
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով Ընտրական օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունների ընդունման համար ճնշում գործադրել Հայաստանի օրենսդիր իշխանության վրա, կամ էլ ընդհանրապես հրաժարվել նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություններ ուղարկելու մտադրությունից։

Անշուշտ, չենք կարծում, որ եվրոպական ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ վերջնագրի լեզվով խոսելը կարող է օգտակար լինել նամակի հեղինակների համար։ Չենք կարծում նաեւ, որ փետրվարի 19-ի ընտրությունների օրինականությունն ապահովելու համար նրանց առաջարկած ընդամենը երկու օրենսդրական փոփոխությունները կարող են փակել իբր հնարավոր կեղծիքների ճանապարհը։
Սակայն խնդիրն ամենեւին էլ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկության բովանդակությունը չէ։ Մեր երկրում ցանկացած կուսակցություն կամ նախագահի թեկնածու կարող է ներկայացնել նման առաջարկ՝ Ազգային ժողովին ու լայն հասարակայնությանը եւ համապատասխան քաղաքական լոբբինգի ու ինչու՞ չէ, նաեւ համառ պայքարի միջոցով հասնել դրա ընդունմանը։
Զարմանք են հարուցում ոչ թե նախկին նախագահի ու նրա թիմակիցների նամակի պարզունակ բովանդակությունը եւ անգրագետ առաջարկները, այլ այն փաստը, որ հասցեատերը ոչ թե հայրենի խորհրդարանն է, այլ ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն կամ ԵԱՀԿ-ն, մինչդեռ, համաձայն սահմանադրության, օրենքները մեր երկրում ընդունվում են Ազգային ժողովի կողմից։ Առավել տարօրինակ է վերը նշված նամակի հետեւյալ պարբերությունը. «Անհրաժեշտ է, որ դուք հորդորեք կամ պարտադրեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ կարճ ժամկետներում մեր երկրի Ընտրական օրենսգրքում կատարել երկու փոփոխություն»։ Ի՞նչ է նշանակում պարտադրել սուվերեն երկրի Ազգային ժողովին։
Բայց առավել տարօրինակը ոչ թե միջազգային իրավունքի նորմերի անտեսումն է կամ էլ թերիմացությունը, այլ այն փաստը, որ երկրի սահմանադրությունը խախտող այս նամակ-առաջարկության գլխավոր հեղինակը՝ Լ.Տեր-Պետրոսյանը, ժամանակին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Անշուշտ նրան քաջածանոթ է սահմանադրության առաջին եւ ամենակարեւոր հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։
Իսկ եթե նախկին նախագահը մոռացել է այդ հոդվածի գոյության մասին, ապա պետք է, որ հիշի 1991 եւ 1996 թվականներին՝ երկու անգամ, սահմանադրության եւ Ավետարանի վրա իր տված հանդիսավոր երդման տեքստը, որով պարտավորվել է «ապահովել Հայաստանի Հանրապետության անկախությունը», այսինքն՝ ժողովրդի կողմից իրեն տրված առաջնային մանդատը ծառայեցնել նրա ինքնիշխանության հաստատմանը երկրի ողջ տարածքում, որը օրենքների ընդունման կամ փոփոխության պարագայում ենթադրում է դրանց հաստատումը միայն ու միայն Ազգային ժողովի պատգամավորների կամարտահայտման միջոցով։
Հայաստանի Ազգային ժողովի վրա ներազդելու համար միջազգային կազմակերպությունների պարտադրանքն ակնկալելը ոչ միայն հակասահմանադրական քայլ է, այլեւ հակասում է հենց միջազգային իրավունքի նորմերին։ Ի՞նչ պետք է անեն ԵԽ, ԵԽԽՎ կամ ԵԱՀԿ ղեկավարները տվյալ կոնկրետ պարագայում, երբ Հայաստանի խորհրդարանը, ընտրողների մատները թանաքոտելու փոխարեն, որոշել է բավարարվել նրանց անձնագրերում կնիքներ դնելով։ Պարզ է, որ նման գործելակերպը որեւէ կերպ չի հակասում միջազգային կազմակերպությունների ու մանավանդ Վենետիկի հանձնաժողովի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին։
Այնպես որ, միջազգային ատյաններին ուղարկած իր վերջին նամակով Տեր-Պետրոսյանը խախտել է երկրի սահմանադրությունն ու օրենքները եւ անտեսել երկու անգամ՝ 1991 եւ 1996 թվականներին Հայաստանի քաղաքացիներին իր տված երդման տեքստը՝ դրանով իսկ փաստորեն զրկվելով կրկին նրանց ղեկավարելու եւ նորից սուտ երդումներ տալու բարոյական իրավունքից։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Gexam գրել է:
Ko ajd korumpacvac erkrum u korumpacvac xorhrdaranum kareli e najev normal harc lucel?
