
ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
- Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:

Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, որ տեղ են գտել Լ.Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում։ «Այն ուղղակի լի էր հակասություններով, անտրամաբանական մոտեցումներով եւ պատմական սխալներով»,- շեշտեց նա։ Որպես աղաղակող փաստ, Ա.Աշոտյանը նշեց Արցախյան պատերազմի տարեթվերի աղավաղումը։ Արցախյան պատերազմի մեկնարկը Շուշիի ազատագրումը չէ. «1992-ը որեւէ մեկը չի ազդարարում որպես Ղարաբաղյան պատերազմի սկիզբ։ Շուշիի ազատագրումով չի սկսվել պատերազմը, այն սկսվել է ավելի շուտ։ Սա վտանգավոր սխալ է։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն ասում է, որ հայերը հարձակվել են ադրբեջանցիներն վրա Շուշի քաղաքում, այսինքն՝ Հայաստանը ագրեսոր է, հայերն են սկսել պատերազմը եւ ոչ թե ադրբեջանցիները։
Եւ սա մեծագույն ու շատ խոր սխալ է նաեւ քարոզչական տեսանկյունից, որովհետեւ չի կարելի նման արտահայտություններով ջուր լցնել ադրբեջանական պետական քարոզչամեքենայի թեզերին։ Այն, ինչ ասում է Լ.Տեր-Պետրոսյանը, ուղղակի հակասում է այս ամբողջ տարիների Ղարաբաղյան պատերազմի եւ հետպատերազմական իրավիճակի տրամաբանությանը»։
Էներգետիկ ճգնաժամը արձանագրող ժամանակահատվածի տարեթվերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը. «Էներգետիկ ճգնաժամը տեւել է մինչեւ 1996 թվականը, այլ ոչ մինչեւ 1994-ը, ինչպես ասում է Լ.Տեր-Պետրոսյանը»։ Իսկ որ էներգետիկ ճգնաժամը պայմանավորված չէր պատերազմով, ըստ Ա.Աշոտյանի, առաջինն այդ մասին ասել է Վազգեն Սարգսյանը. «Նա 1999 թվականին է հայտարարել, որ էներգետիկ ճգնաժամը կապ չունի Ղարաբաղյան հակամարտության հետ։ Փառք Աստծո, կան այդ մասին հաստատող կադրեր»։
Տեր-Պետրոսյանի ելույթում բազմիցս շեշտվում էր, որ պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել մեծ զրկանքների ու զոհողությունների շնորհիվ։ Այս առնչությամբ Ա.Աշոտյանը նկատեց. «Եթե նրա սիրտը այդքան ցավում է Ղարաբաղի համար, եթե ժողովրդից ներողություն է խնդրում, որ պատերազմի պատճառով ժողովուրդը դատապարտված է եղել զրկանքների, ապա ինչո՞ւ է պատրաստ այդքան հեշտ, շուտ եւ էժան վաճառել Ղարաբաղը։ Հասկանալի է, թե ինչու։ Այդ քաղաքական թեզերը, ոչ թե ներքին, այլ արտաքին սպառողի համար են, որովհետեւ միակ հույսը, որի վրա ապավինում է տերպետրոսյանական ընդդիմությունը, դրսի բարեհաճ վերաբերմունքն է, իսկ այն կարելի է շահել, եթե որոշակի արտասահմանյան շրջանակներին խոստանալ ԼՂՀ-ն սկուտեղի վրա եւ դրա փոխարեն ստանալ նախագահական աթոռը»։
Ճառում տեղ գտած փաստերի մյուս աղավաղումը, որ մատնանշեց Ա.Աշոտյանը, վերաբերում է ընտրակեղծիքներին. «Ասվում է, որ շուրջ կես միլիոն քվեաթերթիկ է տպագրվել, բայց, պարզվում է, որեւէ միջազգային դիտորդ դա չի տեսել, Լ.Տեր-Պետրոսյանն է եկել-տեսել։ Տասնյակ հազարավոր անձնագրեր են տպագրվել, դիտորդները չեն տեսել, բայց նա տեսել է։ Ես կառաջարկեի միջազգային կազմակերպություններին պարոն Տեր-Պետրոսյանին տալ մշտական դիտորդի կարգավիճակ բոլոր ընտրություններում, որովհետեւ այն, ինչ չի տեսնում միջազգային դիտորդական բանակը, տեսնում է եւ գիտի Տեր-Պետրոսյանը»։
Ռեւանշիզմի երեւույթը ներկայացնելիս նախկին նախագահը եւս փորձել է իր ունկնդրին մոլորության մեջ գցել. «Ռեւանշիզմը այն է, երբ որ պարտությունից հետո երկար տարիներ ՀՀՇ-ն եւ նրա լիդերը անձամբ չեն զբաղվում քաղաքականությամբ, հետո փորձում են վերադառնալ։ Զուգահեռները եվրոպական կամ ամերիկյան քաղաքական համակարգերի հետ ուղղակի անտեղի են, որովհետեւ այնտեղ, երբ մեկը ընտրություններում պարտվում է, ինքը շարունակում է մնալ հրապարակային քաղաքականության մեջ եւ աշխատում է որպես ընդդիմություն։ Այդ պարագայում հաջորդ ցիկլի ժամանակ նրանց փորձը, վերադառնալ իշխանության, ռեւանշիզմ չէ»։
Նախկին նախագահի խոսքում տեղ գտած հակասությունները, անտրամաբանական մոտեցումներն ու պատմական անճշտությունները ՀՀԿ ներկայացուցչին բերել են եզրահանգման. «Այդ մարդը չի կարող աշխատել երկրի նախագահ, որովհետեւ առաջին՝ փորձում է խաբել հասարակությանը, երկրորդ՝ չի տիրապետում իրավիճակին եւ ինֆորմացիային, երրորդ՝ չի կարող գործ ունենալ փաստերի հետ եւ վերլուծություններ անել»։
Որպես անտեղյակության ցայտուն օրինակ բերվեց նախկին նախագահի ելույթում արտահայտած ցանկությունը՝ առաջադրվել քաղաքական նախաձեռնությամբ, երբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտրական փոփոխությունների մասին օրինագիծը. «Ակնհայտ է, որ չի տիրապետում անգամ ընթացիկ օրենսդրական դաշտին եւ կտրված է իրականությունից»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1
1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի ...ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՓՐԿՎԵԼ
«Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց աշխարհամասի փոխչեմպիոն պորտուգալացիներին, մեր թիմի համար, մրցաշարային տեսանկյունից, առանձնակի ...ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում եզրափակիչ փուլի ուղեգրերը ձեւակերպեցին նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականները։ Մրցակցային ...ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության բացման հանդիսավոր արարողությունից, արտադրամասում շրջելուց եւ հոսքագծի հնարավորություններին ծանոթացնելուց հետո վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների ...ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈԽԻ ՈՒ ՍԽՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԼԻՆԻ` ՍԻՄ-Ը ԿԸՆՏՐԻ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Նախկին նախագահը ուրբաթ օրը հայտարարեց՝ ով մեզ հետ չէ, նա Սերժ Սարգսյանի բարեկամն է։ Որպես իսկական ընդդիմադիր՝ մտադի՞ր եք միանալ ...ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Ուրբաթ օրը «ավազակապետական» ռեժիմի կառուցած շքեղ բեմահարթակում, նույն ռեժիմի կողմից ապահովված հզոր բարձրախոսներից հնչած Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մի շարք հարցերի տեղիք տվեց։
Ինչպեսեւ խոստացել էր, ...ԳՈՐԾԱՐԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տարիներ շարունակ մեզանում խոսվում էր երկրորդային հումքի, կամ, այսպես կոչված, աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում։
Այս առումով, բացառիկ կարեւորություն է ...ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան
Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Ի. Ալիեւը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվելու են, եւ այդ պահը հեռու չէ»։
Արտաքուստ թվում է, թե հերթական այս հայտարարությունը պայմանավորված է ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ ավարտվեց հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող ...ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի ...ՍԿՍՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Դիլիջան քաղաքից հյուսիս՝ Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մոտոցիկլետ: Ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից փրկարարները դուրս են բերել ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Անհայտ մի քաղաքացի նոյեմբերի 17-ին, ժամը 09:20-ին, զանգահարել է Աշտարակ քաղաքի ոստիկանություն եւ հայտնել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղում պայթուցիկ ...ԱՆԿՈՒՄ
1Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի զգալի ու տեւական անկումը սասանել է նրա՝ որպես գլխավոր համաշխարհային արժույթի, դիրքերը: Ընդսմին՜ եվրոն ավելի ու ավելի վստահորեն է խաղում աշխարհի առաջատար արժույթի դերը: ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԾԼՎԼՈՒՄ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոսկե աշունը կամաց-կամաց ավարտվում է, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Մարդիկ փորձում են մի քիչ էլ տաքանալ արեգակի վերջին ջերմ ճառագայթների տակ։ Ճնճղուկները՝ ինչ-որ անհասկանալի բան ծլվլում։ Իսկ գուցե դա ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ...ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի բոլոր հիմնական թեկնածուներին ուղարկվելու են հայկական հարցերին վերաբերող հարցաթերթիկներ: Նախաձեռնության հեղինակը Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովն ...ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
Ղարաբաղը հանձնելու համար
Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին, նոյեմբերի 16-ի հանրահավաքում հնչած ելույթը։ Ի մասնավորի, իբրեւ նախագահ պաշտոնավարման երեք տարի ժամանակ խնդրելու ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ
Սեփ.լրտվ.
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ համակարծիք չէ այն պնդումներին, որ ընտրությունների նախօրյակին հարկայինը տոտալ ստուգումներ է կատարում գործարարների, հատկապես ընդդիմադիր դաշտում գտնվողների շրջանում։
Նման ստուգումներ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ»
Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում: Նա պնդում էր, թե հակառակ դեպքում կեղծիքներն անխուսափելի են:
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ...ՀԱՄԱՌ ՀՐԱՆՏԸ
Սեփ.լրտվ.
Շարունակում է պնդել իրենը
Ինչպես հայտնի է, օրերս ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահություն հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում։ Սակայն հանրահավաքում նախկին նախագահը հայտարերեց, ...ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐ
Սեփ.լրտվ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ բնորոշմամբ, նախկին նախագահի վերջին շրջանի գործողությունները «ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ։ Ուղղակի թվարկեմ՝ սեպտեմբերի 21, «Մարիոթ», հոկտեմբերի 26-ի հանրահավաք, ...ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով ...
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

