
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Սկիզբը՝ նախորդիվ

Որքան էլ արտառոց հնչի, պետական հոգածության եւ պաշտպանության կարիք ունի նաեւ հայոց լեզվի... անցյալը: Հայ ժողովրդի եւ հայոց լեզվի ծագման եւ ցեղակցական կապերի հարցերը շարունակվում են դիտարկվել կաղապարված եւ իրենց դարն ապրած եղանակներով ու մեկնաբանություններով: Դասական հայագիտության եզրահանգումները լի են հակասություններով եւ արդի սերնդին չեն կարող բացատրել, թե մենք ինչ ժողովուրդ ենք եւ ինչպես ենք հայտնվել այս տարածքներում:
Մեր հայագետների թեթեւ ձեռքով մեր լեզվից արհեստականորեն անջատվել է այսպես կոչված ուրարտական հատվածը: Ովքե՞ր էին այդ ուրարտացիները, որտեղի՞ց եկան եւ ու՞ր անհետացան: Այդ ի՞նչ լեզու է ուրարտերեն կոչվածը, որ այդքան նման է հայերենին, բայց հայերեն չէ: Չլինի՞ ճիշտ են ասում մեր հարեւանները, որ մենք եկվոր ժողովուրդ ենք, եկել ենք ուրիշ տեղերից եւ տիրացել ուրիշների ստեղծած քաղաքակրթությանը:
Երբ փորձում ենք մի բան բացատրել մեր արտասահմանցի գործընկերներին, նրանք զարմանում են մեր «անտեղյակության» վրա, թե` Ուրարտուն ո՜ւր, Հայաստանն ո՜ւր: Եւ հղում են հայագիտության դասականների գործերը, այն դասականների, որոնք ժամանակի թելադրանքով (սա անչափ կարեւոր հանգամանք է, որ շատերը չեն հասկանում), պաշտպանում էին գերիշխող եւ ինչ-որ չափով պարտադրված տեսակետը: Հարկ է նկատի ունենալ, որ մինչ օրս չի հրատարակվել վանյան բեւեռագրերի ամբողջական որեւէ ժողովածու հայոց լեզվով, դեռ ավելին, ակադ. Գ.Ջահուկյանի հիմնական ուրարտագիտական մենագրությունները լույս են տեսել ռուսերեն, իսկ ճանաչված ուրարտագետներ Ն.Հարությունյանը եւ Մ.Խաչիկյանը ընդհանրապես ռուսագիր են:
Մի քանի տարի առաջ (2001թ.) ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը լույս ընծայեց Ն.Հարությունյանի «Դիվան ուրարտական սեպագիր արձանագրությունների» խորագրով ստվարածավալ աշխատությունը: Շատ լավ գործ է, խոսք չունեմ, եւ վերնագիրն էլ շատ լավ հնչում է հայերեն, միայն թե չեմ հասկանում` ինչո՞ւ է հրատարակվել ռուսերեն: Այն տպավորությունն է ստեղծվում, թե Հայաստանում ոչ ոք չի ցանկանում, որ ուրարտական արձանագրությունները հրատարակվեն հայերեն զուգահեռ տեքստերով: Հավանաբար վախենում են, որ մարդկանց «աչքը կսովորի», եւ կբացահայտվեն ուրարտերեն-հայերեն հաջորդայնության օգտին խոսող նոր փաստեր եւ ապացույցներ:
Կիսվել եւ մեզանից արհեստականորեն անջատվել է ոչ միայն հայոց լեզվի, այլեւ ողջ հայ մշակույթի հին շրջանը: Տարբեր երկրներից Հայաստան են գալիս զանազան մասնագետներ, որոնք փնտրում են ուրարտական հնավայրեր, պեղում են ուրարտական ամրոցներ, ուսումնասիրում են ուրարտական խեցեղեն եւ այլն: Հետագայում այդ «ուրարտագիտական» ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվում են արտասահմանում` էլ ավելի խորացնելով «Ուրարտուի» եւ Հայաստանի միջեւ ձեւավորված անջրպետը:
Եւ մենք` մեր իսկ ստեղծած հազարամյա մշակույթի ժառանգորդներս, այսօր, ձեռքներս մեկնած, ստիպված ենք օտարներից պատմություն եւ մշակույթ մուրալ` մեր սեփական պատմությունն ու մշակույթը:
Այս ողբերգական վիճակի արմատները գալիս են դեռ խորհրդային տարիներից: Այն ժամանակ մեր դասագրքերում կարդում էինք, որ «Ուրարտուի ժառանգորդները անդրկովկասյան ժողովուրդներն են», կարդում էինք ու մարսում` հասկանալով ամեն բան: Իսկ հիմա՞, ի՞նչ ենք կարդում, ի՞նչ ենք մարսում եւ ի՞նչ ենք հասկանում:
Կարծում եմ` կառավարությունը պետք է իրականացնի ավելի նպատակասլաց եւ հարձակողական լեզվամշակութային քաղաքականություն` շեշտը դնելով միասնական հայկական քաղաքակրթության վրա: Մենք ինքներս պետք է որոշենք մեր երկրում պահպանված մշակութային հուշարձանների ցեղային պատկանելությունը:
Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց մեր մշակույթը միայն քրիստոնեական չէ, եւ մեր նախաքրիստոնեական հնավայրերը` Գառնիի հեթանոսական տաճարը, Մեծամորի մետաղաձուլական համալիրը, Էրեբունի ամրոցը, Սյունիքի կամ Գեղամա լեռների ժայռապատկերները մեզ համար պիտի լինեն նույնքան քաղցր ու հոգեհարազատ, նույնքան հայկական, որքան մեր եկեղեցիները: Սակայն, երբ հարկ է հայ մշակույթը ներկայացնել արտասահմանում, գրեթե ոչինչ չի փոխվում` նորից ներկայացվում են հիմնականում հայ քրիստոնեական մշակույթի նմուշները` խաչքարերը, ձեռագրերը, մանրանկարները եւ այլն, իսկ վանյան շրջանի փառահեղ եւ մի շարք դրսեւորումներով եզակի մշակույթը մնում է մոռացված ու անտեսված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մենք ինքներս չենք ուզում տեր կանգնել մեր մշակույթին: Մեր լեզուն չի պտտվում, որ ասենք` «Երեւանը հիմնադրել է հայոց Արգիշտի թագավորը»:
Մենք հայ ենք, անհիշելի ժամանակներից ապրում ենք մեր հայրենիքում եւ այստեղ էլ ստեղծել ենք մեր մշակույթը, մեր միասնական հայկական մշակույթը, որի միասնականությունից է կախված հայ ժողովրդի միասնությունը: Մենք պետք է նոր սերնդին դաստիարակենք այն գաղափարախոսությամբ, որ հայ քրիստոնեական մշակույթը, որով այդքան պարծենում ենք, ինքնահնար, ինքնաստեղծ ու օդից ընկած մի բան չէ, այլ ընդամենը հայ հեթանոսական մշակույթի տրամաբանական շարունակությունը (հա՛յ մշակույթի շարունակությունը) եւ ոչ ավելին: Եւ չի կարելի 21-րդ դարում` հայոց անկախ պետականության պայմաններում, խտրականություն դնել հայ մշակույթի տարբեր հատվածների միջեւ:
Անշուշտ, այս գաղափարախոսությունը չի կարելի սերմանել միայն առանձին հրամաններով ու որոշումներով, հարկ է իրականացնել համալիր պետական ծրագիր: Պետք է սկսել (այո, սկսել, քանզի այս ասպարեզում դեռ գրեթե ոչինչ չի արվել) մանկապարտեզից եւ դպրոցից, մշակել հստակ եւ հետեւողական դասագրքային քաղաքականություն: Պատմության, լեզվի, գրականության եւ աշխարհագրության դասագրքերում պետք է անպայմանորեն արտացոլված լինեն աշխարհայացքային գիտելիքներ, եւ վերացվեն մեր ներքին հակասությունները: Արդեն առաջին դասարանում, եթե ոչ ավելի շուտ, հայ երեխան պետք է իմանա եւ գիտակցի, որ Ուրարտուն Արարատյան թագավորությունն է` Հայաստանը, որ ուրարտերենը հայերենի հին վիճակն է` գրաբարի մայրը:
Կարծում եմ` պետք է ձեռնամուխ լինենք «Հայ մշակույթի պատմություն» վերնագրով պատկերազարդ մի բազմահատորյակի հրատարակությանը` ներառելով նաեւ վերջին տարիների հնագիտական հայտնագործությունները:
Համոզված եմ, որ մեր մշակույթի անցյալին սպասում է փայլուն ապագա:
Շարունակելի
- ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Քննարկում
Ես գրել է:
Բրավո՛ պարոն ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, հոյակապ հոդված էր, հոյակապ մտքեր:
Հույների աշխարահռչակ պատմությունը հիմնականում մինչև քրիստոնեությունն է և ո՛չ մենակ Հույներինը, իսկ մերը եթե հայտնի է ապա կապված քրիստոնեության հետ, որը իրականում կապված է գրերի հայտնագործման հետ, սկսած երրորդ դարից: Իսկ որոշ խելոքներ Խորենացու պատմությունը հրամցնում են որպես առաջին «պատմավեպը»: Պետք է գիտական աշխատանքներ տարվեն Պարսկաստանի, Հունաստանի, Սիրյաի... գրադարաններում, գտնել Խորենացու պատմությունը հաստատող նյութեր, որոնք անպայման կան, որպիսի կասեցնել պատմության կեղծումը:
