
ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
- Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի համար:
Երբեք չէի մտածի, որ մի օր կարող եմ հայտնվել բանտում։ Ճակատագրի հեգնանքը ինձ էլ հասավ։ Չգիտեմ՝ արածս հանցա՞նք անվանեմ, թե՞ զանցանք... Իմ կարծիքով զանցանք էր, դատարանի որոշմամբ՝ հանցանք։ Մի խոսքով՝ ինձ հանցավոր համարեցին, եւ հիմա գտնվում եմ բանտախցում... Բայց այս պատմության մեջ ե՛ս չեմ կարեւորը... Իմ մասին չէ, որ ուզում եմ պատմել... Իմ անձը հոգեբանորեն քիչ է հետաքրքիր. ես սովորական մշտաբնակներից մեկն եմ, որոնցով լցված են շուկաները, հիմնարկներն ու բանտախցերը... Հետաքրքիրը բանտախցիս երկրորդ բնակիչն է, որը, իմ կարծիքով, բացառիկ երեւութանք է, անմարսելի ինձ համար։ Ես տքնաջան փորձում էի հասկանալ նրա մեղայականի, կամ, իր ասելով, հոգեփրկության հանգամանքը։ Նա բանտի միակ կալանավորն էր, որն իր ոտքով, իր համառ ցանկությամբ էր մուտք գործել բանտ։ Արի ու հասկացիր... Նա ոչ միայն չէր թաքցնում իր ոճրագործությունը, այլեւ ճիգ թափելով համոզում էր բոլորին՝ ե՛ւ դատարանում, ե՛ւ մեզ, որ պատիժը իր համար փրկություն է... Նրան քննել էր քրեաբժշկական հանձնաժողովը եւ եզրակացրել, որ հոգեկան խանգարում չունի։ Նա սեփական անձի դատախազն էր եղել, իսկ քննիչը ավելի դատապաշտպանի դերում է մնացել։ Ահա այսպիսի տարիմաստություն... Հիմա պատմեմ նրա գլխի եկածը, որպեսզի ինքներդ փորձեք հասկանալ, եթե, իհարկե, մարդկային ուղեղի կանոնավորությունը թույլ տա ներխուժել նման օտարակերպությանը։ Եւ լավ կլինի, որ նա ինքը պատմի իր մասին այն, ինչ պատմեց մեզ։ Ճիշտը այդ ձեւն է, քանզի ես կարող եմ իմ անըմբռնելիության պատճառով աղավաղել եղելության ճշգրտությունը, թեկուզ իմ առոգանությամբ կասկածի տակ դնել ապրումների հավաստիությունը, եթե նա գոյություն ունի։ Արդ՝ խոսքը տալիս եմ նրան.
«Իմ անո՞ւնը... Ի՞նչ կարեւոր է... Թեպետ եղավ ժամանակ, երբ անունս հոլովվում էր... Սկսեմ սկզբից... Փոքր տարիքում ոտանավորներ էի գրում... Էլի շատերն էին նույնն անում... Բայց ես հատուկ նշանակություն էի տալիս իմ արածին... Մնացածների համար դա անցողիկ զբաղմունք էր, նրանք տարբեր շատ հնարավորություններ ու կրքեր ունեին... Իմ միակ հնարավորությունն ու կիրքը ոտանավորն էր... Ուրիշ շնորհք Աստված ինձ չէր տվել... Այդպես ոտանավորով մեծացա... Ընդունվեցի եւ ավարտեցի համալսարանի բանասիրական մասնաճյուղը՝ բանաստեղծ դառնալու նպատակով... Չգիտեմ՝ ի՞նչն էր ինձ գայթակղում՝ բանաստեղծի