
ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը իրենց ստորագրություններով հավաստիացնում են, թե վերջին խորհրդարանական ընտրությունները «ամենախայտառակն» էին երկրի պատմության մեջ։
-Ավելին։ Նրանք պնդել են, թե ընտրակեղծիքները այնպիսի ճարպկությամբ են քողարկվել, որ ոչ մի դիտորդ չէր էլ կարող դրանք նկատել։ Նրանց պարզապես դուր չի գալիս, որ 2007 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ստացել են բոլոր դիտորդական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների եւ հասարակության աննախադեպ բարձր գնահատականը եւ միտումնավոր շահարկումների համար որեւէ հնարավորություն չի առաջացել։
Հիմա, ընտրություններից վեց ամիս անց, նրանք որոշել են թյուրիմացության մեջ գցել ոչ միայն Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալին, այլեւ միջազգային հանրությանն ու մեր ժողովրդին։
Ստացվում է, որ կատարվել է այնպիսի աճպարարություն, որին կնախանձեին անգամ Կիոն ու Հարություն Հակոբյանը։ Սակայն զարմանալի է, թե ինչպես են այդ «նամակի» հեղինակները «նկատել» այն, ինչը, իրենց իսկ պնդմամբ, չէր կարող նկատել որեւէ դիտորդ։ Զարմանալի է, քանի որ միեւնույն ժամանակ միայն կույր պետք է լինել չտեսնելու համար վերջին ինը տարիներին ամեն հերթական ընտրությունից հետո արձանագրվող ակնհայտ առաջընթացը։ Միայն չկամության ու ծուլության պարագայում է հնարավոր չնկատել ընտրական հանձնաժողովների ու օրենսդիր մարմնի կատարած աշխատանքի արդյունքը, որով ամրապնդվում են մեր երկրի քաղաքացիների ընտրական իրավունքը ապահովող համակարգերն ու մեխանիզմները։
Հավաստիացնում եմ, որ այս առաջընթացը եւ հաջողությունները ակնառու են ոչ միայն մեր երկրի քաղաքացիների, այլեւ միջազգային կազմակերպությունների համար։ Ուստի որեւէ մեկին հորինովի շահարկումների միջոցով թյուրիմացության մեջ գցելու փորձերը ապարդյուն են։
-Իսկ ինչպե՞ս կարելի է հերքել նամակագիրների պնդումը, թե մոտ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ է տպագրվել եւ իրականացվել է իրենց իսկ ներմուծած՝ քվեարկելու «կարուսել» տարբերակը։
-Կես միլիոն քվեաթերթիկների ծավալը նախ պետք է պատկերացնել։ Դա ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ թաքցնես։ Կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ տպագրելու մեղադրանքը ամենամեծ ու անգրագետ հերյուրանքն է, որ կարելի է հնարել ու հասցեագրել ընտրական համակարգին։
Մենք քվեաթերթիկները տպագրում ենք հրապարակային ու բոլորի համար թափանցիկ պայմաններում, հանձնաժողովի անդամների, զանգվածային լրատվամիջոցների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների, թեկնածուների վստահված անձանց եւ շահագրգիռ բոլոր կողմերի աչքի առջեւ։ Տպագրությունից հետո նույն հրապարակային թափանցիկության պայմաններում միակ կաղապարը ոչնչացվում է։ Նույն կաղապարից երկրորդը ունենալը եւ պաշտոնականից չտարբերվող քվեաթերթիկ տպագրելը տեխնիկապես անհնարին է։
Բացի այս, քվեաթերթիկները տպագրելու համար օգտագործվում է այնպիսի խտության թուղթ, որը հանրապետություն է ներկրվում ստույգ ծավալներով եւ միայն այդ նպատակով։
Ընտրական օրենսգրքին անծանոթ ու ալարկոտ նամակագիրներին անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ մեր քվեաթերթիկները համարակալված են։ Մինչեւ միջազգային ատյաններին նամակներ գրելը ու նրանց միջոցով երկրի Ազգային ժողովին ինչ-որ բան պարտադրելու փորձ ձեռնարկելը, լավ կլիներ ուշադիր հետեւեին գոնե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային կայքէջին։ Այստեղ բոլորին հասանելի ձեւով տեղեկացվում է, թե 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրին որ համարների եւ քանի քվեաթերթիկներ են տրվել։
Մյուս բոլոր տվյալները ստուգելը միայն ցանկության խնդիր է։ Իսկ դա չանելու դեպքում հրապարակվող բոլոր մեղադրանքները դատարկախոսության արդյունք են։
Եթե համաձայնենք՝ քվեաթերթիկները այլ երկրում տպագրելու առաջարկին, չենք վերացնի մատնանշված, բայց իրականում գոյություն չունեցող պրոբլեմը, քանի որ օրինական ընտրությունների իրական երաշխիքը պատշաճ վերահսկողությունն է ընտրական հանձնաժողովներում։ Իսկ դրա համար պետք է ունենալ վստահելի հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք, եւ նրանք պետք է իսկապես աշխատեն, ոչ թե սադրանքներ հնարեն։
Ուստի կոչ եմ անում արդեն այսօր հրաժարվել անհեթեթ առաջարկներից եւ պատրաստվել աշխատանք կատարելուն։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ քվեաթերթիկը փաստաթուղթ չէ, քանի դեռ նրա հետեւի երեսին չկան առնվազն երեք հանձնաժողովի անդամների ստորագրություններ։
Շարունակելի
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
Armen գրել է:
Համաձայն չեմ հոդվածագրի բացատրություններին, քանի որ արևելյան իմաստությունը ասում է."Այն ինչ տեսնոիմ է կույրը, չեն կարող տեսնել զույգ աչքերը": Հիմա Լևոնը ակնոցներ է կրում և տեսողություն հավասար է սովորական 2 աչքերի; Այնպես որ, եթե դրանից տուժել է նրա տեողությունը, ապա ինչը կուղղի կուզիկի՞ն:
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

