
ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
- Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու դեպքեր, այլեւ մի շարք ուրիշ խայտառակ փաստեր։

Մասնավորապես պարզվել է, որ խանութներին եւ սննդի օբյեկտներին առաքված ոչ բոլոր խմբաքանակների համար են լրացվել հաշիվ-ապրանքագրեր, իսկ առաքման գրքերում գրանցվել է միայն հաշվապահորեն ձեւակերպված քանակությունը։ Իրավապահներն ընդամենը երեք վարորդ-առաքիչների մոտ եղած սեւագիր մատյանների հիման վրա կատարած հաշվարկներով կարողացել են պարզել, որ վերջիններս 2007 թվականի ընթացքում իրականում իրացրել են մոտ 166 միլիոն դրամի պատրաստի արտադրանք, սակայն նույն ժամանակաշրջանի իրացման ծավալներն առաքման գրքերում հաշվառված են եղել ընդամենը 25 միլիոն դրամի։ Դժվար չէ ենթադրել, որ տարբերությունը՝ 141 միլիոն դրամը, թաքցվել է հաշվառումից եւ հարկումից։
Փաստորեն «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հաշվապահորեն ձեւակերպել է իրացված քանակության ոչ ավելի, քան 15 տոկոսը։ Այդ խոսուն փաստը կրկնակի ստուգելու եւ հիմնավորելու նպատակով իրավապահներն ընտրանքային ստուգայցեր են կատարել սեւագիր մատյաններ պահող երեք վարորդ-առաքիչների կողմից սպասարկվող առեւտրի կետեր եւ սննդի օբյեկտներ։ Արդյունքում պարզվել է, որ 2007 թվականի ընթացքում վերջիններս իրացրել են մոտ 99 միլիոն դրամի չհաշվառված եւ չգրանցված հանքային «Բջնի» եւ «Նոյ» ջուր։
Առանձին ուշադրության է արժանի նաեւ վարորդ-առաքիչներից առայժմ մինչեւ բազայի տնօրեն ձգվող գործունեության մեխանիզմը։ Տեղեկացրինք, որ հարկային օրենսդրության համաձայն, նույն հարկային պետական ծառայության կողմից հատկացված «Ապրանքների առաքման եւ իրացման գրքերը» առաքիչ-վարորդների մոտ չեն գտնվել, այլ բազայում։ Վարորդ-առաքիչներից յոթը իրենց բացատրություններում հանգամանորեն նշել են, որ առաքման գրքերում իրենք հիմնականում գրանցումներ չեն կատարել։ Այդ գործն իրեն է վերապահել բազայի համակարգչային հաշվապահը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները նաեւ այլ հետաքրքիր մանրամասներ են պարզել։ Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» շշալցումն իրականացվում է Ալափարսի բնական աղբյուրից։ Պարզվել է, սակայն, որ իրականում շշալցումը կատարվել է Չարենցավան քաղաքի ընդհանուր ջրամատակարարման ցանցի քլորացված ջրից։ Այսքան ժամանակ, փաստորեն, գնորդը վճարել է ոչ թե բնական աղբյուրի, այլ սովորական ծորակի ջրի համար։
Միաժամանակ հիմնավորվել է, որ իրացված արտադրանքի իրական ծավալները թաքցնելու նպատակով «Բջնի հանքային ջրերի գործարան» եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների միջեւ 2002 թվականի ապրիլի 1-ին կնքված ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրում նշված են ջրամատակարարման եւ ջրահեռացման նույն ծավալները՝ 2004-2007 թվականների ընթացքում։ Ըստ փաստաթղթերի` 2004-2007 թվականների ընթացքում «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարվել է 225503 խորանարդ մետր ջուր կամ 2255503000 լիտր։ Նույն ժամանակահատվածում, ըստ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տվյալների, գործարանից ջրահեռացման ծավալը կազմել է կրկին 225503 խորանարդ մետր։
Այսինքն՝ ստացվել է այնպես, որ ջրամատակարարի կողմից մատակարարված ջրի ամբողջ ծավալը հեռացվել է գործարանի միջոցով։ Եթե այդ փաստը համապատասխանում է իրականությանը, ապա հարց է ծագում, թե այդ դեպքում տարիներ շարունակ ինչո՞վ է շշալցվել «Նոյ» ապրանքատեսակը, գնորդը ի՞նչ է խմել։
Փաստենք, որ դեռեւս 2005 թվականին տեղադրված պլաստիկե շշերի պատրաստման արտադրական հոսքագծի զննությամբ արձանագրվել է, որ հոսքագծի գործարկման պահից՝ 2005 թվականից մինչեւ 2007 թվականի նոյեմբերի 5-ը, արտադրվել է մոտ 11 միլիոն խմբաքանակ պլաստիկե շիշ. ընդ որում, յուրաքանչյուր խմբաքանակը բաղկացած է 6 հատ կամ 12 հատ տարբեր տարողության շշերից։ Այսինքն՝ պարզ է, որ շշալցում չէր կարող կատարվել կոյուղու միջոցով հեռացված ջրով։
Փոքր-ինչ մանրամասնենք քիչ առաջ բերված փաստերից մեկը։ Հիմնավորված է, որ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հյուսիս-արեւմտյան տարածքային մասնաճյուղի Չարենցավանի տեղամասում՝ Ալափարսի պոմպակայանում, կատարվում է 0,5 միլիգրամ չափով 24-ժամյա քլորացում եւ արդեն իսկ քլորացված ջուրը մատակարարվում է Չարենցավան քաղաքի Գործարանային 8 հասցեում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան փակ բաժնետիրական ընկերությանը։ Այդ փաստն արձանագրելով՝ մեջբերենք իրավապահների հաջորդ հիմնավոր կասկածը, որ քլորացված է ոչ միայն «Նոյ» ջուրը, այլեւ «Բջնի» հանքային ջուրը։ Նշենք, որ կասկածները փարատելու համար ե՛ւ «Բջնի», ե՛ւ «Նոյ» նմուշօրինակներն ուղարկվել են առողջապահության, առեւտրի եւ արդյունաբերության զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներ` փորձագիտական եզրակացություններ ստանալու համար։
Վերջաբանը հավելենք գերշահույթներին առնչվող մի մանրամասնով. մեկ խորանարդ մետր, այսինքն՝ 1000 լիտր ջրի համար «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը վճարել է 115 դրամ։ Փաստ է եւ այն, որ 1,5 լիտրանոց պլաստիկե շշով «Նոյը» խանութներին է հանձնվել 155 դրամով, 0,5 լիտրանոցը՝ 115 դրամով։ Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ պլաստիկե շշի արտադրության ինքնարժեքը, տեղափոխման եւ այլ ծախսերը ահռելի գումարներ են կազմում, ստիպված ենք արձանագրել, որ մեկ լիտր «Նոյի» վաճառքի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է ինքնարժեքը։
Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Քննարկում
Erdjanik գրել է:
Բախտներս բերեց, որ Գռզոները որոշեցին Լևոնին աջակցել: Թե չէ Ջերմուկի մկնդեղի հետ Նոյի քլորը աստված գիտե ինչ ռեակցիա էր տալիս մառդկանց ստամոքսներում: Այն էլ ընտրությունից առաջ:
Gradich գրել է:
Ընտրությունների օգուտը սա, մեջտեղ են գալիս տնտեսական հանցագործություններ ի շահ ժողովրդի:
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

