
ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
- Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ հայ նորագույն պատմության մեծագույն մտածող, հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում միակ ողջամիտ եւ իրատես քաղաքական ու պետական գործիչ ԼՏՊ-ի մտքի գոհարներին:

Առաջին անակնկալն այն էր, որ ԼՏՊ-ն խոստացել էր: Չէ՞ որ նա երբեք ոչինչ չի խոստացել: Իսկ հիմա խոստացել էր անդրադառնալ վերջին տարիներին նախկին իշխանությունների հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներին եւ կարծես թե որոշել էր կատարել խոստումը: Մարդն ուղղակի աչքներիս առաջ աճում է:
Նախկին իշխանություններին (իմա՝ ԼՏՊ-ին) ուղղված մեղադրանքներից առաջինը մեծ մտածողն անվանեց «ցրտի ու մթի տարիներ»: Չնայած այս հատվածում տեղի ունեցավ անձի երկատում (բժշկական լատիներենով՝ շիզոֆրենիա): ԼՏՊ-ն մեկ ասաց, որ այդ տարիները պիտակավորվել են «ցրտի ու մթի» քոչարյանագեբելսյան քարոզչամեքենայի շնորհիվ, մեկ էլ ասաց, որ մեր ժողովրդի մեծ մասն է այդպիսիք համարում այդ տարիները: Լավ, մարդու ապակողմնորոշվածության վրա շատ չկենտրոնանանք: Դրա փոխարեն ուղղակի հիշեցնենք, որ «ցրտի ու մթի» տարիներ պիտակավորումը պետական քարոզչամեքենայի արդյունք չէ, այլ, այո «3000-ամյա քաղաքակրթությամբ հպարտացող» ուղեղների, արյան ու ոսկորների սարսռած հիշողության արդյունք:
Այդ տարիների երեխաների թերսնվածության, սառած մարմինների եւ դրա հետեւանքով այժմ չբերության աճի արդյունք, անասելի չափերի հասած արտագաղթի եւ անդագաղ թաղված մեռելների մասին հիշողության արդյունք: ԼՏՊ-ն երեւի 9-րդ կամ 10-րդ դասարանում փախել է հայ ժողովրդի պատմության դասից, որի թեման էր «1915թ. հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»: Թե չէ, վստահաբար կիմանար, որ« 3000-ամյա քաղաքակրթությամբ հպարտացող հայերը», «Ցրտի ու մթի» տարիներից առաջ, վերջին անգամ Դեր Զորում են անդագաղ մեռելները թաղել:
Ելույթի այս հատվածը ամենածանրն էր. քանզի բարոյականության անարգել անկման ականատեսը եղանք: Հարթակում կանգնած «դասախոսը» մատ թափ տալով եւ հորդորելով իրեն ուշադիր լսել, տարբեր ձեւակերպումներով ու դարձվածքներով անընդհատ կրկնում էր հետեւյալ միտքը. Ղարաբաղ էիք ուզում, «դրա համար էլ այդ տարիներին Հայաստանում ցուրտ ու մութ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ»: Եւ դա ասվում էր չտարբերակելով ճիշտն ու սուտը, տրամաբանականն ու զավեշտը, խեղաթյուրելով բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ փաստերը:
«Պատերազմը սկսել է 1992թ. մայիսի 9-ին Շուշիի գրավմամբ եւ ավարտվել է 1994-ի մայիսի 12-ին զինադադարի կնքմամբ»: Սա անճշտություն չէ, ոչ էլ չիմացություն: Սա կանխամտածված սուտ է: ԼՏՊ-ն չէր կարող չհիշել, որ պատերազմը սկսվել է 1990թ. հունվարին Երասխավանում: Կամ ԼՏՊ-ն 10-րդ դասարանում փախել է ռազմագիտության դասից, որի թեման էր «Պատերազմ է կոչվում այն իրավիճակը, երբ ոտնձգություն է տեղի ունենում հայրենի երկրի սահմանների վրա»: 1990թ. հունվարին այդպիսին էր իրավիճակը: Մահապարտների հավաքագրումը նույնպես պատերազմի արդյունք էր: ԼՏՊ-ն խոսում է մայիսի 9-ի մասին` մոռանալով հիշեցնել, որ անհամաձայնության մեջ լինելով այն ժամանակվա ԼՂՀ իշխանությունների հետ, 1992թ. մայիսի 7-ին, կանխելու համար Շուշիի օպերացիան, Հայաստանը, Իրանի միջնորդությամբ, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր է կնքել:
«Ղարաբաղ էիք ուզում, ուրեմն ցուրտ ու մութ պետք է լիներ» թեզը իր հանգուցալուծմանն է հասնում, երբ ԼՏՊ-ն հիշեցնում է, որ հենց պատերազմն ավարտվեց (իմա՝ 1994թ.), 1996-ից ջեռուցվում էին հանրապետության խոշոր քաղաքների բնակելի շենքերի մեծ մասը: Ցավոք, մեր երկիրը այդքան մեծ չէ եւ շատ խոշոր քաղաքներ չունի, բայց ուզում եմ հիշել, թե Երեւանի, մանավանդ Գյումրիի եւ Վանաձորի քանի՞ բնակելի շենք էր ջեռուցվում 1996 թվականին:
Ամենանողկալի փաստարկը նույնպես հնչեց. «Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց...»: Եւ նորից նույն նաղլը. «Ղարաբաղ էիք ուզում ուրեմն ցուրտ ու մութ պետք է լիներ»: Ոսկեղենիկ հայերենով խոսող մեծագույն պետական գործիչը հաստատ շատ լավ գիտե «առայժմ» խոսքի իմաստը: Հետաքրքիր է, այդ ե՞րբ է ավարտվելու «առայժմ»-ի ժամկետը եւ ԼՏՊ-ն կհրապարակի պետական գաղտնիքներ: Ո՞ր իրավունքով: Երեւի ԼՏՊ-ն փախել է իրավագիտության դասից, որի թեման էր. «Պետական գաղտնիքի հրապարակումը ծանրագույն քրեական հանցագործություն է»: «Ինձանից հետո՝ ջրհեղեղ»: Սա է բարոյականության ԼՏՊ-ական չափանիշը:
ԼՏՊ-ն անթաքույց հրճվանքով ու խանդավառությամբ հրապարակում է մի հետաքրքրաշարժ ցուցակ: Իր հրաժարականի պահին, միաժամանակ հրաժարական տված 21 նախկին պաշտոնյաների ցուցակ, եւ սակայն նրանցից միայն մեկի համար է հորդորում ծափողջույններ: Ինչի՞ համար է այդ խտրականությունը: Հետո՞ ինչ, որ միայն այդ մեկն է հայտարարել իր միակ «լավ տղա» լինելու մասին: Կարծում եմ` մյուսներն էլ վատ տղաներ չեն: Հետո՞ ինչ, որ միայն այդ մեկն է երկնային ծաղկանձրեւ թափել հրճվանքից ապշած շրջանավարտների գլխին: Հո բոլորը չեն կարող այդքան պոետիկ խառնվածք ունենալ: Հետո՞ ինչ, որ միայն նա է փնտրվում Ինտերպոլի կողմից: Հո բոլորը չեն կարող քավության նոխազ դառնալ: Հետո՞ ինչ, որ միայն նրա «դուխն» է հերիքում, տեսախցիկի առաջ, անզուսպ ցանկություն արտահայտելու, աշխարհի բոլոր մեծ պետությունների ղեկավարների մայրերի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին: Բոլորը հո չեն կարող ԱՅԴՔԱՆ լպիրշ լինել: Եւ վերջապես, հետո՞ ինչ, որ ԼՏՊ-ն այդ մեկի մոտ էր նախագահ աշխատում:
Ինչեւէ, մնացածը արժեքային համակարգի հարց է: Ինչպես հենց ինքը՝ ԼՏՊ-ն է ասում. «Յուրաքանչյուր մարդ,...պատասխանատու է իր արատների ու հանցանքների համար:Եւ այսպիսի խաթարված բարոյական հատկանիշներ ունեցող անձնավորությունը ընդհանրապես իրավունք չունի նախագահական ընտրություններում առաջադրելու իր թեկնածությունը»: Հրաշալի է ասված: Եւ հեղինակն է... ԼՏՊ-ն (16.11.2007-Երեւան, Թատերական հրապարակ):
Ելույթի հաջորդ հատվածը՝ «Նախագահական ընտրությունների գործընթացի մասին», առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանզի խոսքը վերաբերում է մի երեւույթի, որի անմիջական մասնակիցն ու կազմակերպիչը 2 անգամ եղել է մեծագույն պետական գործիչը: Բացահայտումը, որն անում է ԼՏՊ-ն, սպասվածից վեր է: Պարզվում է՝ 1995թ. այս կողմ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները վիճելի են եղել: Որքան ես հասկանում եմ, դա վերաբերում է նաեւ 1996թ. նախագահական ընտրություններին, որոնց ընթացքի եւ արդյունքի մասին, մեղմ ասած, ԼՏՊ-ն հատուկ կարծիք պետք է որ ունենա:
Չէ՞ որ այդ ընտրություններով են նախանշվում Հայաստանում կեղծված ընտրությունների, ժողովրդի ազատ կամքի արտահայտության վրա բռնանալու, ինստիտուցիոնալ «բեսպրեդելի» արատավոր ավանդույթները մեզանում: Դրա վկայությունն են նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը կազմակերպված եւ ի ցույց ժողովրդի դրված խայտառակ գինարբուքը (շամպայնարբուքը), դարձյալ ժողովրդի երեսին շպրտված «100% էլ հավաքած լինեին, միեւնույն է, չէինք տալու իշխանությունը» հանցագործ լպիրշությունը, սեփական ժողովրդին լռեցնելու համար նրա դեմ հանված զրահատեխնիկան եւ զինված խաժամուժը:
Սակայն այս ամենը ԼՏՊ-ն ցինիկաբար անվանում է սուբյեկտիվ եւ ուշադրությանը ոչ արժանի պահեր ու երկարաշունչ բացատրություններ տալիս ընտրական հանձնաժողովների ձեւավորման եւ գործելաոճի մասին: Մեծագույն մտածողը, որը 1996-ին բռնազավթել էր իշխանությունը,այժմ համեմատականներ է անում աշխարհի զարգացած երկրների հետ, որտեղ ընտրությունները կազմակերպում է պետությունը: Մեզանում էլ նույնն է, սակայն աշխարհի զարգացած երկրներում անթաքույց արհամարհանքով չեն շպրտում ժողովրդի եւ ընդդիմության երեսին. «Ես 83% ձայներ հավաքած նախագահ եմ եւ անում եմ այն, ինչ ուզում եմ»: Զարգացած երկրներում, այո, ընտրական գործառույթը դրվում է ՆԳՆ-ի վրա: ԼՏՊ-ի ժամանակ նույնպես այդ գործառույթը դրված էր ՆԳՆ-ի եւ այն խաժամուժի վրա, որը հետո զենքով դուրս եկավ իր քվեներին տեր կանգնել ցանկացող ժողովրդի դեմ:
Սակայն այս ամենը դեռ ոչինչ: Մենք մերոնցով հավաքվել ու մեր «դարդերից» էինք խոսում: Ու հանկարծ պատռվեց ԼՏՊ-ի բարեկիրթ ու հայրենասեր դիմակը: Երեւաց նրա իրական՝ ստորաքարշ, օտարի նկատմամբ անհագուրդ տենչանքով լի ստրուկի էությունը: Ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ թվարկելով ընտրությունները կեղծելու ոսկերչական մեթոդները (ինքն այդ ամենի նախահայրն է, չէ՞: Ո՞վ, եթե ոչ ԼՏՊ-ն, լավագույնս տիրապետում է այդ հնարքներին), մեծագույն պետական գործիչն ու Հայաստանի Հանրապետության հիմնադիր հորջորջվող այրը կատարում է իր այդ օրվա ամենանողկալի քայլը: Պատրաստվում է դիմել միջազգային ամենատարբեր կառույցներին (թվարկումը իր ելույթում կա) ԽՆԴՐԱՆՔՈՎ, որպեսզի վերջիններս (ուշադիր լսեք, շատ ուշադիր) ՊԱՐՏԱԴՐԵՆ ՀՀ ԱԺ-ին փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Եւ որոնք են դրանք. «Ընտրությունների քվեաթերթիկները տպագրվեն արտասահմանում»: Առաջարկում եմ, փոխադրության ծախսը նվազեցնելու համար, դրանք տպագրել օրինակ՝ Թուրքիայում: Նամուսն էլ լավ բան է: Չնայած դա լավ բան է դրա իմաստն իմացողի համար: ԼՏՊ-ն չէ այդ մարդը:
Երկրորդ փոփոխությունը ավելի նվաստացուցիչ է՝ «Մտցնել քվեարկության ընթացքում ցուցամատի թանաքոտման կարգը»: ԼՏՊ-ն մոռացել է կամ գուցե երբեք էլ չի հասկացել, որ հայ ժողովուրդը ոչխարների հոտ չէ, որոնց ներկում են իրարից զանազանելու համար: Պատիվն էլ լավ բան է: Չնայած դա լավ բան է ունեցողի համար: ԼՏՊ-ն չէ այդ մարդը: Այս նվաստացուցիչ առաջարկների հեղինակը ուզում է դրանք մեզ ՊԱՐՏԱԴՐԵԼ տալ օտարի ձեռքով: Երեւի ԼՏՊ-ն իր ողջ կյանքի ընթացքում փախել է հենց այդ կյանքի դասից, որի թեման է. «Թանաքոտում են հատուկ դաջվածքով եւ նզովքի խարանով բոլոր նրանց, ովքեր դավաճանում են յուրայիններին»:
Սա դեռ իսկապես փոքր տեխնիկական խնդիրների դեպքում է ԼՏՊ-ն պատրաստ դիմելու օտարին: Սարսափելի է պատկերացնել, թե ավելի կենսական խնդիրների լուծման ժամանակ, ինչ քայլերի կդիմի: Բա որ ցայտնոտի մեջ ԼՏՊ-ն դիմի համայն աշխարհին, որպեսզի մեզ ՊԱՐՏԱԴՐԵՆ ընդունել Արցախյան հակամարտության լուծման «ամենաքաղաքակիրթ», «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», «տարածաշրջանային կայունությանն ուղղված», «փոխզիջումային», «պրագմատիկ» այն տարբերակը, որից հետո ՀՀ ազգաբնակչության թիվը շատ կարճ ժամանակում շեշտակի աճ կունենա, ի հաշիվ... ՓՈՂզիջված արցախահայության: Այդ ժամանակ ե՛ւ տպարանների գործը կավելանա, ե՛ւ թանաք նեմուծողների շահույթը:
ԼՏՊ-ն կոչ է անում մի խումբ քաղաքական գործիչներին միանալ «ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը»: Այսինքն՝ իրեն: Բայց փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ օրինակ Վազգեն Մանուկյանը պետք է միանա իրեն արդեն մեկ անգամ «քցած» ԼՏՊ-ին: Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը, որն այսօր իր կայուն ընտրազանգվածն ունի, պետք է միանա անհասկանալի եւ անշոշափելի ընտրազանգված ունեցող ԼՏՊ-ին: Ինչպե՞ս ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող եւ դրացի Թուրքիայի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունք ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է միանա ԼՂՀ հարցը պրագմատիկ փոխզիջումներով լուծել ցանկացող եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին «շատ առաջադեմ» մոտեցումներ ունեցող ԼՏՊ-ին: Եւ վերջապես ինչպե՞ս «նարկոբարոն», «ահաբեկիչ», «Հայաստանի անվտանգությանը սաստիկ սպառնացող» եւ այսօրվա գլխավոր «ավազակապետի» մտերմագույն թիմակիցը հանդիսացող ՀՅԴ-ն կարող է միանալ բոլոր ժամանակների գլխավոր հակադաշնակցական ԼՏՊ-ին:
Սակայն այս ամենը փույթ չէ: ԼՏՊ-ն պատրաստ է ամեն ինչի: Նույնիսկ տրամադրության ՏԱԿ դրվելու եւ գործիք դառնալու: Վերջինի մասով միակ առաջարկը, որ լսվել է՝ ռանդան է:
Եւ վերջում ամենամեծ զավեշտը. ԼՏՊ-ն պիոների պես ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ է հայտնում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց 3 տարի հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Հասկանում եմ, որ նրա համար գնալ-գալը սովորական, անհետեւանք քայլեր են, սակայն գոնե տարրական հարգանք պետք է ունենալ սեփական երկրի սահմանադրության եւ ժողովրդի նկատմամբ: ՀՀ-ում նախագահ են ընտրվում 5 տարով եւ այդ բարձր պատվին արժանացրած ժողովրդին, անմնացորդ ծառայում են ողջ պաշտոնավարման ընթացքում: Ոչ մի դրական հետեւանք չեն ունենում վաղաժամկետ պաշտոնաթողություններն ու ընտրությունները:
Կամ` մի գուցե ԼՏՊ-ն սթափ է գնահատում իր հնարավորություններն ու ունակությունները եւ գիտացում, որ ինքը երբեւէ չի կարող մինչեւ վերջ գտնվել իրեն վստահված տեղում: Նախագահը ընտրվում է 5 տարով, կամ...չի ընտրվում: Սահմանադրությունից բխող պարտականությունը սակարկման առարկա չէ: Կարծում եմ (մի գուցե սխալվում եմ), որ ԼՏՊ-ն գիտի սրա մասին: Սակայն ինչպես ինքն է ասում, այլեւս առանց աջուձախ նայելու ՝ գնալու է մինչեւ վեջ: Ճիշտ եւ ճիշտ, կամ ինչպես ինքն է ասում՝ «աստղաբաշխական ճշգրտությամբ», նման ցլամարտի հրապարակում հայտնված այն ցուլին, որն առանց աջուձախ նայելու գնում է կարմիրին, գնում է մինչեւ վերջ:
Իսկ ցլամարտի վերջը միշտ նույնն է լինում... Հանդիսատեսի թանաքոտված կամ չթանաքոտված բթամատը՝ դեպի ներքեւ..
- ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Քննարկում
Varujan Sukiasian գրել է:
Voc Hargeli ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ, herik cexav kez ajdkan tuk u mur tapes. Hishir, mi or zxcalu es dra hamar, ete iharke mardkajin hatkanishner@ der ces korcrel.
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հ.Գ. 2
