
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
- Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին որեւէ բան հարցնում։ Անում են՝ ինչ ուզում են։

Օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեք օրը մեկ ասուլիս է հրավիրում ու երկար խոսում նախկին իշխանությունների բացառիկ ազնվության մասին։ Մինչդեռ ժամանակին նա յուր թիմակիցներին մեղադրում էր հենց թալանի ու անօրինականությունների մեջ։ Իսկ թիմակիցներն էլ, ի դեպ, մեղադրում էին Բագրատյանին։ Թարմացնենք որոշ մարդկանց հիշողությունը։
Եւ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության մամուլի ծառայության 1998 թվականի հունիսի 30-ի հայտարարությունը (որոշ կրճատումներով)։
«Վերջին ժամանակներս որոշ քաղաքական գործիչների կողմից կեղծ լուրեր են տարածվում Հրանտ Բագրատյանի հասցեին։
Քաղաքացի Վանիկ Սմբատի Սիրադեղյանը (1946թ. ծնվ.) լայն գործունեություն է ծավալել հասարակության ուշադրությունն իրենից շեղելու, իր վերահսկողության տակ գտնվող լրատվության մարմինների միջոցով բացահայտ կեղծիքներ տարածելու, հայհոյանքներ տալու ուղղությամբ։ Եթե Վանիկ Սիրադեղյանը, փնովելով Հրանտ Բագրատյանին, պարզապես բանտից խուսափելու փորձեր է կատարում նկատի ունենալով իր կողմից կազմակերպած մարդասպանությունները, փորձում է «փրկել» իր կողմից ժողովրդից փախցրած աներեւակայելի կարողությունը, խուսափել երկրի զարգացումը մի երկու տասնամյակով հետ գցած լինելու համար պատասխանատվությունից, ապա մյուսները հիանալի հասկանում են, որ քաղաքացի Վանիկ Սիրադեղյանի չկշռադատված ելույթները լավ առիթ են հասարակությանը Հրանտ Բագրատյանի դեմ գրգռելու, երկրում նկատվող քաղաքական, տնտեսական անկումը որեւէ կերպ բացատրելու համար։
Քաղաքացի Վանիկ Սիրադեղյանն այս անգամ լրիվ իրեն կորցրել էր։ Լկտի արտահայտություններից բացի նա փորձեց աղմուկ բարձրացնել Երեւանի «Արարատ» գինու կոմբինատի սեփականաշնորհման հարցով։ Զգացվում էր նրա ցայտնոտի մեջ լինելը։ Պրն Սիրադեղյանին պետք է հանգստացնենք. նրան իրոք անխուսափելի կործանում է սպասում, բայց ոչ այնքան շուտ, ինչպես իրեն թվում է։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք լավ հասկանում են, որ Վանիկ Սիրադեղյանը հիանալի միջոց է վերջնականապես կործանելու ՀՀՇ-ն։ Եթե նա հայտնվի բանտում, ապա ՀՀՇ նոր ղեկավարը, հնարավոր է, կարողանա աստիճանաբար կենդանացնել կազմակերպությունը։ Սիրադեղյանի լինելիության պարագայում կազմակերպությունը կործանված է։
Պատկերացնո՞ւմ եք, Վանիկ Սիրադեղյանը սկսել է խոսել ազնվությունից։ Հրանտ Բագրատյանին վերագրվեց գինու կոմբինատի 25 տոկոս բաժնեմասի ստվերային սեփականատիրության իրավունքը։ Կեղծիքը պետք է չափ ու սահման ունենա։ Եթե «Իրավունքը» «հայտնաբերի» վերը նշված 25 տոկոսի բաժնեմասը (պետության կողմից բաժնետերերի ռեեստր գոյություն ունի), ապա Հրանտ Բագրատյանը դրանց 100 տոկոսն էլ նվիրում է «Իրավունքին»։ Դե, ուրեմն, շտապեք տիրանալ ձեր բաժնետոմսերին։
Բացի այդ, Հրանտ Բագրատյանը մեր երկրի հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որը մինչեւ հրաժարական տալը ու դրանից հետո օրինական ճանապարհով լուրջ փողեր է աշխատել։ Այդքանից հետո սազակա՞ն էր Հրանտ Բագրատյանին ինչ-որ մեկ գործարանում ընդամենը 25 տոկոս ունենալը։ Գինու կոմբինատի մասին արվող դատարկ հայտարարություններին ավելացնենք այն, որ ՆԳՆ-ն դրա սեփականաշնորհմանը որեւէ առարկություն չի ունեցել։
