
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
- Երեկ ԱԺՄ-ն, կառավարության նիստերի դահլիճում իր 17-րդ արտահերթ-նախընտրական համագումարն էր հրավիրել եւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ միաձայն առաջադրելով նախագահի թեկնածու, պարտավորեցրեց կարճ ժամանակում հասնել եւ անցնել երկու հակադիր «բեւեռներին»՝ ի դեմս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ՀՀՇ լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանի։

Ավելին՝ ի հեճուկս «չուզողների», որոնք աներկբա հայտարարում են, թե Ղարաբաղից օր առաջ ազատվելու ջատագովների կողքին չկանգնելը, այսինքն՝ ԼՏՊ-ից տարբեր սեփական թեկնածուով հանդես գալը ազգային դավաճանություն է, հստակ ուրվագծվեց քաղաքական ուժերի շրջանակը, որ, ընդդիմադիր լինելով թե՛ գործող իշխանությանը, թե՛ նախկիններին, առաջիկա ընտրություններին կհամախմբվեն հե՛նց Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ։
Ընդհանրապես համագումարն անցավ զգացմունքային վերելքի մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ վերածվելով Վազգեն Մանուկյանի մեծարանքի երեկոյի, բաժակաճառերով եւ նման միջոցառումներին բնորոշ այլ ատրիբուտներով հանդերձ։ Այստեղ էին եւ ԱԺՄ նախագահին իրենց սրտի խոսքն ասացին «ազգային» լոգոյի ներքո հանդես եկող բոլոր կուսակցությունների լիդերները։ Այդ թվում՝ տեւական ժամանակ քաղաքական գործընթացներին անմասնակից քաղաքական դեմքեր։
Համագումարի մասնակիցներին առաջինը ողջունեցին եւ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանեցին ԱԺՄ մոլորյալ զավակները՝ մայր կուսակցությունից պոկված ԱԺԴ առաջնորդ Արշակ Սադոյանը եւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը։ «Ազգային պետություն» կուսակցության «կորած-մոլորած» լիդերը՝ Սամվել Շահինյանը, իր հերթին կոչ արեց «համախմբվել Վ.Մանուկյանի շուրջ եւ հնարավորություն տալ իսկապես ազգային պետություն կառուցելու»։ Տարբեր ձեւակերպումներով նույնը կրկնեցին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը եւ «Ազգային համաձայնության» առաջնորդ Արամ Հարությունյանը։
Դահլիճում էր, բայց ողջույնի խոսքով հանդես չեկավ «Ազգային առաջադիմություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանը, որ համագումարից հետո, մեր հարցին ի պատասխան, նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու ԱԺՄ թեկնածուին։ Ներկա էր, բայց ելույթ չունեցավ նմանապես ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, որ ավելի ուշ՝ լրագրողների հարցերին արձագանքելով, փաստեց, որ կուսակցությունն իր անելիքը կորոշի, երբ բոլոր թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը։
Խորհրդարանական ուժերից ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի, Վարդան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի։ Խոսեց նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահը։
Օրվա հերոսը իր ծրագրային ելույթում անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին, Ղարաբաղի հարցին եւ շարադրեց Հայաստանը փոսից հանելու ԱԺՄ-ական հայեցակարգը։ Իրավիճակի հետ կապված՝ ԱԺՄ նախագահի տեսակետները հայտնի են. ամեն ինչ սարսափելի վատ է, ժողովուրդը հիասթափված է ու հուսախաբ, պետությունը վերեւից ներքեւ թաթախված է կոռուպցիայի մեջ, քաղաքական մրցակցություն չկա, «անբանները վերեւ են բարձրանում», մինչդեռ մտածելու ունակ կարող ուժերը դուրս են մղված կառավարման համակարգից եւ տնտեսական էլիտայից, ընտրական ինստիտուտը «բացարձակապես չի գործում», եւ այլն, եւ այդպես շարունակ։
Ընդսմին՝ այս ամենի հիմքերը դրվել են 90-ականների սկզբներին, ամրագրվել 95-ին կեղծիքներով ընդունված սահմանադրությամբ եւ 1996-ի հիմնավորապես կեղծված ընտրություններով, դե, իսկ «96 թվին հաջորդեց 98 թիվը», եւ ընտրություններ կեղծելու արատավոր պրակտիկան, ըստ Վազգեն Մանուկյանի, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չեն իրականացվել համակարգային փոփոխություններ. «Բայց ի՞նչը պետք է փոխել։ Կարծիք կա, որ պետք է փոխել սահմանադրությունը։ Սահմանադրությունը փոխելը ճիշտ է, բայց բավարար չէ։ Թղթի վրա գրված օրենքները ոչինչ չեն որոշում, եթե չկան արդյունավետ աշխատող սահմանադրության հետեւում կանգնած դոմինանտ գաղափարներ»։
Որո՞նք են այդ դոմինանտ գաղափարները, որոնց շուրջ համախմբվելով՝ հայ ժողովուրդը կարող է սարեր շուռ տալ։ Դրանք են՝ ազատությունը եւ ազգային ավանդույթները, որ, Վ.Մանուկյանի կարծիքով, յուրաքանչյուր հայի արյան մեջ են։ «Այս երկու գաղափարները աշխատում են, երբ միասին են։ Երբ մեկը չկա, մյուսը չի գործում»,- համոզված է բանախոսը։ Միայն սա հասկանալով, մեկընդմիշտ ականջին օղ անելով եւ ազգովին համախմբվելով այդ գաղափարների շուրջ՝ «կարելի է հաղթել խուժանին»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, «ընտրությունների ժամանակ Ղարաբաղի հարցը երբեք այսքան մեծ նշանակություն չի ունեցել, ինչպես հիմա։ Շատ վտանգավոր է կարծիքը, թե՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։ Կամ՝ մյուս տեսակետը. ոչ մի թիզ ազատագրված տարածքներից, դրանք մեր պապենական հողերն են։