հռչա՞կը, հավերժանալու մարմա՞ջը, թուլությանս հերոսության տեսք տալու միջո՞ցը... Ես ուշ գիտակցեցի, որ երկչոտ եմ, կամազուրկ... Այո՛, այո՛... երկչոտ եւ կամազուրկ... Իսկ փառասիրությանս ինքնահաստատման միակ ճանապարհը ընտրել էի բանաստեղծությունը... Կոչումը մնացել էր հետեւում... Քրտնաչարչար գիշերները արդյունավետ չէին... Ասում են՝ աշխատանքն է ստեղծագործության հիմքում... Ո՛չ եւ ո՛չ... Աշխատանքը ինձ ոչինչ չտվեց... Բանաստեղծություններս ուղարկում էի տարբեր խմբագրություններ, որտեղից կամ պատասխան չէի ստանում, կամ մերժում էին արմատապես... Ասեմ նաեւ, որ հայերենից անցա ռուսերենի, որովհետեւ ռուսերենի մասշտաբը մեծ է եւ, ծիծաղելի՜ է, փառքը համաշխարհայի՜ն ընդգրկում ունի... Իհարկե, այժմ ծիծաղում եմ... Բայց այն ժամանակվա իմ ագահակամք ընթացքը հանգրվան չուներ, շարժվում էր առանց արգելակների, գրգռվում էր եւ շարժումն ավելի ահագնացնում, գրգիռը գրգիռ էր աճեցնում, եւ գրգիռը վերջ չուներ... Կա սեռական գրգիռ, որի կիզակետը կործանման է տանում, մահացու է նրա գագաթը, եւ, իմ դեպքում, բանաստեղծի հռչակի գրգիռն էր, որն իր կիզակետում նույնպես տանում էր կործանման... եւ տարավ։
Հուզախառությանս վիճակում սեփական բանաստեղծություններս ինձ դուր էին գալիս եւ զարմանում էի՝ ինչո՞ւ չեն ընդունում մյուսները... Ինչո՞ւ... Ետ գնալով ասեմ՝ իմ համակուրսեցի օրիորդի բանաստեղծությունները շռայլորեն լույս էին տեսնում տարբեր պարբերականներում... Ի՞նչն էր պատճառը... Նա կի՛ն է, գեղեցի՛կ է, միջոցներն են ուղի հարթում... Ես ի՞նչ միջոց ունեմ... Ոչ մի՛... Իմ տմույն մռութով, հարաբերվելու անշնորհքությամբս ո՞ր դուռը կարող եմ բացել... Ժամանակները իմ օգտին չեն, տաղանդը այսօր անտեսվում է... Ուրիշ հատկություններ են հարկավոր... Ես չունեմ այդ հատկությունները... Տաղա՛նդն է իմ միակ ունեցվածքը... Հը՜մ... Ես այդպես էի մտածում... Համոզված էի... Սոցիալիստական ռեալիզմ ասվածը պարզապես վարչականության արգասիքն է... Գրական այդ ուղղությունը ես կկոչեի՝ ադմինիստրատիվիզմ... Ու ես դուրս էի այդ «իզմ»-ից՝ կենսաբանական ինչ-ինչ հատկությունների բացակայության պատճառով. անհամարձակ եմ... Հենց անհամարձակությունս էլ բերեց բանտ։ Պատմեմ՝ ինչպես... Արդեն ասացի, որ մեր մասնաճյուղի շրջանավարտ օրիորդի բանաստեղծությունները տպագրում էին։ Միակ սխրանքս, եթե այսպես կարելի է անվանել իմ մտերմությունը նրա հետ, կործանմանս սկիզբը եղավ։ Տեսե՛ք՝ փոխհարաբերությանս եզակի հնարավորության