
«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
- «Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան

Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ուղեւորահոսքն այս տարի ավելացել է 26 տոկոսով։ Տարեվերջից մեկուկես ամիս առաջ ընկերությունն այնքան ուղեւոր է տեղափոխել, որքան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուղեւորափոխադրումների թիվը հասնում է 500 հազարի։
Ուղեւորափոխադրումներից բացի, ընկերությունը նախատեսում է զբաղվել նաեւ ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ։ Օրերս Դուբայում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցից մեկով արտասահմանյան գործընկերոջ հետ նախատեսվում է «Զվարթնոցում» ստեղծել «Արմավիա-Տեխնիկ» համատեղ ձեռնարկություն։ Ընկերությունը կզբաղվի «Բոինգ» եւ «Էյրբաս» ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ.
- Պատմության մեջ դեռեւս չի եղել նման դեպք, որ արտասահմանյան տեխնիկան վերանորոգվի Հայաստանում։ Ավելին` ուրիշ երկրներից ինքնաթիռներ կբերվեն Հայաստան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով։
Ավարտին են մոտենում բանակցությունները 50 տեղանոց կանադական արտադրության փոքր ինքնաթիռներ եւ «Էյրբաս-319» ձեռք բերելու շուրջ։ Ակնկալվում է, որ փոքր ինքնաթիռները Հայաստան կբերվեն այս տարի, իսկ «Էյրբասը»՝ հաջորդ տարվա նոյեմբերին։ Շուտով ընկերությունն ավիափոխադրումներ կսկսի իրականացնել Երեւան-Լոս Անջելես-Երեւան երթուղով։ Այդ առնչությամբ վերջերս պայմանավորվածություններ է ձեռք բերվել վարչապետի ԱՄՆ կատարած այցելության ժամանակ։ Ընկերությունն արդեն հրավիրել է Վախթանգ Կիկաբիձեին` նկարահանվելու այդ մասին ազդարարող տեսահոլովակում։
Միացյալ Նահանգներից բացի, «Արմավիան» մտադիր է չվերթեր իրականացնել նաեւ Երեւան-Չինաստան եւ Երեւան-Հնդկաստան ուղղություններով։ Ուստի, ենթադրվում է, հաջորդ տարի ուղեւորների հոսքը կշարունակի ավելանալ։ Ակնկալվում է, որ շուտով կվերականգնվեն նաեւ Թուրքիայի տարածքով Հալեպ եւ Բեյրութ կատարվող չվերթերը։ Ինչպես հայտնի է, օրերս այս երկիրն արգելեց իր տարածքով հայկական ինքնաթիռների թռիչքը։ Ըստ Մ.Բաղդասարովի, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ այդ առնչությամբ ընթանում են բանակցություններ, եւ «մոտակա ժամանակահատվածում չվերթերը կվերականգնվեն»։
Նոյեմբերի 1-ից, ինչպես հայտնի է, ավիատոմսերի գները Հայաստանում սկսեցին հաշվարկվել եվրոյով։ Դոլարից անցումը եվրոպական արժույթին միանշանակ չի արտահայտվել ավիատոմսերի գների վրա։ ԱՊՀ երկրների համար գները դրամով մնացել են նույնը, պարզապես դոլարը վերահաշվարկվել է եվրոյի փոխարժեքով.