«Դիսկովերի» -ով ցույց են տալիս Հեկսոսների մասին և ոչ մի խոսք Հայերի մասին երբ Հեկսոսները հենց Հայերն են իսկ Հունական հուշարձանները ցույց տալիս օգտագործում են Թուրքիա անունը, հեռուստադիտողի մոտ ստեղծելով ստեերիոտիպ, որ այդպիսի պետություն է գոյություն ունեցել:
Կեղծել պատմությունը նշանակում է կտրել պետության արմատները:
«ԱՐՄԱՎԻԱՅՈՎ» ԵՐԹԵՎԵԿԵԼԸ ԿԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմավիան» այս տարվա իր հինգհարյուրհազարերորդ ուղեւորին էր սպասում
Ավիաընկերության ներկայացուցիչները անակնկալ էին պատրաստել նրա համար եւ նախապես հաշվարկել, որ սպասված ուղեւորը 512-րդ չվերթով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Որքան էլ արտառոց հնչի, պետական հոգածության եւ պաշտպանության կարիք ունի նաեւ հայոց լեզվի... անցյալը: Հայ ժողովրդի եւ հայոց լեզվի ծագման եւ ցեղակցական կապերի հարցերը շարունակվում են ...ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵՂԻ ՏԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«106-ը չի մեռել՝ 106-ը կենդանի է»,- երեկ «Փաստարկ» ակումբում, ի լուր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած 106-րդ բանաձեւի անժամանակ վախճանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հայաստանը սկսում է գործնական աշխատանքները նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Այդ գործընթացին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կառավարությունը։
Ի դեմս էներգետիկայի նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ...ԱՎԵԼՈՐԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան) նախօրեին հրապարակեց «Իրավունք» թերթի նախկին գլխավոր խմբագրի եւ նախկին տնօրենի քաղհայցի քննության վերաբերյալ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Կովկասյան վագրն» այն ժամանա՞կ է եղել
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Անդրադառնալով հանրապետության նախագահի ասածին, թե ժամանակին ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երեկվանից մեկնարկած նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը խոստանում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 6-ի ժամը 18.00-ը ընտրազանգվածին մատուցել պատկառելի մի ցանկ, որը կգերազանցի 2003-ի ընտրությունների մասնակիցների ...Ո՞Ր ՄՈԴԵԼՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Դե ինչ, սկսվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, եւ քաղաքական կյանքը հայոց աշխարհում առաջիկա ամիսներին կհորդա աղբյուրի պես։
Մեզ երբեմն մեղադրում են, որ չափից շատ ենք սեւեռվում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԴԿ-Ն
ՀԴԿ-ն նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով նրանց կողմից երկրում համակարգային փոփոխությունների կատարման իրական երաշխիքների առկայությունը: Այս մասին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ
Երեկ կյանքի 82-րդ տարում վախճանվել է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«Ազգից ծնվել եմ, ազգի մեջ էլ կփոշիանամ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ իր վերջին հարցազրույցում ասել էր նա:
ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ...ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, երրորդ անընդմեջ պարտությունը կրելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջնամասում, հիմնավորապես փչացրեց տպավորությունը, թվում էր, հաջող ընթացող ...ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հայաստանի մինչեւ 18 տարեկան բոլոր շախմատիստները հաղթանակ են տարել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 8-18-տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարի 3-րդ փուլում: Ավետիք Գրիգորյանը հաղթել է Սոիբ Ջուրաեւին ...