
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
- Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից 2793-ը՝ գրավոր։

Անդրադառնալով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված դիմում-բողոքների հարաբերակցությանը՝ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ առավելապես բողոքել են ոստիկանության դեմ. 118 դիմում-բողոք՝ 213 անձից։ Երկրորդ տեղում դատարաններն են (116 դիմում-բողոք՝ 129 անձից), երրորդ տեղում՝ դատախազությունը (82 դիմում-բողոք՝ 106 անձից), իսկ չորրորդում՝ Երեւանի քաղաքապետարանը (74 դիմում-բողոք 1133 անձից)։
-Այս ժամանակահատվածում, ըստ էության, բողոքները ոստիկանության նկատմամբ կտրուկ աճել են, բայց պետք է նշենք նաեւ, որ համագործակցությունն այստեղ իր դրական արդյունքներն է տալիս, որովհետեւ մարդու իրավունքների այն խախտումները, որոնք մեր կողմից բացահայտվում եւ ներկայացվում են, անպայման արձագանք են ստանում,- տեղեկացրեց Ա.Հարությունյանը։
Նույնը, սակայն, չի կարելի ասել ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերի վերաբերյալ։
-Դրանց քանակն այնքան է շատանում, որ կարծես դառնում են մեր կենցաղային մշակույթի բաղկացուցիչ մաս,- ասաց նա։ -Բայց, ցավոք սրտի, մինչ օրս իրավապահ մարմիններն այդ հարցերի վերաբերյալ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել, այստեղ լուրջ խնդիր ունենք եւ, կարծում եմ, դա բաղկացուցիչ մաս է խոսքի ազատության։
Ոստիկանների պատասխանատվության կապակցությամբ պաշտպանը նշեց իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու համար ոստիկանության Ապարանի բաժնի պետի ստացած տույժի եւ աշխատակիցներից մեկին աշխատանքից հեռացնելու մասին։
-Դեպք ունենք «Նուբարաշեն» քրեակատարողականի հետ կապված, երբ ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխել են այնտեղ մարդուն եւ ծեծի ենթարկել,- ասաց Ա.Հարությունյանը։- Դիմել ենք ոստիկանապետին, որպեսզի նա ծառայողական քննություն սկսի եւ մեղավորներին պատժի։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպանը հավաստեց, որ թռուցիկ փակցնելու համար ոստիկանության կողմից անձանց բերման ենթարկելու վերաբերյալ բողոքներ չեն ունեցել, եւ իր համար դժվար է ասել, որ ոստիկանություն են տանում միայն թռուցիկ փակցնելու համար։
-Մարդիկ եթե թռուցիկներ են կպցնում, իրենց իրավունքն է, օրենքը դա սահմանում է,- ասաց Ա.Հարությունյանը։ -Եթե մարդկանց բերման են ենթարկում զուտ դրա համար, ուրեմն դա այդ մարդկանց իրավունքների խախտում է։ Բայց ամեն մի կոնկրետ դեպք պետք է ուսումնասիրել, որովհետեւ 23-ի դեպքը պարզեց, որ դա ոչ թե թռուցիկների հետ էր կապված, այլ այստեղ ինչ-որ խնդիրներ էին առաջացել, այսինքն՝ պատճառն այլ էր, որ մարդկանց բերման էին ենթարկել։
Առաջիկայում սպասելի ներքաղաքական զարգացումներից առաջ պաշտպանը հավաստեց, որ միշտ գործելու է իրավական դաշտում։ Ծայրահեղականությունը կարող է հանգեցնել նրան, որ ոմանց ցանկալի լինի մարդու իրավունքների պաշտպանի լռությունը, ոմանց էլ՝ այն, որ պաշտպանն ընդդիմադիր դիրքորոշում ընդունի եւ քաղաքական դաշտ մտնի ընդդիմադրի կեցվածքով։
-Կարծում եմ՝ բոլորը պետք է հստակ իմանան, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականության հետ որեւէ կապ չունի, մենք գործելու ենք իրավական դաշտում, իրավական դաշտում ինչ խնդիր լինի՝ արձագանքելու ենք,- ասաց նա։
Ա.Հարությունյանի համոզմամբ, քաղաքականության մեջ մտնելով չեն նպաստի ո՛չ պաշտպանի ինստիտուտի կայացմանը, ո՛չ էլ որեւէ դրական բան կանեն պետության համար։
«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններում մարդու իրավունքների պաշտպանը չի տեսնում այն հիմքը, որի հիման վրա կարող է ասել, որ մարդկանց իրավունքները խախտվել են։
-Եթե միջազգային պրակտիկայում այդպիսի դրույթներ կան, ապա ո՞րն է պատճառը, որ հիմնվելով դրա վրա, ասենք, թե մարդու իրավունքները խախտվել են,- հարցրեց Ա.Հարությունյանը։
Հայաստանում քաղաքացիական ազատությունները, ըստ պաշտպանի գնահատականի, բավարար վիճակում չեն։
-Բավարար են շատ քիչ երկրներում, զարգացած ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Շվեդիան կամ Ֆրանսիան է,- ասաց նա։ -Եւ զարմանալի կլիներ, որ Հայաստանն այս կարճ ժամանակում հասներ նրանց մակարդակին։
