
ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
- Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների միության կազմից դուրս գալու դիմում է գրել։ Ինչո՞վ եք բացատրում ձեր այդ քայլը, ի վերջո, միշտ կարեւորել եք ճարտարապետների միության դերն ու նշանակությունը։
-Դեռ նոյեմբերի սկզբին ձեր թերթին տված հարցազրույցում շեշտելով նորացված ճարտարապետների միությունների դերն ու նշանակությունը, անդրադարձել էի մեր իրականությանը։ Ասել էի, հիմա էլ կրկնում եմ՝ ճարտարապետների միությունը ներկայումս ընդամենը անուն է։ Անունը կա, ամանում չկա։ Հիմա պիտի հավելեմ՝ դա բլեֆ է։ Իներտ, անկամ, չնախաձեռնող, գորշ՝ այս բնորոշումները առանց խորշելու կարելի է տարածել մեծամասնության վրա։
Դեռ համագումարից առաջ մամուլի միջոցով ասել էի՝ նախագահ դառնալու մտադրություն չունեմ, բայց կողմնակից եմ, որ միության աշխատաոճը փոխվի։ Բնականաբար հին կազմով նման փոփոխություն ակնկալելը անհնար էր։
Համագումարի կեսից հեռացա, հասկանալով, որ այդ ճահճացած միջավայրում այլեւս մնալ չեմ կարող, ճահիճ, որ այնտեղ գտնվող շատերի համար հարմարավետ է ու տաքուկ։ Ես ավելի վաղ պիտի դուրս գայի միության կազմից, իմ մեջ վաղուց հասունացած էր այդ քայլը։
Ցավով եմ ասում այս ամենը, որովհետեւ 1992թ. անկախ Հայաստանի առաջին ՃՄ վարչության կազմում եմ եղել եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ եղել եմ վարչության ամենաակտիվ անդամը։ 1995-ին ոչ միայն վերընտրվել եմ վարչության կազմում, այլեւ հասարակական կարգով եղել եմ ՃՄ փոխնախագահ։ Բայց 1998թ., դեռ մինչ Երեւանի գլխավոր ճարտարապետ դառնալս, խոր հիասթափություն եմ ունեցել վարչության աշխատանքներից եւ կամավոր դուրս եկել, տեսնելով, որ միություն, ընկերակցություն բառերը այս դեպքում ֆիկցիա են։
Կոլեգաներից մեկը հարվածում է մյուսին, եւ մյուսը, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հեղինակ, լուսահոգի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն էր (ՃՄ վարչության անդամ) խնդրում է վարչության իր գործընկերներին, թե պաշտպանեք ինձ, ձեր կարիքն ունեմ։ Իսկ միության պատասխանը քար լռությունն է լինում։
Այն ժամանակ միայն ես հանդես եկա ի պաշտպանություն Քյուրքչյանի։ Նման իրավիճակներում միշտ էլ նույն կերպ է եղել։ Ու դեռ այն ժամանակ եմ հասկացել, որ ՃՄ վարչությունը նոմենկլատուրային վարչություն է։ Նա սեփական շահն է պաշտպանում, բայց ոչ երբեք միության անդամներին։
Այդ էր պատճառը, որ իմ կամքով դուրս եկա վարչությունից՝ գերադասելով լինել շարքային անդամ։ 1999-ին, երբ վարչության կազմից դուրս էի եւ դեռ քաղաքի գլխավոր ճարտարապետ չէի, առաջադրվեցի ճարտարապետների միության նախագահի թեկնածու եւ մոտ 3 տասնյակով պակաս ձայն հավաքեցի գործող նախագահից։ Իմ ծրագրային ելույթը հոտնկայս ծափահարություններով ընդունվեց վարչության կողմից։ Ես կտուկ փոփոխություններ էի առաջարկում։ Բայց դեռ այն ժամանակ հասկացա, որ մեր միության անդամները պատրաստ չեն արմատական փոփոխությունների։
ՃՄ-ն իրոք կարեւոր ինստիտուտ է։ Բայց միայն այն պարագայում, եթե կարողանա կատարել իրեն վերապահված գործառույթները։ Մի քանի ամիս անց, երբ քաղաքապետարանում էի, մեր միջեւ եղած անջրպետը ավելի խորացավ։ Այդ ժամանակից սկսած ողջ միության գործունեությունը ուղղված էր գլխավոր ճարտարապետի դեմ, իսկ այդ ամենի առանցքը Հյուսիսային պողոտան էր։
