
ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
- Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Սակայն մինչ վերոհիշյալին անդրադառնալը, տեղեկացնենք, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի ունեցավ վարչապետի որոշմամբ ստեղծված Հայաստանում «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի նիստ, որտեղ ներկայացվեցին հիվանդության ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտը առաջին անգամ արձանագրվել է 2007թ. օգոստոսին, Տավուշի մարզում, ինչից հետո խոզերի անկման դեպքեր են գրանցվել նաեւ Լոռու մարզում։ Այնուհետեւ աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման եւ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների հարկադիր սպանդի դեպքեր են եղել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում, Երեւանում։ Սակայն, ըստ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի, դրանք միայն եզակի դեպքեր են։
-Այստեղ եղել են մասնակի դեպքեր, որոնք անմիջական հսկողության տակ են գտնվել, միջոցներ ձեռնարկվել են,- ասաց նա։
Տարածքային կառավարման նախարարության երեկ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 10-ի դրությամբ Տավուշի եւ Լոռու մարզերում արձանագրվել է հիվանդության 42 օջախ։ Միայն նշված մարզերում աֆրիկյան ժանտախտով հիվանդ լինելու մեջ կասկածվելու պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 7875 գլուխ խոզ, որից Տավուշի մարզում՝ 3162, իսկ Լոռու մարզում՝ 4713։
Սակայն, ինչպես Դ.Լոքյանը տեղեկացրեց հանձնաժողովի նիստի ընթացքում, երկրում աֆրիկյան ժանտախտից անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը նախօրեին հասել է շուրջ 10000-ի։ Այսինքն՝ ստացվում է, որ միայն վերջին 10 օրում աֆրիկյան ժանտախտի հետեւանքով հողին հանձնված խոզերի գլխաքանակը ավելի քան 2000-ով կամ մոտ մեկ քառորդով աճել է։
Ներկայումս աշխատանքներ են տարվում վարակի ախտաբանական նմուշներն Անգլիա` ռեֆերենտ լաբորատորիա ուղարկելու համար, սակայն դեռեւս դրական արդյունքներ չկան։ Մեր հանրապետության օդանավակայանները չունեն նման բեռնափոխադրման համար համապատասխան թույլտվություն։
Խոզերի աֆրիկյան ժանտախտով հիվանդության մակարդակի անկման առումով հույսեր է ներշնչում մոտալուտ ձմեռը։ Խնդիրն այն է, որ ձմռան ընթացքում իրար հետ խոզերի շփումը սահմանափակվում է եւ նվազում է վարակի փոխանցման հնարավորությունը։ Ըստ Գ.Բաղիյանի, ձմռանը հիվանդությունն ինչ-որ չափով կդադարի, տարվա այդ եղանակն իր դրական ազդեցությունը կունենա։
Դ.Լոքյանը տեղեկացրեց, որ հանրապետության դեռեւս 10 բնակավայրերում պահպանվում, շարունակվում է հիշյալ հիվանդությունը։ Այդ բնակավայրերը հիմնականում տեղաբաշխված են Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանակից տարածքներում։
Ըստ նրա, Հայաստան խոզերի աֆրիկյան ժանտախտի ներթափանցումը, ամենայն հավանականությամբ, կատարվել է Վրաստանում նույն հիվանդության պատճառով փակված ֆերմայի վաճառած էժան անասնակերը գնելու պատճառով։
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց նաեւ հիվանդության տարածման կանխարգելման գործընթացում եղած դժվարությունների մասին։ Նրա տեղեկացմամբ, հիվանդության սկզբնական օրերին փորձում են թաքցնել, քանի որ վախենում են հարկադիր սպանդի, ոչնչացման վտանգից։
-Հիվանդության դեմ պայքարի հիմնական մեխանիզմը հետեւյալն է՝ հիվանդությունը նկատելու պարագայում տվյալ գոմի բոլոր անասունները պետք է ոչնչացվեն, խոսքը վերաբերում է խոզերին,- ասաց նա։
Դ.Լոքյանի տեղեկացմամբ, հիվանդության սկզբնական շրջանում որոշ անասնատերեր հյուս են փայփայում, որ կենդանին հիվանդ է ոչ աֆրիկյան ժանտախտով, այդ պատճառով չեն տեղեկացնում, որպեսզի չգան եւ անասնագլխաքանակը չոչնչացնեն։
Սակայն Հայաստանում հիվանդության արձանագրումից մոտ 1 ամիս հետո ձեռնարկվել են կոշտ միջոցներ (այդպիսի անասնատերերին պատասխանատվության կանչելու առումով), որոնք խնդիրն ինչ-որ չափով լուծել են։ Այժմ շատ անասնատերեր անմիջապես տեղեկացնում են անասնաբուժական ծառայությանը կամ մարզպետարանին, որ տվյալ բնակավայրում, գոմում կա հիվանդություն եւ անհրաժեշտ է օգնել, որպեսզի հիվանդ կենդանիները ոչնչացվեն, թաղվեն։
Այնուհանդերձ, դժվարություններ կան նաեւ անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված խոզերի մարմինները թաղելու գործում։ Շատ գյուղերում պարզապես չկան էքսկավատորներ, որպեսզի փորեն հողը։ Որոշ գյուղերում հարկադրված են եղել այդպիսի կենդանիների դիակները մի քանի օր դրսում թողնել ու բահերով փորել հողը։ Այս կապակցությամբ գյուղատնտեսության նախարարն առաջարկեց ձեռք բերել եւ յուրաքանչյուր մարզի տրամադրել գոնե 10 էքսկավատոր, դրանք այլ նպատակներով չշահագործելու եւ ծառայեցնել միայն արտակարգ իրավիճակներում պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։
Անդրադարձ եղավ նաեւ տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելու խնդրին։ Թեեւ դեռ վերջնական որոշում ընդունված չէ, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի մասնակի փոխհատուցում եւ կցուցաբերվի տարբերակված մոտեցում. ոմանց, ովքեր վարկային պարտավորություններ ունեն, փոխհատուցումը կտրվի ֆինանսական տեսքով, ոմանց՝ միայն խոճկորներ, քանի որ, հակառակ պարագայում, գումարը կարող են ծառայեցնել այլ նպատակների։
Անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտի տարածմանը։ Գյուղատնտեսության նախարարի տեղեկացմամբ, նշված հիվանդության հետեւանքով այնտեղ անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը հասնում է մոտ 6000-ի։ Կարճ ժամանակում կորստի նման թվից ելնեով, թերեւս կարելի է եզրակացնել, որ այնտեղ վարակի տարածումն ավելի մեծ է, իրավիճակը՝ առավել մտահոգիչ։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Henrik գրել է:
Չպետք է բացառել նաև դիվերսին նպատակով հիվանդությունը տարածելու վարկածը: Պետական Անվտանգության Ծառայությունները կարող են բացել այս կծիկը, ուսումնասիրելուվ "տուրիստական՛ և "բարեգործական" նպատակներով ՀՀ գյուղական շրջաններում շրջող արտասահմանցիների անձերը պարզելով:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Լեզվական առումով անմխիթար վիճակ է տիրում նաեւ պետական նշանակության ցուցանակներում: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անունները նշող ցուցանակներին: Մինչ ...ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Տ.ՂԱԶԱՐՅԱՆ
Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Հայկական մշակույթի օրերը Իտալիայում երեկ սկսվել են Մնջախաղի պետական թատրոնի ելույթով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական թատրոնի դերասանները բեմադրել են «Դեւը» ներկայացումը, ...ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԸնթացքի մեջ են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի կազմման եւ հրատարակման աշխատանքները: «Այդ ցուցակը կլինի Մատենադարանի ձեռագրերի լիակատար ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
7
Հատվածներ դատավճռից
Իր միտինգային ելույթներում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ է սիրում խոսել երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, ներկայիս հանցավոր վարչախմբի դեմ պայքարելու վճռականության ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Կուբայի Ազգային բանկի նախագահ եղած ժամանակ Չե Գեվարան հրաժարվեց աշխատավարձից եւ կաթ չէր գնում իր երեխաների համար. «Քանի դեռ աշխարհում թեկուզ մեկ երեխա սոված է, իմ ընտանիքը նույնպես պիտի ...ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Օ դե Սենի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկն ընտրվել է իր երկրի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ։ Այս մանդատի շրջանակներում Ֆիլիպ Պեմզեկը ցանկանում է ակտիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է Գ.ԱՆԱՆՅԱՆԸ
Երեկ երեկոյան՝ ժամը 17։30-ի սահմաններում, երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության ...ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 25
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ ...ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԳԱԲԱԴՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք բխում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: ԿԸՀ-ն հաստատեց տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ...ՆՈՐ ԱՋԱԿԻՑ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը նոր աջակից ունի. դա Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Նիկի Ցոնգեսն է: Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մասաչուսեթս ...ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 9
Այն, որ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ քաղաքական բեմելը նշանավորեց ցինիզմն ու փարիսեցիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու եւ հրապարակային ինքնամերկացման ակցիան «մինչեւ վերջ» հասցնելու անսասան վճռականությամբ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի հյուրերը երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու կուսակցության մասուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամը համոզված ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-«Արցախյան պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով». ասել է նախկին ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մարաբդայում (Սամցխե- Ջավախքի տարածաշրջան) տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության շնորհանդեսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: ...ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ
Ադրբեջանը հաջողությամբ ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներում եւ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա ասել է, որ այդ նպատակով մի շարք ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պայմանագիր է կնքել Ադրբեջանին չինական առաջին բազմաֆունկցիոնալ FC-1 կործանիչներ մատակարարելու մասին՝ 24-26 միավոր քանակությամբ:ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
Այսօր սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածությունների առաջադրումները: Կուսակցությունները նախապատրաստում են համագումարներ կամ բարձրագույն ղեկավար մարմինների նիստեր՝ հստակեցնելու սեփական քաղաքական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով. «Ընդդիմադիր ճամբարում ճիշտ դաշտ է պետք ձեւավորել, այլապես շանսը կկորցնենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին։ Նա երդվել է, որ պետք է կատարվեն բոլոր օրենքները, ...ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ երեկ նշեց, որ ընդունվել են բոլոր այն որոշումները, որոնք անհրաժեշտ են առաջիկա կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու ...ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ
«Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե նախկին նախագահը պիտի հանդես գա իր իշխանության տարիներին գործած սխալների ընդունմամբ, սխալվում են։ Եթե նման ցանկություն ունենար, իր առաջին ելույթը պիտի դրան նվիրեր։
...Ո՞ՆՑ Է ՄԱՔՐԵԼՈՒ ԱԽՈՌԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ. «Առաջին նախագահն ասում է՝ մաքրելու է ավգյան ախոռը, բայց չի ասում` ի՞նչ ուժով կամ մեթոդներով։ Ո՞րն է լինելու այդտեղ հասարակության դերը։ Հրաժարվելո՞ւ են ավանդույթ մնացած շոկային ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 120 երկաթուղային վագոն: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Կարախանյան) երեկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել է այժմ «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նոյեմբերի 19-ին մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով, ժամը 21։00-ի սահմաններում, հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչներ, Արթուր Բ.-ն, Վարդան Գ.-ն, Գեորգի Գ.-ն, ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