դրսեւորումը... Այն էլ ոչ թե իմ նախաձեռնությամբ, այլ օրիորդի մարդամոտության, բարության շնորհիվ... Մենք հանդիպեցինք Գելենջիկ ամառանոցում։ Նա կարդում էր իր անտիպ բանաստեղծությունները... Ծովափին բացի ինձնից ուրիշ հարմար մարդ չկար։ Հետո նա իր տետրը տվեց ինձ կարդալու. շռայլ էր, ոգեւորված... Չգիտեմ՝ ո՞ր սատանան էր հուշարարը, ես նրա մի բանաստեղծությունը, որն իմ համոզմամբ, իմիցս լավը չէր, իմ ազգանունով ուղարկեցի Մոսկվայի թերթերից մեկի խմբագրություն՝ ստուգելու համար՝ տեսնեմ ազգանո՞ւնս է պատճառը։ Արարքս պիտի որ սովետական բարոյականության բացահայտման միջոց լիներ... Ես նենգամտությամբ սպասում էի անուշադրության կամ, լավագույն դեպքում, ստերեոտիպ մերժումով պատասխանի։ Անսպասելին առջեւում էր... Շատ արագ ազգանունս հայտնվեց թերթում... Սկզբում ուրախացա, ապա զարթխումը ներբակեց ինձ այնպիսի հզորությամբ, որ ես կորցրի իրականության շոշափելիությունը. ամեն ինչ մշուշապատվեց, սեւը իր ճիրանների մեջ առավ էությունս... Ես այլեւս չկայի... Ես ոչինչ չունեի... Մնացի իմ թերարժեքության բարդույթի գրկում։ Մի քանի օր օրիորդը տեղյակ չէր կատարվածին... Եւ մի առավոտ նա ժպտաշուրթ մոտեցավ ինձ եւ ասաց. «Դու լավ բանաստեղծություն ես գրել... Կեցցե՛ս... Շնորհավորո՛ւմ եմ...»։ Նրա ժպիտը ենթարկյալ ուներ, սարսափեցնող սպառնալիք։ Ի՞նչ ասեի... Որ փորձե՞լ էի ուզում... Որ իմանա՞լ էի ուզում, թե ինչու ինձ չե՞ն տպագրում... Բայց բերանս չբացվեց... Բերանս ինձանից ավելի պարկեշտ գտնվեց... Ինձանից ավելի ծանրակշիռ վարվեց...
Ես ոչ միայն մերկ էի ծովափին, ես մերկ էի նաեւ ամբողջ իմ եղելությամբ... Տագնապը համակեց ինձ... Այսօր կամ վաղը ցուցահանվելու է իմ խայտառակությունը... Ոչինչ չունեմ այլեւս... Կորցնում եմ միակ բանը, որը հողն էր իմ խղճուկ գոյության... Մի քանի օրից բանաստեղծ օրիորդը կվերադառնա ամառանոցից եւ... Այս «եւ»-ը տկար պարանոցիս վրա իջնող կացինն էր... Հոգեվարքի խուճապը մի կապուկի մեջ հավաքեց-կենտրոնացրեց վախս, թուլությունս, կամազրկությունս, անշնորհքությունս, իսկ դրանք միասին մի կապուկի մեջ անասելի ուժ ունեն, խենթության հասնող լկտիություն ու վճռականություն...»։
Նա լռեց, որովհետեւ խոսքը մնաց կոկորդում, խոսքը չանգռոտում էր ձայնալարերը, դուրս գալ էր փորձում եւ ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել ջիլերի պատնեշը։ Նա նայեց մեզ, լաց եղավ առանց ամաչելու, սրբեց արցունքները, նորից մեզ նայեց, տեսնելով մեր համերաշխ պահվածքը՝ շարունակեց.