Դեռ այն ժամանակ նամակ գրեցի միությանը, խնդրելով, որ պողոտայի նկատմամբ զգույշ լինեն, որովհետեւ հազիվ հաջողվել է վստահություն ունենալ պետական ատյանների կողմից, եւ մենք այդպիսի գործելակերպով կտապալենք ծրագիրը։ Նրանք իմ նամակին չպատասխանեցին եւ նամակ գրեցին քաղաքապետին։ Բարեբախտաբար իշխանության օղակները՝ քաղաքապետը, կառավարության ղեկավարը՝ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, հարգանքով են վերաբերվել ե՛ւ ինձ, ե՛ւ իմ գործունեությանը, ու որքան էլ ջանաց ճարտարապետների միությունը, նրան չհաջողվեց ժխտական վերաբերմունք սերմանել Հյուսիսային պողոտայի նկատմամբ։
-Պարոն Սարգսյան, համագումարի հիմնական ինտրիգը դարձյալ Հյուսիսային պողոտա՞ն է եղել։ Պողոտա, որ հանդիսավորապես երկու շաբաթ առաջ բացվեց երկրի ղեկավարի ձեռամբ եւ որի հասցեին բազմաթիվ դրվատանքի խոսքեր հնչեցին։ Ի դեպ, ՃՄ նախագահը կարծես ձեռնպահ մնաց իր կարծիքը հայտնելուց։
-Հինգ տարի առաջ՝ 2002-ին, երբ հերթական, այլ ոչ թե ուշացած (ինչպես հիմա) համագումարն էր տեղի ունենում, ՃՄ նախագահ Մ.Մինասյանի եւ Ն.Սարգսյանի միջեւ հուշագիր ստորագրվեց, որ հանդուրժողական վերաբերմունք լինի քաղաքապետարանի եւ ՃՄ-ի միջեւ, բայց այդ համագումարը եւս ամբողջությամբ Նարեկ Սարգսյանի դեմ միտինգի վերածվեց։ Ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա Հյուսիսային պողոտային մասնակցություն չունեցած ճարտարապետները ագրեսիվ վերաբերմունք ունեին։
-Այդ վերաբերմունքը այս անգամ իբրեւ քննադատություն արտահայտվե՞ց Հյուսիսային պողոտայի հանդեպ ժխտողական տրամադրված ճարտարապետների կողմից։ Վերլուծական, տեսական գնահատականներ եղա՞ն։
-Չափազանց լավատեսորեն եք տրամադրված ՃՄ նկատմամբ։ Կամ՝ հավատում եք նրանցից շատերի բարձրաձայն ասված խոսքերին։ Տեսեք, բոլորը միահամուռ շնորհավորում են Հյուսիսային պողոտայի առթիվ, իրենց հիացմունքը հայտնում, իսկ հրապարակավ խոսեցնում անանուն մեկին։ Կամ՝ մինչ համագումարը ՃՄ նախագահին քննադատողները հենց իրենք վեր կացան ու սկսեցին գովերգել։ Մի խոսքով, ամեն ինչ համագումարից առաջ էր տեղի ունեցել։ Ամեն ինչ ծրագրված էր։ Այդ թվում՝ ձեր վկայակոչած ինտրիգը։
Ամեն անգամ մի կարմիր բերետավոր ելույթ է ունենում եւ ասում այն, ինչ ուզում են լսել որոշ մարդիկ։ Եւ ահա զինվորականի հագուստով մի երիտասարդ վեր է կենում եւ զինվորականի ուղղամտությամբ էլ խոստովանում, որ ինքը ՃՄ նախագահ եւ փոխնախագահ Մկրտիչ Մինասյանի եւ Ալեքսանդր Բադալյանի ընկերն է եւ ոչ դես, ոչ դեն... Հյուսիսային պողոտան անվանում ֆաշիստական ճարտարապետություն։ Հետո էլ հաթաթա է տալիս, թե Նարեկ Սարգսյան, հանկարծ մտքովդ չանցնի առաջադրվել ՃՄ նախագահ։ Թե այդ երիտասարդը որքանով էր առնչվում ճարտարապետությանը, առավել եւս ՃՄ-ին, դժվար է ասել։
-ՃՄ անդամ էիք, հիմա այլեւս միության անդամ չեք։ Ի՞նչ զգացողություն ունեք։
-Ուրախ եմ, որ այլեւս անդամ չեմ։ Դեռ 2002-ին էի ուզում դուրս գալ, այն ժամանակ խորհուրդ չտվեցին, ասելով, ակցիայի կվերածվի։ Բարեբախտաբար հիմա պաշտոնյա չեմ, ազատ եմ արտահայտելու կամքս։
Մեր ներքին սահմանադրությունը, մեր մոտեցումները տարբեր են։ Ես միության ամենապատասխանատու անդամն եմ եղել՝ բազմաթիվ հարցերում օգնել եմ միությանը, բայց փոխարենը միայն դավեր, ինտրիգներ, նախանձ ու չարություն եմ տեսել կոլեգաներիցս։
Մեր ճանապարհները տարբեր են։ Պարզապես Հյուսիսային պողոտայի հասցեին ՃՄ-ի անունից հանդես եկող ՃՄ նախագահին կուզենայի ասել՝ պարոն Մինասյան, միությունը չի կարող ունենալ հավաքական կարծիք, ստեղծագործական միություններում հիմա նման բան չկա։ Իսկ եթե միություն ասելով ձեր անձը նկատի ունեք, համարձակություն ունեցեք, ասեք, որ Հյուսիսային պողոտան ձեզ դուր չի գալիս, որովհետեւ մասնակից չեք եղել նախագծին։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

