
ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
- «Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։

Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում Լ.Տ.Պ.-ի մուտքը քաղաքական դաշտ։ Դիտարկումները, թե նախկին նախագահի վերադարձով կամ ակտիվացմամբ առանձնապես քաղաքական գործընթացներում «բեկումներ» կամ «շեղումներ» չարձանագրվեցին, ուղղակի անընդունելի են Լ.Տ.Պ.-ի թիմակիցների համար։ Այնինչ, հասկանո՞ւմ եք, պետք է թվագրման նոր կարգ սահմանենք. այսուհետ պետք է իրադարձությունները դասակարգենք ոչ թե «Քրիստոսից առաջ եւ հետո», այլ «սեպտեմբերի 21-ից առաջ եւ հետո» ժամանակային կարգով։
«Մինչեւ սեպտեմբերի 21-ը մենք ապրում էինք մեկ այլ Հայաստանում։ Դա խորհրդարանական ընտրություններից հետո հուսալքված-հիասթափված հասարակություն էր։ Եւ ընտրությունները կեղծելուց հետո գրոգի մեջ հայտնված ընդդիմություն, որը խելքի չէր կարողանում գալ։ Կհիշեք, որ մի շարք կուսակցություններ, քաղաքական գործիչներ 3-4 ամիս սսկված սպասում էին նոր զարգացումների»,- ներկայացնելով Լ.Տ.Պ.-ի «Արմենիա-Մարիոթում» ունեցած առաջին հրապարակային ելույթից առաջ տիրող իրավիճակը, հիշեցրեց Արզումանյանը։
Այսինքն՝ մինչ այդ «ընդդիմությունը անելիք չուներ», եւ բոլորը սպասում էին, թե «երբ է գալու Նատալիա Իվանովնան, որ իրենք իրենց խոսքը ասեն»,- իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրելով, շարունակեց հիշեցնել Արզումանյանը։ Եւ ահա, երբ վերջապես հայտնվեց «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ Նատալիա Իվանովնան, նույնն է, թե Տեր-Պետրոսյանը «դրանից հետո քաղաքական դաշտ ստեղծվեց Հայաստանում, քաղաքական դաշտը ակտիվացավ. նոր ինտրիգ մտցրեց քաղաքական դաշտում։ Եւ այդ օրվանից քաղաքական գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում»։
Այնպես որ «ես կարծում եմ, այսօրվա եւ երկու ամիս առաջվա Հայաստանները, դա երկու տարբեր Հայաստաններ են»,- հայտարարեց Լ.Տ.Պ.-ի գրասենյակի պետը։
Ռեժիմը կազմաքանդելու կարգախոսով առաջնորդվող Լ.Տ.Պ.-ն ու թիմակիցները անկոտրում են եւ շարունակելու են պայքարը։ Ճիշտ է, իրենց համար առայժմ «հեռուստաեթերն անթափանցելի է», բայց չեն ընկճվում։ Մանավանդ որ երկամսյա պայքարի ընթացքում արդեն ձեռքբերումներ են արձանագրել։ Օրինակ` վարչախմբի դեմ սկսված նոր շարժումը արդեն անվանում են «DVD-ների հեղափոխություն»։ «Ոմանք արդեն դա կոչում են DVD-ների հեղափոխություն։ Բավական բարեհունչ անվանում է»,- անկեղծացավ հեղափոխական Ալիկը։
Եթե մինչեւ հիմա շատերին հայտնի չէ, թե ինչ թիմով է գալիս Լ.Տ.Պ.-ն, ապա այս «գաղտնիքն» էլ կարող է բացահայտել Արզումանյանը. «Ձեւավորվող թիմը ձեր աչքի առաջ է՝ կազմակերպում է հանրահավաքներ։ Ձեւավորվող թիմը հենց այն մարդիկ են, ովքեր աջակցում, սատարում են նրան»։