Անդրադառնալով դատական համակարգին, Ա.Հարությունյանն ասաց, որ այն պետք է արդյունավետ աշխատի, որովհետեւ վերջերս նույնպես Հայաստանը մի գործով պարտվեց Եվրոպական դատարանում։
-Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր դատական համակարգը դեռ շատ անելիք ունի,- ասաց պաշտպանը։
Պատասխանելով իբր իշխանությունների հրահանգով հեռուստաընկերությունների կողմից մամուլի ակումբների հրավիրած ասուլիսների լուսաբանումն արդեն մեկ ամսից ավելի բոյկոտած լինելու վերաբերյալ հարցին՝ Ա.Հարությունյանն ասաց, որ, օրինակ, իրեն վերջերս ե՛ւ «Հայելի» ակումբից են հրավիրել, ե՛ւ Մամուլի ազգային ակումբից, երկուսի ղեկավարների հետ էլ խոսել է, եւ նրանք չեն բողոքել, թե այդպիսի խնդիր ունեն։
Անդրադառնալով ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ «Սիլ կոնցեռնի» կազմում գտնվող որոշ ընկերություններում իրականացված ստուգումներին, պաշտպանն ասաց.
-Ներկայումս երկրում 500-ից ավելի կազմակերպություն է ստուգվում, եւ շատ դժվար է ասել, որ այս երկուսը, ասենք, ինչ-որ քաղաքական ենթատեքստով են, մնացածները նորմալ ստուգումներ են։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հ.Գ. 2
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակը շարունակում է մեկնաբանել ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Որը պայմանավորված է քաղաքական նպատակով
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ...ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
7. Հարկ է մշակել հայոց լեզվի զարգացման համահայկական ռազմավարական ծրագիր, որի մի մասը կկազմի հայագիտության զարգացման ծրագիրը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել «Հայոց լեզվի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4
Անցյալ տարվա հուլիսի 2-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Մարիանա» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել էր 30-32 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն այն հանել էին ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյեմբերի 22-ի հետկեսօրից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով են: Ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում՝ 25 սմ: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել ինչպես Մարտունի-Գետափ ...ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ
Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԻՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից ո՞րն է նախապատվելի համարվելու, ո՞ւմ են որոշել պաշտպանել արտախորհրդարանական ուժերը։ Ընդհանրապես նախընտրական այս փուլում ինչո՞վ են զբաղված, ի՞նչ հարցեր ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Օրերս ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի հրապարակումով պաշտոնական նախընտրական պայքարը մեզանում մտավ իր եզրափակիչ փուլը։ Այն ...ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՈՒՄ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական սանդղակը, որի արդյունքներով էլ որոշվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ...ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը երրորդ տարին անընդմեջ հրապարակել է երկրի ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը ներառում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց եկամուտը 2007-ին գերազանցել է 1 մլն դոլարը։ ...ՍԿՍԻՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Գ.Մ. 2
Մանրամասները՝ ավելի ուշ
Թունդ գինարբուքից հետո արթնանալը լինում է երբեմն անչափ խաղաղ ու հանդարտ։ Զգում ես քեզ ինչպես ավտոուղի, որի վրայով հենց նոր անցել է բազմատոննանոց գլանամեքենա։