vshtuni գրել է:- Gexam
Ko ajd korumpacvac erkrum u korumpacvac xorhrdaranum kareli e najev normal harc lucel?
Բա լավ Գեղամ ջան ինչ անե՞նք: Գնանք բոզություն անենք; Քո նման են մտածում նաև Դուբայում «գործ» անող աղջիկները:- Gexam
փայտփորիկ գրել է:
Երկար ժամանակ զերծ էի մնում armtowռ-ի՝ հատկապես քաղաքական թեմաների շուրջ քննարկումներից,բայց չդիմացա (ներողություն):Պատճառը «ներսի»վրա «դրսի տղա»կանչելն է:
Պարոնայք ԼՏՊ, Բ.Արարքցյան ,Հ.Բագրատյան(հիշու՞մ ես,ասում էիր «ձուն եւ կարագը բոլորի համար պարտադիր չեն),եւ այլոք՝ սպիտակ ջարդի եւ նոր ցեղասպանության տխրահռչակ հեղինակներ,բա դուք չե՞ք ամաչում,ինադ եք անում «էծերին»,քամակ տալիս «պեծերի՞ն»:Մոռացա՞ք ձեր արածները,կու՞յս եք ձեւանում,թե՞ անցուկը մոռցուկ:Հիշեցեք,դուք նման եք այն կենդանուն,որը աքացիով շուռ է տալիս այն բարիքը,(կաթը),որ ինքն էր տվել: Ձեր լեռը՝ Մուկ ծնեց!!!,դուք մտաք պատմության մեջ որպես խայտառակ էջ՝ համենայնդեպս երկու միլիոնի համար,որ փախավ ձեզանից...
Ես այսօրվա գործող կառավարության ջատագո՞վն եմ. Ոչ,ոչ,կրկին անգամ ոչ: Ես
ընկեր,բարեկամներ ունեմ Հայաստանում,եւ ամեն օր էլ շուրջ տասը թերթ եմ կարդում,գիտեմ ամեն ինչ,«անցուդարձը»,ավելին՝ անցած տարի «Արմավիան»,Հայաստանի կառավարության հետ միասին բարոյազրկեց եւ թքեց իսրաելահայերի վրա,(նրանք(նաեւ երկու թոռներս ու հարսըս)պատերազմից մազապուրծ,վճարելով(ով ի վիճակի էր,ով չէ՝ մնաց),հանդերձ երկկողմանի ճանապարհածախսը,արդյունքում Իսրայել վերադարձան՝ յուրաքանչյուրը ինչպես կարող էր՝ օտար ամայի ճամփեքով՝ ետ ստանալով «Արմավիաից» մի «շան բաժին»):
Վիրավորված,Հայրենիքից կրկին լքված մարդիկ որոշեցին դիմել դատարան՝ մինչեւ Եւրոպա(քանզի վստահ էինք ,որ Հայաստանում դատը պիտ տանուլ տրվեր):Շնորհակալ եմ տուժված հայրենակիցներիս՝ լսեցին իմ հորդորանքները,«դրսից տղա» չբերեցինք: Անձնական հարց՝ ՀՊՖՆ –ի դիրիժոր Է.Թոփչյանը միակողմանի լուծարեց իր իսկ
կողմից պաշտոնապես (գրավոր),ստանձնած ստեղծագործությանս կատարումը՝ այն էլ,
նվիրված Հայոց Ցեղասպանության 90 ամյակին: Ձեռքիս տակ ունենալով ՀՊՖՆ ի պաշ տոնական հիմք-նամակները՝ կարող եմ դիմել դատարան:Գիտեմ,Հայաստանում պիտ տանուլ տամ(ըսենց ա ախպեր),դիմեմ Եւրոպա՞...Չէ ,«բունդավչիկներ»(ԼՏՊ...),իմ կերած
կաթն ու ձերը՝ տարբեր են, «я солдата на фельдмаршала не меняю!!!»:Ղարաբաղ հարգո
ղը, «աստառը շուռ տված» եվրոպացիների ձեռքը հաղթաթղթեր չի տա,որպեսզի այդ «ոտ (..)ու գլուխ»կորցրած Եւրոպան դրանով իսկ չփորձի ճնշում բանացնել Հայաստանի
վրա՝ Ղարաբաղի հարցում զիճումներ ստանալու համար:
Ձեր արածը դավաճանություն է:Կրկին ապացուցեցիք,որ բախտախնդիր եք եւ պատրաստ եք կրկին «վարի տալու»Հայաստանը՝ միայն թե ռեւանշը կայանա՝ ԱՄՈԹ!!!
