
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
- Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։

Այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվող շինարարության լայնածավալ աշխատանքները վկայում են, որ մեր երկրում կան եւ գործում են բազմաթիվ ճարտարապետական նախագծային արվեստանոցներ, խմբեր, անհատ ճարտարապետներ, շինարարական կազմակերպություններ։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իր ելույթում քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ուրախությամբ նշեց, որ վեց տասնյակից ավելի ճարտարապետական եւ շինարարական կազմակերպություններ են մասնակցում մրցույթին. «Առավել հաճելի է, որ այս ցուցահանդեսում տեսնում եմ տաղանդաշատ մասնագետների՝ ե՛ւ երիտասարդների, ե՛ւ փորձառու կառուցողների, ե՛ւ ուսանողների։ Դա ապացուցում է, որ մենք ուզում ենք եւ պատրաստ ենք շարունակել շինարար ազգի մեր ավանդույթները, եւ այս մրցույթի նպատակներից մեկն էլ այն նախագծերի կառույցներին ու հեղինակներին հայտնաբերելն ու խրախուսելն է, որոնց աշխատանքները ժյուրին կգնահատի առավել հաջողված, անկախ նրանից, թե տվյալ հեղինակը ճանաչված մասնագետ է, թե ընդամենը ուսանող կամ սկսնակ»։
Ցուցահանդեսում ներկայացված են բնակելի, հասարակական, գրասենյակային, բազմաֆունկցիոնալ շենքեր եւ կառույցներ, որոնք աչքի են ընկնում ճարտարապետական լուծումների բազմազանությամբ։ Ներկայացնելով մրցութային աշխատանքները՝ ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց. «Այստեղ կան նաեւ արդեն կառուցված շենքերի նախագծեր, որովհետեւ մրցույթի պայմաններն են այդպիսին։ Ներկայացված են ե՛ւ պատրաստի կառույցներ, ե՛ւ դեռ նախագծային փուլում գտնվող աշխատանքներ։ Կան այնպիսի բարդության շինություններ, որոնց վրա աշխատել են ճարտարապետական խմբեր։ Սահմանվելու է 6-7 նոմինացիա, որոնք կներառեն նաեւ ինտերիերային դիզայն։
Մրցանակը կլինի քաղաքաշինության նախարարության եւ ճարտարապետների միության պատվավոր դիպլոմը։ Ընտրությունը ժյուրիինն է, իսկ մրցույթի առավելությունն այն է, որ ցուցահանդեսի այցելուները նույնպես կարող են քվեարկել՝ նախապատվություն տալով այս կամ այն աշխատանքին։ Մինչեւ տարեվերջ կամփոփվեն արդյունքները»։
Կազմակերպիչները հուսով են, որ ցուցահանդես-մրցույթը դրական եւ խթանիչ նշանակություն կունենա նոր, հետաքրքիր նախագծերի ստեղծման համար, հնարավորություն կտա հեղինակային լավագույն աշխատանքներով մասնակցել միջազգային մրցույթներին։ «Ցուցահանդեսի կարեւոր կողմերից մեկն էլ այն է, որ նախադեպ կդառնա միջազգային մրցույթների համար։ Օրինակ՝ այդպիսի մրցույթներ ամեն տարի անցկացվում են Մոսկվայում, որոնց չենք կարողանում մասնակցել այսպիսի ցուցահանդես չունենալու պատճառով»,- նկատեց Մ.Մինասյանը։
Վաստակաշատ ճարտարապետ, ակադեմիկոս ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ խոսքն ուղղված էր հատկապես երիտասարդ ճարտարապետներին. «Մեր բազմադարյան հուշարձանները պարտավորեցնում են, որ շարունակենք մեր ինքնատիպ ճարտարապետությունը։ Ընդհանրապես հայ ճարտարապետությունը նրանով է ներկայանալի, որ ունի իր դեմքը։ Կառուցելիս պիտի հիշենք, ինչպես հին հույներն էին ասում, որ կառուցում ենք մեկ անգամ եւ ընդմիշտ։ Այդ գաղափարը երբեք չպիտի մոռանալ, որովհետեւ շատ պատասխանատու բան է կառուցել հայրենի հողի վրա։ Շատ կառուցելը կարեւոր չէ, պիտի այնպես կառուցել, որ կպնի մարդկանց սրտին եւ հոգուն»։
Մրցութային աշխատանքները, ըստ ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, նախորդ տարիներին կատարված աշխատանքների համեմատությամբ, մեկ քայլ առաջ են. «Նախագծողները հիմա պատվիրատուի ցանկություններին չեն տրվում, առաջ այդպես չէր։ Բայց առաջին հայացքից ինձ թվում է, որ հեռանում ենք մեր ավանդական ճարտարապետությունից։ Ո՞ւր՝ չգիտեմ։ Սակայն ուրախալին այն է, որ շատ երիտասարդներ են մասնակցում եւ ողջ հանրապետության տարածքով է ներկայանում մրցույթը»։
