
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
- Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ գտնվել է Կենտրոն թաղապետարանի հաշվեկշռին։

Երեւի բոլորն էլ հիշում են, որ այն տարիներին Կենտրոնի համայնքապետը կարկառուն հհշական Արարատ Զուրաբյանն էր։ Նշված շինությունը կադաստրում թաղապետարանի անունով է գրանցվել 2001թ. հուլիսի 11-ին, իսկ 20 օր չանցած օտարվել (վաճառվել) «Կանանց համահայկական միությանը»՝ ի դեմս նշված միության ղեկավար Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի (նախկին նախագահի կնոջ)։ Այս փաստն արդեն իսկ հուշում է, որ թաղապետարանը շտապել է կադաստրում շինության փաստաթղթային ձեւակերպումներն ապահովելով այն «ապրանքային տեսքի» բերել հենց վաճառքի գործարքն իրականացնելու համար։
Կարծում ենք, դժվար չէ հասկանալ այն հարցի պատասխանը, թե Վարդանանց 5ա հասցեում գտնվող այդ շինությունն ինչո՞ւ է վաճառվել հենց «Կանանց համահայկական միությանը»՝ այն պարագայում, երբ Հայաստանում հասարակական կազմակերպությունների, այդ թվում` նաեւ տարածքի կարիք ունեցող կազմակերպությունների պակաս չկար։ Այլ կերպ ասած, կվաճառվե՞ր արդյոք, եթե այդ միության ղեկավարը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը չլիներ, ավելի ճիշտ, նա չլիներ Լ.Տեր-Պետրոսյանի կինը։
Ավելին. թաղապետարանի եւ «Կանանց համահայկական միության» միջեւ 2001թ. օգոստոսի 30-ին կնքված պայմանագրով գույքը վերջինիս է վաճառվել ընդամենը 5 927 800 դրամով։ Այդ գումարը, որ (12 000 դոլար էլ չէր) մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող եւ 202,65 քմ մակերես ունեցող շինության համար ծիծաղելիորեն չնչին է նույնիսկ այն ժամանակվա գների պայմաններում։ Ընդ որում, նշված գումարից միանվագ վճարվել է 2 մլն 74730 դրամը, իսկ մնացած գումարը, համաձայն սահմանված ժամանակացույցի, հավասար չափաբաժիններով պետք է վճարվեր 2002-2006թթ. ընթացքում։ Վերը նշվածն էլ ավելի հասկանալի է դառնում, եթե նկատի ունենանք, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը տվյալ գործարքով, թերեւս ի սկզբանե, նպատակ է ունեցել շինությունը ձեռք բերել ոչ թե «Կանանց համահայկական միության», այլ հենց իր եւ իր ամուսնու համար։
Այն, որ միությունը, որպես հասարակական կազմակերպություն, տարածքի կարիք չի ունեցել, վկայում է առքուվաճառքը կադաստրում գրանցելուց ընդամենը 2 ամիս անց «Կանանց համահայկական միության» համակարգող խորհրդի 12.11.2001թ. նիստի թիվ 5 արձանագրությունը։ Դրանով որոշվել է 202,65 քմ մակերեսով տարածքը թաղապետարանից ձեռք բերած գնով օտարել (վաճառել) Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։ Որոշվել է ու... վաճառվել։ Պայմանագիրը կնքվել է 2001թ. դեկտեմբերի 12-ին, իսկ 8 օր անց հիշյալ գույքի նկատմամբ գրանցվել է Լյուդմիլա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանների իրավունքը որպես համասեփականատերերի։
Հետագայում, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա, նշված գույքը բաժանվել է երկու մասի (57,4 քմ եւ 145,25 քմ) եւ 2002թ. հոկտեմբերի 10-ին գրանցվել կադաստրում։ Դրանից հետո, հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, 145,25 քմ մակերեսով տարածքը 2003թ. հուլիսի 17-ին կնքված վարձակալության պայմանագրով, 20 ամիս ժամկետով, ամսական 1180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարձավճարով տրվել է «Յումակս» ՍՊԸ-ին վարձակալության։ Կադաստրում վարձակալության իրավունքը գրանցվել է 2003թ. հուլիսի 21-ին, սակայն հետագայում, 20 ամիս հետո էլ նշված իրավունքի դադարման վերաբերյալ փաստաթղթեր ու դիմում չի ներկայացվել։ Տվյալ գործարքից առնվազն 20 ամսվա ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 23600 դոլարին համարժեք դրամ։