Գնացեք Ս.Էջմիածին, մեղա եկեք,(եթե ներվեք), եւ հետ վերցրեք ձեր «թղթի շերեփը»:
Նախկին պատգամավոր ՀՀՇ-ից՝ Ն.Ա.: Հայֆա,Իսրայել: 25.11.07:
Estragon գրել է:
Խխխխխ, թու ձեր երեսին՝ այ դիշովկեքի շայկա:
AZGASER գրել է:- փայտփորիկ
Երկար ժամանակ զերծ էի մնում armtowռ-ի՝ հատկապես քաղաքական թեմաների շուրջ քննարկումներից,բայց չդիմացա (ներողություն):Պատճառը «ներսի»վրա «դրսի տղա»կանչելն է:Պարոնայք ԼՏՊ, Բ.Արարքցյան ,Հ.Բագրատյան(հիշու՞մ ես,ասում էիր «ձուն եւ կարագը բոլորի համար պարտադիր չեն),եւ այլոք՝ սպիտակ ջարդի եւ նոր ցեղասպանության տխրահռչակ հեղինակներ,բա դուք չե՞ք ամաչում,ինադ եք անում «էծերին»,քամակ տալիս «պեծերի՞ն»:Մոռացա՞ք ձեր արածները,կու՞յս եք ձեւանում,թե՞ անցուկը մոռցուկ:Հիշեցեք,դուք նման եք այն կենդանուն,որը աքացիով շուռ է տալիս այն բարիքը,(կաթը),որ ինքն էր տվել: Ձեր լեռը՝ Մուկ ծնեց!!!,դուք մտաք պատմության մեջ որպես խայտառակ էջ՝ համենայնդեպս երկու միլիոնի համար,որ փախավ ձեզանից...
Ես այսօրվա գործող կառավարության ջատագո՞վն եմ. Ոչ,ոչ,կրկին անգամ ոչ: Ես
ընկեր,բարեկամներ ունեմ Հայաստանում,եւ ամեն օր էլ շուրջ տասը թերթ եմ կարդում,գիտեմ ամեն ինչ,«անցուդարձը»,ավելին՝ անցած տարի «Արմավիան»,Հայաստանի կառավարության հետ միասին բարոյազրկեց եւ թքեց իսրաելահայերի վրա,(նրանք(նաեւ երկու թոռներս ու հարսըս)պատերազմից մազապուրծ,վճարելով(ով ի վիճակի էր,ով չէ՝ մնաց),հանդերձ երկկողմանի ճանապարհածախսը,արդյունքում Իսրայել վերադարձան՝ յուրաքանչյուրը ինչպես կարող էր՝ օտար ամայի ճամփեքով՝ ետ ստանալով «Արմավիաից» մի «շան բաժին»):
Վիրավորված,Հայրենիքից կրկին լքված մարդիկ որոշեցին դիմել դատարան՝ մինչեւ Եւրոպա(քանզի վստահ էինք ,որ Հայաստանում դատը պիտ տանուլ տրվեր):Շնորհակալ եմ տուժված հայրենակիցներիս՝ լսեցին իմ հորդորանքները,«դրսից տղա» չբերեցինք: Անձնական հարց՝ ՀՊՖՆ –ի դիրիժոր Է.Թոփչյանը միակողմանի լուծարեց իր իսկ
կողմից պաշտոնապես (գրավոր),ստանձնած ստեղծագործությանս կատարումը՝ այն էլ,
նվիրված Հայոց Ցեղասպանության 90 ամյակին: Ձեռքիս տակ ունենալով ՀՊՖՆ ի պաշ տոնական հիմք-նամակները՝ կարող եմ դիմել դատարան:Գիտեմ,Հայաստանում պիտ տանուլ տամ(ըսենց ա ախպեր),դիմեմ Եւրոպա՞...Չէ ,«բունդավչիկներ»(ԼՏՊ...),իմ կերած
կաթն ու ձերը՝ տարբեր են, «я солдата на фельдмаршала не меняю!!!»:Ղարաբաղ հարգո
ղը, «աստառը շուռ տված» եվրոպացիների ձեռքը հաղթաթղթեր չի տա,որպեսզի այդ «ոտ (..)ու գլուխ»կորցրած Եւրոպան դրանով իսկ չփորձի ճնշում բանացնել Հայաստանի
վրա՝ Ղարաբաղի հարցում զիճումներ ստանալու համար:
Ձեր արածը դավաճանություն է:Կրկին ապացուցեցիք,որ բախտախնդիր եք եւ պատրաստ եք կրկին «վարի տալու»Հայաստանը՝ միայն թե ռեւանշը կայանա՝ ԱՄՈԹ!!!
