
ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
- Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ

Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺԿ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։
-Առիթ եմ ունեցել ասելու, որ այդ հայեցակարգը նոր չէ։ Լ.Տեր-Պետրոսյանն այդ տեսակետները ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր բազմիցս բարձրաձայնել է։ Այսինքն՝ մարդը շուրջ 20 տարի չի փոխել իր պատկերացումները Հայաստանի, հայ ժողովրդի ապագայի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, եւ ես չէ, որ պետք է գնահատական տամ այդ մոտեցումներին։ Կարծում եմ՝ դա հայաստանցի ընտրողների խնդիրն է։
Փաստն այն է, որ մեկ անգամ Հայաստանի ժողովուրդը Լ.Տեր-Պետրոսյանին ընտրել է նախագահ, երկրորդ անգամ՝ 1996թ. կասկածելի լեգիտիմության պայմաններում նա, այնուամենայնիվ, կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը։ Շատ չանցած՝ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ իր տեսակետները չեն համապատասխանում քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության կարծիքին։
Եթե նախկին նախագահը գտնում է, որ հրաժարականին հաջորդած 10 տարիների զարգացումները ժողովրդին բերել են այն համոզման, որ 1997 թվականին մերժված իր մոտեցումներն արդարացված էին, կարող է առաջադրվել նախագահի թեկնածու եւ եւս մեկ անգամ հայցել ժողովրդի վստահության քվեն։ Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ կվստահե՞ն Լ.Տեր-Պետրոսյանին, թե՞ չեն վստահի, ընտրությունների արդյունքները ցույց կտան, եթե, իհարկե, նախկին նախագահը պաշտոնապես առաջադրի իր թեկնածությունը եւ մասնակցի ընտրություններին։
-Իսկ ինչ է՝ կասկածո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանը հաստատակամ է «առանց աջուձախ նայելու մինչեւ վերջ գնալու» երկիրը «հանցավոր վարչախմբից» փրկելու նկրտումներում։
-Ոչինչ չի բացառվում։ Գուցե՝ եւս մեկ-երկու հանրահավաք, մեկ-երկու հանդիպում այլ քաղաքական ուժերի հետ, եւ նա կգա այն եզրահանգման, որ համապատասխան աջակցություն չունի, եւ անիմաստ է մտնել կանխապես տանուլ տրված մրցապայքարի մեջ։ Չնայած նախկին նախագահի ելույթների տոնայնությունը, իհարկե, նվազագույնի է հասցնում «գուցեի» հավանականությունը։
Ամեն դեպքում, կարծում եմ, սա սկզբունքային բանավեճ է։ Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ՝ գրեթե երկու տասնամյակ, առաջ է տանում այդ բանավեճը՝ փորձելով ապացուցել իր պատկերացումների, գիտական, քաղաքագիտական ընկալումների արդարացիությունը։ Մեծ հաշվով, խնդիրը հանգում է հետեւյալին՝ մենք Հայաստանի, հայ ժողովրդի ապագան տեսնում ենք լիբերալ, այսպես ասած՝ եվրոպակա՞ն, թե՞ ազգային արժեքների գերակայության համատեքստում։
Բայց այս պարագայում հարցը պետք էր հենց այդպես էլ ձեւակերպել, պատկերավոր ասած, հանրաքվեի դնել՝ «արեւմտյան արժեքնե՞ր, թե՞ ազգային գերխնդիրներ»։ Այսինքն՝ «այո»-ի ու «ոչ»-ի սահմանը պետք է հստակ դրվեր։ Նոյեմբերի 16-ի հանրահավաքում նախկին նախագահի ելույթից դատելով՝ նա խուսափում է այդ բանավեճից։ Փաստորեն հանդես գալով գաղափարական պայքարի, ընտրությունները գաղափարների, քաղաքական մրցակցության հարթության վրա տեղափոխելու դիրքերից, Լ.Տեր-Պետրոսյանն իրականում նահանջ է արձանագրում քաղաքագիտական այն կոնցեպտից, որ զարգացնում էր մինչեւ 1997թ. եւ հստակ ձեւակերպել էր իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հրապարակման մեջ։
Սա է իմ մասնավոր տպավորությունը։ Կարծում եմ, նախկին նախագահի թեկնածու առաջադրվելու պարագայում Հայաստանի ընտրողները, ընդհանուր առմամբ, պետք է կողմնորոշվեն այդ միջակայքում։
-Խուսափում է «իրերն իրենց անուններով կոչել», որովհետեւ տեղի՞ է տվել 97-ի «սկզբունքային» դիրքերից, թե պարզապես չի ուզում այդ մասին խոսել, հասկանալով, որ այդ դիրքերից հանդես գալով՝ վերընտրվելու շանս չունի։
-Կարող եմ ենթադրել, որ պատճառը ավելի շուտ մարտավարական հարթության վրա պետք է փնտրել։ Այսինքն՝ զգալով, որ իր ոչ պոպուլյար հայացքները մեծ ընտրազանգված չեն կարող հավաքել, նախընտրական այդ մարտավարությունն է նախընտրել։ Բայց, իհարկե, սկզբունքորեն բացառում եմ, որ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը կարող է հանդես գալ ազգայնականության կամ ազգային արժեքների գերակայության դիրքերից։
