
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
- Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։

Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին մտավոր ու բարոյական սերուցքը, մինչեւ որ խտացավ փրկարար հոծ զանգվածը՝ ժողովրդավարության կարագը։ Միայն թե չափազանց դժվար է քսել կարագն օդին։ Անհրաժեշտ է հիմք, այսինքն՝ հաց։ Ժողովրդավարական արժեքներն ամուր նստում են միայն հիմնարար՝ բնական եւ արմատական արժեքների վրա։
Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ հայոց աշխարհում միշտ էլ գլխավորը եղել է հացը։ Այդ նրանց մոտ՝ Եվրոպայում է սկզբում բուտերը, իսկ հետո բրոդը։ Մեզ համար անհամեմատ հոգեհարազատ է հաց ու կարագը։ Կարագը հացով մեզանում չեն ուտում։ Իսկ առանց հացի՝ առավել եւս։ Չափազանց յուղոտ է ստացվում, կարող է սրտխառնոց առաջացնել։ Այնպես որ՝ իսկական ժողովրդավարություն հայոց աշխարհում անպայման կհաստատվի։ Բայց միայն այն բանից հետո, երբ հաց լինի։
Այս նախընտրական շրջանում չափազանց դժվար է ասել, թե ապուշության առումով հատկապես ով է զբաղեցնում առաջին տեղը հեղափոխական հանրության շարքերում։ Ակնհայտ առաջատարներն այդ ոլորտում դեռեւս չեն որոշվել, բայց մրցակցությունը հիրավի դժոխային է։
Բթամտության առավելագույն դրսեւորումով ընտրողին զարմացնելու իրավունքի համար պայքարում են բոլորը։ Եւ գովերգում նախկին նախագահին ճիշտ նույնպիսի եռանդով, որով ավտոշուկայում վաճառում են երեք անգամ առեւանգված ու առնվազն հինգ անգամ վթարի ենթարկված հին ժիգուլին։
Ընդհանրապես Տեր-Պետրոսյանի անունն այսօր հեղափոխական ճամբարում առուծախի են դրել բոլորը, ինչպես դոմինիկյանները՝ սուրբ Պավսիկակիոսի աճյունը։ ՀՀՇ-ի ժամանակների կյանքը պատկերում են նույնիսկ Վերին Երուսաղեմի նկարագրության համար չափից ավելի վարդագույն երանգներով։ Եւ սպառնո՜ւմ, սպառնո՜ւմ, սպառնո՜ւմ... Ինչպես, օրինակ, նախկին արտգործնախարար ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Այսօր Հայաստանի պետականությունն է վտանգված, եւ այդ վտանգը ի չիք դարձնելու համար հարկ է միավորվել՝ համատեղ ուժերով ավազակապետության վերածված Հայաստանը փրկելու»։
Ինչպիսի՜ աներեւակայելիորեն սուր զարգացած վտանգի զգացողություն։ Խենթանա՛լ կարելի է։ Ո՜նց Ալիկը վայրկենապես զգաց, որ Հայաստանի պետականությունն է վտանգված, ինչպիսի՜ սարսափ ապրեց այդօրինակ հեռանկարից։ Իսկական մելամաղձոտ զառանցամոլ։ Ի դեպ, վերջիններս հանճարների շրջանում հանդիպում են բավական հաճախ։ Շոպենհաուերն, օրինակ, նույնպես մելամաղձոտ զառանցամոլ էր. Նեապոլից նրան ստիպեց հեռանալ ծաղկախտի վախը, Վերոնայից՝ այն մտավախությունը, թե թունավորած թութուն է հոտոտել, Բեռլինից՝ խոլերայի հանդեպ սարսափը, իսկ կյանքում ամենից շատ վախենում էր ապստամբություններից։