Ղարաբաղյան շարժումը կրոնական հենք չունի, ինչպես ոմանք ներկայացնում են։ Դա իսկապես պայքար է ժողովրդի ինքնորոշման համար, պայքար է ազատության համար, պայքար է անվտանգության եւ պատմական արդարության համար»,- արձանագրեց Վ.Մանուկյանը՝ չբացահայտելով. ովքե՞ր, քաղաքական ո՞ր ուժերն են «ոչ մի թիզ ազատագրված տարածքներից» տեսակետի կրողները. արդյոք խոսքը իշխանությունների մասի՞ն է, որոնք բազմիցս փաստել են ողջամիտ փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը։ Եւ որքանո՞վ տեղին է, համատեքստից հանելով՝ նենգափոխել վարչապետի ասածը, իբր Ղարաբաղյան շարժման «կրոնական» ակունքների վերաբերյալ։
ԱԺՄ նախագահը, ըստ էության, կրկնեց իշխանությունների մոտեցումը, թե Ղարաբաղում աճել է մի սերունդ, որն իրեն չի պատկերացնում օտարի լծի տակ, եւ ուրեմն, նախկին ստատուս-քվոյին վերադառնալու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Իսկ ինչո՞ւ բանակցություններն արդյունք չեն տալիս. «Ո՞վ է մեղավոր։ Իհարկե, առաջին մեղավորը Ադրբեջանն է»՝ իր անզիջում կեցվածքով ու ժամանակն իր օգտին ծառայեցնելու նկրտումներով։ Բայց Հայաստանն էլ մեղքի իր բաժինն ունի, որովհետեւ, ըստ Վ.Մանուկյանի՝ «չի կարողանում եւ չի ուզում ժամանակն իր օգտին աշխատեցնել»։ Մասնավորապես, լիարժեք օգտագործել Սփյուռքի ներուժը, այդպիսով՝ հակակշռել ադրբեջանական նավթի գործոնը։
«Ես չեմ ասում՝ համախմբվեք իմ անձի շուրջ։ Ես ասում եմ՝ համախմբվեք գաղափարների շուրջ, իսկ առաջնորդը կգտնվի»,- ներկաներին դիմեց Վ.Մանուկյանը, համոզմունք հայտնելով, որ միայն «համատարած ժողովրդական շարժումը» կփրկի երկիրը։ Այս ճանապարհին, որպես պոտենցիալ գործընկերներ, ԱԺՄ նախագահը նշեց ՀՅԴ-ին, որի հետ ԱԺՄ-ն երկար ճանապարհ է անցել եւ ունի գաղափարական մի շարք ընդհանրություններ, «Օրինաց երկրին»՝ իր բարեփոխական ձգտումներով, «Ժառանգությանը», որի հետ որեւէ տարբերություն՝ ո՛չ գաղափարական, ո՛չ ազգային հարցերում, ընդհանրապես չի տեսնում։
Վերջում ԱԺՄ նախագահը կեսլուրջ-կեսկատակ դիմեց գործընկերներին՝ ասելով. «Դժվար մասը՝ առաջադրումը, արվեց։ Մնացածը՝ նախագահ դառնալը, գիտեք՝ մեր երկրում խաղուպար է»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակող Հայաստանի երկու պատվիրակներն էլ համերաշխորեն հաղթահարեցին 1/32-րդ եզրափակիչի արգելքը։ Այս փուլի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը, սեւերով խաղաղ ...ՀՈՒՅՍ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրը, նվիրված էր հիմնականում ձեւականությունների հարթմանը։ Որոշ արդյունքներ երկարաձգում են հաջորդ փուլ անցնելու հույսը, մյուսները՝ վերջնականապես հրաժեշտ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 30-ին կանցկացվի դոքենդո ոճի ֆուլ-կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի միջազգային գավաթի խաղարկություն, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի , Կանադայի, Բելառուսի ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺՄ-ն, կառավարության նիստերի դահլիճում իր 17-րդ արտահերթ-նախընտրական համագումարն էր հրավիրել եւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ միաձայն առաջադրելով նախագահի թեկնածու, պարտավորեցրեց կարճ ժամանակում հասնել եւ անցնել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Առաջին անակնկալ առաջադրումը
Երեկ «Ուրբաթ» ակումբում ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին։ ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման իր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հհշական մամուլը մեղադրում է Հանրապետականին նրանում, որ կուսակցության խորհրդի ճնշող մեծամասնությունը Արցախյան պատերազմի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բյուջեի կատարման վրա
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի քննարկումները։ Երեկ խորհրդարանը 87 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով ընդունեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այդպիսով պետական բյուջեի ...ՄԵԿՆՈՂՆԵՐԸ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007թթ.» հետազոտության տվյալներով, նախորդ եւ այս տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնել տարեկան միջինը 60-80 ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Պարոն Մկրտչյան, այն, որ գոյություն ունի կրթության որակի անկման խնդիր, տարիներ ...ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախատոնական ժամանակահատվածում առեւտրի աշխուժացման եւ, դրանով պայմանավորված, ներմուծումների ծավալների ավելացման հետ կապված` Մաքսային պետական կոմիտեն ուժեղացված հսկողություն է սահմանել ինչպես սահմանային ...ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Իրականությանը չեն համապատասխանում վերջին ժամանակահատվածում շրջանառվող այն լուրերը, թե շուտով բարձրացվելու են հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ինչպես երեկ ...ՆՈՐԻՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 27-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել եւ անհայտ ուղղությամբ է տարվել Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովի առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Ֆազիլ Ալիեւի նախընտրական շտաբի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որպես տակտիկական խաղի տարրեր
