
ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
- Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության, բնապահպանական խնդիրների վրա հնարավոր ազդեցության եւ դրանց լուծման համալիր ծրագրի շուրջ երեկ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել նաեւ խորհրդարանում։

Ինչպես հայտնի է, Հայաստանը Կովկասի հանքահումքային հարուստ տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ արդյունաբերական նշանակություն ունեն տարբեր մետաղական հանքավայրերը, որոնցից ամենամեծը Քաջարանի պղնձամոլիբդենայինն է։ Պաշարների մեծությամբ երկրորդը Թեղուտի հանքավայրն է։ Դեռեւս շուրջ 35 տարի առաջ այստեղ իրականացված երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ հանքավայրում կա 450 մլն տոննա հանքաքարի պաշար, որի մեջ պղնձի պարունակությունը 1,6 միլիոն տոննա է, իսկ մոլիբդենինը՝ 99 հազար։ Մասնագիտական փորձաքննությունը հանգեցրել է այն եզրակացության, որ այդ պաշարները շահագործելու համար հանքը կգործի մոտ 45 տարի։
Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական նշանակությանը անդրադարձավ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ։ Ըստ նրա, առաջին փուլում հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն այստեղ կիրականացնի շուրջ 200 մլն դոլարի ներդրումներ, որոնք հետագայում կավելանան եւս 100 միլիոնով։
Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան արդյունահանել եւ վերամշակել 7 մլն տոննա հանքաքար։ Հետագա փուլերում արտադրության ծավալները կեռապատկվեն։ Այս փուլում պղնձի քանակն արտադրվող խտանյութում կկազմի տարեկան մոտ 30 հազար տոննա, որը 10 հազար տոննայով ավել է այսօր Հայաստանում արտադրվող ծավալից։ Մոլիբդենի քանակը համեմատաբար փոքր կլինի։ Այսօր արտադրվող տարեկան շուրջ 4 հազար տոննային կավելանա եւս 800 տոննա։ Շինարարության ընթացքում, ըստ նախարարի, ծրագիրը կապահովի 1700 աշխատատեղ.
-Ընկերության գործունեության առաջին փուլի շնորհիվ արտահանման ծավալը կավելանա տարեկան 100 մլն դոլարով։
Սկզբնական գնահատումներով, ընկերության հարկային վճարները կկազմեն 5-6 մլրդ դրամ։ Սակայն եթե միջազգային շուկայում շարունակեն պահպանվել այսօրվա գները, ապա հարկային վճարներն առնվազն կրկնակի շատ կլինեն, որովհետեւ ելակետային հաշվարկները կատարվել են կրկնակի ցածր գնով։
Թեղուտի հանքավայրի տնտեսական նշանակությունը Ն.Երիցյանն ավելի ընդգրկուն է տեսնում։ Ըստ նրա, այն կարող է պայմաններ ստեղծել, այսպես կոչված, կլաստերային միջավայր ձեւավորելու համար.
-Այս եւ այլ ծրագրերի շրջանակներում հնարավոր է ձեւավորել եւ զարկ տալ ինժեներական ինդուստրիային։
Նամանավանդ Հայաստանում այդպիսի կադրեր շատ կան։ Ծրագրով հետաքրքրվում են բազմաթիվ խոշոր ներդրողներ, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր մեծ ծրագրերի ձեւավորմանը։ Այնպես որ, նախարարի կարծիքով, այստեղ օգուտները շատ ավելի մեծ կլինեն, քան վնասները, եթե անգամ դրանք հաշվարկների նկատմամբ կրկնակի լինեն։
Բնապահպանության նախարար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ լսումների մասնակիցներին ներկայացրեց Թեղուտի հանքավայրի շահագործման բնապահպանական խնդիրները եւ դրանց լուծումները։ Ի սկզբանե «ամբողջ գործընթացը դիտարկվել է բնապահպանական տեսակետից եւ ամեն ինչ արվել է, որ դրանք ստանան պատշաճ լուծում»։ Քանզի.
-Շատ կարեւոր է, որ բնապահպանական խնդիրները լինեն բարձր մակարդակի վրա, իսկ վնասները հասցվեն նվազագույնի։
Ընդհանուր առմամբ, ծրագրի առաջին փուլում կամ 12 տարվա ընթացքում նախատեսվում է հատել 157 հա անտառ։ Միջին տարեկան հատումները կկազմեն 12-13 հա, որը բնապահպանության նախարարի կարծիքով, համեմատած տարեկան սանիտարական հատումների հետ, շատ փոքր ծավալ է կազմում։
Թեեւ Թեղուտի անտառվերականգնման ծրագիրը դեռեւս ամբողջացված չէ, այնուհանդերձ, ըստ Ա.Հարությունյանի, նախնական մոտեցումներով տարեկան ծավալը կրկնակի կգերազանցի հատումները.
-Նախնական մոտեցմամբ ամեն տարի կլինի 25 հա անտառվերականգնման ծրագիր։
Չնայած բնապահպանների մտահոգություններին, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն ԳԱԳԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ հավաստիացրեց, որ բնապահպանական բոլոր միջոցառումները ժամանակին կիրականացվեն.