1831 թվականին Շոպենհաուերին համակեց վախի նոր նոպա. փողոցից լսվող չնչին աղմուկի դեպքում անգամ նա ձեռքը գցում էր սուսերին եւ սարսափից դողում՝ ցանկացած մարդու տեսնելիս։ Ստացած ամեն նամակը ստիպում էր նրան վախենալ ինչ-որ դժբախտությունից, նա թույլ չէր տալիս սափրել մորուքը, այլ խանձում էր, սկսեց ատել կանանց, հրեաներին ու փիլիսոփաներին, մանավանդ վերջիններին, մշտապես ապրում էր ստորին հարկում, որպեսզի հեշտ լինի փրկվելը հրդեհի դեպքում։
Եթե ես հրաշագործ լինեի, ապա կսողոսկեի -4 միավոր ստացած Ա.Արզումանյանի գլուխն ու կշրջեի այնտեղ լապտերիկով, որպեսզի պարզեի, թե այդ ի՞նչ հանգույցներով երկրի ներկայիս վիճակն այդ մթագնած գլխում հանկարծ կապվեց վտանգված պետականության հետ։ Բայց ես, ցավոք, Հարրի Պոտերը չեմ, ուստի զգուշորեն կշրջանցեմ սույն ինտելեկտուալ հրաշքին։
Խորհրդային ժամանակներում, երբ ընդունված էր հավասարության նշան դնել «հարուստ» եւ «գող» բառերի միջեւ, գրաքննիչների աչքաթողանքով ինչ-որ պիեսում սպրդել էր հերոսի մի հիանալի բնորոշում. «աղքատ, բայց անազնիվ»։ Եւ դա ճիշտ է, քանզի խիղճը չի ոչնչանում փողի առկայությունից, ճիշտ այնպես, ինչպեսեւ չի բազմապատկվում դրա բացակայությունից։
Իսկ մեր ժամանակներում ոմանք համառորեն փորձում են հավասարության նշան դնել «ընդդիմադիր գործիչ» եւ «ազնիվ, վեհաբարո, բացառապես ժողովրդի մասին մտածող ժողովրդավար» հասկացությունների միջեւ։ Ո՞վ է իրականում ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը։
ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ անցած շաբաթ տվեց տեւական մտորումների շնորհիվ ձեւավորված պատասխանն այդ հարցին. «Մի մասը ԿԳԲ-ի գործակալներ են, այսինքն՝ սրիկաներ։ Մի մասն ուղղակի հոգեկան հիվանդ են։ Մի մասը տգետ են, մի մասը՝ ծախված կամ գնված»։
Նույնիսկ ցանկություն չի առաջանում վիճելու, ուզում ես միայն մեջբերել ու վերաշարադրել սեփական խոսքերով։ Հիշում եմ, դպրոցում ֆիզիկայի ուսուցիչը բացատրում էր մեզ՝ անխելահասներիս, թե ինչ բան են վակուումն ու մթնոլորտային ճնշումը։ Ապակե կափարիչի տակ դրեց Ամանորից հետո մնացած կնճռոտված փուչիկը։ Դուրս մղեց օդը։ Փուչիկն ուրախացավ ու փքվեց՝ ասես լրիվ նոր։ Հենց դա էլ այսօրվա ընդդիմությունն է։
Իսկ ինչ վերաբերում է վերջինիս հոգեկան վիճակի նկարագրությանը, ապա այստեղ +3 միավոր ստացած Պ.Հայրիկյանին օգնության է գալիս մեծն Չեզարե Լոմբրոզոն, որը նշել է. «Հոգեկան խանգարումը հիվանդների մեջ հաճախ առաջացնում է ստեղծագործական արտասովոր ինքնօրինակություն, ինչը ցայտուն արտահայտվում է նույնիսկ կիսախանգարված մարդկանց պարագայում։ Դրա պատճառը պարզ է. նրանց ոչնչով չսանձահարված երեւակայությունը ստեղծում է այնպիսի արտասովոր պատկերներ, որոնցից կխորշեր առողջ ուղեղը՝ համարելով դրանք անտրամաբանական, անհեթեթ։ Այսպես, օրինակ, Պեզարոյում կար մի տիկին, որը հորինել էր ասեղնագործության յուրօրինակ միջոց. նա դուրս էր քաշում թելերը կտորի միջից եւ հետո թքով սոսնձում դրանք թղթին»։
