
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ԴԵՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
- Հոգեբան Կարինե Նալչաջյանի հայացքով

-Արդեն հիմնականում հայտնի են նախագահի թեկնածուները։ Ըստ ձեզ, ի՞նչ տիպերի հետ գործ ունենք, եւ ո՞ր տիպը, ո՞ր խառնվածքն է այսօր Հայաստանում ընդունելի համարվում որպես երկրի ղեկավար։
-Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի խոսել հոգեբանների կողմից հետազոտված եւ հասկանալի մի երեւույթի մասին, որն է՝ «լիդերության հավանականության մոդելը»։
Հնարավոր է տվյալ թեկնածուն ունի լիդերին բնորոշ շատ ու շատ հատկանիշներ եւ կարող է որոշակի պայմաններում իր անձնային հատկանիշներից, դիրքորոշումներից ելնելով կատարել լիդերի դերը։ Բայց պատմական-հասարակական զարգացման տարբեր փուլեր կարծեք իրենց յուրահատուկ պահանջներն են դնում. այն անհատը, որը կարող էր լիդեր լինել այսինչ զարգացումների, իրադրության պարագայում, այսօրվա պայմաններում չի կարող։ Հիմա իր տեղը եւ ժամանակը չէ։ Այսինքն՝ մարդը տվյալ տեղում պիտի հայտնվի տեղին եւ ժամանակին։
Երբ դիտարկում ենք այսօրվա դեմքերը, տեսնում ենք անհատականություններ, որոնք ունեն լիդեր լինելու հատկանիշներ։ Բայց նրանք կարծես ժամանակավրեպ են։
Կարելի է հարցն այսպես դնել՝ հայ ժողովուրդն իր հավաքականությամբ ի՞նչ լիդերի կարիք ունի։ Մեզ նահապետի՞ կերպար է պետք, տառապող հերոսի՞, պլուտոկրատի՞։ Ո՞րն է այսօր մեր հասարակության հոգեվիճակին ավելի հարիր։ Ընդ որում՝ շատ հնարավոր է այժմ հասարակության ենթագիտակցականի համար ավելի ընդունելի լինի լիդերի ինչ-որ կերպար, որը բնավ չի համընկնում մեր երկիրը դեպի զարգացում տանող կերպարին։
Այսինքն՝ այն պնդումները, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ցավոք, հոգեբանական իրականությանը չի համընկնում։ Շատ հաճախ ժողովուրդը կարող է սխալվել, մանավանդ երբ էմոցիոնալ-զգացական վիճակի մեջ է։ Բարձր հուզականության մեջ ժողովուրդը կարող է իրականության զգացողությունը կորցնել, ընթանալով ինչ-որ լիդերի հետեւից, որը մանիպուլյացիայի է դիմում։
-Քանի որ նախագահական ընտրություններում թեկնածուական հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են, կարելի՞ է խոսել անուններով։ Օրինակ՝ Վազգեն Մանուկյանին դիտո՞ւմ եք որպես իր ժամանակը կորցրած գործիչ։
-Ո՛չ, հենց նրան նկատի ունեի, երբ ասում էի՝ կարող է գործիչը գալ անցյալից, բայց ժամանակավրեպ չլինել։ Փոխարենը հորիզոնում ունենք այնպիսի գործիչներ, որոնք անցյալից են գալիս, բայց ժամանակավրեպ են։ Իմ կարծիքով, Լ.Տեր-Պետրոսյանին կարելի է վերջին խմբին դասել։ Չգիտեմ՝ նա ի՞նչ նկատառումներից ելնելով մտավ նորից քաղաքականության մեջ, ի՞նչ հույսեր ունի, եւ ի՞նչ գործոններ կօգնեն իրեն հասնելու նպատակին, բայց, կարծում եմ, եթե ծանրութեթեւ արվեր այն գործոնները, որոնք կաշխատեն ի նպաստ Լ.Տեր-Պետրոսյանի եւ ի վնաս իրեն, ապա վերջինը ավելի ծանր կկշռի։ Երեւի չարժեր մտնել խաղի մեջ։
Իհարկե, մեզանում ժխտողական տրամադրությունները շատ են, բայց արդյոք այդ գործոնը որոշիչ կարող է լինել։ Գիտեք, կուսակցությունները, քաղաքական ուժերը եւս հավաքական առումով որոշակի դեմք ու դիմագիծ ունեն։ ՀՀՇ-ի կերպարը իբրեւ մի մեծ անձ այսօր չարախինդ-սպասողական է։ Այսինքն, թե «տեսեք ինչի եք հասնելու, դեռ մեզ կհիշեք»։ Հավանաբար Լ.Տեր-Պետրոսյանը արդեն համարում է, թե հասել է այն պահը, որ իրենց պիտի հիշեն իբրեւ ավելի լավը։ Կարծում եմ՝ նրանք չարաչար սխալվում են։
-Հետաքրքիր է, ի՞նչ բնութագիր կտաք Դաշնակցությանը կամ Հանրապետականին, եթե նրանց եւս դիտելու լինենք «կուսակցությունը՝ մարդկային դեմքով» ձեւաչափով։
-Գիտեք, սա լուրջ հարց է եւ արժե համակողմանիորեն քննել։ Մարդկանց դեմքեր են լինում, որ մի քանի անգամ էլ տեսնես, չես հիշի (սա գեղեցիկի եւ տգեղի հետ անգամ կապ չունի)։ Եւ հակառակը՝ դեմքեր են լինում, որ այնքան յուրահատուկ են, այնքան բնորոշ, որ մի անգամ տեսնես, բավական է, որ տպավորվի։ Դաշնակցության դեմքը հենց դրանցից է։ Նա հստակ դեմք ունեցող կուսակցություն է։ Այսինքն՝ այնքան հստակ է իր դիմագիծը որպես ամբողջություն, որպես խումբ, որ Դաշնակցության մեջ եղած գործիչների կերպարները մեզ երեւում են այդ հավաքականության ֆոնի վրա։