Երեւի թե խումհարի ...ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ինտերպոլը քրեական պատասխանատվության է ենթարկել Ասիայի մի շարք անօրինական գործող բուքմեյքերական գրասենյակների, որոնց ընդհանուր շրջանառությունը եղել է 680 մլն դոլար։ Խուզարկությունները սկսվել են Հարավ-արեւելյան ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել խորհրդարանի նախագահին՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 4-ՐԴՆ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայում մեկնարկած գեղասահքի աշխարհի գավաթի երկրորդ փուլային մրցաշարում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը առաջին օրվանից հետո: Ա.Գրեբյոնկինան եւ Վ.Ազրոյանը վաստակել ...ԻՎԱՆՉՈՒԿԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Համաշխարհային վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենաարագ մտածող շախմատիստը, որն առաջատարի դերը պահպանեց ...ՊԱՏՐԱՆՔԱԹԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Տիկին Պետրոսյան, դուք հաճախ եք դժգոհել քաղաքական պայքարի գաղափարազրկությունից՝ մշտապես ուժեղ ընդդիմության պահանջը զգալով։ Այսօր, երբ ՀՀՇ-ն փորձ է անում քաղաքական գործոն ...ՄՈԼԻ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք կուսակցական համագումարներում նախագահի թեկնածու առաջադրվող ընդդիմադիր ուժերի առաջնորդները, միմյանցից առաջ ընկնելով, ...ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ԴՐՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ հայկական ցեմենտի պահանջարկը դրսում շատ մեծ է։ Այն մի քանի անգամ գերազանցում է ներկայումս արտահանվող ծավալը։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Միկա ցեմենտ» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 9
Վերջին շաբաթների ընթացքում այնքան մեծաթիվ փաստեր են ի հայտ եկել Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ձեռնարկած սիրաշահման փորձերի, հեռակա սպառնալիքների, ոչ մեծ ճնշումների, եւ «ներազդման» այլ եղանակների ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Նախագահական ընտրությունների ներկա փուլի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից ...ԲՅՈՒՋԵ-2008
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ կառավարությունն ամփոփել է պատգամավորական խմբակցություններից, հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացված 2008թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկությունները: Ններկայացված ծրագրերի ընդհանուր ...ՀՀՇ-ԻՑ ԲՈԼՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Սեփ.լրտվ.
Նույնիսկ ընդդիմադիր ուժերը
«Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր որեւէ բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ։ Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ...Ո՞ՐՆ Է ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Սեփ.լրտվ.ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակի կապակցությամբ ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ մեր ...ՆՈՐԻՑ ԴՐՍԻՑ ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
Նույն ձեռագիրն է նորից
«Ինձ շատ ցավ պատճառեց այն, ինչ օրերս կարդացի թերթերում։ Նույն ձեռագիրն է նորից։ Նորից դիմում են միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին։ Այսինքն՝ դրսից տղա կանչելու, ...ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի արծարծումը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելու հերթական փորձն է: ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Սեփ.լրտվ.Եթե լինի մաքուր ընդդիմադիր Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ-ՀՅԴ համատեղ համաժողովում ռամկավարները չբացառեցին, որ հնարավոր է նախագահական ընտրություններում պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ «Միավորիչ համագումարում» ...ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ 436 ԱՄՆ ԴՈԼԱՐ
1
Լոս Անջելեսում նախօրեին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի ռեկորդային ցուցանիշ է սահմանել:
Տասներկուժամյա հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհասփյուռ հայության ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մոսկվայում նախօրեին ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ասաց, որ դեսպանության ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