-Նախկին նախագահը հայտարարեց, թե 98-ից հետո հայկական կողմն «անհուսալի հետընթաց» է արձանագրել ղարաբաղյան ճակատում, որովհետեւ ՀՀ նախագահը ղարաբաղցի է եւ, ԼՂՀ-ն ներկայացնելու առաքելությունն «իրենով անելով», ղարաբաղյան կողմին դուրս է մղել բանակցային գործընթացից։ Ձեր կարծիքով՝ այդպե՞ս է։
-Եթե անկեղծ լինենք, 1994-ի հրադադարից հետո Ղարաբաղը երբեք բանակցությունների լիիրավ կողմ չի եղել։ Այսինքն, պայմանականորեն ճանաչված լինելով որպես բանակցային կողմ, փաստացի ներգրավված չի եղել բանակցություններում եւ լիիրավ սուբյեկտի մանդատ չի ունեցել ո՛չ մինչեւ 1997 թվականը, ո՛չ դրանից հետո։ Միակ վերապահումը, որ կարելի է անել՝ 1994թ. աշնանը Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված արձանագրումն էր, ըստ որի՝ Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմ է, ինչը հետագայում, դժբախտաբար, զարգացում չունեցավ։
-Այնուհանդերձ, համամի՞տ եք, որ 98-ից հետո որեւէ առաջընթաց չի եղել, ավելին՝ հետընթաց է արձանագրվել բանակցային գործընթացում։
-Երբ մարդիկ մտնում են քաղաքական դաշտ, երբեմն իրենց թույլ են տալիս նաեւ ծայրահեղություններ։ Այն, որ անցած 10 տարիներին հրադադարը պահպանվել է, առկա ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի փոխվել հօգուտ Ադրբեջանի եւ ստատուս-քվոն պահպանվել է, արդեն իսկ փաստում է, որ հետընթացի մասին «լուրերը» խիստ չափազանցված են. մեծագույն հոռետեսության դեպքում անգամ չենք կարող նման հետեւություն անել։
-Վերջին հանրահավաքում նախկին նախագահն իրեն գերազանցեց՝ հայտարարելով, թե «Արցախյան պատերազմը սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավումով»՝ ոչ ազատագրումով։
-Հավանաբար առաջին նախագահը ելել է այն փաստից, որ 1992թ. մայիսի 7-8-ը ինքը Իրանի Իսլամական Հանրապետությունում բանակցում էր Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարի հետ։ Եւ, ըստ երեւույթին, բանակցությունների ենթատեքստը բոլորովին այն չէր, ինչ մայիսի 9-ին տեղի ունեցավ Շուշիում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հ.Գ. 2
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակը շարունակում է մեկնաբանել ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Որը պայմանավորված է քաղաքական նպատակով
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ...ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
7. Հարկ է մշակել հայոց լեզվի զարգացման համահայկական ռազմավարական ծրագիր, որի մի մասը կկազմի հայագիտության զարգացման ծրագիրը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել «Հայոց լեզվի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4
Անցյալ տարվա հուլիսի 2-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Մարիանա» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել էր 30-32 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն այն հանել էին ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյեմբերի 22-ի հետկեսօրից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով են: Ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում՝ 25 սմ: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել ինչպես Մարտունի-Գետափ ...ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ
Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԻՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից ո՞րն է նախապատվելի համարվելու, ո՞ւմ են որոշել պաշտպանել արտախորհրդարանական ուժերը։ Ընդհանրապես նախընտրական այս փուլում ինչո՞վ են զբաղված, ի՞նչ հարցեր ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Օրերս ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի հրապարակումով պաշտոնական նախընտրական պայքարը մեզանում մտավ իր եզրափակիչ փուլը։ Այն ...ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՈՒՄ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական սանդղակը, որի արդյունքներով էլ որոշվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ...ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը երրորդ տարին անընդմեջ հրապարակել է երկրի ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը ներառում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց եկամուտը 2007-ին գերազանցել է 1 մլն դոլարը։ ...ՍԿՍԻՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Գ.Մ. 2
Մանրամասները՝ ավելի ուշ
Թունդ գինարբուքից հետո արթնանալը լինում է երբեմն անչափ խաղաղ ու հանդարտ։ Զգում ես քեզ ինչպես ավտոուղի, որի վրայով հենց նոր անցել է բազմատոննանոց գլանամեքենա։
