
ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
- Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ բարձրացման եւ, որպես հետեւանք՝ հասարակական ձանձրույթի ազդեցության տակ գոյացող «պատմության թրոմբներն» առաջ հրելու եւ քայքայելու համար։

Պատմության այդօրինակ «թրոմբների» առաջացումն ունի էլի հազարավոր պատճառներ, սակայն դա առանձին խոսակցություն պահանջող թեմա է։ Կարեւորն այն է, որ «թրոմբները» առաջանում են եւ որ պատմական զարգացման տրամաբանությունը ծնում ու օգտագործում է պասիոնարներին դրանք քայքայելու համար։ Եւ փա՜ռք Աստծո, որ օգտագործում է, քանզի մարդիկ նահանջի տեղ չունեն։ Մեր թիկունքում քարանձավներն են։ Չե՞ս ուզում ազատվել թրոմբից։ Ուրեմն քնի՛ր։ Քնիր հանգիստ, թանկագին ընկեր։
Մեր իրականության պարագայում «պատմության թրոմբի» դերը խաղում է, բնականաբար, հանցավոր վարչախումբը, իսկ որպես գլխավոր պասիոնար հանդես է գալիս նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը։ Որպեսզի թրոմբի քայքայման գործընթացն ավելի արդյունավետ լինի, վերջինս, ինչպես հայտնի է, առաջարկեց մյուս բոլոր պասիոնարներին համախմբվել իր շուրջ, սակայն նրանք կտրականապես հրաժարվեցին։
Պատահում է։
Մարդկության մեծագույն վեպերից մեկը՝ Շի Նայ Անի «Գետախորշերը», որը պատմում է քաջարի ավազակների մասին, ավարտվում է սքանչելի տեսարանով, թե ինչպես է կայսերական պատվիրակը ներում բերում այդ պասիոնարներին, եւ նրանք դառնում են Երկնքի Որդու հավատարիմ հպատակները։ Ի դեպ, Յուան դինաստիայի ժամանակների կայսերական Չինաստանում վեպը այլ կերպ ավարտվել չէր էլ կարող։
Տեր-Պետրոսյանի վեպը, որը նպատակ է հետապնդում համոզել ընդդիմադիր մյուս առաջնորդներին հրաժարվել նախագահական հավակնություններից եւ միավորվել իր թեկնածության շուրջ, ավարտվեց «Գետախորշերի» վերոնկարագրյալ վերջաբանը զարմանալիորեն հիշեցնող տեսարանով։ Այն իմաստով, որ Սուն Ցզյանը հրաժարվեց ավազակային գործունեությունից եւ ստացավ կայսեր ներումը, իսկ ընդդիմադիր առաջնորդները հրաժարվեցին սատարել ՀՀՇ-ի թեկնածուին եւ այժմ կարող են ակնկալել կայսերական ներում։
Մերկ թագավորի մասին հեքիաթի տարբերակներից մեկում տիրակալն ասում է. «Ես սառչում եմ իմ միայնակ վեհության մեջ»։ Ճիշտ այդպես էլ Տեր-Պետրոսյանին այժմ մնում է միայն սառչել միայնակ վեհության մեջ։ Իսկ խավար գիշերներին իջնել ստորերկրյա քարանձավ՝ հավատարիմ համախոհների մոտ ու երազել հեղափոխության մասին։ Կոպիտ քաթանե շապիկով, իսկ գուցե նաեւ ոտաբոբիկ, ինչպես առաջին քրիստոնյան։ Առաքյալ, գաղափարի նահատակ, մարտիկ։
Այո, զուր չէր Մարքսն ասում, որ Պատմությունը ամենադաժանն է բոլոր աստվածուհիներից։
Ընդհանրապես այստեղ պետք է նկատել, որ ընդդիմության միասնական առաջնորդի առասպելական կերպարը հայոց աշխարհում անչափ դաժան ճակատագիր ունի։ Ինչ ասես որ չեն արել նրա գլխին այս տարիներին։ Նրա համեմատ Հռոմի խեղճ Ֆորմոզ պապը կարող է համարվել միանգամայն երջանիկ մարդ, թեեւ շատերը նրան չեն նախանձում։
897 թվականին, երբ նա արդեն մահացել էր, պապի գահը զբաղեցրած Ստեփանոս 6-րդը կարգադրեց արտաշիրմել Ֆորմոզի մարմինը։ Դրանից ինը ամիս առաջ մահացած Ֆորմոզին հագցրին պապական սքեմը եւ նստեցրին մեղադրյալի աթոռին։ «Հետաքննությունը» եւ մնացյալ ողջ դատավարությունը ղեկավարում էր ինքը՝ Ստեփանոսը։ Հենց նա էլ դատապարտեց Ֆորմոզին՝ որպես երդմնազանց ու եկեղեցական իրավունքի ոտնահարիչ, եւ հրամայեց կտրել ձախ ձեռքի երեք մատը, որոնցով օրհնում էր ժողովրդին։ Որից հետո դիակը նետեցին Տիբեր գետը։
Բայց շուտով Ստեփանոսը մահացավ, եւ այդժամ Ֆորմոզ պապի մարմինը գտան ու հանեցին գետից եւ հանձնեցին հողին, իսկ նրա հիշատակի նկատմամբ հարգանքից դրդված` վերականգնեցին նաեւ պապական արժանիքներն ու արտոնությունները։
