակնորդների թվաքանակը, ովքեր փորձում են հանդես գալ իբրեւ երրորդ բեւեռ։
Անշուշտ, քաղաքականության մեջ նման հնարավորությունը երբեք էլ չի բացառվում, ուստի երրորդ բեւեռ դառնալու ցանկությունն արժանի է միայն դրվատանքի։ Ամբողջ հարցը հնարավորության մեջ է, քանզի նման խնդրի իրականացման համար հարկավոր է բավարարել որոշակի պահանջների։ Դրանք են.
ա) միավորել իշխանության (Սերժ Սարգսյան) եւ ՀՀՇ-ի (Լ.Տեր-Պետրոսյան) բացահայտ լիդերներին հավասարապես չընդունող ուժերին ու գործիչներին,
բ) ձեւակերպել հիշյալ երկուսի դիրքորոշումների այլընտրանքը հանդիսացող որոշակի ու հստակ քաղաքական պլատֆորմ եւ պայքարել դրա իրականացման համար,
գ) բացահայտել բնակչության այն սոցիալական շերտերը, որոնք պատրաստ են սատարել երրորդ բեւեռին եւ հենվել նրանց վրա։
Այս պայմաններից որի՞ն են բավարարում ներկայումս առաջադրվելու մտադրություն ունեցող այն մոտավորապես 10 հավակնորդները, որոնք, չգիտես ինչու, ավելի շատ օգտագործում են ոչ թե «երրորդ բեւեռ», այլ «երրորդ ուժ» հասկացությունը՝ չխորանալով էության մեջ։
Ակնհայտ է, որ ներկայումս երրորդ բեւեռի հավակնորդ համարվող ուժերն ու գործիչները միավորված չեն, չունեն հստակ քաղաքական պլատֆորմ, իսկ ահա կոնկրետ-քաղաքական հնարավորությունների առումով տարամիտված են մի քանի խմբերի։
Առաջին խումբը այն ուժերն են, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում կարող են հավաքել որոշակի քանակությամբ ձայներ։ Դրանք են՝ ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը»՝ իր առաջնորդով, եւ «Ազգային միաբանությունը»։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս երեքը երբեք չեն միավորվի իրար հետ, իսկ առանձին-առանձին հանդես գալու դեպքում «ֆիզիկապես» ուղղակի ի վիճակի չեն դառնալ երրորդ բեւեռ։ Նրանց եւ այլ ուժերի միջեւ հնարավոր են միայն ավելի փոքր եւ տակտիկական բնույթ ունեցող միավորումներ, որոնք սակայն շատ թույլ կլինեն երրորդ բեւեռ դառնալու համար։
Հաջորդ խմբում ավելի թույլ ուժերն ու գործիչներն են, որոնք կարող են առաջիկա ընտրապայքարը ծառայեցնել սեփական անձի կամ կուսակցության ռեկլամին։ Դրանց թվին են պատկանում Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Տիգրան Կարապետյանը եւ էլի մի քանի քաղաքական գործիչներ։ Սրանցից նույնպես երրորդ բեւեռ չի ստացվի, իսկ ահա տակտիկական բնույթի միավորումներ ձեւավորելու դեպքում նրանք չունեն անգամ այն կշիռը, որն անհրաժեշտ է դնել բանակցությունների սեղանին։
Երրորդ խմբում, ասենք, Իսրայել Հակոբկոխյանի նման «հետաքրքիր դեմքերն» են, որոնց իբրեւ երրորդ բեւեռ հանդես գալու հավանականության մասին ավելորդ է անգամ խոսել։
Ստացվում է, որ երրորդ բեւեռի հավակնորդները իրենց քանակական եւ որակական չափորոշիչներով չեն համապատասխանում նման լուրջ դերին։ Բայց քանի որ առաջին ու երկրորդ բեւեռներն արդեն պարզ են, նրանք ստիպված են հանդես գալ միայն ու միայն երրորդ բեւեռի անունից։
Իսկ իրականությունն այն է, որ գործ ունենք ոչ թե երրորդ բեւեռի, այլ ընտրապայքարի վերջնական արդյունքների ապագա աղյուսակում երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ մյուս տեղերի հավակնորդների երկար շարքի հետ։
Ուրեմն՝ երրորդ բեւեռ հասկացությունը կարելի է օգտագործել միայն ու միայն չակերտներում եւ այն էլ հոգնակի թվով, այսինքն՝ դիտարկել որպես պոտենցիալ հավակնորդների մի բազմություն, որը կարող է որոշակի վնաս հասցնել իշխանության կամ ընդդիմության հիմնական թեկնածուներին, բայց չի կարող խախտել ուժերի ընդհանուր հարաբերակցությունը։
Մնում է պարզել այն հարցը, թե ո՞ւմ է ձեռնտու մեծաթիվ ու գույնզգույն «երրորդ բեւեռների» առկայությունը՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմության առաջնորդին։ Դատելով ամենից` դա կախված է լինելու նաեւ նրանից, թե ինչպե՞ս կպահեն իրենց երրորդ, չորրորդ կամ հինգերորդ տեղերի հավակնորդները։ Ի վերջո, որքան էլ նրանք ցանկանան հավասար հեռավորություն պահպանել հիմնական մրցակիցներից, այն փաստը, որ այս ուժերը պայքարելու են ընդդիմության առաջնորդի դափնիները Տեր-Պետրոսյանից ու նրա թիմից խլելու համար, միանգամայն ձեռնտու է իշխանության թեկնածուին։
Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն փաստը, որ երրորդ բեւեռի բազմաթիվ հավակնորդները հիմնականում աշխատելու են ընդդիմադիր ընտրազանգվածի հետ։ Այս առումով նույնպես ներկայումս սկիզբ առնող բրոունյան շարժումը կարող է մաշել ընդդիմության առաջնորդի պոտենցիալ ընտրազանգվածը։
Այսպիսով, որքան էլ քաղաքագիտական առումով տարօրինակ թվան «երրորդ բեւեռ», առավել եւս «երրորդ ուժ» հասկացությունները, որպես քաղաքական պայքարի տակտիկական տարրեր, երրորդ բեւեռի դերակատարություն ստանձնելու բոլոր հավակնորդները խաղալու են նախկին իշխանությունների վերադարձի հնարավորությունները նվազեցնող «քաղաքական սանիտարների» մեծաթիվ բազմության դերը։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակող Հայաստանի երկու պատվիրակներն էլ համերաշխորեն հաղթահարեցին 1/32-րդ եզրափակիչի արգելքը։ Այս փուլի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը, սեւերով խաղաղ ...ՀՈՒՅՍ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրը, նվիրված էր հիմնականում ձեւականությունների հարթմանը։ Որոշ արդյունքներ երկարաձգում են հաջորդ փուլ անցնելու հույսը, մյուսները՝ վերջնականապես հրաժեշտ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 30-ին կանցկացվի դոքենդո ոճի ֆուլ-կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի միջազգային գավաթի խաղարկություն, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի , Կանադայի, Բելառուսի ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺՄ-ն, կառավարության նիստերի դահլիճում իր 17-րդ արտահերթ-նախընտրական համագումարն էր հրավիրել եւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ միաձայն առաջադրելով նախագահի թեկնածու, պարտավորեցրեց կարճ ժամանակում հասնել եւ անցնել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Առաջին անակնկալ առաջադրումը
Երեկ «Ուրբաթ» ակումբում ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին։ ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման իր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հհշական մամուլը մեղադրում է Հանրապետականին նրանում, որ կուսակցության խորհրդի ճնշող մեծամասնությունը Արցախյան պատերազմի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բյուջեի կատարման վրա
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի քննարկումները։ Երեկ խորհրդարանը 87 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով ընդունեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այդպիսով պետական բյուջեի ...ՄԵԿՆՈՂՆԵՐԸ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007թթ.» հետազոտության տվյալներով, նախորդ եւ այս տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնել տարեկան միջինը 60-80 ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մկրտչյան, այն, որ գոյություն ունի կրթության որակի անկման խնդիր, տարիներ ...ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախատոնական ժամանակահատվածում առեւտրի աշխուժացման եւ, դրանով պայմանավորված, ներմուծումների ծավալների ավելացման հետ կապված` Մաքսային պետական կոմիտեն ուժեղացված հսկողություն է սահմանել ինչպես սահմանային ...ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Իրականությանը չեն համապատասխանում վերջին ժամանակահատվածում շրջանառվող այն լուրերը, թե շուտով բարձրացվելու են հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ինչպես երեկ ...ՆՈՐԻՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 27-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել եւ անհայտ ուղղությամբ է տարվել Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովի առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Ֆազիլ Ալիեւի նախընտրական շտաբի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որպես տակտիկական խաղի տարրեր
