
Ո՞Ր ՄՈԴԵԼՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ
- Դե ինչ, սկսվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ քաղաքական կյանքը հայոց աշխարհում առաջիկա ամիսներին կհորդա աղբյուրի պես։

Մեզ երբեմն մեղադրում են, որ չափից շատ ենք սեւեռվում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի անձի վրա։ Սակայն դա ունի իր բացատրությունը։ 1996 թվականին Միացյալ Նահանգներում ընդունվեց Մեգանի օրենքը, համաձայն որի ոստիկանությունը պարտավոր է տեղեկացնել բնակիչներին նախկինում սեռական հողի վրա ոճիր գործած ու բանտից վաղաժամկետ ազատված հանցագործի նրանց թաղամասում հայտնվելու մասին։ Օրենքը ստացել է 1994 թվականին բռնաբարված ու սպանված յոթնամյա աղջնակի՝ Մեգան Կանկի անունը։
Այս օրենքն առաջացրեց բազմաթիվ վիճաբանություններ ու դատական հայցեր, քանի որ ոտնահարում էր բռնացողների իրավունքներն ու ազատությունները, սակայն իշխանությունները եւ հասարակությունը հրաժարվեցին սահմանադրական նորմերից՝ համարելով երեխայի կյանքն անգնահատելի։
Մենք էլ Տեր-Պետրոսյանին նվիրված հրապարակումներով տեղեկացնում ենք բնակիչներին. ուշադրությո՛ւն, ձեր թաղամասում հայտնվել է մեկը, որ ժամանակին բռնաբարել է մի ամբողջ երկիր։ Զգո՛ւյշ եղեք։
Ինչպե՞ս, օրինակ, չզգուշացնել մարդկանց, որ նեոբոլշեւիկների ու Տեր-Պետրոսյանի նպատակը ամենեւին էլ ընտրություններում հաղթելը չէ։ Նրանք քաջ գիտակցում են, որ լավագույն դեպքում կհավաքեն ձայների 5 տոկոսը։ Ուստիեւ իրական նպատակը՝ փողոցային գործողություններով իշխանափոխության հասնելն է։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում ժողովուրդը իշխանություն է ձեւավորում ընտրությունների միջոցով։ Իշխանության ձեւավորման այն եղանակը, որը փաստորեն փորձում են առաջարկել Հայաստանին նեոբոլշեւիկները Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ՝ անկախ նրանից, թե ժողովրդի քանի տոկոսն է կողմ կամ դեմ իշխանությանը, սխալ է իր ձեւով ու հոգեբանությամբ։ Այն ենթադրում է ժողովրդի ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդրի փոխարինում՝ նրան փողոց դուրս բերելու եւ պարզ գործիք դարձնելու հեռանկարով։
Ընտրությունը, որը սպասում է մեզանից յուրաքանչյուրին, պարզապես իշխանությանն աջակցելու եւ հհշականների հետեւից չգնալու կամ ընդհակառակը՝ փողոց դուրս գալու եւ Տեր-Պետրոսյանին աջակցելու երկընտրանքի մեջ չէ։ Հարցն այն է, թե հասարակության մեծամասնությունը ինչպե՞ս է պատկերացնում իր երկրի հետագա զարգացման մոդելը եւ ըստ այդմ, ո՞րն է ընտրում՝ քաղաքակիրթ տարբերակը, երբ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, իսկ ծագած հարցերը վճռահատվում են ընտրությունների ժամանակ, թե՞, օրինակ, Հայիթիի նման երկրներում պարբերաբար կիրառվող փողոցային իշանափոխության մոդելը՝ իր զանազան տարատեսակներով։
Իսկ ի՞նչ է խոստանում Հայաստանին «փողոցային ժողովրդավարության» որդեգրումը։ Դա նախ եւ առաջ մեզանում գոյություն ունեցող եւ անշուշտ ամենեւին էլ ոչ կատարյալ քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ ընտրական համակարգի փոխարինումն է սխալ հասկացվող «անմիջական ժողովրդավարության» ամենապարզունակ, անգամ գռեհիկ դրսեւորումներով։ Կուսակցությունները եւ նույնիսկ մարդկանց առանձին խմբեր ժողովրդի անունից որոշում են կայացնում, որ իրենք են նրա մեծամասնության շահերի արտահայտիչը, հետեւաբար կարող են ժողովրդի անունից անել ցանկացած քայլեր՝ ընդհուպ մինչեւ բռնության գործադրումը։
Գեթ մեկ անգամ նման գործելակերպի հաղթանակը ցանկացած երկրում անխուսափելի է դարձնում այն ավանդույթի վերածվելու հեռանկարը եւ, մտնելով ազգային հոգեկերտվածքի մեջ, տվյալ պետության առջեւ բացում է «հայիթիացման» հեռանկարը։ Իսկ նման ավանդույթը, ինչպես հայտնի է, պարբերաբար կրկնվելու ներքին լիցք է պարունակում, քանզի աստիճանաբար վերածվում է ապրելակերպի յուրահատուկ մոդելի։
Հայաստանը կանգնած է իր հետագա զարգացման մոդելի ընտրության առջեւ։ Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե երկիրը ընտրություն է կատարելու սոսկ իշխանության թեկնածուի եւ ընդդիմության միջեւ։ Հայաստանը ընտրելու է իր ապագա զարգացման մոդելը՝ պետության եւ նրա ինստիտուտների պահպանման ու կատարելագործման եվրոպական կամ էլ վարկաբեկման միջոցով նրանց գոյությունը ձեւական դարձնելու հայիթի-լիբերիական տարբերակը։
