
ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
- «Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով Վ.Մանուկյանին։

Հանդիպելով երեկ լրագրողների հետ` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նպատակահարմար գտավ անդրադառնալ վերջին շրջանում ներքաղաքական դաշտում տեղի ունեցող մի քանի զարգացումների։
Վ.Մանուկյանը առաջին նախագահի առաքելությունը համարեց պետությունը վտանգող սպառնալիքներն ու մարտահրավերները հաղթահարելուն աջակցելը, ոչ թե նորից նախագահ դառնալու ցանկություն հայտնելը։ Իսկ Տեր-Պետրոսյանը խեղաթյուրում է նաեւ երկու կամ երեք տարի ժամկետով երկրի ղեկը ստանձնելու գաղափարը. «Ես էլ եմ առաջարկել նախագահելու երկու տարվա ծրագիր, բայց ես չեմ առաջարկել միանալ ինձ ու չեմ ասել, թե ով չմիանա` դավաճան է։ Ես բոլորովին էլ գլխավոր քաղաքական խնդիր չեմ համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրած «հայտնի ուժերին» իշխանությունից հեռացնելը։ Ներկա իշխանությունը պետք է հեռանա։ Բայց կարեւորն այն է, թե ով է գալու փոխարենը։ Եթե նույներն են գալու, ես անբնական եմ համարում նույն կարուսելով անվերջ պտտվելը»։
ԱԺՄ առաջնորդը հիմնավորեց նաեւ իր թերահավատությունը «ախոռները մաքրելու» համար երեք տարով իշխանություն հայցելու վերաբերյալ.
«Ամեն մեկը չէ, որ կարող է ախոռները մաքրել։ Մանավանդ որ ախոռներում կեղտի զգալի մասն իր մեղքով է առաջացել։ Իր առաջին եւ հանրահավաքային ելույթներով Լեւոն Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս ինձ, ցույց տվեց, որ ինքը նույնն է մնացել։ Այս կամ այն բանի մասին նա ինչ կասի, արդեն կարեւոր չէ, քանի որ դա PR է։ Ընտրություններից առաջ միշտ էլ ասում են այն, ինչ ժողովուրդը ուզում է լսել։
Ինձ համար անընդունելի են սկզբունքները, որ թեկնածուն թիմ պետք է ունենա, թիմին պետք է պարտական լինի, պետք է ամեն ինչ անի, որ թիմի որեւէ անդամի գլխից մազ չպակասի։ Թագավորությո՞ւն է սա, ի՞նչ է։ Էդ ի՞նչ բլեֆների վրա է նա կառուցում իր քարոզչությունը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի հիմնադիր նախագահը չէ։ Հիմնադիրը ժողովուրդն է, որ պայքարեց, հետո բազմաթիվ թեկնածուներից մեկին վստահեց նախագահի պաշտոնը։ Վերջինս, սակայն, չարդարացրեց այդ վստահությունը։ Մինչդեռ նրա նկատմամբ հիմա նաեւ անձի պաշտամունք է ստեղծվում։ Հայաստանի ժողովուրդը ոչ թե «լավ թագավոր» է փնտրում, այլ ուզում է ազատ լինել»։
Վ.Մանուկյանը վստահեցրեց, որ երկրորդ փուլում բոլոր ոչ իշխանական ուժերը կպաշտպանեն ընդդիմության թեկնածուին։ Միաժամանակ կտրականապես բացառեց ԼՏՊ-ի երկրորդ փուլ դուրս գալու հավանականությունը. «Ախր այդպես չի կարող լինել։ Հանրահավաքների միջոցով է նման աժիոտաժ ստեղծվում։ Լրատվամիջոցների մի մեծ խումբ է վերահսկում այդ թիմը։ Նրանք պատրանք են ստեղծում, թե ընտրությունը իշխանության թեկնածուի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ է լինելու, եւ ժողովրդին ծանր վիճակի մեջ են գցում։ Չեմ բացառում նախընտրական տարբեր միավորումների ձեւավորումը, բայց ոչ բոլորի շուրջ է դա հնարավոր»։
ԱԺՄ առաջնորդը առանձնակի անդրադարձավ եւ իր գնահատականը հայտնեց նեոբոլշեւիկյան մտածողություն ձեւավորող հհշական լրատվամիջոցների մասին. «Ես շատ դժգոհ եմ ՀՀՇ-ի կողմից վերահսկվող մամուլից։ Անհանդուրժողականություն է բոլոր մյուսների նկատմամբ։ Եթե ընդդիմություն լինելով՝ նրանք անհանդուրժողական են, բա որ գան իշխանության, ի՞նչ է լինելու։ Մենք ազա՞տ մամուլ ենք ուզում, թե՞ հաստատում ենք, որ մեկի մասին ոչ մի վատ բան չի կարելի գրել, իսկ մյուսներին ինչքան ուզես՝ կարող ես հայհոյել։ Եթե վաղը, ասենք, Ալիկ Հարությունյանին փոխարինի Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է լինելու։ Մտածե՞լ եք։ Պետք է թո՞ւյլ տանք, որ միֆերի միջոցով խաբեն ժողովրդին ու «վատ քյոխվային» «լավով» փոխարինե՞ն։ Սա ինձ համար ընդունելի ճանապարհ չէ»։
Արցախի հիմնախնդրի լուծման բանաձեւը երկրի ղեկավարին որոշելու հարցում համարելով որոշիչ, ԱԺՄ առաջնորդը մի քանի նկատառումներ շեշտադրեց. «Երբ նախագահ եղած ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց տարածքները զիջելու իր ծրագիրը, ոչ միայն ես, այլեւ ողջ քաղաքական դաշտը դեմ արտահայտվեց։ Եւ նա հրաժարական տվեց։ Հիմա էլ նա նույնն է ասում, պնդելով, որ հարցը պետք է արագ լուծել, եւ որ հակառակորդը զիջումների չի գնալու։
Երբ մի անգամ Բլեյան Աշոտը ասաց՝ «Ղարաբաղը տանք՝ պրծնենք», բոլորը լարվեցին նրա դեմ։ Հիմա այդ գաղափարը շատերի համար է սովորական դարձել, բայց ինձ համար բացարձակապես ընդունելի չէ։ Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը մեզ չի կարող պատերազմ հայտարարել։ Դա նաեւ իմաստ չունի, եւ Ադրբեջանը ստիպված է լինելու գնալ փոխզիջումների։ Եթե Հայաստանը տնտեսական առաջընթացի համար գնա զիջումների՝ դատապարտված է։ Չկա որեւէ նպատակ, հանուն որի մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղից։ Լավ ապրելու համար եթե գնանք այդ քայլին, շատ երկար ժամանակով Հայաստանը կհայտնվի դեպրեսիայի մեջ եւ ոչ մի զարգացում հնարավոր չի լինելու։
Այս առումով Ղարաբաղի հիմնահարցը բանալի է դեպի ապագա։ Եթե հրաժարվենք Ղարաբաղից, շատ-շատերը կհեռանան Հայաստանից»։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Լեզվական առումով անմխիթար վիճակ է տիրում նաեւ պետական նշանակության ցուցանակներում: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անունները նշող ցուցանակներին: Մինչ ...ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Տ.ՂԱԶԱՐՅԱՆ
Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Հայկական մշակույթի օրերը Իտալիայում երեկ սկսվել են Մնջախաղի պետական թատրոնի ելույթով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական թատրոնի դերասանները բեմադրել են «Դեւը» ներկայացումը, ...ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԸնթացքի մեջ են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի կազմման եւ հրատարակման աշխատանքները: «Այդ ցուցակը կլինի Մատենադարանի ձեռագրերի լիակատար ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
7
Հատվածներ դատավճռից
Իր միտինգային ելույթներում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ է սիրում խոսել երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, ներկայիս հանցավոր վարչախմբի դեմ պայքարելու վճռականության ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Կուբայի Ազգային բանկի նախագահ եղած ժամանակ Չե Գեվարան հրաժարվեց աշխատավարձից եւ կաթ չէր գնում իր երեխաների համար. «Քանի դեռ աշխարհում թեկուզ մեկ երեխա սոված է, իմ ընտանիքը նույնպես պիտի ...ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Օ դե Սենի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկն ընտրվել է իր երկրի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ։ Այս մանդատի շրջանակներում Ֆիլիպ Պեմզեկը ցանկանում է ակտիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է Գ.ԱՆԱՆՅԱՆԸ
Երեկ երեկոյան՝ ժամը 17։30-ի սահմաններում, երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության ...ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 25
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ ...ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԳԱԲԱԴՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք բխում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: ԿԸՀ-ն հաստատեց տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ...ՆՈՐ ԱՋԱԿԻՑ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը նոր աջակից ունի. դա Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Նիկի Ցոնգեսն է: Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մասաչուսեթս ...ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 9
Այն, որ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ քաղաքական բեմելը նշանավորեց ցինիզմն ու փարիսեցիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու եւ հրապարակային ինքնամերկացման ակցիան «մինչեւ վերջ» հասցնելու անսասան վճռականությամբ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի հյուրերը երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու կուսակցության մասուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամը համոզված ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-«Արցախյան պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով». ասել է նախկին ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մարաբդայում (Սամցխե- Ջավախքի տարածաշրջան) տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության շնորհանդեսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: ...ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ
Ադրբեջանը հաջողությամբ ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներում եւ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա ասել է, որ այդ նպատակով մի շարք ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պայմանագիր է կնքել Ադրբեջանին չինական առաջին բազմաֆունկցիոնալ FC-1 կործանիչներ մատակարարելու մասին՝ 24-26 միավոր քանակությամբ:ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
Այսօր սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածությունների առաջադրումները: Կուսակցությունները նախապատրաստում են համագումարներ կամ բարձրագույն ղեկավար մարմինների նիստեր՝ հստակեցնելու սեփական քաղաքական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով. «Ընդդիմադիր ճամբարում ճիշտ դաշտ է պետք ձեւավորել, այլապես շանսը կկորցնենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին։ Նա երդվել է, որ պետք է կատարվեն բոլոր օրենքները, ...ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ երեկ նշեց, որ ընդունվել են բոլոր այն որոշումները, որոնք անհրաժեշտ են առաջիկա կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու ...ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ
«Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե նախկին նախագահը պիտի հանդես գա իր իշխանության տարիներին գործած սխալների ընդունմամբ, սխալվում են։ Եթե նման ցանկություն ունենար, իր առաջին ելույթը պիտի դրան նվիրեր։
...Ո՞ՆՑ Է ՄԱՔՐԵԼՈՒ ԱԽՈՌԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ. «Առաջին նախագահն ասում է՝ մաքրելու է ավգյան ախոռը, բայց չի ասում` ի՞նչ ուժով կամ մեթոդներով։ Ո՞րն է լինելու այդտեղ հասարակության դերը։ Հրաժարվելո՞ւ են ավանդույթ մնացած շոկային ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 120 երկաթուղային վագոն: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Կարախանյան) երեկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել է այժմ «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նոյեմբերի 19-ին մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով, ժամը 21։00-ի սահմաններում, հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչներ, Արթուր Բ.-ն, Վարդան Գ.-ն, Գեորգի Գ.-ն, ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

