
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
- Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման հիման վրա թյուրքական տարբեր պետություններին, ժողովուրդներին ու ցեղերին միավորելու՝ պանթուրքիստների հերթական փորձն էր։

Պաշտոնական Բաքուն, Անկարայի հետ, հսկայական աշխատանք էր կատարել համագումարի ներկայացուցչական բնույթն ապահովելու եւ ցուցադրելու «աշխարհի 300 միլիոն թյուրքերի միասնությունը»: Բավական է միայն նշել, որ ավանդական «գորշ գայլի» պատկերի տակ անցած այս միջոցառմանը մասնակցում էին 1000-ից ավելի պատգամավորներ ու հյուրեր՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու պետությունների, Մոնղոլիայի եւ Բուլղարիայի, Կոսովոյի, Հունաստանի, Աֆղանստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրաքի, Մոլդովայի, Իրանի, Վրաստանի թյուրքալեզու ժողովուրդների ու ցեղերի ներկայացուցիչներ։
Այստեղ էին ներկայումս Իրաքում իրենց դիրքերը կորցնող թուրքմենների, Ղրիմը գրավելու փորձեր անող թաթարների, Վրաստան վերադառնալու վճռականությամբ լցված թուրք-մեսխեթցիների, Մոլդովայում գլուխ բարձրացնող գագաուզների, Իրանում իրենց գոյության մասին հիշեցնող ազերիների ներկայացուցիչները՝ չխոսելով արդեն Ռուսաստանի տարաբնույթ թյուրքական էթնիկ խմբերի ու ոչ մեծ համայնքների մասին։
Համագումարի ամփոփիչ հաշվետվության մեջ արձանագրվեցին թյուրքալեզու ժողովուրդների բոլոր պահանջները. այն է՝ Լեռնային Ղարաբաղի, Սամցխե-Ջավախքի, իրաքյան Քիրքուկի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի եւ այլ երկրների ու տարածաշրջանների հանդեպ թյուրքալեզու զանազան ժողովուրդների հավակնությունները։ Այս առումով միակ բացառությունն արվել է Իրանի հանդեպ, ինչը համագումարի վերջում առաջ բերեց մեծ սկանդալ, քանի որ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին եւ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Գուլամռզա Սեբրի Թեբրիզին մեծ աղմուկ բարձրացրին, հայտարարելով, որ առանց 35 միլիոն «հարավային ադրբեջանցիների ազատության, թյուրքական աշխարհը ազատ չի լինի»։
Սրանով փաստորեն ավարտվեց որեւէ ժամանակ թյուրքական քոչվորների ներխուժմանը ենթարկված Եվրասիա մայրցամաքի բոլոր պետություններին տարածքային պահանջներ ներկայացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի նախաձեռնած զավեշտական գործընթացը։ Ի դեպ, այն առաջիկայում կարող է ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ, որովհետեւ Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարի որոշումները ուղղակի սպառնալիք են Հայաստանի, Կիպրոսի, Իրանի, Աֆղանստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Իրաքի, Չինաստանի, Վրաստանի եւ այլ երկրների համար։
Ավելին՝ թյուրքալեզու ժողովուրդների ու համայնքների ոտնահարված իրավունքների քողի տակ առաջ քաշվող նման պահանջները իրական դարձնելու համար Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանը իր ծրագրային ելույթում հայտարարեց, որ «մինչ օրս համագումարները ծանոթացման բնույթ ունեին, իսկ այժմ պրոբլեմներ են լուծելու։ 300 միլիոն թյուրքերը պետք է ունենան միասնական լեզու, մշակույթ, քաղաքականություն եւ տնտեսություն»։ Սա նշանակում է, որ համառորեն Եվրամիության դռները բախող Թուրքիայի ղեկավարը կա՛մ մտադրություն է հայտնում իր հետեւից Եվրոպա բերել նաեւ 300 միլիոն քոչվորների, կա՛մ էլ սպառնում է ստեղծել թյուրքական կայսրություն՝ նույն Եվրոպայի դռների մոտ։
Ամենատարօրինակն այն էր, որ համագումարը, վերջում մի կողմ թողնելով իր օրակարգի հետ կապված հարցերը, ընդունեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ ուղղված մի հայտարարություն, ուր դատապարտվում են «թյուրքական պետությունների փառավոր անցյալը կեղծելու» միջոցով Մեծ Հայաստանի ստեղծման «նենգ նպատակները»։
Մեզ դեռեւս հայտնի չէ, թե հայոց պատմության մասին թուրք-ադրբեջանական կեղծարարների հայտնի հերյուրանքները պարունակող այդ փաստաթղթի տակ ստորագրե՞լ են ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ միջինասիական երկրների կամ Թուրքմենստանի ներկայացուցիչները, որոնց քաջ հայտնի են 20-րդ դարի սկզբներին տեղի ունեցած իրադարձությունները։ Ավելին՝ այդ ինչո՞ւ են այսօր թյուրքալեզու տարբեր ժողովուրդների ներկայացուցիչները բողոքում իրենց դեմ Իրաքում իբր տեղի ունեցող բռնարարքների, կամ Իրանում իրականացվող՝ «ձուլման փորձերի» դեմ, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղակի թելադրանքով ցանկանում են արդարացնել հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը։
Նման երկակի ստանդարտները վկայում են, որ Բաքվում կազմակերպված միջոցառումը իրականում ողջ թյուրքական աշխարհի շահերը Թուրքիայի ու Ադրբեջանի պանթյուրքիստական նպատակներին ենթարկելու անսքող փորձ է, որը առաջիկայում կարող է լուրջ վնաս հասցնել թյուրքալեզու այլ պետությունների ու ժողովուրդների վարկին եւ հեղինակությանը։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Լեզվական առումով անմխիթար վիճակ է տիրում նաեւ պետական նշանակության ցուցանակներում: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Հանրապետության բնակավայրերի անունները նշող ցուցանակներին: Մինչ ...ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Տ.ՂԱԶԱՐՅԱՆ
Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Հայկական մշակույթի օրերը Իտալիայում երեկ սկսվել են Մնջախաղի պետական թատրոնի ելույթով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական թատրոնի դերասանները բեմադրել են «Դեւը» ներկայացումը, ...ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԸնթացքի մեջ են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի կազմման եւ հրատարակման աշխատանքները: «Այդ ցուցակը կլինի Մատենադարանի ձեռագրերի լիակատար ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
7
Հատվածներ դատավճռից
