
Հրատարակված է Նոյեմբեր 23, 2007
ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար:
Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի 22 ԼՍ 404 պետհամարանիշով եւ ՈՒԱԶ մակնիշի 263 ՏՍ 36 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան, ինչի հետեւանքով վերջինս շրջվել ու բռնկվել է: Հրդեհը մարվել է ժամը 01։38-ին:
Պատահարի հետեւանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Սեյրան Դալլաքյանը եւ բուժքույր Ալվինա Եղյանը մահացել են, իսկ երեք ուղեւորները, ինչպես նաեւ ԲՄՎ-ի չորս ուղեւորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

