
ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
- Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։

-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի զարգացած եւ մեծ քաղաքացի։
Հիմա շատ է ընդունված ասել իշխանամետ եւ այլն։ Ինքը պետականամետ էր, այսինքն՝ ինքը մտածում էր պետության մասին, պետության շահերից ելնելով հարգում կամ չէր հարգում այս կամ այն մարդուն։ Դա ամենաճիշտ դիրքն է։ Մարդը պետք է ոչ մեկին կից չդառնա՝ ո՛չ կուսակցությանը կից, ո՛չ այս կամ այն ղեկավարին կից։ Մարդ պետք է օբյեկտիվորեն գնահատի լավը եւ վատը։ Աղասու այդ հատկությունը շատ էի գնահատում։ Հետո՝ երեխայի պես ուրախանում էր Երեւանի ամեն մի նոր շինությամբ։ Ես նման երկու մարդ եմ ճանաչել՝ մյուսն էլ Մինասն էր։
Հայրենասիրություն բառը հիմա շատ է թեթեւացել, արժեզրկվել։ Ինքն իսկապես հայրենասեր էր եւ նրա հայրենիքը ոչ թե Աշտարակը, Ղարաբաղը կամ Ախալցխան էր։ Նրա հայրենիքը հայ ժողովրդի երկիրն էր՝ Հայաստանը։ Այդ առումով շատ լայնախոհ մարդ էր՝ ի տարբերություն շատերի։
Աղասին ծնվել է Վրաստանում՝ ումից պակաս հայ է ինքը։ Մոտիկից չճանաչողներին թվում էր՝ ինքը մռայլ մարդ է։ Բայց, տեսեք, ինչքան հումոր կա իր «Եռանկյունի» ֆիլմում, ինչքան ջերմություն ու մարդկայնություն կա նրա ստեղծած մթնոլորտում։ Հումանիստ էր նա։ Թեպետ տուժել էր մարդկանցից թե՛ Վրաստանում, թե՛ այստեղ։ Մարդկանց մի «ցեղ» կա, որից բոլորս միշտ տուժում ենք։ Իսկ Աղասին կյանքում ոչ մեկին չի վիրավորել, չի նեղացրել։
Մի դրվագ եմ ուզում պատմել՝ բնավ ոչ նրա համար, որ ինձ վերագրեմ ինչ-որ բաներ։ Մեր ղեկավարներին եմ ուզում վերագրել ավելի շատ։
Մի օր ընկերոջս հետ գնացի Աղասու տուն։ Ապրում էր մեկսենյականոց բնակարանում, ուր լուսամուտի տակ մոր «հատվածն» էր։ Պատ էր քաշել եւ մութ մասում, ինչ-որ անհասկանալի խցում գրում էր իր հոյակապ գրքերը։ Տեսա, ասացի՝ Աղասի, այս ոնց ես ապրում։ Ասի՝ պիտի քո բնակարանի հարցը լուծեմ։ Ո՛չ քաղաքապետ էի, ո՛չ բան։ Բայց ընկերոջս շատ եմ սիրում։
Իմ հիմնարկի գործերով գնացել էի վարչապետի՝ Ֆադեյ Սարգսյանի մոտ։ Նստած էին նա, Ալեքսան Կիրակոսյանը, Մուրադ Մուրադյանը։ Մեր կենտրոնի հետ կապված հարցերից հետո ասացի՝ ուզում եմ ձեզ դիմել անձնական խնդրանքով։ Ասի՝ կարո՞ղ է պատահել, որ վրաց տաղանդավոր գրողը մի բնի մեջ ապրի։ Երեքն էլ ասին՝ չէ, հնարավոր չէ։ Ես թե՝ հնարավո՞ր է՝ Վրաստանի պետական մրցանակի դափնեկիրը բնի մեջ ապրի։ Նրանք թե՝ չէ։ Ասի՝ հնարավո՞ր է տաղանդավոր սցենարիստը, ռեժիսորը ապրի զարհուրելի պայմաններում։
Ալեքսան Կիրակոսյանը չդիմացավ՝ ո՞վ է, ո՞վ է։ Ասի՝ Աղասի Այվազյանը։ Ասաց՝ շատ ենք հարգում Աղասուն։ Ֆադեյ Տաճատիչն էլ թե՝ ըհը, քաղաքապետը նստած է, թող լուծի այդ հարցը։ Ասի՝ Ֆադեյ Տաճատիչ, հերիք չէ՞ ամեն ինչ գցեք քաղսովետի նախագահի վրա, դուք վարչապետ եք։ Ծիծաղեց եւ թե՝ դիմումը բերեք՝ կմակագրեմ։