ՀԱՂԹԵՑԻՆ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 20-ին Եվրոպայի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտայնի հավաքականին: ...ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական մարզային շրջայցով երեկ Շիրակում էր։ Նա մասնակցեց Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի եւ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհային կամուրջի հանդիսավոր բացման արարողությանը։
Շինարարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ԴԵՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հոգեբան Կարինե Նալչաջյանի հայացքով
-Արդեն հիմնականում հայտնի են նախագահի թեկնածուները։ Ըստ ձեզ, ի՞նչ տիպերի հետ գործ ունենք, եւ ո՞ր տիպը, ո՞ր խառնվածքն է այսօր Հայաստանում ընդունելի համարվում որպես ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կոչված է համախմբելու համայն հայության ներուժը, համակարգված ու նպատակաուղղված ձեւով դրանք ծառայեցնելով Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը, իր գործունեության 15 տարիների ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ տեղեկացրեց, որ ինստիտուտն իր գործունեության առաջին տարվա ընթացքում ներկայացրել է 19 զեկուցագիր, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻԱՐ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած այն հայտարարությունը, թե Վրաստանից դուրս բերված ...ԿՏՊԱԳՐԵՆ ՀԱՅԵՐԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի ԿԸՀ նախագահ Լեւան Թարխնիշվիլին տեղեկացրել է Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին, որ նախատեսվում է հայաբնակ տարածաշրջանների համար ընտրողների միասնական ցուցակը, ընտրաթերթիկները, Ընտրական օրենսգիրքը, ...ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ. 19
«Երբեւէ չեմ հանդիպել իր շրջապատում հարգանք վայելող մարդու, որ առաջարկի իրեն օգտագործել որպես գործիք որեւէ մեկի դեմ։ Մեր երկրի սահմանադրությունը չի ենթադրում, որ երկրի նախագահը կարող է գործիք լինել եւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Սեփ.լրտվ.Երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ատոմային ...ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ
Թուրքիան կեցվածքը չի փոխել Ինչպե՞ս է վերաբերվում ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ այն իրողությանը, որ ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը Թուրքիայում ու Ադրբեջանում բուռն ոգեւորության ալիք է բարձրացրել։ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ
Երեկ լրագրողները «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻՑ փորձեցին պարզել, թե երբ կվերականգնեն Թուրքիայի տարածքով Բեյրութ եւ Հալեպ կատարվող չվերթերը։ Այս առնչությամբ Ն.Բելլույանն ասաց. ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՆԱՄԱՇ ԳՈՐԾԻՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1965 Մահացավ երգիծաբան Լեո Կամսարը: (Ծնվ. 1889 թ.):
- 1980 Սահմանվեց Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու մասին:
- 1988 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի ցեղասպանության դատապարտման մասին»:
- 1988 Օքսֆորդում (Անգլիա) հրավիրվեց «Հիշել հանուն ապագայի» թեմայով միջազգային գիտական նստաշրջան, որտեղ բազմիցս հիշատակվեց հայոց ցեղասպանությունը:
- 1993 Դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավոր՝ «դրամ»-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