Իր միտինգային ելույթներում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը շատ է սիրում խոսել երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, ներկայիս հանցավոր վարչախմբի դեմ պայքարելու վճռականության ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՐԴԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 17-19-ին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը լեզվական ընդհանրության, մասամբ՝ նաեւ ընդհանուր ծագման ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Կուբայի Ազգային բանկի նախագահ եղած ժամանակ Չե Գեվարան հրաժարվեց աշխատավարձից եւ կաթ չէր գնում իր երեխաների համար. «Քանի դեռ աշխարհում թեկուզ մեկ երեխա սոված է, իմ ընտանիքը նույնպես պիտի ...ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Օ դե Սենի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկն ընտրվել է իր երկրի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ։ Այս մանդատի շրջանակներում Ֆիլիպ Պեմզեկը ցանկանում է ակտիվ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է Գ.ԱՆԱՆՅԱՆԸ
Երեկ երեկոյան՝ ժամը 17։30-ի սահմաններում, երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպե՞ս է թափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան։ Այս կապակցությամբ այժմ չկա ու դժվար թե լինի պաշտոնական սպառիչ պատասխան։ Կան միայն ենթադրություններ, որոնցից առավել հավանականի մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության ...ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը։ Չնայած դրան, դեռեւս շարունակվում են բանավեճերը այս տնտեսական ծրագրի իրականացման եւ բնապահպանական հետեւանքների շուրջ։ Թեղուտի ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 25
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ ...ՊԱՍԻՈՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՖՈՐՄՈԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի յուրաքանչյուր դարաշրջան պարգեւում է պասիոնարների դեղաչի պես ճշգրիտ, թվային առումով ստուգված գլխաքանակ։ Նրանք անհրաժեշտ են առաջընթացի, կյանքի բարեկեցության անմիտ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇԳԱԲԱԴՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք բխում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: ԿԸՀ-ն հաստատեց տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ...ՆՈՐ ԱՋԱԿԻՑ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւը նոր աջակից ունի. դա Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Նիկի Ցոնգեսն է: Կոնգրեսի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մասաչուսեթս ...ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 9
Այն, որ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ քաղաքական բեմելը նշանավորեց ցինիզմն ու փարիսեցիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու եւ հրապարակային ինքնամերկացման ակցիան «մինչեւ վերջ» հասցնելու անսասան վճռականությամբ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի հյուրերը երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու կուսակցության մասուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էին։
«Ժառանգություն» խմբակցության անդամը համոզված ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-«Արցախյան պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով». ասել է նախկին ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մարաբդայում (Սամցխե- Ջավախքի տարածաշրջան) տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության շնորհանդեսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: ...ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ
Ադրբեջանը հաջողությամբ ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներում եւ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա ասել է, որ այդ նպատակով մի շարք ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պայմանագիր է կնքել Ադրբեջանին չինական առաջին բազմաֆունկցիոնալ FC-1 կործանիչներ մատակարարելու մասին՝ 24-26 միավոր քանակությամբ:ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ազգային ժողովրդավարական միության» նախընտրական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատի կուսակցության վարչության եւ խորհրդի որոշումները՝ նախագահի թեկնածու առաջադրելով ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
Այսօր սկսվում են նախագահական ընտրությունների թեկնածությունների առաջադրումները: Կուսակցությունները նախապատրաստում են համագումարներ կամ բարձրագույն ղեկավար մարմինների նիստեր՝ հստակեցնելու սեփական քաղաքական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով. «Ընդդիմադիր ճամբարում ճիշտ դաշտ է պետք ձեւավորել, այլապես շանսը կկորցնենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին։ Նա երդվել է, որ պետք է կատարվեն բոլոր օրենքները, ...ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սեփ.լրտվ.ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ երեկ նշեց, որ ընդունվել են բոլոր այն որոշումները, որոնք անհրաժեշտ են առաջիկա կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների եւ գալիք նախագահական ընտրություններն անցկացնելու ...ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ
«Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե նախկին նախագահը պիտի հանդես գա իր իշխանության տարիներին գործած սխալների ընդունմամբ, սխալվում են։ Եթե նման ցանկություն ունենար, իր առաջին ելույթը պիտի դրան նվիրեր։
...Ո՞ՆՑ Է ՄԱՔՐԵԼՈՒ ԱԽՈՌԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ. «Առաջին նախագահն ասում է՝ մաքրելու է ավգյան ախոռը, բայց չի ասում` ի՞նչ ուժով կամ մեթոդներով։ Ո՞րն է լինելու այդտեղ հասարակության դերը։ Հրաժարվելո՞ւ են ավանդույթ մնացած շոկային ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված է Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 120 երկաթուղային վագոն: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Թամարա Ղալեչյանը, ...ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սեփ. լրտվ.Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Կարախանյան) երեկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել է այժմ «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նոյեմբերի 19-ին մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով, ժամը 21։00-ի սահմաններում, հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչներ, Արթուր Բ.-ն, Վարդան Գ.-ն, Գեորգի Գ.-ն, ...
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ ՈՎ Է ԿԱՄ՝ ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