«Երբ օրիորդը խորացավ ծովում, ես հետեւեցի նրան եւ, հարմար պահ որսալով... քաշեցի նրա ոտքից... Ափից բավականին հեռու էինք, մարդկանց տեսողությանը՝ անհասանելի... Եթե նույնիսկ երեւային մեր մարմինները, ապա որեւէ քրեիքուր հետեւություն անհնար էր անել։
Օրիորդ բանաստեղծի թաղմանը ես ներկա էի։ Որից հետո երկար ժամանակ կտրվել էի շրջապատից, փակվել էի տանը... Հավանգի մեջ անընդհատ ծեծվող վախս իր սահմաններից դուրս էր եկել եւ այլեւս լրբացել էր... Իսկ լիրբ վախը անընդունակ է հսկել իր գործողությունների սնամտությանը... Մի քանի ամիս անց, հիմարությանս, ասեմ, թե խենթությանս մղումով... ավելի ճիշտ կլինի ասել՝ տարօրինակ մի հիվանդության հորդորով ես տպագրության հանձնեցի բանաստեղծուհու անտիպ գործերը... Իմ ստորագրությամբ... Գիրքը լույս տեսավ... Հաջողությունը մեծ էր... Ես, թերեւս հոգեբանական աննախընթաց, զարմանալի դրսեւորումով, երջանկություն զգացի... Զարմանալին այն չէր, որ շրջապատն էր ինձ ընդունում որպես տաղանդավոր բանաստեղծի, այլ այն, որ ինքս էի ընդունում ինձ ուրիշի գործերով։ Ես կամաց-կամաց երջանկացա, կարծես գտա իմ տեղը լինելության մեջ, իրականացրի իմ կոչումը։ Գիրքը դարձավ երեւույթ։ Հոդվածներ գրվեցին եւ սպասում էին նոր գրքի... Բայց նոր գիրք գրելու համար ես պիտի ընդօրինակեի օրիորդի ոճը, վերարտադրեի նրա հուզումնալից աշխարհը, նրա կանացի թրթիռը... Երկրորդ գիրքը՝ արդեն իմ սեփական բանաստեղծությունների ժողովածուն՝ ամբողջովին նմանակված առաջին գրքի ամեն ինչին, հաջողություն չբերեց։ Նորից խոսում էին առաջին գրքի մասին եւ ընդգծում էին նրա զգացական նրբությունը, որը տղամարդու դեպքում դիտվում է առաջին անգամ։ Ընդարմության մեջ էր իմ ներգոյը։ Գովասանքները ինձ էին ուղղված, սակայն դիպչում էին անձիս ու տեղնուտեղը հեռանում, ցնդում... Եւ թվում էր՝ նրանք հասցեն գիտեն ու գնում են այդ հասցեով...
Հետզհետե ես լրիվ նույնացա բանաստեղծությունների հեղինակի հետ... Ես նա՛ էի... Իմ մեջ կանացի հոգեբանություն էին փնտրում... Գնահատանքը վերաբերում էր այդ թաքնված էությանը, եւ ես մնում էի դատարկության մեջ... Ես չկայի՛... Ես ապրում էի ուրիշի կյանքով... Եւ ի՜նչ է փառք ասածը... Եթե դու չկաս, քո էությունը չի ապրում, ո՞ւմ է պետք օդապարիկի նման հեռվում երերածուփ փառքը... Եւ հանկարծ զգացի, որ փառքը ըմբոշխնում է գրքի իսկական հեղինակը՝ երիտասարդ բանաստեղծուհին... Ես աշխատում եմ նրա հռչակի վրա... Նա՛ է հոգեկիրը, իրապես ապրողը, ես՝ մարմնավորս, գոյություն չունեմ... Բանաստեղծությունները կյանք ունեն, եւ նա պատկանում է ուրիշին... Ե՛ս եմ ծովում խեղդվել... Ու հիմա իմ կաղապարվածքն է կենում... Նրանում ուրիշն է հավերժանում... Եւ նրա կյանքը շարունակվելու է կաղապարվածքիս վերջից հետո էլ... Իսկ գիտե՞ք՝ ի՜նչ հոգեմաշություն է ուրիշի կյանքն ապրելը... Ես այդպես էլ չկարողացա որեւէ կերպ զգալ էությանս գոյությունը... Միայն հիմա, այստեղ, ես ե՛ս եմ... Ինչ որ կամ... Իսկակա՛նն եմ՝ երկչոտ, սնամիտ, թուլամորթ, կամազուրկ եւ փառասեր...»։
-Ի՜նչ ես ասում,- չհամաձայնեցինք մենք՝ բանտախցի նրա ընկերները։ -Դու խիզախություն ունեցար ինքդ քեզ գտնել... Դա ոչ բոլորին է տրված... Ինչ փույթ, թե բանաստեղծ չես... Դու կաս, ինչպես որ կաս... Հասկանո՞ւմ ես՝ դու կա՛ս... Դու ինքդ բանաստեղծություն ես... Աստծո ստեղծագործությունը... Իսկ Աստված ուղղում է մեր սխալները...