Իսկ հետաքրքիր է, Տեր-Պետրոսյանը, իսկապե՞ս վճռական է տրամադրված եւ պաշտոնապես ինքնաառաջադրման հայտ կներկայացնի ԿԸՀ։ Օրինակ, ՍԻՄ նախագահը շարունակում է համառորեն պնդել, որ նախկին նախագահը չի առաջադրվի։ Հրանտ Խաչատրյանի այս պնդումները հոգեբանական ներգործություն ունենո՞ւմ են Լ.Տ.Պ.-ի վրա։ «Հայոց Աշխարհ»-ի հետաքրքրությանն ի պատասխան` այսպես արձագանքեց Արզումանյանը. «Ոչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա որեւէ բան հոգեբանական ճնշում չի կարող ունենալ։ Եւ ավելին՝ եթե վերջին 10 տարվա ընթացքում «Հայոց Աշխարհ» կարդալուց հետո, նրա վրա որեւէ հոգեբանական փոփոխություն չի եղել, հիմա էլ ի՞նչ կարող է լինել»։
Ինչ վերաբերում է հիմնական մրցակցին, ապա «եթե Սերժ Սարգսյանը իր մեջ այդքան խիզախություն գտնի, որ համաձայնվի ուղիղ եթերով բանավիճել ՀՀ հիմնադիր նախագահի հետ, միայն կողջունենք... Իհարկե, եթե այդքան խիզախություն ունենան թող հրավիրեն։ Թող ընդհանրապես իրենց վերնախավով գան բանավեճի։ Բայց ես չգիտեմ այստեղ պրոբլեմներ կան։ Բանավեճի լեզուն պետք է նախապես որոշվի՝ ո՞ր լեզվով ենք խոսում, ո՞ր բարբառով։ Թարգմանիչ պետք է ներկայացվի, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայերենը մի քիչ բարդ կլինի հասկանալ»,- մտորումների գիրկն ընկավ Ալիկը, որն անմիջապես զգուշացրեց, որ այն, ինչ ասում է, իր անձնական կարծիքն է։
Այսինքն՝ դեռ այնքան էլ հստակ չի կարող ասել՝ իսկ «հիմնադիրը» խիզախություն կդրսեւորի՞։ Ինչ վերաբերում է Լ.Տ.Պ.-ի հայերենին, ապա իզուր է Ալիկը թերագնահատում, ասելով, թե բարդ է՝ չի հասկացվի։ Այլ հարց է, որ նախկին նախագահի գեղեցկախոսությանը ոչ մեկ չի հավատում։
Ի վերջո, մենք 1998-ից առաջ էինք ավգյան ախոռներում ապրո՞ւմ, թե՞ հետո։ «Եթե 98-ից առաջ ավգյան ախոռներ էին, ապա հիմա ձիերը այդ ավգյան ախոռից դուրս են եկել։ Թե ինչը պետք է մաքրենք, ինքներդ ենթադրեք»,- հարցին ի պատասխան` նշեց Արզումանյանը։
Ենթադրելը ենթադրում ենք, սակայն չենք պատկերացնում, թե ձիերը ինչպես են գործիքը բռնելու եւ դրանով աշխատելու։ Խրխնջալ, վազել, դաշտերում արածել կարող են, բայց... Անգամ հեծյալները չեն կարող էս խեղճ անասուններին ստիպել, որ գործիք բռնեն ու աշխատեն։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Armen գրել է:
Ծիծաղում ե՞ք: Բայց ես լուրջ եմ և հայտնում եմ տեսածս; Լևոնին հիմա պրոֆիլ տեսա մի տեսահոլովակում: Կարծես գաջ քսողի փարդախի մալա լիներ գլուխը: Կարևոր գործիք, չեք հավատում գնացեք հանրահաբաք և կողքից նայեք:
Artur գրել է:- Armen
Ծիծաղում ե՞ք: Բայց ես լուրջ եմ և հայտնում եմ տեսածս; Լևոնին հիմա պրոֆիլ տեսա մի տեսահոլովակում: Կարծես գաջ քսողի փարդախի մալա լիներ գլուխը: Կարևոր գործիք, չեք հավատում գնացեք հանրահաբաք և կողքից նայեք:
Խնդալուց մեռաաաաաա.... Ինչ տոչնի ա ասված: Վերևի նկարի մեջ էլ Ալիկը ոնց որ գաջ քսող ըլի:Մատերը տազի մեջ գաջ խառնելուց հաստացած՝ մազոլներով:- Armen
Armen գրել է:- Artur
Խնդալուց մեռաաաաաա.... Ինչ տոչնի ա ասված: Վերևի նկարի մեջ էլ Ալիկը ոնց որ գաջ քսող ըլի:Մատերը տազի մեջ գաջ խառնելուց հաստացած՝ մազոլներով:
Ba trash@, ba trash@. Ara es inch pont a.- Artur
Jimik գրել է:
Ֆայլաբազարի բանվոր լինի կարծես, անթրաշ, օրավարձով, ալկաշ ու թամբալ:
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