Երեւի թե խումհարի ...ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ինտերպոլը քրեական պատասխանատվության է ենթարկել Ասիայի մի շարք անօրինական գործող բուքմեյքերական գրասենյակների, որոնց ընդհանուր շրջանառությունը եղել է 680 մլն դոլար։ Խուզարկությունները սկսվել են Հարավ-արեւելյան ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել խորհրդարանի նախագահին՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 4-ՐԴՆ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայում մեկնարկած գեղասահքի աշխարհի գավաթի երկրորդ փուլային մրցաշարում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը առաջին օրվանից հետո: Ա.Գրեբյոնկինան եւ Վ.Ազրոյանը վաստակել ...ԻՎԱՆՉՈՒԿԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Համաշխարհային վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենաարագ մտածող շախմատիստը, որն առաջատարի դերը պահպանեց ...ՊԱՏՐԱՆՔԱԹԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Տիկին Պետրոսյան, դուք հաճախ եք դժգոհել քաղաքական պայքարի գաղափարազրկությունից՝ մշտապես ուժեղ ընդդիմության պահանջը զգալով։ Այսօր, երբ ՀՀՇ-ն փորձ է անում քաղաքական գործոն ...ՄՈԼԻ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք կուսակցական համագումարներում նախագահի թեկնածու առաջադրվող ընդդիմադիր ուժերի առաջնորդները, միմյանցից առաջ ընկնելով, ...ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ԴՐՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ հայկական ցեմենտի պահանջարկը դրսում շատ մեծ է։ Այն մի քանի անգամ գերազանցում է ներկայումս արտահանվող ծավալը։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Միկա ցեմենտ» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 9
Վերջին շաբաթների ընթացքում այնքան մեծաթիվ փաստեր են ի հայտ եկել Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ձեռնարկած սիրաշահման փորձերի, հեռակա սպառնալիքների, ոչ մեծ ճնշումների, եւ «ներազդման» այլ եղանակների ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Նախագահական ընտրությունների ներկա փուլի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից ...ԲՅՈՒՋԵ-2008
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ կառավարությունն ամփոփել է պատգամավորական խմբակցություններից, հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացված 2008թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկությունները: Ններկայացված ծրագրերի ընդհանուր ...ՀՀՇ-ԻՑ ԲՈԼՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Սեփ.լրտվ.
Նույնիսկ ընդդիմադիր ուժերը
«Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր որեւէ բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ։ Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ...Ո՞ՐՆ Է ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Սեփ.լրտվ.ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակի կապակցությամբ ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ մեր ...ՆՈՐԻՑ ԴՐՍԻՑ ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
Նույն ձեռագիրն է նորից
«Ինձ շատ ցավ պատճառեց այն, ինչ օրերս կարդացի թերթերում։ Նույն ձեռագիրն է նորից։ Նորից դիմում են միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին։ Այսինքն՝ դրսից տղա կանչելու, ...ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի արծարծումը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելու հերթական փորձն է: ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Սեփ.լրտվ.Եթե լինի մաքուր ընդդիմադիր Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ-ՀՅԴ համատեղ համաժողովում ռամկավարները չբացառեցին, որ հնարավոր է նախագահական ընտրություններում պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ «Միավորիչ համագումարում» ...ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ 436 ԱՄՆ ԴՈԼԱՐ
1
Լոս Անջելեսում նախօրեին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի ռեկորդային ցուցանիշ է սահմանել:
Տասներկուժամյա հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհասփյուռ հայության ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մոսկվայում նախօրեին ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ասաց, որ դեսպանության ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

