
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- «Կովկասյան վագրն» այն ժամանա՞կ է եղել

«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Անդրադառնալով հանրապետության նախագահի ասածին, թե ժամանակին ավերված տնտեսություն է ստացել, նախկին վարչապետը հակադարձեց, որ առաջին սերնդի բարեփոխումներն արված են լավագույնս, նույնիսկ պետք չէ համեմատել Մերձբալթյան հանրապետությունների հետ, եվրոպական մակարդակի ռեֆորմներ են եղել։ Իսկ ո՞րն է իրականությունը։ Եթե իրավացիորեն նկատի ունենանք պատերազմի ու շրջափակման բացասական դերակատարությունը, ապա, նույնիսկ դրանով հանդերձ, մեր ժողովրդի, համենայն դեպս, գերակշիռ մեծամասնությունն այն տարիներին ոչ թե բարեփոխումներ, այլ գործնականում չարափոխումներ է տեսել։
Անցնելով օլիգարխների հետ կապված թեմային` նախկին վարչապետը իրավացիորեն նկատեց.
-Որեւէ օլիգարխ եթե ունի տնտեսության մեջ 5 տոկոս, 5 տոկոսի էլ հարկ պետք է տա։
Սակայն ավելորդ չենք համարում 1-2 հարցադրում. նախկին վարչախմբի իշխանության տարիներին ստվերային տնտեսություն չի՞ եղել, խոշոր տնտեսավարողները (մասնավորապես՝ իր եւ ՀՀՇ-ի կողմից յուրային համարվողները) օրենսդրությանը համապատասխա՞ն են հարկեր վճարել։
Ըստ Հ.Բագրատյանի, ներկայիս նախագահը եւ վարչապետը միլիարդների հետ են խաղում, մինչդեռ իրենք աշխատավարձ էին ստանում, ապրում էին։ Դե, եթե ներկայիս նախագահի եւ վարչապետի միլիարդների հետ խաղալու մասին կարելի է խոսել, ելնելով, ասենք, նրանից, թե փողոցում կամ միտինգում ոմանք ինչ են խոսում, ապա չպետք է մոռանալ, որ այդ նույն փողոցային մակարդակով ինչպես նախկինում, այնպես էլ այժմ խոսում են շվեյցարական բանկերում Լ.Տեր-Պետրոսյանի, Հ.Բագրատյանի եւ նախորդ վարչախմբի այլ կարկառուն ներկայացուցիչների ունեցած գումարների մասին։
Նախկին վարչապետը հպանցիկ անդրադարձավ նաեւ իր պաշտոնավարության օրոք կատարված սեփականաշնորհմանը։
-Ապրանքները դրվում էին, հանձնաժողովն անցնում էր, դրվում էր աճուրդի,- ասաց նա ու հավելեց, որ 2001թ. փոխվել է օրենքը, եւ այն թույլ է տալիս, որ ուղղակի վաճառք լինի։
Անձամբ դեմ լինելով ուղղակի վաճառքի սկզբունքին` չեմ կարող նաեւ մոռանալ, թե նախկինում այդ աճուրդներն ինչպես էին կազմակերպվում եւ անցկացվում։ Մի՞թե հաճախ ձեւական չէին այդ աճուրդները։ Համենայն դեպս, փաստն այն է, որ բազմաթիվ թանկարժեք ձեռնարկություններ եւ այլ օբյեկտներ, այո, աճուրդով, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «ջրի գնով» են սեփականաշնորհվել։ Եթե որեւէ մեկը հանդգներ աճուրդը կազմակերպողների հաշիվներն իրար խառնել եւ խանգարել այն ժամանակ տեր ու տնօրինություն անողներին կամ ոչ պաշտոնապես կանխորոշված հաղթողին, ապա նախապես պետք է լուրջ մտածեր՝ անհայտ կորածների շարքը համալրելու հնարավորության մասին։
Ըստ Հ.Բագրատյանի, իրենց պաշտոնավարության ժամանակ հավաքել են ՀՆԱ-ի 19 տոկոսը, հիմա հավաքում են 14 տոկոսը։ Նկատի ունենալով անցյալը, նա ասաց.