-Երբ մեզ առաջարկեցին անցում կատարել մեկին-մեկ հարաբերությամբ, մենք կտրուկ հրաժարվեցինք։
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա «անցանք տոմսերի գների մեկին-մեկ տարբերակին»։ Դա պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ գներն այստեղ շատ էժան էին. «Ուզում եմ ընդգծել, որ այսօր ամեն ինչ թանկանում է։ Ուստի անհնարին է, որ ամեն ինչ թանկանա, իսկ տոմսերը մնան նույն մակարդակին։ Իհարկե, կուզեինք, որ տոմսերը էժան լինեին, որովհետեւ ուղեւորահոսքը դրանից շատ կլիներ»։
Ընկերությունը հույս ունի հետագայում ավիատոմսերի թանկացումը կանխել՝ սեփական ինքնաթիռներ ձեռք բերելով։ Ավելին՝ Մ.Բաղդասարովը կարծում է, որ դա հնարավորություն կտա գները նույնիսկ նվազեցնել։
Թեեւ Մ.Բաղդասարովը չցանկացավ մեկնաբանել Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, այնուհանդերձ կարծիք հայտնեց, որ տնտեսապես ավիափոխադրումների համար ավելի ձեռնտու կլիներ, եթե օդի հարկ չլիներ։ Դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում Հայաստան ժամանողների համար։ Թեեւ, մյուս կողմից, այդ հարկը նպաստում է բյուջեի եկամուտների ավելացմանը.
-«Արմավիան» այս տարի Հայաստանից տեղափոխել է ավելի քան 250 հազար ուղեւոր, որը պետությանը բերում է 2,5 մլրդ դրամ։
Ըստ Մ.Բաղդասարովի, կան հարկեր, որոնք վճարվում են հարկային տեսչությանը, բայց կան նաեւ այնպիսի հարկեր, որոնք անմիջապես փոխանցվում են պետական բյուջե։ Տարեկան 1 մլն դոլար «Արմավիան» անմիջականորեն վճարում է կառավարության հետ 2003թ. ստորագրված պայմանագրի համաձայն։ Անցած տարի դա կազմել է 400 միլիոն, այս տարի՝ 316 մլն դրամ.
- Ուստի այն, որ գրում են, թե «Արմավիան» քիչ հարկեր է տալիս, հիմնված է միայն հարկայինին կատարած վճարների վրա։ Կարծում եմ` հարկերի վճարման ծավալով «Արմավիան» նորմալ վիճակում է։ Հասկանում եմ, որ ընտրական գործընթացներ են եւ երբեմն սեւն ու սպիտակը խառնում են իրար։ Բայց ուզում եմ ասել, որ «Արմավիան» բաց եւ թափանցիկ ընկերություն է։
Վերջերս «Արմավիայում» ամերիկյան եւ եվրոպական մասնագետները անցկացրին անվտանգության միջազգային աուդիտ։ 1000 հարցից 970-ի պատասխանը ընկերությունը տվել է միանգամից.
-Դա այնպիսի ցուցանիշ է, որ ստուգողներն ապշել էին. չէին կարողանում հասկանալ, որ այսպիսի փոքր երկրում կարող են նման ցուցանիշներ լինել։
Մոտ ժամանակներս ընկերությանը կտրվի որակի սերտիֆիկատ, որը կլինի երրորդը ԱՊՀում։ «Արմավիան», ըստ Մ.Բաղդասարովի, ունի շատ բարձր վարկանիշ։ Ընկերության ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել ցանկացած եղանակի, եթե օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները բավարար են.
