
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը

Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին ԲՀԿ երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամներ, կուսակցության քաղխորհրդի անդամներ, տարբեր բուհերում սովորող ուսանողներ, կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ, ովքեր կարողացել են իրենց ուսումը շարունակել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ:
Միջոցառման սկզբում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարդաց ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ուղերձը, որում կուսակցության ղեկավարը ոչ միայն կարեւորել էր ուսանողության եւ երիտասարդության ուսում ստանալու իրավունքը, այլեւ հատուկ ընդգծել իրենց կուսակցության պատրաստակամությունը` ուսանողությանը շարունակաբար աջակցելու գործում:
«Բոլորդ էլ գիտեք, որ մեր կուսակցության ծրագիրը շատ խոր եւ մանրամասն անդրադարձել է երիտասարդության խնդիրներին եւ ձեւակերպել մոտակա տարիներին այս ուղղությամբ անելիքը: «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում մենք հայտարարել ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն եւ հանրային կառավարում ունենալու անհրաժեշտության մասին»,- ուսանողությանն ուղղված ուղերձում նշել էր Գագիկ Ծառուկյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ «անցել են այն ժամանակները, երբ հզոր տնտեսություն կարելի էր կառուցել բահերով եւ մուրճերով: Այսօր աշխարհն առաջ է գնում գիտության վերջին նվաճումների վրա հիմնված տեխնոլոգիաների շնորհիվ: Մենք ուզում ենք, որ Հայաստանը հետ չմնա իր զարգացման մեջ»:
Կարեւորելով կրթված երիտասարդների ներգրավումը բարգավաճ երկրի կառուցման գործում` կուսակցության ղեկավարն ընդգծել էր ոչ թե պարզապես աշխատող ձեռքեր, այլ որակյալ ու մտածել կարողացող աշխատուժի կարեւորությունը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վճարել է ավելի քան 1000 ուսանողների ուսման վարձը: Կուսակցության ղեկավարը խոստացել է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: «Խելացի, սովորելու ձգտում ունեցող, բայց ուսման համար վճարել չկարողացող ուսանողների աչքերը չպետք է արցունքոտվեն»,- ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:
Արդեն մի քանի տարի Հայաստանի տարբեր քաղաքներից եւ շրջաններից հազարավոր ուսանողներ Երեւանի բուհեր են գալիս ԲՀԿ ղեկավարի տրամադրած միջոցներով աշխատող ավտոբուսներով: Ի դեպ, նա խոստացել է, որ պարգեւների կարժանանան նաեւ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում առաջին երեք տեղերը գրաված աշակերտները:
«Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. սովորելու ձգտող բոլոր պատանիներն ու աղջիկները պետք է ունենան դրա հնարավորությունը: Ամեն մեկն իր գիտելիքի եւ հնարավորությունների չափով պետք է մասնակցի երկիրը շենացնելու գործին»,- ուղերձում ընդգծել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Վերջում նշելով, որ կուսակցությունը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել ԲՀԿ-ի ուսանողական եւ երիտասարդական կառույցներին` Գագիկ Ծառուկյանը կոչ է արել նրանց մասնակցել երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին. «Ես չեմ ընդունում այն երիտասարդին, որը կտրված է իր շրջապատի կյանքից, որի համար միեւնույն է, թե որ երկրում է ապրում եւ ինչպիսին է այն երկիրը, որտեղ ինքն ապրում ու սովորում է: Ձեր տարիքում եւ ձեր միջավայրում են առաջ գալիս այն լիդերները, որոնք 10-15 տարի հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի առաջատարներն են լինելու: Այդ ժամանակ նաեւ նրանցով է որոշվելու պետության եւ հասարակության իրական պատկերը»:
Կուսակցության առաջնորդի ուղերձին հաջորդեց ԲՀԿ-ի ստեղծմանն ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրությունը: Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` պատմելով կուսակցության երիտասարդական խորհրդի կատարած լայնածավալ աշխատանքների մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը մշտապես աջակցում է ձեզ` սիրելի ուսանողներ, եւ մնում այն համոզմանը, որ գիտելիքի դարում մարդու ամենակարեւոր ձեռքբերումը իր ուսումն է, ուստի ԲՀԿ-ի աջակցման հիմնադրամն իր առաջ խնդիր դրեց` աջակցելու անապահով, բայց ուսման նկատմամբ ձգտում ունեցող երիտասարդներին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ուսանողության միջազգային օրվան նվիրված կուսակցության կազմակերպած միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակների հանձնում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կուսակցության երիտասարդների եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ակտիվ անդամներին պատվոգրեր եւ երաժշտական կենտրոններ հանձնեց: Նախարարը շնորհավորեց ուսանողներին եւ երիտասարդներին տոնի առթիվ եւ նշեց, որ բոլոր հիմքերը կան երիտասարդությանը ճիշտ ուղղորդելու համար: «Մասնակցեք հանրային, սոցիալական, հասարակական եւ քաղաքական կյանքին եւ մի վախեցեք սխալվելուց»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
- Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1
1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի ...ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՓՐԿՎԵԼ
«Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց աշխարհամասի փոխչեմպիոն պորտուգալացիներին, մեր թիմի համար, մրցաշարային տեսանկյունից, առանձնակի ...ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում եզրափակիչ փուլի ուղեգրերը ձեւակերպեցին նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականները։ Մրցակցային ...ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության բացման հանդիսավոր արարողությունից, արտադրամասում շրջելուց եւ հոսքագծի հնարավորություններին ծանոթացնելուց հետո վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների ...ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈԽԻ ՈՒ ՍԽՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԼԻՆԻ` ՍԻՄ-Ը ԿԸՆՏՐԻ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Նախկին նախագահը ուրբաթ օրը հայտարարեց՝ ով մեզ հետ չէ, նա Սերժ Սարգսյանի բարեկամն է։ Որպես իսկական ընդդիմադիր՝ մտադի՞ր եք միանալ ...ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Ուրբաթ օրը «ավազակապետական» ռեժիմի կառուցած շքեղ բեմահարթակում, նույն ռեժիմի կողմից ապահովված հզոր բարձրախոսներից հնչած Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մի շարք հարցերի տեղիք տվեց։
Ինչպեսեւ խոստացել էր, ...ԳՈՐԾԱՐԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տարիներ շարունակ մեզանում խոսվում էր երկրորդային հումքի, կամ, այսպես կոչված, աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում։
Այս առումով, բացառիկ կարեւորություն է ...ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան
Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Ի. Ալիեւը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվելու են, եւ այդ պահը հեռու չէ»։
Արտաքուստ թվում է, թե հերթական այս հայտարարությունը պայմանավորված է ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ ավարտվեց հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող ...ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի ...ՍԿՍՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Դիլիջան քաղաքից հյուսիս՝ Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մոտոցիկլետ: Ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից փրկարարները դուրս են բերել ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Անհայտ մի քաղաքացի նոյեմբերի 17-ին, ժամը 09:20-ին, զանգահարել է Աշտարակ քաղաքի ոստիկանություն եւ հայտնել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղում պայթուցիկ ...ԱՆԿՈՒՄ
1Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի զգալի ու տեւական անկումը սասանել է նրա՝ որպես գլխավոր համաշխարհային արժույթի, դիրքերը: Ընդսմին՜ եվրոն ավելի ու ավելի վստահորեն է խաղում աշխարհի առաջատար արժույթի դերը: ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԾԼՎԼՈՒՄ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոսկե աշունը կամաց-կամաց ավարտվում է, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Մարդիկ փորձում են մի քիչ էլ տաքանալ արեգակի վերջին ջերմ ճառագայթների տակ։ Ճնճղուկները՝ ինչ-որ անհասկանալի բան ծլվլում։ Իսկ գուցե դա ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ...ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի բոլոր հիմնական թեկնածուներին ուղարկվելու են հայկական հարցերին վերաբերող հարցաթերթիկներ: Նախաձեռնության հեղինակը Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովն ...ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
Ղարաբաղը հանձնելու համար
Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին, նոյեմբերի 16-ի հանրահավաքում հնչած ելույթը։ Ի մասնավորի, իբրեւ նախագահ պաշտոնավարման երեք տարի ժամանակ խնդրելու ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ
Սեփ.լրտվ.
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ համակարծիք չէ այն պնդումներին, որ ընտրությունների նախօրյակին հարկայինը տոտալ ստուգումներ է կատարում գործարարների, հատկապես ընդդիմադիր դաշտում գտնվողների շրջանում։
Նման ստուգումներ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ»
Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում: Նա պնդում էր, թե հակառակ դեպքում կեղծիքներն անխուսափելի են:
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ...ՀԱՄԱՌ ՀՐԱՆՏԸ
Սեփ.լրտվ.
Շարունակում է պնդել իրենը
Ինչպես հայտնի է, օրերս ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահություն հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում։ Սակայն հանրահավաքում նախկին նախագահը հայտարերեց, ...ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐ
Սեփ.լրտվ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ բնորոշմամբ, նախկին նախագահի վերջին շրջանի գործողությունները «ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ։ Ուղղակի թվարկեմ՝ սեպտեմբերի 21, «Մարիոթ», հոկտեմբերի 26-ի հանրահավաք, ...ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով ...
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

