
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
- Սկիզբը՝ նախորդիվ

Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է վերլուծող-հասկացո՞ղ, թե՞ էմոցիոնալ-զգացմունքային հանդիսատես։
-Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ վերլուծությունը եւ ըմբռնումը հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի չեն գործում։ Նրան կարող են հետեւել չափազանց ժխտողաբար տրամադրվածները։ Այսինքն՝ քանդենք, միայն թե քանդենք։ Եւ եթե կանգնում է առաջնորդն ու շեշտը դնում դրա վրա, շատերին չի գրավի։
Գիտեք, կա դառնացած մարդկանց մի շերտ, որ պարզապես ներկայի վրա խաչ քաշելու մասին է մտածում, իսկ թե հետո ինչ կլինի՝ չի հետաքրքրում իրեն։ Մեր հասարակության մեջ կան, իհարկե, այսօրինակ մարդիկ, որոնց գիտակցությունը կարող է մթագնել։ Անձի հոգեբանության յուրահատկությունները տեղափոխվում են հանրույթի վրա. մարդը կարող է այնպիսի վիճակում լինել, որ մոռանա նույնիսկ անցյալի փորձը, իրադրության գնահատման խեղաթյուրումներ ունենա, միայն թե դուրս գա իրավիճակից։ Եւ այն առաջնորդը, որն ավելի ագրեսիվ կոչեր կանի՝ քանդելու, ավերելու եւ այլն, այս կարգի մարդկանց կգրավի։ Կլինեն մարդիկ, ովքեր կհետեւեն նրան։
Լ.Տեր-Պետրոսյանի պարագայում վրիժառությունը, վրիժառու լիդերի կերպարը շատ է երեւում։ Ցավոք սրտի, երկար ընդմիջումից հետո Լ.Տեր-Պետրոսյանը վրիժառուի կերպարով հանդես եկավ եւ չեմ կարծում, թե վերլուծելու-համադրելու-համեմատելու կարողության տեր անձինք կգնան նրա հետեւից։ Համոզված եմ, որ չեն գնա։ Եւ գիտեք, ինձ մի քիչ զարմացնում է՝ ինչո՞ւ են այսքան խառնվել իրար, չեմ կարծում, թե շատ վտանգավոր մի կերպար է հայտնվել ասպարեզում։
-Իր առանձնահատկություններից մեկը գրագետ, հռետորական խոսքն է, խոսքի նրբերանգները օգտագործելու հմտությունը։ Ըստ ձեզ, այսօր պերճախոսությամբ կկարողանա սրտեր գրավել։ Ժամանակավրեպ չէ՞ ազդեցության այս գործոնը։
-Երբ գործ ունենք զանգվածային գործընթացների հետ, ինտելեկտուալ, գրագետ խոսքը ամենագնահատվողը չէ։ Ավելի կարեւորը խոսքի կառուցման օրենքներն են, մանիպուլյատիվ ձեւերը, որոնք ազդեցիկ են դարձնում խոսքը։ Լ.Տեր-Պետրոսյանը տիրապետում է այդ արվեստին։ Խոսքի կրկնությունը, կարճ դադարը, նորից նույն բանը կրկնելը, ասածդ ինչ էլ լինի՝ շատ կարեւոր մի բանի տպավորություն է թողնում։
Ի դեպ, հիմա մեր հանրության կրթական մակարդակը շատ է զիջում 1988-ի հանրույթի մակարդակին։ Այն ժամանակ գրագետ մարդկանց թիվը շատ ավելի էր։ Այսօր շատ գրագետ խոսքով հանդես գալը մարդկանց մի մեծ շերտի վրա ազդեցություն չի գործի։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր գնահատում են գրագետ խոսքը, ընդամենը այդպիսի խոսքը բավարար չէ։ Նա այս հատվածին իր հետեւից չի կարող տանել, քանզի վերջիններս մտածող մարդիկ են եւ կարողանում են վերլուծել ու համադրել։ Գիտեք, շատ ժամանակ չի անցել։
Հոգեբանության մեջ կա այսպիսի հասկացություն՝ «կոգնիտիվ բարդություն»։ Բարձր ինտելեկտ ունեցող մարդը կոգնիտիվ բարդություն է ունենում։ Դրա արտահայտման ձեւերից մեկն այն է, որ պատճառի եւ հետեւանքի միջեւ ինքը կարողանում է մեծ ժամանակային տարածությունն ընկալել։
Երեխաները, օրինակ, իրենց զարգացման վաղ շրջանում ունեն կոգնիտիվ բարդության թույլ զարգացածության աստիճան։ Պատճառն ու հետեւանքը շատ մոտ պիտի լինեն, այլապես երեխան չի կարողանում ընկալել։ Ասենք, եթե երեխան չարություն է արել առավոտյան, եւ հայրը նրան երեկոյան պատժում է չարության համար, ինքը չի ընկալում։ Ժամանակային տարածությունը մեծ է։ Մեր հեռավոր նախնիներն էլ այդպես են եղել։
Ավելի ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց շրջանում հնարավոր է կոգնիտիվ բարդության ավելի փոքր աստիճան։ Պատճառների, հետեւանքների կապը ժամանակի մեջ լավ չընկալելու հնարավորությունը մեծ է։ Բայց գրագիտությունը եւ կրթությունը գնահատող շերտը նաեւ կոգնիտիվ բարդություն ունեցող շերտն է, եւ ինքը պատճառների եւ հետեւանքների կապի մեջ շատ լավ կողմնորոշվում է։ Ու չեմ կարծում, որ այսօր կիրթ լեզուն կարող է մանիպուլյացիայի գործիք դառնալ։
-Նախագահական ընտրությունների համատեքստում դարձյալ իբրեւ փորձաքար այս ու այն կողմից օգտագործվում է Ղարաբաղի հարցը։ Նորից հրապարակներում հնչում է, թե քանի Արցախի հարցը կա, Հայաստանը մեծ զարգացում չի ունենա, նորից իբրեւ հոգեբանական ազդեցության միջոց ժողովրդին պատերազմով վախեցնելու մտադրություններն են ջրի երես ելնում։
-Այն գործիչները, որոնք Ղարաբաղը անգամ ոչ բաց տեքստով համարում են գործոն, որը իբրեւ ոսկոր կանգնած է հայ ժողովրդի կոկորդին, ամենավտանգավորն են։ Հենց սա կարելի է փորձաքար համարել ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու համար։ Ղարաբաղի հարցում զիջողականությունը Հայաստանը դեպի կործանում տանող քայլերից մեկն է։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