-Ոչ թե առաջանում էր, ցատկում էր բյուջեն, ցատկում, մենք սրա մասին ենք խոսում։
Լսելով նախկին վարչապետին` կարելի է այն տպավորությունը ստանալ, որ «կովկասյան վագրն» իրականում այն ժամանակ է եղել։
Քանի որ խոսք եղավ նաեւ կորպորատիվ կառավարման մասին, հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարության տարիներին այդ ո՞ր խոշոր օբյեկտների սեփականաշնորհումն է արժեթղթերի վաճառքի ձեւով կատարվել։
-Մեր օրոք, համենայն դեպս, իմ օրոք սերտիֆիկատներ են բաժանվել բոլորին, եւ ինչ-որ բան արել եք այդ վաուչերներով,- պատասխանեց Հ.Բագրատյանը։
Այո, բոլորն էլ ստացան սեփականաշնորհման սերտիֆիկատներ, բայց չմոռանանք նաեւ, որ այն ժամանակ շատերը դրանք հարկադրված վաճառելով, ընդամենը օրվա հացի խնդիր լուծեցին։
-Այո, գոնե այդ սեփականաշնորհման արդյունքում դուք մի քանի կիլոգրամ շաքարավազ եք ստացել, Զանգեզուրի (պղնձամոլիբդենային կոմբինատի.-Ա.Հ.) սեփականաշնորհման արդյունքում դուք զրո եք ստացել,- ասաց նա՝ «մոռանալով», որ այդ սեփականաշնորհումից բյուջեի ստացած միջոցներն էլ ոչ թե, ասենք, Թուրքիայի, այլ Հայաստանի բնակչության համար են ծառայեցվել։
Հ.Բագրատյանն ինչպե՞ս է վերաբերվում Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում կատարվող ստուգումներին։
-Ի սրտե պաշտպանում եմ Խաչատուր Սուքիասյանին,- ասաց նախկին վարչապետը, որը դեռ մոտ կես ժամ առաջ խոսում ու դժգոհում էր օլիգարխներից, ստվերից, բյուջեի եկամտային մասի փոքր լինելուց։
Քիչ անց նա հավելեց նաեւ. «Պարզ չէ՞, որ այդ մարդուն քաղաքական հետապնդման են ենթարկում»։ Ի դեպ, ավելորդ չենք համարում մեջբերել նույն Խ.Սուքիասյանի գնահատականը՝ տրված նախկին վարչապետին («Առավոտ», 10.07.1998թ.) եւ թարմացնել նրա հիշողությունը.
«Պրն Բագրատյանն իրոք խանգարում էր մեզ աշխատել։ Նախկին վարչապետի աշխատանքային հարաբերությունները եւ ոճը խիստ անձնավորված էր։ Նրա շատ նշանակումներ՝ գործարանների տնօրեններ եւ այլք, զուտ անձնական մոտեցումներով էին պայմանավորված։ Օրենքներն էր ըստ այդ չափանիշների փոխում եւ այլն։ Շուկայական հարաբերությունների ջատագով էր համարվում, բայց այդ դերում հանդես չէր գալիս։ Եթե իր թիմից չէիր՝ գործունեություն ծավալելու իրավունք չունեիր, այլապես խնդիրներ կունենայիր։ Եթե նախկին վարչապետը կարող է՝ թող նշի, թե Հայաստանի տնտեսությունը 4 տարի իր ղեկավարելու ընթացքում եղե՞լ է Հայաստանում մի կազմակերպություն, որը նախապես չի գործել, բայց հետո սկսել է ողջ հզորությամբ աշխատել ու հասնել միջազգային նմանատիպ կազմակերպությունների մակարդակին»։
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Ի դեպ, Հ.Բագրատյանը նույնպես պնդեց նախկին նախագահի ասածը, թե էներգետիկ ճգնաժամը, հովհարային անջատումները սահմանափակվել են 1994 թվականով, եւ խոստացավ ռեստորան հրավիրել ինձ եւ լրագրողներից մեկին, եթե հակառակն ապացուցենք։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
samo գրել է:
Բագրատյանը իսկապես ղեկավարում էր ավազակապետություն և թալանի մեջ մեծ բաժին ունեցավ; Խորը, մասշտաբային հետաքննության դեպքում Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին սապոնած պարան է սպասում:
«ԱՐՄԱՎԻԱՅՈՎ» ԵՐԹԵՎԵԿԵԼԸ ԿԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիան» այս տարվա իր հինգհարյուրհազարերորդ ուղեւորին էր սպասում
Ավիաընկերության ներկայացուցիչները անակնկալ էին պատրաստել նրա համար եւ նախապես հաշվարկել, որ սպասված ուղեւորը 512-րդ չվերթով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Որքան էլ արտառոց հնչի, պետական հոգածության եւ պաշտպանության կարիք ունի նաեւ հայոց լեզվի... անցյալը: Հայ ժողովրդի եւ հայոց լեզվի ծագման եւ ցեղակցական կապերի հարցերը շարունակվում են ...ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵՂԻ ՏԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«106-ը չի մեռել՝ 106-ը կենդանի է»,- երեկ «Փաստարկ» ակումբում, ի լուր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած 106-րդ բանաձեւի անժամանակ վախճանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հայաստանը սկսում է գործնական աշխատանքները նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կառավարությունը։
Ի դեմս էներգետիկայի նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ...ԱՎԵԼՈՐԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան) նախօրեին հրապարակեց «Իրավունք» թերթի նախկին գլխավոր խմբագրի եւ նախկին տնօրենի քաղհայցի քննության վերաբերյալ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Կովկասյան վագրն» այն ժամանա՞կ է եղել
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Անդրադառնալով հանրապետության նախագահի ասածին, թե ժամանակին ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երեկվանից մեկնարկած նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը խոստանում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 6-ի ժամը 18.00-ը ընտրազանգվածին մատուցել պատկառելի մի ցանկ, որը կգերազանցի 2003-ի ընտրությունների մասնակիցների ...Ո՞Ր ՄՈԴԵԼՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դե ինչ, սկսվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ քաղաքական կյանքը հայոց աշխարհում առաջիկա ամիսներին կհորդա աղբյուրի պես։