- Կարող ենք վայրէջք կատարել ցանկացած եղանակի։ Մեր օդաչուները բարձր կարգի են, ինքնաթիռները՝ ժամանակակից։ Մենք վայրէջք ենք կատարում Մոսկվայում այն ժամանակ, երբ ամբողջ օդանավակայանը կանգնած է։ Ռուսական ոչ մի ինքնաթիռ այդ պայմաններում վայրէջք չի կատարում, նրանք հայտարարում են, որ օդանավակայանը բոլորի համար փակ է. բաց է միայն «Արմավիայի» համար։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1
1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի ...ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՓՐԿՎԵԼ
«Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց աշխարհամասի փոխչեմպիոն պորտուգալացիներին, մեր թիմի համար, մրցաշարային տեսանկյունից, առանձնակի ...ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում եզրափակիչ փուլի ուղեգրերը ձեւակերպեցին նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականները։ Մրցակցային ...ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության բացման հանդիսավոր արարողությունից, արտադրամասում շրջելուց եւ հոսքագծի հնարավորություններին ծանոթացնելուց հետո վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների ...ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈԽԻ ՈՒ ՍԽՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԼԻՆԻ` ՍԻՄ-Ը ԿԸՆՏՐԻ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Նախկին նախագահը ուրբաթ օրը հայտարարեց՝ ով մեզ հետ չէ, նա Սերժ Սարգսյանի բարեկամն է։ Որպես իսկական ընդդիմադիր՝ մտադի՞ր եք միանալ ...ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Ուրբաթ օրը «ավազակապետական» ռեժիմի կառուցած շքեղ բեմահարթակում, նույն ռեժիմի կողմից ապահովված հզոր բարձրախոսներից հնչած Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մի շարք հարցերի տեղիք տվեց։
Ինչպեսեւ խոստացել էր, ...ԳՈՐԾԱՐԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տարիներ շարունակ մեզանում խոսվում էր երկրորդային հումքի, կամ, այսպես կոչված, աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում։
Այս առումով, բացառիկ կարեւորություն է ...ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան
Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Ի. Ալիեւը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվելու են, եւ այդ պահը հեռու չէ»։
Արտաքուստ թվում է, թե հերթական այս հայտարարությունը պայմանավորված է ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ ավարտվեց հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող ...ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի ...ՍԿՍՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Դիլիջան քաղաքից հյուսիս՝ Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մոտոցիկլետ: Ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից փրկարարները դուրս են բերել ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Անհայտ մի քաղաքացի նոյեմբերի 17-ին, ժամը 09:20-ին, զանգահարել է Աշտարակ քաղաքի ոստիկանություն եւ հայտնել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղում պայթուցիկ ...ԱՆԿՈՒՄ
1Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի զգալի ու տեւական անկումը սասանել է նրա՝ որպես գլխավոր համաշխարհային արժույթի, դիրքերը: Ընդսմին՜ եվրոն ավելի ու ավելի վստահորեն է խաղում աշխարհի առաջատար արժույթի դերը: ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԾԼՎԼՈՒՄ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոսկե աշունը կամաց-կամաց ավարտվում է, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Մարդիկ փորձում են մի քիչ էլ տաքանալ արեգակի վերջին ջերմ ճառագայթների տակ։ Ճնճղուկները՝ ինչ-որ անհասկանալի բան ծլվլում։ Իսկ գուցե դա ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ...ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի բոլոր հիմնական թեկնածուներին ուղարկվելու են հայկական հարցերին վերաբերող հարցաթերթիկներ: Նախաձեռնության հեղինակը Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովն ...ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
Ղարաբաղը հանձնելու համար
Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին, նոյեմբերի 16-ի հանրահավաքում հնչած ելույթը։ Ի մասնավորի, իբրեւ նախագահ պաշտոնավարման երեք տարի ժամանակ խնդրելու ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ
Սեփ.լրտվ.
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ համակարծիք չէ այն պնդումներին, որ ընտրությունների նախօրյակին հարկայինը տոտալ ստուգումներ է կատարում գործարարների, հատկապես ընդդիմադիր դաշտում գտնվողների շրջանում։
Նման ստուգումներ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ»
Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում: Նա պնդում էր, թե հակառակ դեպքում կեղծիքներն անխուսափելի են:
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ...ՀԱՄԱՌ ՀՐԱՆՏԸ
Սեփ.լրտվ.
Շարունակում է պնդել իրենը
Ինչպես հայտնի է, օրերս ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահություն հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում։ Սակայն հանրահավաքում նախկին նախագահը հայտարերեց, ...ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐ
Սեփ.լրտվ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ բնորոշմամբ, նախկին նախագահի վերջին շրջանի գործողությունները «ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ։ Ուղղակի թվարկեմ՝ սեպտեմբերի 21, «Մարիոթ», հոկտեմբերի 26-ի հանրահավաք, ...ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով ...
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