Ուրախ-ուրախ գտնում եմ Աղասուն եւ ասում՝ մի թղթի կտոր է պետք, որ դու բնակարան ստանաս։ Գնում է գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանի մոտ։ Իր ֆոնդից էլ չէր, պետական ֆոնդից էր, բայց չէր տվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Հետո գնացել է կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ Քալանթարի մոտ, միանգամից տվել է։
Ի վերջո ստացավ իր այսօրվա բնակարանը, ուր տարիներ ապրեց եւ ստեղծագործեց։ Ի՞նչ եմ ուզում ասել՝ չեն գնահատում մարդկանց։ Չեն մտածում նրանց մասին։ Պարույրի մասին որ չհիշեցնենք, կմոռանան, Հրանտի, Մինասի մասին չհիշեցնենք՝ կմոռանան։ Կամ՝ չափանիշներ չկան, չեն գնահատում, չեն տարբերակում՝ ում, որտեղ թաղեն, որտեղ վերջին հանգրվան հատկացնեն։ Ո՞րն է չափանիշը։ Մարդու ճշմարիտ չափը կյանքից հեռանալուց հետո է երեւում։
Հիմա ինձ հարցնում են՝ Քոչարին տեսել եք, կամ Կոջոյանին, Սարյանին։ Այո, տեսել ենք եւ երջանիկ ենք, որ այդ մարդկանցով շրջապատված ենք եղել։ Աղասին այդ մարդկանց, այդ մեծերի շարքին է պատկանում։
Չափանիշները փոխվել են։ Այսօր Գոհար Գասպարյանի եւ մի երիտասարդ երգչի անուն եթե տաս, կարող է Գոհարին չճանաչեն, այդ նոր «աստղին» ճանաչեն։ Ամեն սերունդ իր չափանիշներն ունի, որոնք եթե անգամ սխալ են, նրանք դրանով են ապրում։
Ու... մոռանում են, թե ազգը ինչ մեծություններ ունի։ Այդ մեծություններից մեկն է Աղասի Այվազյանը։ Իրոք շատ մեծ մարդ է եւ մեծ քաղաքացի։ Կարծում եմ, քանի ժամանակ անցնի, Մինասը, Պարույրը, Հրանտը, Աղասին կբարձրանան։ Գիտեք, Բոտիչելիի պես հանճարեղ մարդուն մի քանի դար մոռացել էին։ Հիմա ոչ ոք չի մոռանում։
Ժամանակին ես մեծ հարգանքով բացեցի Աղասի Այվազյանի նկարների ցուցահանդեսը ժամանակակից արվեստի թանգարանում։ Աղասին բազմակողմանի տաղանդավոր մարդ էր։ Կան մարդիկ, որոնց տաղանդը իրենց խեղդում է։ Աղասին այդ մարդկանցից էր։ Եթե նա միայն նկարչությամբ զբաղվեր, վստահ եմ, շատ լավ նկարիչ կլիներ։ Ինքը հիմա էլ իբրեւ նկարիչ տպավորիչ է։ Ինքը ոչ մի անգամ չի մտածել սրան կամ նրան նմանակելու մասին։ Ինչպես ամեն ինչում։
Նույն կերպ կինոյում էր։ Եթե Աղասին միայն սցենարիստ լիներ, Տոնինո Գուերային էլ չէր զիջի։ Ուղղակի մարդը Իտալիայում չէր ծնվել։ Հայ էր ծնվել եւ որպես հայ տանում էր ողջ ազգի բեռը։ Ոչ թե մենակ իր անձնական հոգսերը։ Ազգի բեռը Աղասին իր ուսերին էր տանում։ Դրա համար էլ ուրախանալ գիտեր ազգի հաջողություններով։
Ասում են՝ մտավորականներն ո՞ւր են։ Այ մարդ, Աղասի Այվազյանը մեր կողքին ապրում էր՝ մտավորական չէ՞ր։ Ավելի բարձր մտավորական եք ուզո՞ւմ։ Նա ոնց որ Վերածննդի մարդ լիներ։
Պետք է տեսնել մարդկանց, ոչ թե ասել՝ գնա մեռի, արի սիրեմ։
- Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