Իհարկե, այստեղ կան անհատականություններ, որոնք շատ տպավորիչ են, հետաքրքիր՝ իրենց անձնային բնութագրերով, բայց բոլոր դեպքերում Դաշնակցությունը նկարի ֆոնի նման անընդհատ ներկա է եւ այդ կերպարներին երանգ է հաղորդում։
-Իսկ Հանրապետականի բնութագիրն ինչպիսի՞ն է։
-ՀՀԿ-ն կարելի է դեմքերի համակցություն համարել։ Ֆոնը առանձնապես կարծեք թե չի երեւում։ Մարդիկ են, լիդերներ են՝ ձեռք ձեռքի տված։ Յուրահատուկ դեմքեր են, իրար նման էլ չեն, բայց բոլոր դեպքերում այն դեմքերի կուսակցություն է, ֆոնի կուսակցություն չէ։ Այնտեղ որքան էլ ֆոնի հարցը դրվում է, որքան էլ նժդեհականության գիծը տարվում է, բոլոր դեպքերում կերպարները նժդեհականության ֆոնի վրա չեն։
Շարունակելի
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԱՐՄԱՎԻԱՅՈՎ» ԵՐԹԵՎԵԿԵԼԸ ԿԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիան» այս տարվա իր հինգհարյուրհազարերորդ ուղեւորին էր սպասում
Ավիաընկերության ներկայացուցիչները անակնկալ էին պատրաստել նրա համար եւ նախապես հաշվարկել, որ սպասված ուղեւորը 512-րդ չվերթով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Որքան էլ արտառոց հնչի, պետական հոգածության եւ պաշտպանության կարիք ունի նաեւ հայոց լեզվի... անցյալը: Հայ ժողովրդի եւ հայոց լեզվի ծագման եւ ցեղակցական կապերի հարցերը շարունակվում են ...ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵՂԻ ՏԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«106-ը չի մեռել՝ 106-ը կենդանի է»,- երեկ «Փաստարկ» ակումբում, ի լուր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած 106-րդ բանաձեւի անժամանակ վախճանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հայաստանը սկսում է գործնական աշխատանքները նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կառավարությունը։
Ի դեմս էներգետիկայի նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ...ԱՎԵԼՈՐԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան) նախօրեին հրապարակեց «Իրավունք» թերթի նախկին գլխավոր խմբագրի եւ նախկին տնօրենի քաղհայցի քննության վերաբերյալ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Կովկասյան վագրն» այն ժամանա՞կ է եղել
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Անդրադառնալով հանրապետության նախագահի ասածին, թե ժամանակին ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երեկվանից մեկնարկած նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը խոստանում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 6-ի ժամը 18.00-ը ընտրազանգվածին մատուցել պատկառելի մի ցանկ, որը կգերազանցի 2003-ի ընտրությունների մասնակիցների ...Ո՞Ր ՄՈԴԵԼՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դե ինչ, սկսվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ քաղաքական կյանքը հայոց աշխարհում առաջիկա ամիսներին կհորդա աղբյուրի պես։
Մեզ երբեմն մեղադրում են, որ չափից շատ ենք սեւեռվում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԴԿ-Ն
ՀԴԿ-ն նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով նրանց կողմից երկրում համակարգային փոփոխությունների կատարման իրական երաշխիքների առկայությունը: Այս մասին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ
Երեկ կյանքի 82-րդ տարում վախճանվել է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«Ազգից ծնվել եմ, ազգի մեջ էլ կփոշիանամ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ իր վերջին հարցազրույցում ասել էր նա:
ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ...ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, երրորդ անընդմեջ պարտությունը կրելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջնամասում, հիմնավորապես փչացրեց տպավորությունը, թվում էր, հաջող ընթացող ...ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի մինչեւ 18 տարեկան բոլոր շախմատիստները հաղթանակ են տարել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 8-18-տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարի 3-րդ փուլում: Ավետիք Գրիգորյանը հաղթել է Սոիբ Ջուրաեւին ...ՀԱՂԹԵՑԻՆ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 20-ին Եվրոպայի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտայնի հավաքականին: ...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական մարզային շրջայցով երեկ Շիրակում էր։ Նա մասնակցեց Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի եւ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհային կամուրջի հանդիսավոր բացման արարողությանը։
Շինարարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ԴԵՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հոգեբան Կարինե Նալչաջյանի հայացքով
-Արդեն հիմնականում հայտնի են նախագահի թեկնածուները։ Ըստ ձեզ, ի՞նչ տիպերի հետ գործ ունենք, եւ ո՞ր տիպը, ո՞ր խառնվածքն է այսօր Հայաստանում ընդունելի համարվում որպես ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կոչված է համախմբելու համայն հայության ներուժը, համակարգված ու նպատակաուղղված ձեւով դրանք ծառայեցնելով Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը, իր գործունեության 15 տարիների ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ տեղեկացրեց, որ ինստիտուտն իր գործունեության առաջին տարվա ընթացքում ներկայացրել է 19 զեկուցագիր, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻԱՐ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած այն հայտարարությունը, թե Վրաստանից դուրս բերված ...ԿՏՊԱԳՐԵՆ ՀԱՅԵՐԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի ԿԸՀ նախագահ Լեւան Թարխնիշվիլին տեղեկացրել է Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին, որ նախատեսվում է հայաբնակ տարածաշրջանների համար ընտրողների միասնական ցուցակը, ընտրաթերթիկները, Ընտրական օրենսգիրքը, ...ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ. 19
«Երբեւէ չեմ հանդիպել իր շրջապատում հարգանք վայելող մարդու, որ առաջարկի իրեն օգտագործել որպես գործիք որեւէ մեկի դեմ։ Մեր երկրի սահմանադրությունը չի ենթադրում, որ երկրի նախագահը կարող է գործիք լինել եւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Սեփ.լրտվ.Երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ատոմային ...ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ
Թուրքիան կեցվածքը չի փոխել Ինչպե՞ս է վերաբերվում ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ այն իրողությանը, որ ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը Թուրքիայում ու Ադրբեջանում բուռն ոգեւորության ալիք է բարձրացրել։ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ
Երեկ լրագրողները «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻՑ փորձեցին պարզել, թե երբ կվերականգնեն Թուրքիայի տարածքով Բեյրութ եւ Հալեպ կատարվող չվերթերը։ Այս առնչությամբ Ն.Բելլույանն ասաց. ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1965 Մահացավ երգիծաբան Լեո Կամսարը: (Ծնվ. 1889 թ.):
- 1980 Սահմանվեց Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու մասին:
- 1988 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի ցեղասպանության դատապարտման մասին»:
- 1988 Օքսֆորդում (Անգլիա) հրավիրվեց «Հիշել հանուն ապագայի» թեմայով միջազգային գիտական նստաշրջան, որտեղ բազմիցս հիշատակվեց հայոց ցեղասպանությունը:
- 1993 Դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավոր՝ «դրամ»-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