Թեեւ Ա.Գրիգորյանն այնքան էլ գոհ չէ այսօրվա Երեւանի ճարտարապետական տեսքից, բայց. «Ուզում եմ համբերատար լինել եւ տեսնել, թե ինչ պիտի լինի։ Ամեն դեպքում, եթե չեմ հավանում, չի նշանակում, թե համարում եմ վատ։ Ուզում եմ ավելի գեղեցիկ լինի»։
Մրցույթին մասնակցող բազմաբնակարան շենքի հեղինակներից մեկը՝ ՍԵԴՐԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, չի կարծում, որ իրենց նախագծած կառույցը էլիտար է։ Այն արդեն կառուցման փուլում է, գտնվում է Մարաշում եւ, տեղանքի առանձնահատկությունները օգտագործելով, հնարավոր է եղել կառույցի համար հոյակապ համայնապատկեր ապահովել. «Հինգ հարկանի է, տեղանքին շատ ներդաշնակ է կառուցված, ողջ քաղաքն է երեւում՝ Մասիսը, մյուս կողմում՝ Արագածը։ Մենք էլիտարության սկզբունքից հեռու ենք։ Նույնիսկ չեմ հասկանում, թե որն է էլիտարը։ Ուղղակի այնպես ենք արել, որ մարդիկ իրենց տներում լավ զգան»։
Ճարտարապետ ԱՇՈՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ ներկայացրել էր սրճարանների եւ առանձնատան նախագծեր։ Իր գործընկերների աշխատանքը գնահատելով, նկատեց, որ բազմաթիվ են այն նախագծերը, որոնք շարունակում են հայ ճարտարապետության անվանդույթները. «Իհարկե, հիմա շատ կառույցներ էլ կան, որոնց մասին չէի ցանկանա խոսել։ Իմ կարծիքով՝ հիմա բացակայում է գնահատական տալու գործոնը մեր մասնագետների կողմից։ Նմանատիպ միջոցառումներ կա՛մ չեն կազմակերպում, կա՛մ ուշ-ուշ են կազմակերպում։ Պիտի գնահատական տրվի մասնագետների կողմից, որ երիտասարդ ճարտարապետն էլ իմանա, թե ո՞րն է լավը, ո՞րը վատը»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ-կառույց-2007» ազգային ցուցահանդես-մրցույթը։ Այն ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը։
...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Երբ մենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանեցինք Լեւոն էֆենդի, հհշականները խիստ նյարդայնացան։ Եւ շատ իզուր։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Լեւոն էֆենդին միայն վերջին շրջանում քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի եւ ...ՄԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԲՅՈՒՋԵ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Շուրջ երկու ամսվա քննարկումներից հետո նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Այս մասին «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ...ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ
2
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։ Նրանց հաջողվել է բացահայտել ոչ միայն հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից ...ԱՂԱՍԻՆ ԱԶԳԻ ԲԵՌԸ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին կյանքի 82-րդ տարում վախճանվեց Աղասի Այվազյանը։ Մեր մեծ հայրենակցի մասին պատմում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ։
-Իմ սերնդի ամենալուսավոր մարդկանցից մեկը Աղասի Այվազյանն է։ Տաղանդավոր, բազմակողմանի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԳՐՈՀԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայրենի քաղաքական կյանքի հետաքրքրական օրինաչափություններից մեկը նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների թվաքանակի անշեղ եւ հետեւողական աճի միտումն է։ Այդ առումով ներկա ընտրությունները խոստանում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Եթե ես հրապարակումն ավարտեի միայն ինչ-ինչ հարցեր բարձրացնելով` առանց նշելու դրանց լուծման ուղիներն ու եղանակները, ապա միանգամայն անիմաստ կլիներ որեւէ բան ձեռնարկելը, քանզի հռետորական ...ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հանրային գրադարանի մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնում երեկ առաջին կարգի մասնագետ Աիդա Սարգսյանը եւ գրադարանի աշխատակից Անահիտ Դավթյանը ներկայացրին հայաստանյան մամուլում բնապահպանական ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Սեփ. լրտվ. 1Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկած ու հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Հայաստանում շուրջ 10 000 է։ Կենդանական քաշով դա հաշվարկվում է 400 տոննա, քանի որ հողին հանձնված կենդանիների թվում քիչ ...