Որքան ակնհայտ է դառնում այն փաստը, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում քաղաքական պայքարը ծավալվելու է երկու հստակ բեւեռների միջեւ, այնքան մեծանում է նախագահի ...ՍԱ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թեեւ ՀՌԱԿ-ին միավորվելու որոշում կայացրած «Դաշինք» կուսակցության առաջնորդ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ խոստացավ նախագահի հավակնորդներից իրենց նախընտրելի թեկնածուի մասին հայտնել, իսկ մյուսների մասին էլ իր վերաբերմունքը ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԱՎ
Խորհրդարանը երեկ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Ծառայությունն իրականացնում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար ...ԹԱՐՄԱՑՐԻՆ
Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) անձի կուսակցություն չէ, եւ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի հրաժարականը կապված է միայն կուսակցության ներսում անհրաժեշտ սերնդափոխության հետ: Ինչպես ասաց ՀԵԿ ...83-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ
2007-2008 թվականներին մարդու զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի տարեկան զեկույցում Հայաստանը մարդկային ներուժի զարգացման մակարդակով 83-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 177 երկրների շարքում: Այդ ցուցանիշով Ադրբեջանը ...ԱՌՆԵՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը: Նախագահության անդամները, ինչպես նաեւ ԱՄԿ տարածքային առանձին կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Սեփ. լրտվ.Երեկ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը տհաճ անակնկալ է մատուցել Արամ Կարապետյանին՝ հրաժարվելով տրամադրել վերջին 10 տարիներին ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու վերաբերյալ տեղեկանքը։ ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Միջազգային ժուռնալիստների դաշնության գլխավոր քարտուղար ԱՇՈՏ ՋԱԶՈՅԱՆԻ նախաձեռնությամբ եւ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ հովանավորությամբ կազմակերպվել է օտարազգի ...ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Նախօրեին Պարույր Հայրիկյանի արած հայտարարությունը շատերին ցնցեց։ Հիշեցնենք, որ ըստ ԱԻՄ առաջնորդի, «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեռած թեկնածու է։ Մեռած քաղաքական գործիչը թեկնածու լինել չի կարող։ 10 տարի մեռած ...ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ
«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու դիմումը: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար ...ՄԵՐՈՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ
Աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը շարունակում են պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունում։ 1/32-րդ եզրափակիչում ...ԻՍԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿԳՏՆՎԻ
«Ես չեմ ասում՝ համախմբվեք իմ անձի շուրջ։ Ես ասում եմ՝ համախմբվեք գաղափարների շուրջ, իսկ առաջնորդը կգտնվի»,- հայտարարեց երեկ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ միայն «համատարած ժողովրդական շարժումը» ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Սիլիկյան թաղամասում, «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ում երեկ, ժամը 16-ի սահմաններում, հնչել են մեզանում արդեն սովորական դարձած կրակոցները։ Արդյունքում՝ հայր եւ որդի Կառլո եւ Հրանտ Մարտիրոսյանները ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս Կերչի նեղուցում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով վնասված նավերից «Վերա Վոլոշինում» փոխադրվում էին Հայաստանում «New holand» եւ «iveco» ընկերությունների պաշտոնական դիլեր «Իվտրանս» ընկերության պատվիրած ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

