
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
- Եւ ինչ է սպասվում դոլարին

Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ Հաշված ժամերի ընթացքում շուկան հայտնվեց ցնցումների մեջ, որի հետեւանքով ամերիկյան արժույթը արժեզրկվեց շուրջ 15 նիշով։ Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի ֆինանսական շուկայում նման կտրուկ դրսեւորումները գրեթե դադարել էին։
Եթե մինչ այդ դոլարը գնվում եւ վաճառվում էր 308-313, ապա ընդամենը մեկ օր հետո 290-300 դրամով։ Օգտվելով առիթից, առանձին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը սահմանվեց ընդհուպ մինչեւ 280-295 դրամ։
Գրեթե նույն արագությամբ արժեզրկվեցին նաեւ մյուս արժույթները։ Եվրոյի գնման գինը նվազեց գրեթե 20 կետով։ Դրամի նկատմամբ եւս 1-1,5 կետով թուլացավ նաեւ ռուբլին։
Այսինքն՝ ֆինանսական շուկայում նոյեմբերի 23-ին սկսված զարգացումները միաժամանակ արտահայտվեցին բոլոր արժույթների վրա։ Հետագա երկու օրերին ճնշումը շուկայում որոշ չափով թուլացավ, սակայն սպասումային տրամադրությունները պահպանվում են։ Երեկ օրվա երկրորդ կեսին ամերիկյան դոլարի փոխարժեքը տատանվում էր 295-308 դրամի սահմաններում։
Արժութային շուկայի վերջին օրերի ցնցումները պայմանավորվեցին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Արդեն բավական ժամանակ Հայաստանում դիտվում էր ազգային արժույթի արժեւորման խորացում, որը սկսվել էր հոկտեմբերի կեսերից, երբ դոլարն արժեր 338 դրամ։ Նոյեմբերի սկզբին դոլարը հասավ 325 նիշի։ Հետագա օրերին եւս արտարժույթը շարունակեց թուլանալ։ Վերջին կտրուկ զարգացումներից առաջ, դոլարի փոխարժեքը տատանվում էր 314 դրամի սահմաններում։
Տարադրամի թուլացման գործընթացը զսպելու եւ դրամի ավելի մեծ ամրապնդում թույլ չտալու նպատակով Կենտրոնական բանկն ակտիվացրեց իր դերակատարությունը արժութային բորսայում։ Նոյեմբերի 7-23-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն ձեռք է բերել շուրջ 130 մլն դոլար։ Այսինքն՝ օրական գնվել է, միջին հաշվով, ավելի քան 8 մլն դոլար։ Առանձին օրերի բորսայական գործարքների ծավալը հասավ 20 մլն դոլարի, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Մինչ այդ գրանցված ամենաակտիվ առեւտուրը կազմում էր 10 մլն դոլար։
Հատկանշական է, որ անգամ նման մեծածավալ գնումների դեպքում արտարժութային ճնշումը շուկայի վրա շարունակում էր պահպանվել, թեեւ համեմատաբար ավելի մեղմ դրսեւորում էր ստանում։ Այն դեպքում, երբ նոյեմբերի 23-ին Կենտրոնական բանկն արժութային բորսայում համեմատաբար բարձր փոխարժեքով՝ 312 դրամով, ձեռք բերեց շուրջ 20 մլն դոլար, շուկան կտրուկ ցնցվեց։ Այս ամենը պայմանավորված է առաջին հերթին միջազգային ֆինանսական դաշտում արձանագրված զարգացումներով. դոլարը շարունակեց թուլանալ, եւ փոխարժեքը հասավ ընդհուպ 1,5 եվրոյի։
Որքան էլ հայկական ֆինանսական շուկան քիչ աղերսներ ունի միջազգայինի հետ, այնուհանդերձ դրանք այս կամ այն ձեւով դրսեւորվում են նաեւ այստեղ։ Թեեւ արտաքին շուկաների ազդեցություններն այս դեպքում ավելի շատ հոգեբանական են։ Դրանք ձեւավորում են որոշակի սպասումներ, որոնք էլ հանգեցնում են սպեկուլյատիվ դրսեւորումների եւ շուկան հանում հունից։ Նման իրավիճակ արձանագրվեց Հայաստանում 2001թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած սեպտեմբերյան ողբերգական դեպքերից անմիջապես հետո։ Սակայն այն ժամանակ փոխարժեքը 1 օրվա ընթացքում վերադարձավ նախկին մակարդակին։
Իհարկե, այս անգամ հազիվ թե այդպես լինի, որովհետեւ առանց այն էլ արտարժութային շուկան գտնվում է տարադրամի ուժեղ ճնշման տակ, որտեղ նախորդ օրերին ձեւավորված սպասումային տրամադրությունները շարունակում են պահպանվել։ Այդ է վկայում նաեւ այն, որ տարադրամի փոխանակման կետերում ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի առք ու վաճառքի մարժան (տարբերությունը) դեռեւս բավական մեծ է. այն հասնում է 10-20 նիշի։ Կայուն իրավիճակում այս տարբերությունը սովորաբար տատանվում է 2-5 դրամի սահմաններում։
Ամեն դեպքում, անցած երկու-երեք օրերին արժութային դաշտում արձանագրված կտրուկ զարգացումներն այս փուլում, կարելի է ասել, հաղթահարված են։ Սակայն դա չի նշանակում, թե առաջիկա օրերին դրամի ուժեղացումը չի վերսկսվի։ Նամանավանդ մոտենում է Ամանորը։ Իսկ դա նշանակում է, որ շուկա մտնող տարադրամային միջոցների հոսքն էլ ավելի կմեծանա։ Ասենք՝ անցած տարի դրանք գրեթե կրկնակի գերազանցեցին նախորդ ամիսների մակարդակը։ Ենթադրվում է, որ տարադրամի ներհոսքը շատ ավելին կլինի այս տարի՝ կապված ինչպես ապրանքների գների բարձրացման, այնպես էլ դրամի ուժեղացման հետ։ Մի բան, որը կմեծացնի ճնշումը արժութային շուկայի վրա։
Կկարողանա՞ արդյոք ԿԲ-ն չեզոքացնել կամ հարթել դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ակնհայտ է սակայն, որ իրավիճակն այս տարի անհամեմատ բարդ է։ Խնդիրն այն է, որ մյուս կողմից ԿԲ-ին ճնշում է գնաճի մակարդակը, որը նախատեսված առավելագույն ցուցանիշից՝ 5,5 տոկոս, շատ ավելի բարձր կլինի՝ շուրջ 7,5 տոկոս։
Հ.Գ.- Անցած 2-3 օրերին արժութային շուկայում արձանագրված զարգացումները Կենտրոնական բանկը պայմանավորում է ի հայտ եկած արժութային իրավիճակով եւ քաղաքացիներին հորդորում է շաբաթ-կիրակի օրերին ընդհանրապես զերծ մնալ փոխանակումներից։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