Պարապ չի թողնվել նաեւ մյուս՝ 57,4 քմ մակերեսով տարածքը։ 2003թ. հոկտեմբերի 7-ին կնքված վարձակալության պայմանագրով այն 2 տարի ժամկետով, ամսական 142,500 դրամ վարձավճարով տրվել է քաղ. Աննա Հարությունյանին։ Ավելի քան 18 ամիս անց, 14.04.2005թ. կողմերի միջեւ կնքված համաձայնագրով վերը նշված պայմանագրի գործողությունը դադարել է, այդ ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 2 565 000 դրամ վարձավճար։
Նույն տարածքը 2005թ. մայիսի 2-ին կնքված վարձակալության պայմանագրով 1 տարի ժամկետով, ամսական 20 000 դրամ վարձավճարով տրվել է «Արկոկոմպյուտերթրեյդինգ» ՍՊԸ-ին։ 2005թ. հոկտեմբերի 19-ին կնքված համաձայնագրի հիման վրա նշված ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը դադարել է։
Այս վերջին պայմանագրով նախատեսված վարձավճարի խիստ փոքր չափը, անշուշտ, կասկածի տեղիք է տալիս եւ առաջացնում ձեւական լինելու տպավորություն։ Փաստն այն է, որ հենց նույն տարածքը դրանից կարճ ժամանակ առաջ 142 500 դրամով է վարձակալության տրված եղել (այն էլ 2 տարով), իսկ հիշյալ ՍՊԸ-ին՝ ընդամենը 20 000 դրամով եւ 1 տարով, երբ կարճաժամկետ գործարքների դեպքում վարձավճարը սովորաբար ավելի բարձր է լինում։ Տարօրինակ է նաեւ այն, որ պայմանագրով նախատեսված ժամկետի դեռ կեսն էլ չլրացած, հիշյալ ՍՊԸ-ն կամովին համաձայնել է հրաժարվել նշված տարածքը «ջրի գնով» (մոտ 50 դոլարով) վարձակալելուց։
Սակայն փաստաթուղթը փաստաթուղթ է, եւ ընդունենք, թե Տեր-Պետրոսյանները նշված պայմանագրի գործողության 5 ամսում, ընդհանուր առմամբ, ստացել են ընդամենը 100 000 դրամ։ Այսպիսով վերոհիշյալ գործարքներից Տեր-Պետրոսյաններն, ընդհանուր առմամբ, ստացել են առնվազն 2 665 000 դրամ եւ 23 600 դոլարին համարժեք գումար։ Հիշյալ շինության 145,25 քմ մակերեսով տարածքը հետագայում նույնպես տրվել է վարձակալության. 2006թ. մարտ-ապրիլ ամիսներին Լ.Տեր-Պետրոսյանի որդու (Դավիթ Տեր-Պետրոսյանի) կողմից այն վարձակալության է տրվել «Նյու Սպորտս» ՍՊԸ-ին, որը Հայաստանում ներկայացնում է «Պումա» եւ «Դիադոռա» ապրանքանիշերը։ Ընկերության կողմից տարածքի վարձակալությունը դադարեցվել է 19 ամիս անց՝ այս ամսվա սկզբին։
Ներկայումս մյուս՝ 57,57 քմ մակերեսով տարածքում գործում է «Ռուդիի խաղալիքները» ՍՊԸ-ի խաղալիքների խանութը, սակայն տարածքի վարձակալության վերաբերյալ անշարժ գույքի կադաստրի Կենտրոն ստորաբաժանումում պայմանագիր չկա։ Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե վերջին երկու գործարքի արդյունքում Տեր-Պետրոսյանները որքան վարձավճար են ստացել։
Հետաքրքիր է, իսկ Տեր-Պետրոսյանները գույքի վարձակալությունից ստացած եկամուտներից վճարե՞լ են ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկերը... Մեր այս հարցն ուղղված է նաեւ հարկային պետական ծառայությանը։
Ի դեպ, այս առնչությամբ կասկածները դարձան լուրջ, երբ ծանոթացանք հետեւյալ փաստին։ Հարկային մարմնում 1994 թվականից հաշվառված «Կանանց համահայկական միությունը» մինչ օրս ներկայացված հաշվետվություններում որեւէ շրջանառություն (այդ թվում` նաեւ անշարժ գույքի առքուվաճառք) ցույց չի տվել, ինչը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կողմից օրենսդրությունն արհամարհելու պերճախոս վկայությունն է։
- Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
Քննարկում
AZGASER գրել է:- Կարեն
Մարտիկյանը, հայոց աշխարհի անձնակազմի մեծ մասի հետ միասին, Լիզինգի գծով գլխավոր մասնագետ է աշխատում ՍՍ-ի մոտ:
Ուրեմն հյուսիսային պողոտայի միլիոն քառակուսի մետրերը կոպեկներով ՌՔ ըկերա-բարեկամական կլանին վաճառելը օրինական գործարք էր, իսկ ԼՏՊ երկու քառակուսի մետրի վրա աղմուկ են բարձրացրել, պրիտոմ հիմարավարի: 2001 թվականից սկսած Երևանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործաքները վերահսկվում են ՌՔ-Արմենչիկ &Co կողմից: Եթե կրիմինալ կա, ուրեմն իրենք էլ են խառը: Казел-ներ:
De wor nerka xekarwarutjan mat@ qa.ota. da karcum em pasta. Ura kga jamanak wor hajastanum mardik(xekawarner@, pashtonjaner@) irenc ashxatawardzow kapren. Chnajac es hollandum el mekel tenum es mi minister kamel daze arqajazn(belgia) poxera kerel.- Կարեն
SkyFlyer գրել է:
Դե իհարկե, երբ մարդիկ սկսում են փպաստերով ու կոնկրետ թվերով խոսել, դառնում են գործակալ ու չգիտես ինչ։ Հիմա կասեք, վա՜յ, բա ներկա կաշաակերներին տեսեք որ թալանում են, և այլն... Դրանց հերթն ել կգա։
Այս փաստը, որ աշխատել ու գտել են այդքան թվեր արդեն գովելի է։ Ով ինչ անում է չի անում, մի օր պատասխան կտա, սակայն տվյալ հոդվածը վերաբերվում է մեր հարգարժան առաջին նախագահին ու նրա ընտանիքին։ Եթե նրանք են խուսափում հարկերից ուրեմն բոլորն ել իրավունք ունեն անել դա։
Ամերիկայի ամենահայտնի նախագահներից Բենջամին Ֆրանկլինը մի առիթով ասել է՝
«Կյանքում երկու բան է հաստատ ու անխուսափելի՝ մահը և հարկերը»։
serj գրել է:- Կարեն
Մարտիկյանը, հայոց աշխարհի անձնակազմի մեծ մասի հետ միասին, Լիզինգի գծով գլխավոր մասնագետ է աշխատում ՍՍ-ի մոտ:
Ուրեմն հյուսիսային պողոտայի միլիոն քառակուսի մետրերը կոպեկներով ՌՔ ըկերա-բարեկամական կլանին վաճառելը օրինական գործարք էր, իսկ ԼՏՊ երկու քառակուսի մետրի վրա աղմուկ են բարձրացրել, պրիտոմ հիմարավարի: 2001 թվականից սկսած Երևանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործաքները վերահսկվում են ՌՔ-Արմենչիկ &Co կողմից: Եթե կրիմինալ կա, ուրեմն իրենք էլ են խառը: Казел-ներ:
Казел Карен-ը խելոք միտք է հայտնում; Րազ լՏՊ-ին բռնել եք, ուրեմն դուք եա մեղավոր, որ վախտին չեք բռնել:Տուֆտա:- Կարեն
hayk գրել է:- Վիշապ
Բարի օրվա ժամ:) քեզ երբևէ ասե՞լ են որ դու միամիտ ու ազնիվ մարդ ես… շատ պարզամտորեն ես ախր վերլուծում այս իսկապես կեղտոտ աշխարհի կեղտոտ խաղերը։ Պարզ է, որ ոչ ոք էլ այս աշխարհում սուրբ չի, ու միարժամանակ էլ ոչինչ էլ պարզ չի։))) Իմիջայլոց հետաքրքրիր է, դու գիտե՞ս թե որն է 21-րդ դարի ամենասարսափելի զենքը…
Իհարկե գիտենք, դա քո նման մարկանց ողնաշարի ախտահարումն է ռադիոակտիվ տանտալի միջոցով: Խոսում է, բայց չի հասկանում նյութը:- Վիշապ
serj գրել է:- Armen
Հոդվածը իմաստ չունի, քանի որ խախտման փաստեր չկան, այլ կան միայն կասկածներ: Բանն այն է, որ Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ-ը չգիտի Տեր-Պետրոսյանների հարկային մուծումների քանակը, նա միայն ասում է թե որքան եկամու են ունեցել Տեր-Պետրոսյանները և վերջում էլ հարց է տալիս "Հետաքրքիր է, իսկ Տեր-Պետրոսյանները գույքի վարձակալությունից ստացած եկամուտներից վճարե՞լ են ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկերը"Սիրելի Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ, եթե հարցի պատասխանը չունեք հոդված մի գրեք...իսկ դուք և ձեր "թերթը" հարկերը վճարու՞մ եք...