«Ես մարդասպա՛ն եմ,- արտաբերեց նա եւ լաց եղավ։ -Աստված մարդասպան է ստեղծում...»։
Մենք նեղն ընկանք, այլեւս չգիտեինք ինչ ձեւով մխիթարենք նրան... Իսկ բանտի պայմաններում միայն մխիթարանք է պետք... Անգամ մարդասպանին։
Նրա լացը ուժեղանում էր, իսկ ես ու մյուս ընկերս երկու կողմից թմփթմփացնում էինք նրա ուսին։
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հ.Գ. 2
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակը շարունակում է մեկնաբանել ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Որը պայմանավորված է քաղաքական նպատակով
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ...ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց մեր դասական ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը նաեւ մեր օրաթերթի լավ բարեկամն էր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աղասի Այվազյանի պատմվածքը, որը նա վերջերս գրել էր հատուկ «Հայոց Աշխարհ»-ի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
7. Հարկ է մշակել հայոց լեզվի զարգացման համահայկական ռազմավարական ծրագիր, որի մի մասը կկազմի հայագիտության զարգացման ծրագիրը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել «Հայոց լեզվի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4
Անցյալ տարվա հուլիսի 2-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Մարիանա» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել էր 30-32 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն այն հանել էին ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյեմբերի 22-ի հետկեսօրից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով են: Ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում՝ 25 սմ: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել ինչպես Մարտունի-Գետափ ...ԲԱՆԱՎԵՃԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գլոբալացո՞ւմ, թե՞ ազգային արժեքներ
Մեր հարցերին ի պատասխան՝ առաջիկա ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան հայեցակարգի», Հայաստանի ու Ղարաբաղի շահերի «հակասականության» թեզիսների վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԻՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից ո՞րն է նախապատվելի համարվելու, ո՞ւմ են որոշել պաշտպանել արտախորհրդարանական ուժերը։ Ընդհանրապես նախընտրական այս փուլում ինչո՞վ են զբաղված, ի՞նչ հարցեր ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Բ.Արարքցյանը, Հ.Բագրատյանը եւ Ա.Արզումանյանը նամակով դիմեցին միջազգային ատյաններին՝ վերջնագրային տոնով պահանջելով ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՁԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Օրերս ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի հրապարակումով պաշտոնական նախընտրական պայքարը մեզանում մտավ իր եզրափակիչ փուլը։ Այն ...ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՈՒՄ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական սանդղակը, որի արդյունքներով էլ որոշվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ...ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Ռուսաստանյան «Ֆինանս» ամսագիրը երրորդ տարին անընդմեջ հրապարակել է երկրի ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը ներառում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց եկամուտը 2007-ին գերազանցել է 1 մլն դոլարը։ ...ՍԿՍԻՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Գ.Մ. 2
Մանրամասները՝ ավելի ուշ
Թունդ գինարբուքից հետո արթնանալը լինում է երբեմն անչափ խաղաղ ու հանդարտ։ Զգում ես քեզ ինչպես ավտոուղի, որի վրայով հենց նոր անցել է բազմատոննանոց գլանամեքենա։