Ներկայումս ողջ աշխարհում արշավ է ծավալվում շախմատը Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելու համար։ Մտահղացումն այդ ոչ միայն հետաքրքիր է, այլեւ, անշուշտ, ձեռնտու Հայաստանին, քանզի աշխարհում քչերը կարող են գերազանցել մեզ երկու զվարճանքի մեջ. դուդուկ նվագելու եւ շախմատ խաղալու։ Նույնիսկ նարդի մենք ավելի վատ ենք խաղում։
Այդ առումով բնավ զարմանալի չէ, որ շախմատի հետ մեզանում կապակցվում են նույնիսկ ընտրությունները։ Ինչպես հայտարարեց անցած շաբաթ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ. «Նախագահական ընտրությունների յուրօրինակ շտրիխ կարող է դիտարկվել այն, որ քաղաքական շախմատի խաղատախտակի շուրջ անհաշտ մրցակցության մեջ են մտել շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ այդ հնագույն խաղի սիրահար Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Դե ինչ, այստեղ ինտրիգ իսկապես դիտարկվում է, սակայն պետք չէ մոռանալ, որ շախմատի մեջ թաքնված վտանգ կա. այն կարող է վերածվել տրոյական ձիու։ ԽՍՀՄ-ում, որտեղ շախմատի ժողովրդականությունն աներեւակայելի մեծ էր, այն վերածվեց թույլատրված ազատամտության ձեւի եւ պատահական չէ, որ ոչ մի այլ ոլորտում այդչափ շատ չէին հայրենիքը լքողները։ ԽՍՀՄ-ը ջախջախում էր բոլորին շախմատի տախտակի վրա, բայց պարտվում ավելի կարեւոր ինտելեկտուալ մարտերում։ Որոշակի երեւակայություն դրսեւորելու դեպքում կարելի է Բոտվիննիկի եւ Կորչնոյի վրա բարդել ԽՍՀՄ փլուզման մեղքի բաժինը։
Այնուամենայնիվ տաղանդավոր մարդիկ իրենց մեծամասնությամբ պիտի գտնեն մտավոր ջանքերի գործադրման այլ միջոցներ, իսկ շախմատիստների համար սահմանված տեղը «մտքի մարզանքն» է, ինչպես ուսուցանում էր Լենինը։ Եւ այդժամ՝ որքան ավելի վատ են երկրում շախմատ խաղում, այնքան լավ է ապրում երկիրը։
Թեպետ այստեղ, կարծես թե, ելք այնուամենայնիվ կա։ Բեռլինում օրերս կայացավ չես-բոքսինգի (շախմատային բոքս) աշխարհի չեմպիոնի կոչման համար մարտը։ Կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց գերմանացի ոստիկան Ֆրանկ Շտոլդտը, որը հաղթեց ամերիկացի Դեվիդ Դեփթոյին։
Չես-բոքսինգը՝ սրընթաց ժողովրդականություն նվաճող նոր մարզաձեւը, բաղկացած է տասնմեկ ռաունդից, որտեղ իրար հաջորդում են բռնցքամարտն ու շախմատային խաղը։ Շտոլդտը, հազիվ դիմանալով ամերիկացու գրոհին ռինգում, իր գերազանցությունն ապացուցեց շախմատի տախտակի վրա, մրցակցին մատ հայտարարելով յոթերորդ ռաունդում։
Եթե մեր նախընտրական պայքարը, այսինքն՝ ասպազենի ու արկերի մշտական վեճը հարստացվի չես-բոքսինգով, ապա, ինչպես պոետիկ արտահայտվում է +1 միավոր վաստակած Վ.Դալլաքյանը՝ «յուրօրինակ շտրիխների» թիվն անհամեմատ կաճի։
