
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
- Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի տակ գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով անտառի հատմանը եւ, ընդհանրապես, հանքավայրի շահագործման եւ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին հասցվելիք հնարավոր վնասներին։

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ, ի թիվս այլ մտահոգությունների, անդրադարձավ պոչամբարի խնդրին։ Ըստ նրա, չնայած կավե շերտով մեկուսացմանը, դա անվտանգության հուսալի երաշխիք չի կարող ապահովել։ Որպես քիմիկոս, նա նշեց պոչամբարում որոշակի քիմիական նյութերի հնարավոր փոխազդեցության եւ ծծմբական թթվի առաջացման մասին, որը թունավոր նյութերն իր մեջ լուծած, կարող է կավե շերտից թափանցել, անցնել ներքեւ եւ հասնել ստորգետնյա ջրերին։ Բացի այդ, կավե շերտը կարող է խախտվել, ասենք, ավերիչ երկրաշարժերի դեպքում։
«Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով, որ բնապահպանական կառավարման պլան է ներկայացվել բնապահպանության նախարարությանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) տնօրենին հարցրեց, թե ի՞նչ է արել նախարարությունն այդ պլանի հետ՝ համաձայնեցրե՞լ է, հաստատե՞լ է, լրամշակե՞լ է, թե՞ մերժել։ Բնապահպանական կառավարման պլանի հեղինակ Ս.Հարությունյանը չթաքցրեց իր մտահոգությունը, որ այն մնալու է որպես թուղթ, որեւէ իրավական ուժ չի ունենալու։ Պատասխանելով այս հարցին` ACP տնօրեն Գ.Արզումանյանը մասնավորապես ասաց.
-«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պատրաստվում է հաստատել բնապահպանական կառավարման պլանը եւ իրագործել այն։
Սակայն Ս.Հարությունյանի հաջորդ հարցը, կարծում ենք, անակնկալի բերեց շատերին։
-Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նոյեմբերի 16-ին տարածած հարցաշարում անտառահատումների մասին ձեր (ACP ընկերության.- Ա.Հ.) հարցերը,- Գ.Արզումանյանին դիմելով` հարցրեց նա։ -Կառավարման պլանում ոչ մի հեկտար անտառահատում մենք չենք նախատեսել։
Քննարկման ընթացքում նշվեց ոչ միայն անտառահատման հետեւանքով Թեղուտ եւ Շնող գյուղերին սպառնացող ջրազրկման վտանգի, այլեւ հատվելիք անտառի վերին մասում, բարձրադիր լանջերին գտնվող անտառների չորացման մասին։ Սա նաեւ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի մասնագետների մտահոգությունն է։ Խնդիրն այն է, որ երբ արդեն հատված կլինի Թեղուտի անտառը (ըստ նախագծի 357 հա, որը, սակայն, փաստացի կարող է եւ ավելին լինել), բացված կլինի հանքը, բարձրությունների տարբերության հաշվին ջրերը ստորին մակերեսներում կարող են ազատ ելք ունենալ։ Դրանից հետո բարձրադիր մասերում գտնվող ծառերի արմատներն այլեւս կլինեն գրեթե ջրազրկված միջավայրում։
Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեղեկացմամբ, երբ էկոփորձաքննությունը կատարվում էր, «Հայանտառը» կամ գյուղնախարարությունը չի տեղեկացվել, չի մասնակցել, կարծիք չի ներկայացրել, իսկ էկոփորձաքննության դրական եզրակացության մասին հետո է պատահաբար իմացել Հայաստանի կանաչների միության նախագահից։
Ըստ այս տարվա ամռանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հղած պաշտոնական գրության, «ծրագրի իրականացումը կառաջացնի բնապահպանական զգալի խնդիրներ՝ կապված մեծածավալ ծառահատումների հետ»։ Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրի իրականացումը նպատակահարմար է համարել բացառապես այն դեպքում, եթե հստակ հաշվարկվի հանքավայրի շահագործումից շրջակա միջավայրին հասցվող վնասի եւ ակնկալվող տնտեսական ու սոցիալական օգուտների հարաբերակցությունը։ Սա դեռ արված չէ։
Գյուղատնտեսության նախարարի հիշյալ գրությամբ առաջադրված մյուս նախապայմանի համաձայն, ծրագրի իրականացումը նպատակահարմար է բացառապես այն դեպքում նաեւ, եթե «ծրագրի իրականացման այլ՝ բնապահպանական տեսանկյունից ավելի մեղմ ազդեցություն ունեցող տարբերակների (մասնավորապես՝ ստորգետնյա հանույթի եղանակով հանքավայրի շահագործման) կիրառումը տեխնիկապես եւ տնտեսապես հնարավոր եւ արդյունավետ չէ»։
Սակայն տեխնիկապես եւ տնտեսապես հնարավոր եւ արդյունավե՞տ է ստորգետնյա հանույթը, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ, քանի որ ACP ընկերությունը համապատասխան փորձաքննություններ չի պատվիրել։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1
1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի ...ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՓՐԿՎԵԼ
«Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց աշխարհամասի փոխչեմպիոն պորտուգալացիներին, մեր թիմի համար, մրցաշարային տեսանկյունից, առանձնակի ...ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում եզրափակիչ փուլի ուղեգրերը ձեւակերպեցին նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականները։ Մրցակցային ...ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության բացման հանդիսավոր արարողությունից, արտադրամասում շրջելուց եւ հոսքագծի հնարավորություններին ծանոթացնելուց հետո վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների ...ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈԽԻ ՈՒ ՍԽՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԼԻՆԻ` ՍԻՄ-Ը ԿԸՆՏՐԻ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Նախկին նախագահը ուրբաթ օրը հայտարարեց՝ ով մեզ հետ չէ, նա Սերժ Սարգսյանի բարեկամն է։ Որպես իսկական ընդդիմադիր՝ մտադի՞ր եք միանալ ...ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Ուրբաթ օրը «ավազակապետական» ռեժիմի կառուցած շքեղ բեմահարթակում, նույն ռեժիմի կողմից ապահովված հզոր բարձրախոսներից հնչած Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մի շարք հարցերի տեղիք տվեց։
Ինչպեսեւ խոստացել էր, ...ԳՈՐԾԱՐԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տարիներ շարունակ մեզանում խոսվում էր երկրորդային հումքի, կամ, այսպես կոչված, աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում։
Այս առումով, բացառիկ կարեւորություն է ...ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան
Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Ի. Ալիեւը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվելու են, եւ այդ պահը հեռու չէ»։
Արտաքուստ թվում է, թե հերթական այս հայտարարությունը պայմանավորված է ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ ավարտվեց հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող ...ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի ...ՍԿՍՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Դիլիջան քաղաքից հյուսիս՝ Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մոտոցիկլետ: Ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից փրկարարները դուրս են բերել ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Անհայտ մի քաղաքացի նոյեմբերի 17-ին, ժամը 09:20-ին, զանգահարել է Աշտարակ քաղաքի ոստիկանություն եւ հայտնել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղում պայթուցիկ ...ԱՆԿՈՒՄ
1Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի զգալի ու տեւական անկումը սասանել է նրա՝ որպես գլխավոր համաշխարհային արժույթի, դիրքերը: Ընդսմին՜ եվրոն ավելի ու ավելի վստահորեն է խաղում աշխարհի առաջատար արժույթի դերը: ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԾԼՎԼՈՒՄ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոսկե աշունը կամաց-կամաց ավարտվում է, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Մարդիկ փորձում են մի քիչ էլ տաքանալ արեգակի վերջին ջերմ ճառագայթների տակ։ Ճնճղուկները՝ ինչ-որ անհասկանալի բան ծլվլում։ Իսկ գուցե դա ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ...ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի բոլոր հիմնական թեկնածուներին ուղարկվելու են հայկական հարցերին վերաբերող հարցաթերթիկներ: Նախաձեռնության հեղինակը Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովն ...ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
Ղարաբաղը հանձնելու համար
Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին, նոյեմբերի 16-ի հանրահավաքում հնչած ելույթը։ Ի մասնավորի, իբրեւ նախագահ պաշտոնավարման երեք տարի ժամանակ խնդրելու ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ
Սեփ.լրտվ.
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ համակարծիք չէ այն պնդումներին, որ ընտրությունների նախօրյակին հարկայինը տոտալ ստուգումներ է կատարում գործարարների, հատկապես ընդդիմադիր դաշտում գտնվողների շրջանում։
Նման ստուգումներ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ»
Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում: Նա պնդում էր, թե հակառակ դեպքում կեղծիքներն անխուսափելի են:
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ...ՀԱՄԱՌ ՀՐԱՆՏԸ
Սեփ.լրտվ.
Շարունակում է պնդել իրենը
Ինչպես հայտնի է, օրերս ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահություն հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում։ Սակայն հանրահավաքում նախկին նախագահը հայտարերեց, ...ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐ
Սեփ.լրտվ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ բնորոշմամբ, նախկին նախագահի վերջին շրջանի գործողությունները «ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ։ Ուղղակի թվարկեմ՝ սեպտեմբերի 21, «Մարիոթ», հոկտեմբերի 26-ի հանրահավաք, ...ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով ...
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