Ուրեմն ինչո՞ւ համար է Վ.Սիրադեղյանի բարձրացրած աղմուկը։ Նախ, կոմբինատի մի մասը բառի բուն իմաստով նա կերել է Ս.Սեւադայի հետ (տերերը պահանջում են վերադարձնել յուրացրած գույքը)։ Ապա, նրա շրջապատը տիրում է զովացուցիչ ջրերի եւ հյութերի արտադրության շուկային։ Այժմ, առնելով գինու կոմբինատում «Պեպսի-կոլա» ընկերության կողմից ներդրումներ կատարելու լուրը, քաղաքացի Սիրադեղյանը իրար է խառնվել։
Վանիկ Սմբատի, օրենքի խախտումներ ե՞ք փնտրում, խնդրեմ։ Տասնյակ օբյեկտներ հենց այնպես նվիրել եք (եւ ոչ թե սեփականաշնորհել) ձեր հարազատներին (դուք համարում էիք, որ այդ ամենն առանց այդ էլ ձերն է, էլ ինչո՞ւ պետք է սեփականաշնորհեք)։ Միայն Երեւանում քաղաքապետերի կողմից տասնյակ հին գեղեցիկ օբյեկտներ, ամբողջ այգիներ, բազմաթիվ տարածություններ ձրիաբար տրամադրվել են ձեր կողմից հովանավորվող մանկլավիկներին։ Արդար սեփականաշնորհման կողմնակից, իսկ այգիներն ինչո՞ւ էիր խլում երեխաներից։
Հրանտ Բագրատյանի դեմ բարձրացրած վայնասունը նպատակ ունի թույլ չտալու նրա վերադարձը։ Չէ՞ որ առջեւում իշխանությունների փոփոխության խնդիրն է։ Երկիրը թաղվում է սոցիալիստական կոռուպցիայի, անգրագիտության եւ դեմագոգիայի գիրկը։ Աղմուկ բարձրացնողները պետք է հասկանան, որ Բագրատյանի կամ նրա գաղափարները կիսողների վերադարձն անխուսափելի է»։
Քննարկում
Վահագն Ղուկասյան գրել է:
Ու՞ր է հոդված, որ մի հատ էլ քննարկենք : Երեւանցին լավ էլ հիշում է, երբ մայրաքաղաքի այգիներում մի-քանի սրճարան կառուցվեցին : Հիշում ենք նաեւ, որ այդ սրճարանները թեթեւ կոնստրուկցիաներ էին, եւ ոչ թե՝ բետոնե հիմնական կառույցներ : Նաեւ հիշում ենք, որ այդ սրճարանների տերերի վրա, որպես պարտականություն էր դրված՝ խնամել այգիերը, ի տարբերություն ներկա ռեժիմի թույլատված ապորենիություններին, այն ժամանակ ծառեր չէին կտրվում տեղը ռեստորաններ ու գիշերային կլուբներ սարքելու համար : Եւ ոչ էլ սովետական «փոդրադչիներ» «էլիտար» կոչված տներ էին սարքում՝ մարդիք էին իրենց տներից դուրս շպրտելով :
hayk գրել է:
Սենց լացելու բաներ մի գրեք էլի, մեղք ենք, մղկտում ենք կարդալուց; Վահագն Ղուկասյան ջան , էշից իջի, ոտքով քայլի մի քիչ, որ լավ տեսնես իրականությունը:
marine haroyan գրել է:- Վահագն Ղուկասյան
Ու՞ր է հոդված, որ մի հատ էլ քննարկենք : Երեւանցին լավ էլ հիշում է, երբ մայրաքաղաքի այգիներում մի-քանի սրճարան կառուցվեցին : Հիշում ենք նաեւ, որ այդ սրճարանները թեթեւ կոնստրուկցիաներ էին, եւ ոչ թե՝ բետոնե հիմնական կառույցներ : Նաեւ հիշում ենք, որ այդ սրճարանների տերերի վրա, որպես պարտականություն էր դրված՝ խնամել այգիերը, ի տարբերություն ներկա ռեժիմի թույլատված ապորենիություններին, այն ժամանակ ծառեր չէին կտրվում տեղը ռեստորաններ ու գիշերային կլուբներ սարքելու համար : Եւ ոչ էլ սովետական «փոդրադչիներ» «էլիտար» կոչված տներ էին սարքում՝ մարդիք էին իրենց տներից դուրս շպրտելով :
ai kez ban vanon norits haitnvav vai mez mer erkrin lava eli ov tchi alarym glyx e bartsratsnym- Վահագն Ղուկասյան
marine haroyan գրել է:- Վահագն Ղուկասյան
Ու՞ր է հոդված, որ մի հատ էլ քննարկենք : Երեւանցին լավ էլ հիշում է, երբ մայրաքաղաքի այգիներում մի-քանի սրճարան կառուցվեցին : Հիշում ենք նաեւ, որ այդ սրճարանները թեթեւ կոնստրուկցիաներ էին, եւ ոչ թե՝ բետոնե հիմնական կառույցներ : Նաեւ հիշում ենք, որ այդ սրճարանների տերերի վրա, որպես պարտականություն էր դրված՝ խնամել այգիերը, ի տարբերություն ներկա ռեժիմի թույլատված ապորենիություններին, այն ժամանակ ծառեր չէին կտրվում տեղը ռեստորաններ ու գիշերային կլուբներ սարքելու համար : Եւ ոչ էլ սովետական «փոդրադչիներ» «էլիտար» կոչված տներ էին սարքում՝ մարդիք էին իրենց տներից դուրս շպրտելով :