Գնացեք Ս.Էջմիածին, մեղա եկեք,(եթե ներվեք), եւ հետ վերցրեք ձեր «թղթի շերեփը»:
Նախկին պատգամավոր ՀՀՇ-ից՝ Ն.Ա.: Հայֆա,Իսրայել: 25.11.07:
արոնայք ԼՏՊ, Բ.Արարքցյան ,Հ.Բագրատյան(հիշու՞մ ես,ասում էիր «ձուն եւ կարագը բոլորի համար պարտադիր չեն),es el em sa hishum wor aswel e pajtporik jan u en wor asum es ekel kujs en dzewanum erewi bzishki mot el karel en twel prosto spasum en
wor kujsutjunner2 porcwi wor iranq el noric iranc bo.utjun@ anen azgi nkatmanb.- փայտփորիկ
Araksian գրել է:- vshtuni
Բա լավ Գեղամ ջան ինչ անե՞նք: Գնանք բոզություն անենք; Քո նման են մտածում նաև Դուբայում «գործ» անող աղջիկները:
Vshtuni jan, el inch bozotiun, Hayastanum el qaghaqakan endimadir uzh chi mnatsel vor mi hazar angam brnabarvazs chlini, el chem asum voroshnery (orinak dashnaknery) vaghuts kamovin bozutian en anstel.
Inch verabervum e ays hodvatsin, sa hertakan anmakardakutiunn e mer anmakardak ishkhanutian anmakardak grchakneri koghmits, sa inch knnarkes?- vshtuni
Կարեն գրել է:- Araksian
Vshtuni jan, el inch bozotiun, Hayastanum el qaghaqakan endimadir uzh chi mnatsel vor mi hazar angam brnabarvazs chlini, el chem asum voroshnery (orinak dashnaknery) vaghuts kamovin bozutian en anstel.
Inch verabervum e ays hodvatsin, sa hertakan anmakardakutiunn e mer anmakardak ishkhanutian anmakardak grchakneri koghmits, sa inch knnarkes?