«Պրավդա» թերթը 1952 թվականի նոյեմբերի 14-ի համարում գրում էր. «Ընկեր Ստալինի «Սոցիալիզմի տնտեսական խնդիրները ԽՍՀՄ-ում» նոր հանճարեղ աշխատությունը մեծագույն ներդրում է մարքսիզմ-լենինիզմի գանձարանում։ Այդ աշխատության մեջ ընկեր Ստալինը առաջադրել եւ բացահայտել է սոցիալիզմի քաղտնտեսության հիմնական հարցերն ու մատնանշել սոցիալիզմից դեպի կոմունիզմ հետզհետե անցման ճանապարհը, տվել ժամանակակից կապիտալիզմի խնդիրների գիտական մշակումը»։
Ազատագրական շարժման ակտիվիստների կողմից գրեթե համանման գնահատականների է արժանանում նաեւ նախկին նախագահի յուրաքանչյուր հրապարակային ելույթ, ուստի դժվար է չհամաձայնել ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, որն անցած շաբաթ նկատեց. «Իր առաջին եւ հանրահավաքային ելույթներով Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ ինքը նույնն է մնացել... Նրա նկատմամբ հիմա նաեւ անձի պաշտամունք է ստեղծվում։ Հայաստանի ժողովուրդը ոչ թե «լավ թագավոր» է փնտրում, այլ ուզում է ազատ լինել»։
ԱԺՄ առաջնորդն, անշուշտ, իրավացի է։ Տեր-Պետրոսյանը, եթե անգամ ինչ-որ բան ավելացրել է այս տասը տարիների ընթացքում, ապա միայն քաշը՝ մոտ 10 կիլոգրամով։ Այդ ի՞նչ թարմ բան ասաց մեզ սույն հայրենասերը։ Որ ինքը բոլորից լա՞վ է կարողանում սիրել Հայրենիքը եւ պատրաստ է երեք տարվա ընթացքում մյուսների՞ն էլ սովորեցնել այդ արվեստը։ Վատ չէ սկզբի համար, բայց այդ դեպքում ի՞նչ անենք տվյալ ոլորտի մյուս պրոֆեսիոնալների հետ։
Պատասխա՛ն տուր։ Ոչ, չի տալիս պատասխան։ Նախկին նախագահը առաջվա պես մնում է մահաբեր հանելուկներ հրամցնող սֆինքս։ Բայց չկա Էդիպ, որ գուշակի դրանք։
Եւ անձի պաշտամունքի վերաբերյալ էլ +2 միավոր վաստակած Վ.Մանուկյանը չափազանց ճիշտ նկատեց։ Ըստ որում, հհշականներն այդ առումով նկատելիորեն գերազանցել են նույնիսկ ստալինականներին։ Ուշագրավ է, որ Իոսիֆ Վիսարիոնովիչը, ի տարբերություն Լեւոն Հակոբիչի, գովաբանություններին երբեմն արձագանքում էր։ Նամակներ գրում առանձնակի շողոքորթ դրամատուրգներին, ռեժիսորներին ու գլխավոր խմբագիրներին. «Իզուր եք ծավալվում «առաջնորդի» մասին։ Դա լավ չէ եւ, թերեւս, անվայել է...»։
Ստալինի հոգեզավակը՝ Արտյոմ Սերգեեւը, այսպիսի մի դեպք է պատմել։ Մի առիթով առաջնորդը կշտամբեց հարազատ որդուն՝ Վասիլիին այն բանի համար, որ վերջինս ուսուցիչների հետ վիճելիս շահարկում էր իր ազգանունը։ «Բայց ես նույնպես Ստալի՛ն եմ»,- փորձեց արդարանալ Վասիլին։ «Ոչ, դու Ստալին չես,- առարկեց հայրը։- Ոչ դու ես Ստալին, ոչ էլ ես։ Ստալինը խորհրդային իշխանությո՛ւնն է։ Ստալինը այն է, ինչ գրում են նրա մասին թերթերում եւ ինչպիսին պատկերում են նրան դիմանկարներում։ Դա դու չես եւ նույնիսկ ես էլ չեմ»։
Իսկ Տեր-Պետրոսյանի պարագայում... Թեպետ, ինչի՞ մասին կարելի է այստեղ խոսել։ Եւ ո՞ւմ հետ խոսել։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