Որքան ակնհայտ է դառնում այն փաստը, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում քաղաքական պայքարը ծավալվելու է երկու հստակ բեւեռների միջեւ, այնքան մեծանում է նախագահի ...ՍԱ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թեեւ ՀՌԱԿ-ին միավորվելու որոշում կայացրած «Դաշինք» կուսակցության առաջնորդ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ խոստացավ նախագահի հավակնորդներից իրենց նախընտրելի թեկնածուի մասին հայտնել, իսկ մյուսների մասին էլ իր վերաբերմունքը ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԱՎ
Խորհրդարանը երեկ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Ծառայությունն իրականացնում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար ...ԹԱՐՄԱՑՐԻՆ
Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) անձի կուսակցություն չէ, եւ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի հրաժարականը կապված է միայն կուսակցության ներսում անհրաժեշտ սերնդափոխության հետ: Ինչպես ասաց ՀԵԿ ...83-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ
2007-2008 թվականներին մարդու զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի տարեկան զեկույցում Հայաստանը մարդկային ներուժի զարգացման մակարդակով 83-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 177 երկրների շարքում: Այդ ցուցանիշով Ադրբեջանը ...ԱՌՆԵՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը: Նախագահության անդամները, ինչպես նաեւ ԱՄԿ տարածքային առանձին կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Սեփ. լրտվ.Երեկ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը տհաճ անակնկալ է մատուցել Արամ Կարապետյանին՝ հրաժարվելով տրամադրել վերջին 10 տարիներին ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու վերաբերյալ տեղեկանքը։ ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Վ.ԱՀԱՐՈՆՅԱՆ
Միջազգային ժուռնալիստների դաշնության գլխավոր քարտուղար ԱՇՈՏ ՋԱԶՈՅԱՆԻ նախաձեռնությամբ եւ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ հովանավորությամբ կազմակերպվել է օտարազգի ...ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Նախօրեին Պարույր Հայրիկյանի արած հայտարարությունը շատերին ցնցեց։ Հիշեցնենք, որ ըստ ԱԻՄ առաջնորդի, «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեռած թեկնածու է։ Մեռած քաղաքական գործիչը թեկնածու լինել չի կարող։ 10 տարի մեռած ...ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ
«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ԿԸՀ է ներկայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու դիմումը: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար ...ՄԵՐՈՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ
Աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը շարունակում են պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունում։ 1/32-րդ եզրափակիչում ...ԻՍԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿԳՏՆՎԻ
«Ես չեմ ասում՝ համախմբվեք իմ անձի շուրջ։ Ես ասում եմ՝ համախմբվեք գաղափարների շուրջ, իսկ առաջնորդը կգտնվի»,- հայտարարեց երեկ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ միայն «համատարած ժողովրդական շարժումը» ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Սիլիկյան թաղամասում, «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ում երեկ, ժամը 16-ի սահմաններում, հնչել են մեզանում արդեն սովորական դարձած կրակոցները։ Արդյունքում՝ հայր եւ որդի Կառլո եւ Հրանտ Մարտիրոսյանները ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս Կերչի նեղուցում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով վնասված նավերից «Վերա Վոլոշինում» փոխադրվում էին Հայաստանում «New holand» եւ «iveco» ընկերությունների պաշտոնական դիլեր «Իվտրանս» ընկերության պատվիրած ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԿԱՄ ՄԵԶ Է ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՔՆ Է ՀԻՄԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ ԷԼ ՈՂՋ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՊԱՔԻՆՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