Իսկ ընդհանրապես, թե կուզեք իմանալ, իշխանության ու հայրենի նեոբոլշեւիկների հարաբերություններն ինչ-որ տեղ հիշեցնում են Իսրայելի եւ Պաղեստինի հարաբերությունները։ Իշխանությունը, ինչպեսեւ Իսրայելը, երազում է ամեն գնով հասնել կայունության, քանզի առանց նեոբոլշեւիկների էլ շատ գործեր ունի։ Իշխանությունը պետք է կառավարի պետությունը, ամեն օր լուծի երկրի կենսապահովման հետ կապված հսկայական քանակության խնդիրներ։ Աշխատելու համար նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ են կայուն իրավիճակ, նորմալ ընտրություններ։
Հայրենի նեոբոլշեւիկները առանց իշխանության, ինչպեսեւ Պաղեստինն առանց Իսրայելի, անելիք չունեն։ Նրանց գոյության միակ իմաստը իշխանության դեմ պայքարն է։ Դա ե՛ւ բիզնես է, ե՛ւ պիար, ե՛ւ կենսակերպ ու կյանքի նպատակ։ Եթե նրանք հետաքրքրում են աշխարհին, ապա միայն որպես հակաիշխանություն։ Եթե նրանց փող են տալիս, ապա միայն պայքարի համար։ Եթե սրանք սովորում են ինչ-որ բան, ապա միայն ատել։
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նման դերը լիովին գոհացնում է ինչպես պաղեստինցիներին, այնպես էլ մեր նեոբոլշեւիկներին։ Եթե «հասնեին նպատակին», ոչնչացնեին Իսրայելը, իսկ մեր պարագայում՝ գործող իշխանությանը, ապա նրանց համար կսկսվեր իսկական աղետ։
Քանզի պայքարելուց բացի, ոչ մի բանի ընդունակ չեն։ Բացարձակապես ոչ մի բանի։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քննարկում
samo գրել է:
Համեմատությունը անհամատեղելի է: Հարցը պաղեստին-Իսրաելից շատ է հեռու; Լավագույն տարբերակ չի ընտրված:
«ԱՐՄԱՎԻԱՅՈՎ» ԵՐԹԵՎԵԿԵԼԸ ԿԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիան» այս տարվա իր հինգհարյուրհազարերորդ ուղեւորին էր սպասում
Ավիաընկերության ներկայացուցիչները անակնկալ էին պատրաստել նրա համար եւ նախապես հաշվարկել, որ սպասված ուղեւորը 512-րդ չվերթով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Որքան էլ արտառոց հնչի, պետական հոգածության եւ պաշտպանության կարիք ունի նաեւ հայոց լեզվի... անցյալը: Հայ ժողովրդի եւ հայոց լեզվի ծագման եւ ցեղակցական կապերի հարցերը շարունակվում են ...ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵՂԻ ՏԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«106-ը չի մեռել՝ 106-ը կենդանի է»,- երեկ «Փաստարկ» ակումբում, ի լուր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած 106-րդ բանաձեւի անժամանակ վախճանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հայաստանը սկսում է գործնական աշխատանքները նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կառավարությունը։
Ի դեմս էներգետիկայի նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ...ԱՎԵԼՈՐԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան) նախօրեին հրապարակեց «Իրավունք» թերթի նախկին գլխավոր խմբագրի եւ նախկին տնօրենի քաղհայցի քննության վերաբերյալ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Կովկասյան վագրն» այն ժամանա՞կ է եղել
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Անդրադառնալով հանրապետության նախագահի ասածին, թե ժամանակին ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երեկվանից մեկնարկած նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը խոստանում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 6-ի ժամը 18.00-ը ընտրազանգվածին մատուցել պատկառելի մի ցանկ, որը կգերազանցի 2003-ի ընտրությունների մասնակիցների ...Ո՞Ր ՄՈԴԵԼՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դե ինչ, սկսվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ քաղաքական կյանքը հայոց աշխարհում առաջիկա ամիսներին կհորդա աղբյուրի պես։
Մեզ երբեմն մեղադրում են, որ չափից շատ ենք սեւեռվում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԴԿ-Ն
ՀԴԿ-ն նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով նրանց կողմից երկրում համակարգային փոփոխությունների կատարման իրական երաշխիքների առկայությունը: Այս մասին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ
Երեկ կյանքի 82-րդ տարում վախճանվել է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«Ազգից ծնվել եմ, ազգի մեջ էլ կփոշիանամ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ իր վերջին հարցազրույցում ասել էր նա:
ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ...ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, երրորդ անընդմեջ պարտությունը կրելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջնամասում, հիմնավորապես փչացրեց տպավորությունը, թվում էր, հաջող ընթացող ...ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի մինչեւ 18 տարեկան բոլոր շախմատիստները հաղթանակ են տարել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 8-18-տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարի 3-րդ փուլում: Ավետիք Գրիգորյանը հաղթել է Սոիբ Ջուրաեւին ...ՀԱՂԹԵՑԻՆ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 20-ին Եվրոպայի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտայնի հավաքականին: ...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական մարզային շրջայցով երեկ Շիրակում էր։ Նա մասնակցեց Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի եւ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհային կամուրջի հանդիսավոր բացման արարողությանը։
Շինարարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ԴԵՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հոգեբան Կարինե Նալչաջյանի հայացքով
-Արդեն հիմնականում հայտնի են նախագահի թեկնածուները։ Ըստ ձեզ, ի՞նչ տիպերի հետ գործ ունենք, եւ ո՞ր տիպը, ո՞ր խառնվածքն է այսօր Հայաստանում ընդունելի համարվում որպես ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կոչված է համախմբելու համայն հայության ներուժը, համակարգված ու նպատակաուղղված ձեւով դրանք ծառայեցնելով Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը, իր գործունեության 15 տարիների ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ տեղեկացրեց, որ ինստիտուտն իր գործունեության առաջին տարվա ընթացքում ներկայացրել է 19 զեկուցագիր, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻԱՐ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած այն հայտարարությունը, թե Վրաստանից դուրս բերված ...ԿՏՊԱԳՐԵՆ ՀԱՅԵՐԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի ԿԸՀ նախագահ Լեւան Թարխնիշվիլին տեղեկացրել է Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին, որ նախատեսվում է հայաբնակ տարածաշրջանների համար ընտրողների միասնական ցուցակը, ընտրաթերթիկները, Ընտրական օրենսգիրքը, ...ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ. 19
«Երբեւէ չեմ հանդիպել իր շրջապատում հարգանք վայելող մարդու, որ առաջարկի իրեն օգտագործել որպես գործիք որեւէ մեկի դեմ։ Մեր երկրի սահմանադրությունը չի ենթադրում, որ երկրի նախագահը կարող է գործիք լինել եւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Սեփ.լրտվ.Երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ատոմային ...ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ
Թուրքիան կեցվածքը չի փոխել Ինչպե՞ս է վերաբերվում ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ այն իրողությանը, որ ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը Թուրքիայում ու Ադրբեջանում բուռն ոգեւորության ալիք է բարձրացրել։ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ
Երեկ լրագրողները «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻՑ փորձեցին պարզել, թե երբ կվերականգնեն Թուրքիայի տարածքով Բեյրութ եւ Հալեպ կատարվող չվերթերը։ Այս առնչությամբ Ն.Բելլույանն ասաց. ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1965 Մահացավ երգիծաբան Լեո Կամսարը: (Ծնվ. 1889 թ.):
- 1980 Սահմանվեց Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու մասին:
- 1988 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի ցեղասպանության դատապարտման մասին»:
- 1988 Օքսֆորդում (Անգլիա) հրավիրվեց «Հիշել հանուն ապագայի» թեմայով միջազգային գիտական նստաշրջան, որտեղ բազմիցս հիշատակվեց հայոց ցեղասպանությունը:
- 1993 Դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավոր՝ «դրամ»-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