Արաքսիկ, համաձայն եմ: Համ դաշնակների մասով, համ էլ հոդվածի: Դաշնակները, ոչ միայն իրենց բոզության են տվել վաղուց, այլ նաև դա ներկայացնում են որպես առաքինություն: Կրկնահանցագործներ:- Araksian
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հ.Գ. 2
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակը շարունակում է մեկնաբանել ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Որը պայմանավորված է քաղաքական նպատակով
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ...ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
7. Հարկ է մշակել հայոց լեզվի զարգացման համահայկական ռազմավարական ծրագիր, որի մի մասը կկազմի հայագիտության զարգացման ծրագիրը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել «Հայոց լեզվի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4
Անցյալ տարվա հուլիսի 2-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Մարիանա» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել էր 30-32 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն այն հանել էին ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյեմբերի 22-ի հետկեսօրից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով են: Ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում՝ 25 սմ: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել ինչպես Մարտունի-Գետափ ...ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ
Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԻՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից ո՞րն է նախապատվելի համարվելու, ո՞ւմ են որոշել պաշտպանել արտախորհրդարանական ուժերը։ Ընդհանրապես նախընտրական այս փուլում ինչո՞վ են զբաղված, ի՞նչ հարցեր ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Օրերս ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի հրապարակումով պաշտոնական նախընտրական պայքարը մեզանում մտավ իր եզրափակիչ փուլը։ Այն ...ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՈՒՄ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական սանդղակը, որի արդյունքներով էլ որոշվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ...ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը երրորդ տարին անընդմեջ հրապարակել է երկրի ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը ներառում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց եկամուտը 2007-ին գերազանցել է 1 մլն դոլարը։ ...ՍԿՍԻՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Գ.Մ. 2
Մանրամասները՝ ավելի ուշ
Թունդ գինարբուքից հետո արթնանալը լինում է երբեմն անչափ խաղաղ ու հանդարտ։ Զգում ես քեզ ինչպես ավտոուղի, որի վրայով հենց նոր անցել է բազմատոննանոց գլանամեքենա։
Երեւի թե խումհարի ...ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ինտերպոլը քրեական պատասխանատվության է ենթարկել Ասիայի մի շարք անօրինական գործող բուքմեյքերական գրասենյակների, որոնց ընդհանուր շրջանառությունը եղել է 680 մլն դոլար։ Խուզարկությունները սկսվել են Հարավ-արեւելյան ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել խորհրդարանի նախագահին՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 4-ՐԴՆ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայում մեկնարկած գեղասահքի աշխարհի գավաթի երկրորդ փուլային մրցաշարում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը առաջին օրվանից հետո: Ա.Գրեբյոնկինան եւ Վ.Ազրոյանը վաստակել ...ԻՎԱՆՉՈՒԿԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Համաշխարհային վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենաարագ մտածող շախմատիստը, որն առաջատարի դերը պահպանեց ...ՊԱՏՐԱՆՔԱԹԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Տիկին Պետրոսյան, դուք հաճախ եք դժգոհել քաղաքական պայքարի գաղափարազրկությունից՝ մշտապես ուժեղ ընդդիմության պահանջը զգալով։ Այսօր, երբ ՀՀՇ-ն փորձ է անում քաղաքական գործոն ...ՄՈԼԻ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք կուսակցական համագումարներում նախագահի թեկնածու առաջադրվող ընդդիմադիր ուժերի առաջնորդները, միմյանցից առաջ ընկնելով, ...ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ԴՐՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ հայկական ցեմենտի պահանջարկը դրսում շատ մեծ է։ Այն մի քանի անգամ գերազանցում է ներկայումս արտահանվող ծավալը։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Միկա ցեմենտ» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 9
Վերջին շաբաթների ընթացքում այնքան մեծաթիվ փաստեր են ի հայտ եկել Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ձեռնարկած սիրաշահման փորձերի, հեռակա սպառնալիքների, ոչ մեծ ճնշումների, եւ «ներազդման» այլ եղանակների ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Նախագահական ընտրությունների ներկա փուլի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից ...ԲՅՈՒՋԵ-2008
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ կառավարությունն ամփոփել է պատգամավորական խմբակցություններից, հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացված 2008թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկությունները: Ններկայացված ծրագրերի ընդհանուր ...ՀՀՇ-ԻՑ ԲՈԼՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Սեփ.լրտվ.
Նույնիսկ ընդդիմադիր ուժերը
«Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր որեւէ բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ։ Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ...Ո՞ՐՆ Է ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Սեփ.լրտվ.ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակի կապակցությամբ ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ մեր ...ՆՈՐԻՑ ԴՐՍԻՑ ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
Նույն ձեռագիրն է նորից
«Ինձ շատ ցավ պատճառեց այն, ինչ օրերս կարդացի թերթերում։ Նույն ձեռագիրն է նորից։ Նորից դիմում են միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին։ Այսինքն՝ դրսից տղա կանչելու, ...ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի արծարծումը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելու հերթական փորձն է: ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Սեփ.լրտվ.Եթե լինի մաքուր ընդդիմադիր Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ-ՀՅԴ համատեղ համաժողովում ռամկավարները չբացառեցին, որ հնարավոր է նախագահական ընտրություններում պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ «Միավորիչ համագումարում» ...ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ 436 ԱՄՆ ԴՈԼԱՐ
1
Լոս Անջելեսում նախօրեին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի ռեկորդային ցուցանիշ է սահմանել:
Տասներկուժամյա հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհասփյուռ հայության ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մոսկվայում նախօրեին ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ասաց, որ դեսպանության ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

