
ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
- Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ սփռել Հայաստանի տարածքում։ Այդպիսով օգնել «ձայնազուրկ» հհշական հանրությանը՝ դիմակայելու «Քոչարյանի հակաթուրքական քաղաքականությունը շարունակող Սերժ Սարգսյանին»։

«Աշխարհից մեկուսացած հայ ժողովրդին» լուսավորելու եւ գունավոր հեղափոխության ճանապարհով «իշխող վարչակարգը փոխելու կենսական անհրաժեշտությունը» բացատրելու անհետաձգելի հրամայականը հիմնավորելով՝ հոդվածագիրը հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանի առաջավոր փորձը. «Արեւելյան բլոկի կազմալուծման գործում «Ազատություն» ռադիոկայանի խաղացած դերը հստակ պատկերացում է տալիս այս տարբերակի արդյունավետության մասին»։
Հեղինակը, իհարկե, չի չափազանցում «Ազատություն» ռադիոկայանի անուրանալի ներդրումը ԽՍՀՄ-ի փլուզման եւ Վրաստանում, Ուկրաինայում ու Ղըրղզստանում գունավոր զորաշարժերի միջոցով իշխանությունը տապալելու գործում։ Մի բան է զարմացնում. թուրքերն ինչո՞ւ պետք է նեղություն քաշեն հատուկ հաղորդումներ պատրաստելու Հայաստանի համար, եթե «Ազատություն» ռադիոկայանը վաղուց արդեն դա անում է եւ բավական բարձր մակարդակով։ Որքանո՞վ արդյունավետ՝ այլ խնդիր է։
Ամերիկյան պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «ազատության» խոսնակները, որ, թվում է, պետք է հանդես գային չեզոքության դիրքերից, տարիներ շարունակ, որպես կանոն, խաղում են ընդդիմության կիսադաշտում։ Այսինքն՝ ընդդիմության կողմից հանդես գալով որպես զուտ հայկական պապից ավելի կաթոլիկ արմատական լրատվամիջոց։ Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ ուղղակի քարոզում են ՀՀՇ-ի օգտին, հաճույքով գովազդելով հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն փայլատակող նախկիններին եւ հեգնելով, տեղ-տեղ պարզապես «քլնգելով» ընդդիմության այն խաղացողներին, որոնք, իշխանություններին չսիրելով հանդերձ, ՀՀՇ-ի թեւի տակ մտնելու ցանկություն չունեն։ Եւ այս ամենը՝ կեղծ «անաչառության» եւ «պրոֆեսիոնալիզմի» քողի ներքո։
Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին՝ 2007թ. ընտրություններից առաջ, նախագահի աշխատակազմը մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգ էր անցկացրել, եւ դրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանն էր։ Արդյունքներն ինքնին խոսուն էին։ Ըստ այդմ՝ իրեն «անկողմնակալության» էտալոն համարող այս ռադիոկայանի քաղաքական լրատվության առյուծի բաժինը հակաիշխանական քարոզչություն էր եւ «անվճար» գովազդ՝ ընդդիմության օգտին։ Նախագահի աշխատակազմն այն ժամանակ նույնիսկ դիմել էր ԱՄՆ դեսպանատան պատասխանատուներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այդ արտառոց փաստի վրա։
Գրեթե նույն պատկերը, ի դեպ, արձանագրել էին ԵԽ հովանու ներքո գործող անկախ փորձագետները՝ ի դեմս Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի մոնիտորինգի խմբի։
Նախագահական ընտրություններին ընդառաջ «Ազատություն» ռադիոկայանը փոքր-ինչ փոխել է իր «քարոզչական» մարտավարությունը. ավելի զգուշավոր գործելակերպ է որդեգրել՝ բացահայտ «քարոզարշավից» անցել է թաքնված քարոզչության ոլորտ. բնականաբար՝ հօգուտ տեր-պետրոսյանական ընդդիմության։ «Պրոֆեսիոնալների» համար ի՞նչ մեծ բան է, անաչառ ձեւանալով՝ տիրաժավորել ԼՏՊ-ի ու նրա թիմակիցների իմաստուն մտքերը, «ավազակապետական համակարգին» ուղղված մերկապարանոց մեղադրանքները եւ ստահոդ պնդումները։
Դիցուք, անհրաժեշտ է, ասենք, լուսաբանել Արշակ Սադոյանի ասուլիսը։ «Ազատության» պրոֆեսիոնալներն այս պարագայում Սադոյանին ուղղված կիլոմետրանոց հարցի համատեքստում շարադրում են մի ամբողջ տրակտատ՝ Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ճառից, վերջում հպանցիկ, կես նախադասությամբ անդրադառնում Սադոյանի արձագանքին։ Արդյունքում՝ ռադիոլսողն «ըմբոշխնում» է իշխանությունների վրա նետված ցեխարձակումները, իսկ Սադոյանի պատասխանը տեղնուտեղը մոռացվում-գնում է։
Նույն «էֆեկտին» կարելի է հասնել «մամուլի տեսության» միջոցով՝ տիրաժավորելով հհշական մամուլի հրապարակումների «չալաղաջ» կտորները։ Տարբերակները շատ են. մնում է արհեստավարժորեն օգտվել անկողմնակալության պատրանք ստեղծելու մեխանիզմներից եւ քարոզել, քարոզել մինչեւ վերջ։
Կողքից նայելիս դժվար է ձերբազատվել զգացողությունից, որ գործ ունենք մեկ միասնական կենտրոնից ղեկավարվող, Տեր-Պետրոսյանի առաջադրման «քաղաքացիական նախաձեռնության» գրասենյակի հետ խստիվ համաձայնեցված ու համակարգված աշխատող քարոզչամեքենայի հետ, որի առանցքային պտուտակներից մեկը հենց «Ազատություն» ռադիոկայանն է։
Բայց քանի որ նախկին նախագահը սիրում է անակնկալներ մատուցել հանրությանը, չենք զարմանա, եթե տեր-պետրոսյանական վեցյակն օրերից մի օր, միջազգային հանրության ականջին նստելու խոստմանը հավատարիմ, «կանխարգելիչ» մի նամակ էլ «Ազատության» Պրագայի կենտրոնակայանին կամ ամերիկյան կառավարությանը գրի՝ բողոքելով, որ «Ազատություն» ռադիոկայանն անհավասարակշիռ է լուսաբանում քարոզարշավը. անսքող քարոզչություն է իրականացնում հօգուտ... իշխանությունների՝ ընդդիմությանը զրկելով եթերից։
Այդպիսով ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ գառները կենդանի կմնան. «Ազատությունը» հանգիստ խղճով կշարունակի քարոզել Տեր-Պետրոսյանի օգտին, պետդեպն ու ռադիոկայանի «մայր գրասենյակն» էլ ստիպված չեն լինի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներին կշտամբել միտումնավորության համար։
- Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