ԴԱՍԵՐ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային ատյաններին հասցեագրված նամակը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ...ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Տեր-Պետրոսյանի՝ անհապաղ իշխանափոխության բութ գործիք օգտագործվելու գործընթացը մտել է իր բնականոն հունի մեջ։
Եվրակառույցների ականջին նստելու, առաջիկա նախագահական ընտրությունները կանխավ վարկաբեկելու եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՑ «ՌՈՒՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԽԱՂ» ԵՎ ՀԱՂԹԵՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ 1
Հիրավի անհավանական հանգուցալուծում ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարը։ Խաղային վերջին օրվա կենտրոնական իրադարձությունը, անշուշտ, Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումն էր, որն ավարտվեց... ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՐԻԺԱՌՈՒԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք մեր հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հենքի վրա է կառուցում իր հրապարակային-հանրահավաքային ելույթները նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Նրան պետք է ...ՁԻԵՐԸ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԽՈՌ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ազդակ» ակումբի երեկվա հյուրը Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր։
Նախկիններին զայրացնում է, որ սովորական իրադարձությունների շարքին է դասվում ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը վերահաստատել է ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրումը: Քաղխորհրդի որոշմամբ նախընտրական ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Մեկ ազգ, մեկ ...ԲՐՈՆԶԵԴԱՐ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի բավական մեծ քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են հավանաբար Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Այդ մասին ...ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երեկ Աշգաբադում տեղի ունեցած նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ընդհանուր տնտեսական հարցերին, ...ԱՎՏՈՎԹԱՐ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի մոտ նոյեմբերի 22-ին, ժամը 00:26-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի ...ԵՎ ՍՐԱՆՔ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Սեփ.լրտվ.
«Շահարկում է «նամակը» ստորագրողների պահանջը, որով նրանք արտաքին ուժին հորդորում են պարտադրանք կիրառել երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։
Կարծում եմ, մեր երկրի քաղաքացին լավ պետք է պատկերացնի, թե ի՞նչ նպատակներ ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
Սեփ.լրտվ. 12Արեւմուտքից տղա են բերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր սպասարկուների նամակը եվրոպական կառույցներին ծանոթ ձեռագիր է։ Բավական է հիշել Բաբկեն Արարքցյանի՝ ժամանակին Եվրախորհուրդ հասցեագրված «պահանջագիրը», ...Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԾՈՐԱԿԻ ՋՈՒՐԸ
Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ իրավապահները շարունակում են ստուգումները «Բջնի հանքային ջրերի գործարան»-ում։
Իրավապահները մի շարք հետաքրքիր մանրամասներ են պարզել։
Պիտակի վրա նշված է, որ «Նոյի» ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի արարողությունից հետո Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «էթնիկ խնդիրները լուծելու ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԳՈՐԾԻՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