- Վահագն Ղուկասյան
Armen գրել է:- marine haroyan
ai kez ban vanon norits haitnvav vai mez mer erkrin lava eli ov tchi alarym glyx e bartsratsnym
marine haroyan ջան, դու անհանգստանալու ոչինչ չունես, նրանք Բրազիլիա չեն գալու:- marine haroyan
ՀԻՄԱ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Համաեվրոպական նշանակության ֆուտբոլային ընտրարշավի ավարտից մեկ տարի անց հին աշխարհամասի ազգային հավաքականները կսկսեն պայքարը 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար։ Ինչպես հայտնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր, Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է արգենտինացի Խուան Պաբլո Հաբեյկային նաեւ 2-րդ պարտիայում Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի ...ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊրահայում ավարտված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբիստուհի Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի 5 մարզիկներից եւ ոչ մեկը մեդալ այս անգամ չնվաճեց: Սամբոյի հավաքականի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
5
Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս իսպառ անհետացել են անեկդոտները հայկական ռադիոյի մասին։ Հիմա ոչ ոք հայկական ռադիոյին ոչինչ չի հարցնում։ Ինչը թերեւս զարմանալի չէ։ Ո՞վ է հիմա ընդհանրապես որեւէ մեկին ...ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինչպես հայտնի է, մաքսային համակարգում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում մաքսային արարողակարգերի պարզեցման ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ հետզհետե կատարելագործվում են նաեւ մաքսային հսկողության մեխանիզմները, ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ բուք: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Շիրակում կդիտվի նաեւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ...ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման «օրիգինալ» մի ծրագիր. մյուս կուսակցությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը «Դաշինք» կուսակցությունը գումարել էր իր երկրորդ եւ վերջին համագումարը։ Օրակարգում կուսակցությունը վերակազմավորելու միջոցով Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու հարցն էր։ Համագումարի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ
Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունել է ելնելով բարոյական սկզբունքներից, խղճի թելադրանքից եւ համերաշխության զգացումից: Կասկած չկա, որ Ռուսաստանն այս հարցում սկզբունքային, սակայն կշռադատված քաղաքականություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ 17
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ ...ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջնորդվելով այս սկզբունքով` երեկ ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ իր գրասենյակ էր հրավիրել լրագրողներին, ասելու այն, ինչ բազմիցս էր կրկնել՝ ընդդիմության ուժերի կողմից հանրապետության 1923 ընտրատարածքներում ...