Երեւի թե խումհարի ...ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ինտերպոլը քրեական պատասխանատվության է ենթարկել Ասիայի մի շարք անօրինական գործող բուքմեյքերական գրասենյակների, որոնց ընդհանուր շրջանառությունը եղել է 680 մլն դոլար։ Խուզարկությունները սկսվել են Հարավ-արեւելյան ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել խորհրդարանի նախագահին՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 4-ՐԴՆ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայում մեկնարկած գեղասահքի աշխարհի գավաթի երկրորդ փուլային մրցաշարում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը առաջին օրվանից հետո: Ա.Գրեբյոնկինան եւ Վ.Ազրոյանը վաստակել ...ԻՎԱՆՉՈՒԿԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Համաշխարհային վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենաարագ մտածող շախմատիստը, որն առաջատարի դերը պահպանեց ...ՊԱՏՐԱՆՔԱԹԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Տիկին Պետրոսյան, դուք հաճախ եք դժգոհել քաղաքական պայքարի գաղափարազրկությունից՝ մշտապես ուժեղ ընդդիմության պահանջը զգալով։ Այսօր, երբ ՀՀՇ-ն փորձ է անում քաղաքական գործոն ...ՄՈԼԻ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք կուսակցական համագումարներում նախագահի թեկնածու առաջադրվող ընդդիմադիր ուժերի առաջնորդները, միմյանցից առաջ ընկնելով, ...ԹԱՆԱՔՈՏՎԱԾ ԲԹԱՄԱՏԻ ՔՎԵՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Աներեւակայելի էր նոյեմբերի 16-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքն իր ձգձգվածությամբ, անալիությամբ ու ցինիզմով: Եւ ես, որպես այդ բեմականացման կամավոր մասնակից, ցանկանում եմ մեկ առ մեկ անդրադառնալ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԸ ԴՐՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ հայկական ցեմենտի պահանջարկը դրսում շատ մեծ է։ Այն մի քանի անգամ գերազանցում է ներկայումս արտահանվող ծավալը։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Միկա ցեմենտ» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 9
Վերջին շաբաթների ընթացքում այնքան մեծաթիվ փաստեր են ի հայտ եկել Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ձեռնարկած սիրաշահման փորձերի, հեռակա սպառնալիքների, ոչ մեծ ճնշումների, եւ «ներազդման» այլ եղանակների ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Նախագահական ընտրությունների ներկա փուլի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ, 01.01.2007-31.10.2007թթ. ժամանակահատվածում 5044 քաղաքացի պաշտպանին է դիմել դիմում-բողոքներով, նրանցից ...ԲՅՈՒՋԵ-2008
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ կառավարությունն ամփոփել է պատգամավորական խմբակցություններից, հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացված 2008թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական առաջարկությունները: Ններկայացված ծրագրերի ընդհանուր ...ՀՀՇ-ԻՑ ԲՈԼՈՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Սեփ.լրտվ.
Նույնիսկ ընդդիմադիր ուժերը
«Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր որեւէ բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ։ Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ...Ո՞ՐՆ Է ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Սեփ.լրտվ.ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղղված նախկին նախագահի ու թիմակիցների նամակի կապակցությամբ ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ մեր ...ՆՈՐԻՑ ԴՐՍԻՑ ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
Նույն ձեռագիրն է նորից
«Ինձ շատ ցավ պատճառեց այն, ինչ օրերս կարդացի թերթերում։ Նույն ձեռագիրն է նորից։ Նորից դիմում են միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին։ Այսինքն՝ դրսից տղա կանչելու, ...ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի արծարծումը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին մոլորության մեջ պահելու հերթական փորձն է: ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Սեփ.լրտվ.Եթե լինի մաքուր ընդդիմադիր Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ-ՀՅԴ համատեղ համաժողովում ռամկավարները չբացառեցին, որ հնարավոր է նախագահական ընտրություններում պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ «Միավորիչ համագումարում» ...ՀԱՎԱՔՎԵԼ Է 15 ՄԼՆ 275 ՀԱԶԱՐ 436 ԱՄՆ ԴՈԼԱՐ
1
Լոս Անջելեսում նախօրեին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի ռեկորդային ցուցանիշ է սահմանել:
Տասներկուժամյա հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհասփյուռ հայության ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մոսկվայում նախօրեին ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ասաց, որ դեսպանության ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԻԱՆԱ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