Մեզ երբեմն մեղադրում են, որ չափից շատ ենք սեւեռվում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԴԿ-Ն
ՀԴԿ-ն նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով նրանց կողմից երկրում համակարգային փոփոխությունների կատարման իրական երաշխիքների առկայությունը: Այս մասին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ
Երեկ կյանքի 82-րդ տարում վախճանվել է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«Ազգից ծնվել եմ, ազգի մեջ էլ կփոշիանամ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ իր վերջին հարցազրույցում ասել էր նա:
ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ...ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, երրորդ անընդմեջ պարտությունը կրելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջնամասում, հիմնավորապես փչացրեց տպավորությունը, թվում էր, հաջող ընթացող ...ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի մինչեւ 18 տարեկան բոլոր շախմատիստները հաղթանակ են տարել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 8-18-տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարի 3-րդ փուլում: Ավետիք Գրիգորյանը հաղթել է Սոիբ Ջուրաեւին ...ՀԱՂԹԵՑԻՆ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 20-ին Եվրոպայի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտայնի հավաքականին: ...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական մարզային շրջայցով երեկ Շիրակում էր։ Նա մասնակցեց Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի եւ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհային կամուրջի հանդիսավոր բացման արարողությանը։
Շինարարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ԴԵՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հոգեբան Կարինե Նալչաջյանի հայացքով
-Արդեն հիմնականում հայտնի են նախագահի թեկնածուները։ Ըստ ձեզ, ի՞նչ տիպերի հետ գործ ունենք, եւ ո՞ր տիպը, ո՞ր խառնվածքն է այսօր Հայաստանում ընդունելի համարվում որպես ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կոչված է համախմբելու համայն հայության ներուժը, համակարգված ու նպատակաուղղված ձեւով դրանք ծառայեցնելով Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը, իր գործունեության 15 տարիների ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ տեղեկացրեց, որ ինստիտուտն իր գործունեության առաջին տարվա ընթացքում ներկայացրել է 19 զեկուցագիր, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻԱՐ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած այն հայտարարությունը, թե Վրաստանից դուրս բերված ...ԿՏՊԱԳՐԵՆ ՀԱՅԵՐԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի ԿԸՀ նախագահ Լեւան Թարխնիշվիլին տեղեկացրել է Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին, որ նախատեսվում է հայաբնակ տարածաշրջանների համար ընտրողների միասնական ցուցակը, ընտրաթերթիկները, Ընտրական օրենսգիրքը, ...ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ. 19
«Երբեւէ չեմ հանդիպել իր շրջապատում հարգանք վայելող մարդու, որ առաջարկի իրեն օգտագործել որպես գործիք որեւէ մեկի դեմ։ Մեր երկրի սահմանադրությունը չի ենթադրում, որ երկրի նախագահը կարող է գործիք լինել եւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Սեփ.լրտվ.Երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ատոմային ...ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ
Թուրքիան կեցվածքը չի փոխել Ինչպե՞ս է վերաբերվում ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ այն իրողությանը, որ ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը Թուրքիայում ու Ադրբեջանում բուռն ոգեւորության ալիք է բարձրացրել։ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ
Երեկ լրագրողները «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻՑ փորձեցին պարզել, թե երբ կվերականգնեն Թուրքիայի տարածքով Բեյրութ եւ Հալեպ կատարվող չվերթերը։ Այս առնչությամբ Ն.Բելլույանն ասաց. ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1965 Մահացավ երգիծաբան Լեո Կամսարը: (Ծնվ. 1889 թ.):
- 1980 Սահմանվեց Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու մասին:
- 1988 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի ցեղասպանության դատապարտման մասին»:
- 1988 Օքսֆորդում (Անգլիա) հրավիրվեց «Հիշել հանուն ապագայի» թեմայով միջազգային գիտական նստաշրջան, որտեղ բազմիցս հիշատակվեց հայոց ցեղասպանությունը:
- 1993 Դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավոր՝ «դրամ»-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