Դուք կծիծաղեք, սակայն դա դեռ վերջը չէր։ Ֆորմոզի մասին հիշեցին, երբ Լեւոն 5-րդ պապի սպանությունից հետո՝ 904 թվականին, նրա գահը զբաղեցրեց Սերգիոս 3-րդը։ Նա դարձյալ զրկեց Ֆորմոզին ամեն տեսակի պապական մեծարանքից։ Ի լրումն այդ ամենի` Սերգիոսը հրամայեց նորից արտաշիրմել Ֆորմոզի դիակն ու գլխատել նրան։
Այնպես որ, մի կողմից նույնիսկ լավ է, որ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չդարձավ ընդդիմության միասնական առաջնորդ։ Ո՞ւմ է դա պետք։ Զարմանալի էլ չէ, որ մյուս առաջնորդները սկզբում կարծես թե խոստացան միավորվել, բայց հետո ցրվեցին տարբեր կողմեր։ Հայրենի քաղաքական գործիչները յուրահատուկ մարդիկ են։ Նրանց հետ կարելի է պայմանավորվել ամեն ինչի մասին։ Բայց նրանք չեն կատարում ոչ մի խոստում։
Կամ, կախված տրամադրությունից, այսօր մեկ բան են ասում, իսկ վաղը՝ միանգամայն այլ։ Քանզի հոգու խորքում նրանք ստեղծագործող էակներ են, իսկ վերջիններիս տրամադրության տատանումները բավական բնորոշ են։ Երբ ժամանակին իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեն եկավ Լոնդոն՝ նկարելու Թեմզայի տեսարանները, գրեց իր օրագրում. «Նորից ամեն ինչ վարագուրող այս մառախուղը, նույնիսկ արեւի շրջանակը հազիվ է երեւում»։ Բայց հաջորդ օրը տրամադրությունը հանկարծ փոխվեց, եւ նա հետեւյալ նշումն արեց. «Եղանակն առաջվա պես սքանչելի է։ Թեթեւակի մշուշն այնպիսի՜ բազմազան էֆեկտներ է ստեղծում»։ Թեեւ մառախուղն այդ օրը միայն թանձրացել էր։
Բայց Աստված նրանց հետ, չկայացած դաշնակիցների։ Ի վերջո, ընտրությունները միայն պայքար ու դիմակայություն չեն։ Հին Հունաստանում, օրինակ, օլիմպիադաների ժամանակ մարզիկները զբաղվում էին ոչ միայն բռնցքամարտով, այլեւ մրցում պոեզիայի եւ երաժշտության ոլորտում։ Այնպես որ՝ Տեր-Պետրոսյանը իրեն դրսեւորելու տեղ ունի։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Լեզվական առումով անմխիթար վիճակ է տիրում նաեւ պետական նշանակության ցուցանակներում: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անունները նշող ցուցանակներին: Մինչ ...ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Տ.ՂԱԶԱՐՅԱՆ
Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Հայկական մշակույթի օրերը Իտալիայում երեկ սկսվել են Մնջախաղի պետական թատրոնի ելույթով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական թատրոնի դերասանները բեմադրել են «Դեւը» ներկայացումը, ...ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԸնթացքի մեջ են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի կազմման եւ հրատարակման աշխատանքները: «Այդ ցուցակը կլինի Մատենադարանի ձեռագրերի լիակատար ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
7
Հատվածներ դատավճռից
Իր միտինգային ելույթներում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ է սիրում խոսել երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, ներկայիս հանցավոր վարչախմբի դեմ պայքարելու վճռականության ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Կուբայի Ազգային բանկի նախագահ եղած ժամանակ Չե Գեվարան հրաժարվեց աշխատավարձից եւ կաթ չէր գնում իր երեխաների համար. «Քանի դեռ աշխարհում թեկուզ մեկ երեխա սոված է, իմ ընտանիքը նույնպես պիտի ...ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Օ դե Սենի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկն ընտրվել է իր երկրի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ։ Այս մանդատի շրջանակներում Ֆիլիպ Պեմզեկը ցանկանում է ակտիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է Գ.ԱՆԱՆՅԱՆԸ
Երեկ երեկոյան՝ ժամը 17։30-ի սահմաններում, երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության ...ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 25