ՄԵՐ ԲԵՌՆԵՐԸ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է 350 վագոն, որոնց զգալի մասը նախատեսված է Հայաստան տեղափոխման համար: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՆՈՐԻՑ ԿԹՌՉԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 27-ին կիրականացնի Երեւան-Բեյրութ, Երեւան-Հալեպ չվերթերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերի 13-ին՝ թուրքական կողմից տեխնիկական սպասարկում չապահովելու պատճառով: Ինչպես ...ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԺԱՆՏԱԽՏՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Իսահակյան, շուրջ երկու ամիս առաջ քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների ակտիվ գործունեությունը աչքներիս առաջ է։ Եթե ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջերս թուրքական «Ռեֆերանս» թերթն իր «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը» հրապարակման մեջ պաշտոնական Թուրքիային հորդորել էր հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներ ...ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այդ օրը լրանում էր հերոսի ծննդյան 50-ամյակը:
Պղնձաձույլ ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՃՄ ԱՆԴԱՄ ՉԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Օրերս տեղի ունեցած (նոյեմբերի 23-24) ճարտարապետների միության համագումարի ընթացքում հայտարարվել է, մամուլն էլ ծանուցել, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների ...ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եւ ինչ է սպասվում դոլարին
Հայաստանի արժութային շուկայում դոլարի արժեզրկման հերթական փուլը չնայած սկսվել էր հոկտեմբերի կեսերից, այնուհանդերձ հիշյալ գործընթացը կտրուկ ակտիվացավ վերջին երկու-երեք օրերին։ ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես չեմ սատարելու։ Ազգային հարցերում ունեցած մեր տարաձայնությունների պատճառով նույնիսկ անհնարին է դարձել Տեր-Պետրոսյանի հետ իմ հանդիպման հավանականությունը։ Մոտ ապագայում կապացուցեմ ...ՈՉ ԹԵ ԳԶՎՌՏՎԵՆՔ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ. «Հայ ազգի ճակատագիրը չի կարող որոշվել միտինգների ժամանակ։ Ժամանակը մեզ իր վերջնագիրն է ներկայացնում եւ մենք նախկինի ու ներկայի միջեւ կեղծ ընտրություն հնարելու ...ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ տեղի ունեցած «Ժողովրդական կուսակցության» համագումարում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ԺԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: «Պայքարը հիմնականում ընթանում է ներկա ...ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Մասնակցեք մեր ընտրությանը, ընտրեք Դաշնակցության թեկնածուին» կարգախոսով նոյեմբերի 24-ին Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած` ՀՅԴ համահայաստանյան քվեարկությանը արդեն մասնակցել է մոտ 70000 ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԱԳԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Դժվար թե որեւէ մեկը հանձն առնի ժխտել այն անվիճելի փաստը, որ ժողովրդավարական արժեքներն ընդգրկված են մարդկության նվաճումների ոսկե ֆոնդում։
Բազմաթիվ սերունդներ, եռանդագին աշխատելով թաթիկներով, հարում էին ...ՀԵՏՈ ԿԽՈՍԵՆՔ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ ռուսական կողմի հնչեցրած այն տեսակետին, թե Ցեղասպանության ընդունումը կամ դրա փորձերը միայն այդ երկրների աշխարհաքաղաքական շահով են թելադրված: Այս գործում նա ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵ՞Լ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

