
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
- Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... Ռուսաստանի ընտրանու օգտին։ Հնչեղություն ստացած այս մրցամարտից բացի, տեղի ունեցան նաեւ այլ հանդիպումներ, որոնցում որոշվեցին աշխարհամասի ստուգատեսի եզրափակիչ փուլի մնացած երեք մասնակիցները՝ Պորտուգալիան, Թուրքիան եւ Շվեդիան։

Լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում անգլիացիների եւ խորվաթների մրցակցության ավարտից հետո, ողջ մառախլապատ Ալբիոնը խորասուզվեց սգացունց լռության մեջ։ Պատկերը ավելի ամբողջական ներկայացնելու համար թերեւս արժե 4 օրով մտովի հետ պտտել ժամանակի անիվը։ Նախավերջին տուրից առաջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արտագնա խաղում իսրայելցիների հետ ոչ-ոքի խաղալու դեպքում ռուսաստանցիները գրեթե կլուծեին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիրը, եւ այդ հույսից կզրկեին անգլիացիներին։ Սակայն Ավետյաց երկրում հանդիպման վերջին վայրկյաններին ռուսները գնդակ ընդունեցին սեփական դարպասը եւ, պարտվելով, ակնթարթորեն վերածվեցին ընտրարշավի հետնապահի։
Այս իրավիճակում ռուսներին մնում էր ապավինել հրաշքի եւ իրենց մեծահարուստների կարողությանը։ Առաջինն արձագանքեց միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունը, որ խոստացավ ամենավերջին մոդելի չորս «Մերսեդես» ավտոմեքենա նվիրել Խորվաթիայի հավաքականին, եթե այդ թիմը հյուրընկալվելիս հաղթի անգլիացիներին։ Խորվաթները, առաջնորդվելով «չեմ ուզում, դիր գրպանս» կարգախոսով, սկզբում ծամածռվեցին, թե իբր նախընտրում են BMW-ն, բայց ի վերջո կատարեցին Ֆեդունի պատվերը՝ հյուրընկալվելիս ջարդ տալով անգլիացիներին։ Արդեն երրորդ րոպեին Կրանչարի ոչ այնքան ուժեղ հարվածից հետո սարսափելի սխալ թույլ տվեց անգլիացիների դարպասապահ Կարսոնը, որի ձեռքերից գնդակը հայտնվեց ցանցում։ Շատ չանցած հաշիվը արդեն կրկնապատկվեց՝ այս անգամ իր հնարավորությունն իրացրեց Օլիչը։
Այդ ընթացքում ռուսները, ասես չհավատալով իրենց աստղին, չէին շտապում արագացնել իրադարձությունների ընթացքը։ Բավական է նշել, որ միակ գնդակը Անդորրայի հավաքականի դարպասում հայտնվեց 39-րդ րոպեին։ Մի քանի րոպեից ռուսաստանցիները 11 մետրանոցի իրավունք ստացան, բայց Կոլոդինի հարվածը հետ մղեց Անդորրայի դարպասապահը։
Սակայն ընդմիջումից հետո հաջողության անիվը սկսեց հակառակ ուղղությամբ պտտվել։ Ի տարբերություն Կոլոդինի՝ անգլիացի Ֆրանկ Լեմպարդը 56-րդ րոպեին 11 մետրանոց նշանակետից չվրիպեց, իսկ 9 րոպե անց Բեքհեմը մեկ հպումով փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Պիտեր Կրաուչին, եւ հաշիվը հավասարվեց։ 2։2, եւ Անգլիան վերադարձավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Պտուտախաղը շարունակվեց՝ 77-րդ րոպեին Պետրիչը ֆանտաստիկ հարվածով գրավեց Կարսոնի դարպասը եւ Ռուսաստանին «Եվրո-2008»-ին մասնակցելու ուղեգիր նվիրեց։
Զուգահեռ ընթացող այս հանդիպումներից անմիջապես հետո «համաշխարհային սարդոստայնում» իսկական բանավոր պատերազմ սկսվեց անգլիացի, ռուսաստանցի եւ խորվաթ երկրպագուների միջեւ։ Անգլիացիներից մեկը հեգնանքով գրել է. «Մաքլարենը եւ «Մերսեդեսը» մահացու խառնուրդ են»,- ակնարկելով Անգլիայի հավաքականի արդեն իսկ նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենի ձախողումը եւ Ֆեդունի նվիրած 4 մեքենաները։ Ի դեպ, դրանց տերերին որոշելը թողնվել է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայեցողությանը։ Բայց ամենայն հավանականությամբ մեքենաների տեր կդառնան դարպասապահ Ստիպե Պլետիկոսան, որը հանդես է գալիս Ֆեդունի սեփականությունը հանդիսացող Մոսկվայի «Սպարտակում», ինչպեսեւ 3 գոլերի հեղինակները՝ Կրանչարը, Օլիչը եւ Պետրիչը։ Առանց պարգեւի չեն մնա նաեւ ռուսաստանցի ֆուտբոլիստները. Ռոման Աբրամովիչը հավաքականի յուրաքաանչյուր խաղացողի պատրաստվում է պարգեւատրել 100 հազար դոլարով։
Իսկ Անգլիան 1984 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի աշխարհամասի առաջնությունը։ Երկրի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ խորապես հիասթափված է տեղի ունեցածից։ Մինչդեռ Ռուսաստանի հավաքականի հանրահայտ գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը չի կարողացել զսպել հուզմունքը. «Դա անհավանական է։ Մենք ռուսական պտուտախաղ խաղացինք եւ կարողացանք հաղթել։ Իսկ հետագայում կաշխատենք գործը այսպիսի ինֆարկտային վերջաբանի չհասցնել։ Պատիվ ունեմ ողջունելու խորվաթներին»։
Նշենք նաեւ, որ Անգլիայի հավաքականի ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուներ են նշվում «Չելսիի» նախկին մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մաուրինիուն եւ «Ռեալի» նախկին մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն։
A ԽՄԲԻՑ եզրափակիչ փուլ անցավ նաեւ Պորտուգալիայի հավաքականը, որը թեպետ սեփական հարկի տակ 0։0 հաշվով բաժանվեց ֆինների հետ, սակայն անհասանելի դարձավ սերբերի համար, որոնք սեփական հարկի տակ չկարողացան հաղթել լեհերին։ Ի դեպ, այս խմբում, որում չեղյալ են հայտարարվել երկու խաղ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, կարող է տեղի չունենալ նաեւ Սերբիա-Ղազախստան մրցամարտը, որը առատ ձյան պատճառով նոյեմբերի 18-ից տեղափոխվել էր 24-ը։ Այդ խաղը մրցաշարային առումով նշանակություն չի ունենալու։
- ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԵՂԱՆԱԿ
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