Իսկ քեզ ով է ստիպում բռնել կռիսի պոչից՞:- Armen
Dr Janwjan գրել է:- Վիշապ
Ախր ընկեր ջան, խելագարվել կարելի է թե էս անկապ երկրում մարդու (կոնկրետ ինձ՝ ընթերցողիս) ոնց են տխմարի տեղ դնում։ Հիմա այս հոդվածում ինչ–ինչ փաստեր է նշված թե այսինչ մարդը (ենթադրենք թե կապ չունի որ ԼՏՊ–ն է)ինչ–որ գործարքներ է արել, ինչ–որ տարածք է առել (ընդ որում 12000 դոլարը էն ժամանակ նորմալ թիվ էր, ես իմ երեքսենյականոցը 2002 թվին 5000-ով եմ առել, նոտարական պայմանագիրն էլ մոտս է, կարող եմ չհավատացողների աչքը կոխել), վարձով է տվել ու կասկածելի է, կարող ա՞ հարկերը չի մուծել։ Ու տեսեք սրան էսքանով էր վարձով տալիս, իսկ են մյուսին կասկածելիորեն էժան է տվել։ ԱՐԱ մարտիկյան ես ինչ ես, խո դու ապուշ չե՞ս, դե արի ու մի ասա, կոնկրետ կասկած ունես, դիմիր ԴԱՏԱՐԱՆ արա՛, թող պարզեն ու հետո կգրես, որ տեղի է ունեցել ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ, իսկ դու հիմա ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ես գրել հերիք չի, դեռ շատերն էլ ԿՈՒՏԸ ուտում են։ Արա չգիտեմ ե՞ս եմ գիժը, թե էս գժերի մեջ եմ ապրում։
Քանի որ դու ես հարցնում, ուրեմն լսիր պատասխանը: Դո՛ւ ես գիժը և ապրում ես խելոք մարդկանց շրջանում, այնպես որ փասափուսեդ հավաքիր ու չքվիր այս ֆորումներից; Ծայրահեղ դեպքում կարդա և մի մխտռի մարդկանց տրամադռությունը քո գժական վարքով; Եղավ՞. դե դավայ:- Վիշապ
vano գրել է:- Վիշապ
Ընդ որում մենակ սրանք չեն, հայլուր –մայլուրից սկսած վերջացրած քոսոտ ալիքներով որ լոտո–մոտո են առավոտից իրիկուն կուտ տալիս, սկսել են "չար Լեվոնի արարքները" երգել ու տուֆտել։ Առավոտից հերթ ա կանգնած, ինչ որ կաՌկաՌուն դեմքեր ու դեպքեր հայտնվում են հերթով ու սկսում վերլուծել ԼՏՊ–ի նախադասությունները։ Բայց հենց կոնկրետ իրեն՝ հերոսին դուխները չի հերիքում գոնե մի անգամ հրավիրեն ու ասեն այ ընկեր ջան, էս որ ասել ես կամ ասում ես, յանի ի՞նչ ես ասում։ Ցնդեցինք արա,չգիտեմ ինչ անեմ, ինձ դնեմ դեբիլի տեղ, թե ինչ… վաղուց մտածում եմ սիկտիր լինել այս երկրից ինչքան հնարավոր է հեռու, ու մոռանալ ընդհանրապես որ ՀԱՅ եմ ծնվել։
Դեբիլի տեղ մի դիր քեզ մնա նույն վիճակում; Գիժ դրությունդ մեզ հոգեհարազատ է արդեն; Հիմա էլ դեբիլի հետ պիտի գլուխ դնենք՞:- Վիշապ
Armen գրել է:- Վիշապ
Ընդ որում մենակ սրանք չեն, հայլուր –մայլուրից սկսած վերջացրած քոսոտ ալիքներով որ լոտո–մոտո են առավոտից իրիկուն կուտ տալիս, սկսել են "չար Լեվոնի արարքները" երգել ու տուֆտել։ Առավոտից հերթ ա կանգնած, ինչ որ կաՌկաՌուն դեմքեր ու դեպքեր հայտնվում են հերթով ու սկսում վերլուծել ԼՏՊ–ի նախադասությունները։ Բայց հենց կոնկրետ իրեն՝ հերոսին դուխները չի հերիքում գոնե մի անգամ հրավիրեն ու ասեն այ ընկեր ջան, էս որ ասել ես կամ ասում ես, յանի ի՞նչ ես ասում։ Ցնդեցինք արա,չգիտեմ ինչ անեմ, ինձ դնեմ դեբիլի տեղ, թե ինչ… վաղուց մտածում եմ սիկտիր լինել այս երկրից ինչքան հնարավոր է հեռու, ու մոռանալ ընդհանրապես որ ՀԱՅ եմ ծնվել։
Վաղը-մյուս-օր դրանք լրիվ ուրիշ երգ են երգելու...սա է ցավալին /անողնաշարությունը/- Վիշապ
ԶՄ գրել է:
Վարդանին:
Հայրենակից... դու ոչ թե քննարկում ես, այլ քանդակում, անհարմար է չի կարելի իջնել նրանց մակարդակին:
ara գրել է:- Nerses
Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ:
Kartses hima sovorel es khosel. Ain inch karozum es inkd kirarri. Nakhord hodvatstd karda yev sxalnerd chshtir.- Nerses
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