-Այս ծրագիրն անցել է օրենսդրությամբ նախատեսված փորձաքննության բոլոր փուլերը եւ հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել օրենսդրության բոլոր, այդ թվում եւ առաջին հերթին, բնապահպանական պահանջների պահպանմամբ։ Բոլոր այն բնապահպանական վտանգները, որոնք, իհարկե, կան, եւ հասարակական կազմակերպություններն իրավացիորեն ուշադրություն են հրավիրում, փորձել ենք չեզոքացնել համապատասխան միջոցառումներով։
Ծրագրի առաջին փուլում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցում։ Այն կտեւի չորս տարի։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Լեզվական առումով անմխիթար վիճակ է տիրում նաեւ պետական նշանակության ցուցանակներում: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անունները նշող ցուցանակներին: Մինչ ...ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Տ.ՂԱԶԱՐՅԱՆ
Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Հայկական մշակույթի օրերը Իտալիայում երեկ սկսվել են Մնջախաղի պետական թատրոնի ելույթով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական թատրոնի դերասանները բեմադրել են «Դեւը» ներկայացումը, ...ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԸնթացքի մեջ են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի կազմման եւ հրատարակման աշխատանքները: «Այդ ցուցակը կլինի Մատենադարանի ձեռագրերի լիակատար ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
7
Հատվածներ դատավճռից
Իր միտինգային ելույթներում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ է սիրում խոսել երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, ներկայիս հանցավոր վարչախմբի դեմ պայքարելու վճռականության ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Կուբայի Ազգային բանկի նախագահ եղած ժամանակ Չե Գեվարան հրաժարվեց աշխատավարձից եւ կաթ չէր գնում իր երեխաների համար. «Քանի դեռ աշխարհում թեկուզ մեկ երեխա սոված է, իմ ընտանիքը նույնպես պիտի ...ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Օ դե Սենի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկն ընտրվել է իր երկրի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ։ Այս մանդատի շրջանակներում Ֆիլիպ Պեմզեկը ցանկանում է ակտիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է Գ.ԱՆԱՆՅԱՆԸ
Երեկ երեկոյան՝ ժամը 17։30-ի սահմաններում, երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության ...ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 25
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ ...ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԳԱԲԱԴՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք բխում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: ԿԸՀ-ն հաստատեց տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ...ՆՈՐ ԱՋԱԿԻՑ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը նոր աջակից ունի. դա Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Նիկի Ցոնգեսն է: Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մասաչուսեթս ...ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 9
Այն, որ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ քաղաքական բեմելը նշանավորեց ցինիզմն ու փարիսեցիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու եւ հրապարակային ինքնամերկացման ակցիան «մինչեւ վերջ» հասցնելու անսասան վճռականությամբ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի հյուրերը երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու կուսակցության մասուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամը համոզված ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-«Արցախյան պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով». ասել է նախկին ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մարաբդայում (Սամցխե- Ջավախքի տարածաշրջան) տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության շնորհանդեսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: ...ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ
Ադրբեջանը հաջողությամբ ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներում եւ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա ասել է, որ այդ նպատակով մի շարք ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պայմանագիր է կնքել Ադրբեջանին չինական առաջին բազմաֆունկցիոնալ FC-1 կործանիչներ մատակարարելու մասին՝ 24-26 միավոր քանակությամբ:ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
Այսօր սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածությունների առաջադրումները: Կուսակցությունները նախապատրաստում են համագումարներ կամ բարձրագույն ղեկավար մարմինների նիստեր՝ հստակեցնելու սեփական քաղաքական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով. «Ընդդիմադիր ճամբարում ճիշտ դաշտ է պետք ձեւավորել, այլապես շանսը կկորցնենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին։ Նա երդվել է, որ պետք է կատարվեն բոլոր օրենքները, ...ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ երեկ նշեց, որ ընդունվել են բոլոր այն որոշումները, որոնք անհրաժեշտ են առաջիկա կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու ...ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ
«Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե նախկին նախագահը պիտի հանդես գա իր իշխանության տարիներին գործած սխալների ընդունմամբ, սխալվում են։ Եթե նման ցանկություն ունենար, իր առաջին ելույթը պիտի դրան նվիրեր։
...Ո՞ՆՑ Է ՄԱՔՐԵԼՈՒ ԱԽՈՌԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ. «Առաջին նախագահն ասում է՝ մաքրելու է ավգյան ախոռը, բայց չի ասում` ի՞նչ ուժով կամ մեթոդներով։ Ո՞րն է լինելու այդտեղ հասարակության դերը։ Հրաժարվելո՞ւ են ավանդույթ մնացած շոկային ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 120 երկաթուղային վագոն: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Կարախանյան) երեկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել է այժմ «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նոյեմբերի 19-ին մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով, ժամը 21։00-ի սահմաններում, հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչներ, Արթուր Բ.-ն, Վարդան Գ.-ն, Գեորգի Գ.-ն, ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԵՂԱՆԱԿ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