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակը շարունակում է մեկնաբանել ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Որը պայմանավորված է քաղաքական նպատակով
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ...ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
7. Հարկ է մշակել հայոց լեզվի զարգացման համահայկական ռազմավարական ծրագիր, որի մի մասը կկազմի հայագիտության զարգացման ծրագիրը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել «Հայոց լեզվի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4
Անցյալ տարվա հուլիսի 2-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Մարիանա» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել էր 30-32 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն այն հանել էին ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյեմբերի 22-ի հետկեսօրից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով են: Ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում՝ 25 սմ: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել ինչպես Մարտունի-Գետափ ...ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ
Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԻՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից ո՞րն է նախապատվելի համարվելու, ո՞ւմ են որոշել պաշտպանել արտախորհրդարանական ուժերը։ Ընդհանրապես նախընտրական այս փուլում ինչո՞վ են զբաղված, ի՞նչ հարցեր ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Օրերս ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի հրապարակումով պաշտոնական նախընտրական պայքարը մեզանում մտավ իր եզրափակիչ փուլը։ Այն ...ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՈՒՄ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական սանդղակը, որի արդյունքներով էլ որոշվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ...ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը երրորդ տարին անընդմեջ հրապարակել է երկրի ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը ներառում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց եկամուտը 2007-ին գերազանցել է 1 մլն դոլարը։ ...ՍԿՍԻՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Գ.Մ. 2
Մանրամասները՝ ավելի ուշ
Թունդ գինարբուքից հետո արթնանալը լինում է երբեմն անչափ խաղաղ ու հանդարտ։ Զգում ես քեզ ինչպես ավտոուղի, որի վրայով հենց նոր անցել է բազմատոննանոց գլանամեքենա։
Երեւի թե խումհարի ...ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ինտերպոլը քրեական պատասխանատվության է ենթարկել Ասիայի մի շարք անօրինական գործող բուքմեյքերական գրասենյակների, որոնց ընդհանուր շրջանառությունը եղել է 680 մլն դոլար։ Խուզարկությունները սկսվել են Հարավ-արեւելյան ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել խորհրդարանի նախագահին՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 4-ՐԴՆ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայում մեկնարկած գեղասահքի աշխարհի գավաթի երկրորդ փուլային մրցաշարում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը առաջին օրվանից հետո: Ա.Գրեբյոնկինան եւ Վ.Ազրոյանը վաստակել ...ԻՎԱՆՉՈՒԿԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Համաշխարհային վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենաարագ մտածող շախմատիստը, որն առաջատարի դերը պահպանեց ...ՊԱՏՐԱՆՔԱԹԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Տիկին Պետրոսյան, դուք հաճախ եք դժգոհել քաղաքական պայքարի գաղափարազրկությունից՝ մշտապես ուժեղ ընդդիմության պահանջը զգալով։ Այսօր, երբ ՀՀՇ-ն փորձ է անում քաղաքական գործոն ...ՄՈԼԻ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք կուսակցական համագումարներում նախագահի թեկնածու առաջադրվող ընդդիմադիր ուժերի առաջնորդները, միմյանցից առաջ ընկնելով, ...ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ԴՐՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ հայկական ցեմենտի պահանջարկը դրսում շատ մեծ է։ Այն մի քանի անգամ գերազանցում է ներկայումս արտահանվող ծավալը։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Միկա ցեմենտ» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 9
Վերջին շաբաթների ընթացքում այնքան մեծաթիվ փաստեր են ի հայտ եկել Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ձեռնարկած սիրաշահման փորձերի, հեռակա սպառնալիքների, ոչ մեծ ճնշումների, եւ «ներազդման» այլ եղանակների ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Նախագահական ընտրությունների ներկա փուլի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից ...ԲՅՈՒՋԵ-2008
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ կառավարությունն ամփոփել է պատգամավորական խմբակցություններից, հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացված 2008թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկությունները: Ններկայացված ծրագրերի ընդհանուր ...ՀՀՇ-ԻՑ ԲՈԼՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Սեփ.լրտվ.
Նույնիսկ ընդդիմադիր ուժերը
«Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր որեւէ բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ։ Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ...Ո՞ՐՆ Է ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Սեփ.լրտվ.ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակի կապակցությամբ ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ մեր ...ՆՈՐԻՑ ԴՐՍԻՑ ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
Նույն ձեռագիրն է նորից
«Ինձ շատ ցավ պատճառեց այն, ինչ օրերս կարդացի թերթերում։ Նույն ձեռագիրն է նորից։ Նորից դիմում են միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին։ Այսինքն՝ դրսից տղա կանչելու, ...ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի արծարծումը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելու հերթական փորձն է: ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Սեփ.լրտվ.Եթե լինի մաքուր ընդդիմադիր Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ-ՀՅԴ համատեղ համաժողովում ռամկավարները չբացառեցին, որ հնարավոր է նախագահական ընտրություններում պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ «Միավորիչ համագումարում» ...ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ 436 ԱՄՆ ԴՈԼԱՐ
1
Լոս Անջելեսում նախօրեին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի ռեկորդային ցուցանիշ է սահմանել:
Տասներկուժամյա հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհասփյուռ հայության ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մոսկվայում նախօրեին ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ասաց, որ դեսպանության ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