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ ...ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԳԱԲԱԴՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք բխում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: ԿԸՀ-ն հաստատեց տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ...ՆՈՐ ԱՋԱԿԻՑ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը նոր աջակից ունի. դա Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Նիկի Ցոնգեսն է: Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մասաչուսեթս ...ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 9
Այն, որ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ քաղաքական բեմելը նշանավորեց ցինիզմն ու փարիսեցիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու եւ հրապարակային ինքնամերկացման ակցիան «մինչեւ վերջ» հասցնելու անսասան վճռականությամբ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի հյուրերը երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու կուսակցության մասուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամը համոզված ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-«Արցախյան պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով». ասել է նախկին ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մարաբդայում (Սամցխե- Ջավախքի տարածաշրջան) տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության շնորհանդեսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: ...ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ
Ադրբեջանը հաջողությամբ ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներում եւ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա ասել է, որ այդ նպատակով մի շարք ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պայմանագիր է կնքել Ադրբեջանին չինական առաջին բազմաֆունկցիոնալ FC-1 կործանիչներ մատակարարելու մասին՝ 24-26 միավոր քանակությամբ:ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
Այսօր սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածությունների առաջադրումները: Կուսակցությունները նախապատրաստում են համագումարներ կամ բարձրագույն ղեկավար մարմինների նիստեր՝ հստակեցնելու սեփական քաղաքական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով. «Ընդդիմադիր ճամբարում ճիշտ դաշտ է պետք ձեւավորել, այլապես շանսը կկորցնենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին։ Նա երդվել է, որ պետք է կատարվեն բոլոր օրենքները, ...ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ երեկ նշեց, որ ընդունվել են բոլոր այն որոշումները, որոնք անհրաժեշտ են առաջիկա կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու ...ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ
«Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե նախկին նախագահը պիտի հանդես գա իր իշխանության տարիներին գործած սխալների ընդունմամբ, սխալվում են։ Եթե նման ցանկություն ունենար, իր առաջին ելույթը պիտի դրան նվիրեր։
...Ո՞ՆՑ Է ՄԱՔՐԵԼՈՒ ԱԽՈՌԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ. «Առաջին նախագահն ասում է՝ մաքրելու է ավգյան ախոռը, բայց չի ասում` ի՞նչ ուժով կամ մեթոդներով։ Ո՞րն է լինելու այդտեղ հասարակության դերը։ Հրաժարվելո՞ւ են ավանդույթ մնացած շոկային ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 120 երկաթուղային վագոն: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Կարախանյան) երեկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել է այժմ «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նոյեմբերի 19-ին մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով, ժամը 21։00-ի սահմաններում, հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչներ, Արթուր Բ.-ն, Վարդան Գ.-ն, Գեորգի Գ.-ն, ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԵՂԱՆԱԿ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

